ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ապրիլ 2024 թ. |
N 141-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՐՏԻ ԻՇԵՄԻԿ ԿԱՄ ԿՈՐՈՆԱՐ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել սրտի իշեմիկ կամ կորոնար զարկերակների հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«23» ապրիլ 2024 թվականի N 141-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՐՏԻ ԻՇԵՄԻԿ ԿԱՄ ԿՈՐՈՆԱՐ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
I25 |
Սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն |
2) |
I25.0 |
Աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդություն (այսպիսի ձևակերպմամբ) |
3) |
I25.1 |
Սրտի աթերոսկլերոտիկ հիվանդություն, պսակաձև զարկերակների աթերոմա |
4) |
I25.2 |
Նախկինում անցկացրած սրտամկանի ինֆարկտ, բուժված սրտամկանի ինֆարկտ |
5) |
I25.6 |
Սրտամկանի համր իշեմիա |
6) |
I20.0 |
Անկայուն կրծքահեղձուկ` hարաճուն (պրոգրեսիվ) առաջին անգամ առաջացած լարվածությունից |
7) |
I20.1 |
Կրծքահեղձուկ` փաստված սպազմով, անգիոսպաստիկ (Պրինցմետալի) |
8) |
I20.8 |
Կրծքահեղձուկի այլ ձևեր` լարվածության կրծքահեղձուկ |
9) |
I21.4 |
Սրտամկանի սուր սուբէնդոկարդիալ, ոչ տրանսմուրալ ինֆարկտ (առանց ST-բարձրացման սրտամկանի սուր ինֆարկտ (ոչ-STԲՍԻ)) |
10) |
I21.0-I21.3 |
Սրտամկանի տրանսմուրալ սուր ինֆարկտ (ST-բարձրացումով սրտամկանի սուր ինֆարկտ (STԲՍԻ) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ա. անկայուն ստենոկարդիա (ԱՀ)/կրծքահեղձուկ, |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. Կրծքահեղձուկ միայն ծանր վարժությամբ՝ կրծքահեղձուկի առկայություն ծանր, արագ կամ երկարատև սովորական ակտիվության ընթացքում (քայլելիս կամ աստիճաններով բարձրանալիս), |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, անհետաձգելի, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ընտանեկան բժիշկ, թերապևտ, սրտաբան |
8) |
Գանգատներ |
Հիմնական չափանիշներն են` |
9) |
Անամնեզ |
Սրտանոթային հիվանդության (ՍԱՀ) ցանկացած դրսևորում և ռիսկի գործոններ (ՍԱՀ ընտանեկան պատմություն, դիսլիպիդեմիա, ՇԴ, զարկերակային գերճնշում, ծխելը և այլ կենսակերպի գործոններ): |
10) |
Զննման արդյունք/ցուցում |
Կրծքահեղձուկի նոպայի ժամանակ հաճախ գունատ մաշկ, սառը քրտինք: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա. Անկայուն կրծքահեղձուկ, |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ընտանեկան բժիշկ |
1 |
0.6 |
2) |
Թերապևտ |
1 |
0.4 |
3) |
Սրտաբան |
1 |
1 |
4) |
Ինվազիվ սրտաբան/Սրտային վիրաբույժ |
0 |
0.6 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Սակավարյունության հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Լիպիդային պրոֆիլի որոշում (ներառյալ ցածր խտության լիպոպրոտեին խոլեստերոլը (ՑԽԼ-խ) |
1 |
1 |
Դիսլիպիդեմիայի հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիայի գնահատում |
4) |
Առկա չէ |
Արյան պլազմայում գլյուկոզի մակարդակի որոշում՝ քաղցած վիճակում, և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում |
1 |
1 |
ՇԴ կամ նախադիաբետի հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Տրոպոնինի կրկնակի չափումներ, գերադասելով բարձր զգայունության տրոպոնինի որոշում |
0,1 |
1 |
Սուր կորոնար համախտանիշի կամ այլ պատճառներով սրտամկանի վնասման հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
12 արտածումներով հանգստի էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Կրծքահեղձուկի նոպայի հայտնաբերում: |
7) |
Առկա չէ |
Արտահիվանդանոցային պայմաններում ԷՍԳ մոնիտորինգ (Հոլտեր ԷՍԳ) |
0,7 |
1 |
Անգիոսպաստիկ կրծքահեղձուկի կամ առիթմիաների հայտնաբերում, դրանց վտանգավորության գնահատում: |
8) |
Առկա չէ |
Տրանսթորակալ հանգստի էխոկարդիոգրաֆիա |
1 |
1 |
ա. կրծքահեղձուկի այլընտրանքային պատճառների բացառում, |
9) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
0,1 |
0,5 |
Ատիպիկ դրսևորմամբ, ՍԱՀ ախտանիշներով կամ թոքային հիվանդության կասկածով պացիենտների տարբերակիչ ախտորոշում: |
10) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-թեստ կամ վելոէրգոմետրիա) |
0,1 |
0,5 |
Վարժությունների տանելիության, ախտանիշների, առիթմիաների, արյան ճնշման արձագանքի և պատահարների ռիսկի գնահատում: |
11) |
Առկա չէ |
Կորոնար համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա |
0,1 |
0,5 |
Առաջարկվում է որպես ախտորոշման նախնական ոչ ինվազիվ թեստ սրտի իշեմիկ հիվանդության սիմպտոմատիկայով պացիենտներին, որոնց մոտ օբստրուկտիվ սրտի իշեմիկ հիվանդությունը չի կարող բացառվել միայն կլինիկական գնահատմամբ: |
12) |
Առկա չէ |
Ինվազիվ կորոնարոգրաֆիա |
0,1 |
1 |
Այլընտրանքային թեստ՝ բարձր կլինիկական հավանականություն ունեցող պացիենտների մոտ սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշման համար: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադր-ման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին տևողություն |
Օրերի քանակ |
1) |
Ացետիլսալի-ցիլաթթու 75մգ, 100մգ, 150մգ |
Ացետիլսալի-ցիլաթթու 75մգ, 100մգ, 150մգ |
դեղահատեր |
0,75 |
1 |
երկարատև |
- |
2) |
Կլոպիդոգրել (կլոպիդոգրելի հիդրոգեն սուլֆատ) 75մգ |
Կլոպիդոգրել (կլոպիդոգրելի հիդրոգեն սուլֆատ) 75մգ |
դեղահատեր |
0,75 |
1 |
երկարատև |
- |
3) |
Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ, 20մգ, 40մգ |
Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մգ, 20մգ, 40մգ |
դեղահատեր |
1 |
1 |
երկարատև |
- |
4) |
Ռոզուվաստատին (ռոզուվաստատին ցինկ) 10մգ, 20մգ, 40մգ |
Ռոզուվաստատին (ռոզուվաստատին ցինկ) 10մգ, 20մգ, 40մգ |
դեղահատեր |
1 |
1 |
երկարատև |
- |
5) |
Էզետիմիբ 10 մգ |
Էզետիմիբ 10 մգ |
դեղահատեր |
0,3 |
1 |
երկարատև |
- |
6) |
Ֆենոֆիբրատ 145 մգ |
Ֆենոֆիբրատ 145 մգ |
դեղահա |
0,1 |
1 |
երկարատև |
- |
7) |
ԲՊ (Բետա-պաշարիչներ/ BBs)
Նեբիվոլոլ 2,5մգ-10 մգ
Կարվեդիլոլ 6,25-50 մգ
Պրոպրանոլոլ 10մգ, 40մգ, 80մգ Լաբետալոլ 100մգ, 200մգ, 300մգ |
Բիսոպրոլոլ 2,5մգ - 20մգ Նեբիվոլոլ 2,5մգ - 10 մգ Կարվեդիլոլ 6,25մգ-50մգ Պրոպրանոլոլ 10մգ, 40մգ, 80մգ Լաբետալոլ 100մգ, 200մգ, 300մգ |
դեղահատեր |
1 |
1 |
երկարատև |
- |
8) |
ԿԱՊ (Կալցիումային անցուղու պաշարիչներ / CCB) - ԴՀՊ-ԿԱՊ (Դիդիդրոպիրիդինային ԿԱՊ)
Նիֆեդիպին 10-20մգ
Ամլոդիպին 2․5մգ - 10մգ
Լերկանիդիպին 10մգ, 20մգ
- Ոչ-ԴՀՊ ԿԱՊ (Ոչ-Դիդիդրոպիրիդինային ԿԱՊ)
Վերապամիլ 40մգ - 240մգ
Դիլտիազեմ 60մգ - 240մգ |
Նիֆեդիպին 10-20մգ
Ամլոդիպին 2․5մգ - 10մգ
Լերկանիդիպին 10մգ, 20մգ
Վերապամիլ 40մգ - 240մգ
Դիլտիազեմ 60մգ - 240մգ |
դեղահատեր |
0,5 |
1 |
երկարատև |
- |
9) |
Նիտրոգլիցերին 0,5 մգ |
Նիտրոգլիցերին 0,5 մգ |
դեղահատեր |
0,1 |
0,3 |
ըստ անհրաժեշտության |
- |
10) |
Իզոսորբիդի մոնոնիտրատ 30մգ - 120 մգ |
Իզոսորբիդի մոնոնիտրատ 30մգ - 120 մգ |
դեղահատեր |
0,1 |
0,3 |
20-30 օր |
- |
11) |
ԱՓՖա (Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ / ACEi)
Կապտոպրիլ 25մգ - 50մգ*3
Էնալապրիլ 10մգ*2
Պերինդոպրիլ 2․5մգ - 10մգ*1
Լիզինոպրիլ 2․5մգ - 20մգ*1
Ռամիպրիլ 2,5մգ - 10մգ*1 |
Կապտոպրիլ 25մգ - 50մգ*3
Էնալապրիլ 10մգ*2
Պերինդոպրիլ 2․5մգ - 10մգ*1
Լիզինոպրիլ 2․5մգ - 20մգ*1
Ռամիպրիլ 2,5մգ - 10մգ*1 |
դեղահատեր |
0,5 |
1 |
երկարատև |
- |
12) |
ԱԸՊ (Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ / ARB)․
Ազիլսարտան մեդոքսոմիլ 40մգ - 80մգ*1
Լոզարտան 25մգ - 100մգ*1-2
Տելմիսարտան 20մգ - 80մգ*1
Վալսարտան 40մգ - 320մգ*1-2 |
Ազիլսարտան մեդոքսոմիլ 40մգ - 80մգ*1
Լոզարտան 25մգ - 100մգ*1-2
Տելմիսարտան 20մգ - 80մգ*1
Վալսարտան 40մգ - 320մգ*1-2 |
դեղահատեր |
0,5 |
1 |
երկարատև |
- |
13) |
Նիկորանդիլ 10մգ, 20մգ
Ռանոլազին 500մգ, 1000մգ
Իվաբրադինի հիդրոքլորիդ 5մգ, 7,5մգ
Տրիմետազիդինի դիհիդրոքլորիդ 35մգ, 80մգ |
Նիկորանդիլ 10մգ, 20մգ
Ռանոլազին 500մգ, 1000մգ
Իվաբրադինի հիդրոքլորիդ 5մգ, 7,5մգ
Տրիմետազիդինի դիհիդրոքլորիդ 35մգ, 80մգ |
դեղահատեր |
0,5 |
1 |
1-2 ամիս, հետագայում՝ ըստ անհրաժոշտություն |
- |
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կորոնար զարկերակների ստենտավորում կամ աորտակորոնար շունտավորում՝ սուր կորանար համախտանիշով բարդանալու դեպքում |
0 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://academic.oup.com/eurheartj/article/42/34/3227/6358713?login=false
2. https://www.escardio.org/Guidelines/Clinical-Practice-Guidelines/Chronic-Coronary-Syndromes
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: