ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հոկտեմբերի 2009 թ. |
N 253-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՎԵՏԻՔ ԱՐԶՈՅԱՆԻՆ 06.05.2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00206 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 10-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2009 թվականի մայիսի 5-ից կասեցված համարել Ավետիք Արզոյանին 06.05.2003 թվականին տրված թիվ 01Ա N 00206 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։
Գ. Դանիելյան |
