ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«17» ապրիլ 2024 թ. |
N 117-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՉՃՇՏՎԱԾ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել չճշտված շլությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
17.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«17» ապրիլ 2024 թվականի N 117-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՉՃՇՏՎԱԾ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H50.9 |
Շլություն` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, նյարդաբան, նյարդավիրաբույժ |
8) |
Գանգատներ |
Մշտական կամ անցողիկ աչքի շեղվածություն, տեսողության վատացում՝ հաճախ շլող աչքի, գլխացավ, գլխապտույտ, կարող է դիտվել երկտեսություն, գլխի հարկադրական դիրք: |
9) |
Անամնեզ |
Երբ է սկսվել շլությունը, ինչն է դրան նախորդել, այն մշտական է, թե ոչ։ Արդյո՞ք պացիենտն ունի գլխացավեր, երկտեսություն, գլխի հարկադրական դիրք։ Կարևոր են կյանքի անամնեստիկ և ուղեկցող սոմատիկ այլ հիվանդությունների վերաբերյալ տվյալները։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, դևիոմետրիա՝ մոտիկի և հեռվի, ակնաշարժումների ստուգում հայացքի 9 ուղղություններով, տեսողության բնույթի ստուգում, ստերեոփսիսի որոշում, Ֆուզիայի որոշում, ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Վիրահատական բուժում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Նյարդաբան |
0,75 |
0,75 |
3) |
Նյարդավիրաբույժ |
0,5 |
0,5 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Վիզոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
3) |
Առկա չէ |
Դևիոմետրիա |
1 |
1 |
1 կամ 2 ակնագնդերի շեղում դեպի քիթը (ըստ Հիրշբերգի 0-60 օ, ըստ պրիզմատիկ դիոպտրիաների (ՊԴ)՝ 0 -90) |
4) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա |
1 |
1 |
Էմետրոպիա > + - 0,5 D |
5) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա. աչքի հավելյալ ապարատ ՝ նորմա կամ շեղում նորմայից, բ. բեկող միջավայրեր՝ նորմա կամ շեղում նորմայից, գ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ կամ պղտոր, դ. առաջային խցիկ՝ նորմա կամ շեղում նորմայից, ե. ոսպնյակ՝ թափանցիկ կամ պղտոր, զ. ապակենման մարմին՝ նորմա կամ շեղում նորմայից |
6) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Նորմա / շեղում նորմայից |
7) |
Առկա չէ |
Worth’s /Ֆրիդմանի գունաթեստ |
0,5 |
0,5 |
Բինօկուլյար, մոնօկուլյար կամ միաժամանակյա տեսողության բնույթ |
8) |
Առկա չէ |
Ստերեոսկոպիկ տեսողության որոշում |
0,5 |
0,5 |
Առկայություն կամ բացակայություն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պենտատրոպ 1% |
Պենտատրոպ 1% |
ակնակաթիլներ |
1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա) |
1 |
1 |
2) |
Օկլյուզիա |
0,5 |
1 |
3) |
Լավ տեսնող աչքի պենալիզացիա |
0,25 |
0,5 |
4) |
Ապարատային բուժում (պլեոպտիկ և օրթոպտո-դիպլոպտիկ բուժում) |
0,5 |
0,5 |
5) |
Վիրահատական բուժում |
0,5 |
0,5 |
6) |
Բոտուլինոտոքսինի կիրառում |
0,25 |
0,25 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://aapos.org/glossary/esotropia
2. https://www.ncbi.nlm.nih.gov/
3. https://eyewiki.org/Esotropia
4. ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ.«Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024»/ AMERICAN ACADEMY OF OPHTHALMOLOGY: «Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: