ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիս 2024 թ. |
N 169-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՉ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ոչ շաքարային դիաբետով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
22.05.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «22» մայիս 2024 թվականի N 169-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՉ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
Е22 |
Հիպոֆիզի գերֆունկցիա |
2) |
E23.2 |
Ոչ շաքարային դիաբետ |
3) |
R63.1 |
Գերծարավություն (պոլիդիպսիա) |
4) |
N25.1 |
Երիկամածին (նեֆրոգեն) ոչ շաքարային դիաբետ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ (Ծանր ջրազրկում՝ արտահայտված թուլությամբ, զարկերակային գերճնշմամբ, ընդհուպ մինչև գիտակցության կորուստ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1) Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դասակարգումն ըստ ծանրության` ա. թեթև՝ օրական 6-8 լիտր միզարտադրություն՝ առանց բուժման, բ. միջին՝ օրական 8-14 լիտր միզարտադրություն՝ առանց բուժման, գ. ծանր՝ օրական ավելի քան 14 լիտր միզարտադրություն՝ առանց բուժման։
2) Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դասակարգումն ըստ կոմպենսացիայի մակարդակի՝ ա. կոմպենսացիա՝ բուժման ընթացքում ծարավը և պոլիուրիան հիմնականում չեն անհանգստացնում, բ. ենթակոմպենսացիա՝ բուժման ընթացքում օրվա ընթացքում նկատվում են ծարավի և պոլիուրիայի դրվագներ, որոնք ազդում են առօրյա գործունեության վրա, գ. դեկոմպենսացիա՝ ծարավը և պոլիուրիան պահպանվում են հիվանդության բուժման ընթացքում և զգալի ազդեցություն ունեն առօրյա գործունեության վրա: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Էնդոկրինոլոգ, նյարդավիրաբույժ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ |
8) |
Գանգատներ |
Պացիենտները գանգատվում են ծարավի զգացումց, առատ, հաճախակի միզելուց, մաշկի և լորձաթաղանթների չորությունից, թքարտադրության և քրտնարտադրության նվազումից, ընդհանուր թուլությունից, գլխացավերից։ Հիպոթալամո-հիպոֆիզային շրջանում մեծ ծավալ ունեցող գոյացության առկայության դեպքում, որը նպաստել է կենտրոնական ոչ շաքարային դիաբետի առաջացմանը, կարող է նաև արտահայտվել հետևյալը՝ ա. էնդոկրին խանգարումներ (հիպոֆիզի առաջնային հատվածում հորմոնների անբավարարություն/ավելցուկ); բ. տեսողության խանգարումներ (տեսողական դաշտերի նեղացում, օպտիկական նյարդի ատրոֆիա, դիպլոպիա/երկտեսություն և այլն); գ. նյարդաբանական ախտանշաններ (գլխացավեր, պտոզ, շլություն)։ |
9 |
Անամնեզ |
Անամնեզը կարող է ներառել նյարդավիրաբուժական միջամտություններ կամ ուղեղի վնասվածքներ, ենթաարախնոիդալ արյունազեղումներ: Անամնեզը պետք է ներառի հարցեր կապված հոգեկան առողջության խնդիրների և կախվածության խանգարումների հետ՝ թմրամիջոցների օգտագործման, լիթիում պարունակող դեղերի ընդունման հետ, որոնք առաջացնում են նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետ։ Ընտանեկան անամնեզի հավաքագրումը նույնպես կարևոր է՝ հնարավոր ժառանգական պատճառների բացահայտման համար։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ֆիզիկական հետազոտության ժամանակ կարող են նկատվել շուրթերի, լեզվի, բերանի լորձաթաղանթի չորություն |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
1) Պլանային հոսպիտալացում. ա. նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի ախտորոշումը հաստատելու և բուժման մարտավարությունը որոշելու անհրաժեշտություն, կամ հետազոտություն` ցերեկային ստացիոնարի պայմաններում, բ. վիրաբուժական բուժման անհրաժեշտություն՝ հոսպիտալացում նյարդավիրաբուժական բաժանմունք 2) Անհետաձգելի հոսպիտալացում. ա. տեսողության կտրուկ ծավալվող վատթարացում, բ. արտահայտված ջրազրկում, գ. գլխուղեղի այտուցի նշաններ։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ներզատաբան/ Էնդոկրինոլոգ |
1 |
1 |
2) |
Նյարդավիրաբույժ |
0,2-0.4 |
0,3 -0.4 |
3) |
Հոգեբույժ՝ հոգեբանական պոլիդիպսիայի պարագայում |
0,1-0,2 |
0,1-0,2 |
4) |
Երիկամաբան/նեֆրոլոգ/ուրոլոգ՝ եթե հայտնաբերվում են միզուղիների համակարգի խանգարումներ |
0,1-0,2 |
0,1-0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան մեջ նատրիումի, կալիումի, կալցիումի, կրեատինինի, գլյուկոզի որոշում |
1 |
1 |
Արյան հիպերօսմոլյարություն (ավելի քան 300 մՕսմ/կգ) և/կամ հիպերնատրեմիա (ավելի քան 145 մմոլ/լ)՝ զուգակցված մեզի ցածր օսմոլյարության հետ (300 մՕսմ/կգ-ից պակաս) |
2) |
Առկա չէ |
Կոպեպտինի բազային մակարդակի որոշում |
0.5-1 |
0.5-1 |
Կոպեպտինն արտացոլում է հակադիուրետիկ հորմոնի կոնցենտրացիան և ցույց է տալիս պլազմայի օսմոլյարության հետ նույնիսկ ավելի բարձր հարաբերակցություն, քան հակադիուրետիկ հորմոնը։ |
3) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Մեզի հարաբերական խտությունը՝ 1005 գ/լ-ից ոչ պակաս |
4) |
Առկա չէ |
Մեզի հետազոտություն՝ ըստ Զիմնիցկու |
1 |
1 |
Օրական 3 լիտրից ավելի կամ 1 կգ մարմնի զանգվածի հաշվով 40 մլ մեզի արտադրություն, մեզի հարաբերական խտությունը՝ 1005 գ/լ-ից ոչ պակաս |
5) |
Առկա չէ |
Հետազոտության անցկացնում դեսմոպրեսսինով |
0.2-0.4 |
0.2-0.4 |
Կենտրոնական և նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դիֆերենցիալ ախտորոշում |
6) |
Առկա չէ |
Ջրազրկման թեստ |
0.3-0.6 |
0.3 -0.6 |
Օգնում է ոչ շաքարային դիաբետի առանձին ձևերի միջև դիֆերենցիալ ախտորոշումն իրականացնելիս |
Գործիքային հետազոտություններ | |||||
7) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստով |
0.8-1 |
0,8-1 |
Հետազոտությունը կատարվում է կենտրոնական ոչ շաքարային դիաբետի դեպքում և կարող է հայտնաբերել ուռուցքային կամ բորբոքային գոյացություններ, ինչպես նաև այս հատվածի զարգացման շեղումներ։ |
8) |
Առկա չէ |
Երիկամների գերձայնային հետազոտություն |
0.2 -0.4 |
0.3-0.5 |
Հետազոտությունը կատարվում է նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի դեպքում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ |
Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ |
դեղահատեր |
0,8-1 |
Օրական 2-3 անգամ |
Երկարատև կամ ժամանակավոր թերապիա՝ կախված շաքարային դիաբետի մշտական կամ անցողիկ բնույթից | |
2) |
Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) քթակաթիլներ 0,1մգ/մլ Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ |
Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) քթակաթիլներ 0,1մգ/մլ Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ |
սրվակ-կաթոցիկ դեղահատեր |
0,8-1 |
Օրական 2-3 անգամ |
10 մկգ 60-120 մկգ |
Երկարաժամկետ/ ժամանակավոր |
3) |
Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ |
Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) 100մկգ,200մկգ |
դեղահատեր |
0,8-1 |
Օրական 2-3 անգամ |
Երկարատև կամ ժամանակավոր թերապիա՝ կախված շաքարային դիաբետի մշտական կամ անցողիկ բնույթից | |
4) |
Նեֆրոգեն ոչ շաքարային դիաբետի այլ էթիոլոգիայի դեպքում խորհուրդ է տրվում նշանակել թիազիդային միզամուղներ և/կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ։ Օգտագործվում են՝ հիդրոքլորոթիազիդ (պատիճներ, հաբեր, խմելու լուծույթներ )՝ օրական 20-50 մգ, իբուպրոֆեն՝ օրական 600-800 մգ, ինդոմետացին՝ օրական 25-75 մգ: |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1.GUIDELINES AND GUIDANCE SOCIETY FOR ENDOCRINOLOGY CLINICAL GUIDANCE Inpatient management of cranial diabetes insipidus S E Baldeweg1, S Ball2, A Brooke3, H K Gleeson4, M J Levy5, M Prentice6 and J Wass7 on behalf of the Society for Endocrinology Clinical Committee8/2018
Ուղեցույցների և ձեռնարկերի հասարակություն էնդոկրինոլոգիաական կլինիկական ձեռնարկների համար. Կենտրոնական ոչ շաքարային դիաբետի ստացիոնար բուժում Բելդեվեգ1, Բալլ2, Բրուկ3, Գլեսսոն4, Լեվի5, Պրենտիս6 և Վաս7 Էնդոկրինոլոգների կլինիկական կոմիտեի անունից/ 2018
2. Journal of Internal Medicine/Diagnosis and management of diabetes insipidus for the internist: an update M. Christ-Crain, B. Winzeler, J. Refardt, First published: 13 March 2021
Ներքին հիվանդությունների ամսագիր/ Կենտրոնական ոչ շաքարայն դիաբետի ախտորոշում և բուժում թերապևտների համար։ Թարմացում M. Christ-Crain, B. Winzeler, J. Refardt, Առաջին հրախարակում, 13 մարտ 2021/
3. Препараты для лечения центрального несахарного диабета: историческая справка и современные возможности/ ЭНЦ/ожирение и метаболизм, Том 14; 2017
Կենտրոնակն ոչ շաքարային դիաբետի բուժման միջոցներ` պատմական ակնարկ և ժամանակակից հնարավորություններ/ ԷՆՑ/ ճարպալանում և մետաբոիզմ, հատոր 14; 2017/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|