«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2015 թ. |
N 884-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 725-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտում (այսուհետ՝ Ստանդարտ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Ստանդարտի 11.10-րդ պարագրաֆում`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) որոնց արժեքը սկզբնական ճանաչման պահին գերազանցում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից սահմանված չափը, բացառությամբ համակարգչային տեխնիկայի, գրասենյակային կահույքի և հեռախոսների:»։
բ. 3-րդ կետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ՝ նյութական ակտիվներ են, որոնք չեն բավարարում հիմնական միջոցների սույն պարագրաֆով ներկայացված սահմանման 2-րդ կամ 3-րդ կետերի պահանջներին։»։
2) Ստանդարտի 11.12-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.12 Փոքրարժեք կամ արագամաշ առարկաները հաշվառվում են որպես պաշար և ճանաչվում որպես ծախս (ծախսում) շահագործման հանձնման պահին։ Պահեստամասերը հաշվառվում են որպես պաշարներ և ճանաչվում որպես ծախս (ծախսում)` սպառմանը զուգընթաց:»։
3) Ստանդարտի 11.50-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.50 Հիմնական միջոցների վերաբերյալ ըստ դասերի բացահայտումներն իրականացնելու համար հիմնական միջոցները դասակարգվում են հետևյալ կերպ`
1) հողամասեր,
2) շենքեր և շինություններ (կառուցվածքներ),
3) փոխանցող հարմարանքներ,
4) մեքենաներ և սարքավորումներ,
5) տրանսպորտային միջոցներ,
6) գրասենյակային և տնտեսական գույք, գործիքներ,
7) այլ հիմնական միջոցներ։»։
4) Ստանդարտի 17.4-րդ պարագրաֆը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պաշար են հանդիսանում նաև սույն ստանդարտի 11.10-րդ պարագրաֆով սահմանված փոքրարժեք կամ արագամաշ առարկաները։»։
5) Ստանդարտի 17.31-րդ պարագրաֆը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) փոքրարժեք կամ արագամաշ առարկաներ։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան |