ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 889-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի տոնակատարությունները կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված հոկտեմբերի 26-ի N 889-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Ա. Դավթյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Բաբլոյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Կ. Ավագյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Գ. Քյալյան | - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր |
| Ա. Շեկոյան | - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր |
| Կ. Բարոյան | - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեկան |
| Դ. Խուդավերդյան | - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ |
| Կ. Հակոբյան | - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |