ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 886-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒՈՐԼԻՊԱՐՍՈՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` իր գործունեության ընթացքում «Ուորլիպարսոնս» ընկերությունն ապահովել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման նպատակով «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:
3. Հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործում:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված հոկտեմբերի 26-ի N 886-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
|
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ |
|
Ա. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ |
|
Լ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ |
|
Մ. Վարդանյան |
- «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ |
|
Լ. Չալոյան |
- «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ |
|
Վ. Պետրոսյան |
- «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
|
Վ. Սարգսյան |
- «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգետիկայի ռազմավարական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն |
|
Ա. Ամիրջանյան |
- «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն |
|
Լ. Քոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ |
|
Գ. Մնացականյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ |
|
Հ. Միրզոյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ |
|
Վ. Արզումանյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության բաժնի պետ |
|
Հ. Մելքոնյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ |
|
Մ. Կարապետյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բաժնի պետ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |