ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» հուլիս 2024 թ. |
N 235-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 37-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի ցանկերից հանել «Ֆլյուրոգրաֆիա կամ» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25.07.2024 |
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2024 թվական: