Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՑԵԼԻԱԿԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել ցելիակիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 08-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՑԵԼԻԱԿԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K90

Աղիքների ներծծման խանգարումներ

2)

K90.0

Ցելիակիա
Գլյուտենազգայուն էնտերոպաթիա
Իդիոպաթիկ ստեատոռեա (ճարպահոսություն)
Ոչ տրոպիկական սպրու (աֆտա)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ հիստոլոգիական պատկերի՝ տարբերում են փուլերն ըստ Մարշի`

ա. 1 – ներէպիթելային լիմֆոցիտոզ,
բ. 2 – ներէպիթելային լիմֆոցիտոզ և կրիպտաների հիպերպլազիա
գ. 3ա- ներէպիթելային լիմֆոցիտոզ, կրպիտաների հիպերպլազիա և թավիկների մասնակի ատրոֆիա,
դ. 3բ- ներէպիթելային լիմֆոցիտոզ, կրպիտաների հիպերպլազիա և թավիկների լրիվ ատրոֆիա:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան/գաստրոէնտերոլոգ, թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, էնդոսկոպիստ

8)

Գանգատներ

Որովայնի ցավ, վքնածություն, մեթեորիզմ, լուծ, քաշի կորուստ, սրտխառնոց, փսխում

9)

Անամնեզ

Ժառանգական նախատրամադրվածությամբ պացիենտների մոտ զարգանում է գլյուտենի օգտագործման պարագայում։

Կարող են լինել արտաղիքային դրսևորումներ՝

ա. աուտոիմուն թիրեոիդիտ,

բ. լյարդի ախտահարումներ,

գ. նյարդաբանական խանգարումներ,

դ. այլ աուտոիմուն հիվանդություններ /մաշկի՝

հերպետիֆորմ դերմատիտ, հոդային ախտահարումներ,

և այլն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Որովայնի փքվածություն, ցավոտություն, թերներծծման դեպքում կարող են լինել ծայրամասային այտուցներ, գունատություն, հյուծում։ Աուտոիմուն ախտահարումների դեպքում՝ համապատասխանաբար մաշկի, հոդերի փոփոխություններ, նեյրոպաթիայի երևույթներ:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Բ դեպքում՝ թերներծծման արտահայտված աստիճանի դեպքում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

Աղեստամոքսաբան/գաստրոէնտերոլոգ

1

1

2)

Էնդոսկոպիստ

1

1

3)

Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար)

1

1

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ) (ՈւՁՀ)

1

1

5)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

6)

Նյարդաբան

0,2

0,2

7)

Ռևմատոլոգ

0,2

0,2

8)

Էնդոկրինոլոգ

0,3

0,3

9)

Մաշկաբան

0,3

0,4

10)

Ուռուցքաբան

0

0,2

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 
     

1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Սակավարյունություն խոցից քրոնիկ փոքր քանակներով արյունահոսության կամ Բ-ի դեպքում թերսնուցման հետևանքով

2)

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,4

1

Թերներծծման հետևանքով հիպոգլիկեմիա, ինչպես նաև տիպ 1 դիաբետ որպես ցելիակիայի արտաղիքային արտահայտություն

3)

Կրեատինինի մակարդակի որոշում

0,4

1

Թերներծծման հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում

4)

Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում

0,1

1

Թերներծծման կամ փսխման հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա

5)

Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում

0,1

1

Թերներծծման կամ փսխման հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա

6)

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

1

Արտաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում են նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակներ

7)

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակ, որը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով

8)

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,4

1

Ցածր մակարդակ, որը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով

9)

Արյան մեջ վիտամին B12 մակարդակի որոշում

0,2

1

Ցածր մակարդակ, որը վկայում է վիտամին B12 պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով

10)

Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում

0,1

1

Հոմոցիստեինի բարձր մակարդակ, որը վկայում է վիտամին B12 անբավարարության մասին

11)

Արյան մեջ ֆոլաթթվի (վիտամին B9) մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակ, որը խոսում է բարակ աղիքում թերներծծման մասին

12)

Արյան մեջ վիտամին D3 մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակ, որը վկայում է բարակ աղիքում թերներծծման մասին

13)

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

0,6

1

Ցածր մակարդակ, որը վկայում է բարակ աղիքում վիտամին K թերներծծման մասին

14)

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում

1

1

Ցածր մակարդակ, որը վկայում է բարակ աղիքում թերներծծման մասին

15)

Արյան մեջ հակա-հյուսվածքային տրանսգլուտամինազային IgA կամ IgG հակամարմինների որոշում

1

1

Բարձր մակարդակ որպես ցելիակիային բնորոշ ախտորոշիչ սերոլոգիական տվյալ

16)

Արյան մեջ հակա-դեամիդացված գլիադինային IgA կամ IgG հակամարմինների որոշում

0,7

0,7

Բարձր մակարդակը որպես ցելիակիային բնորոշ ախտորոշիչ սերոլոգիական տվյալ

17)

Արյան մեջ հակա-էնդոմիզիալ IgA կամ IgG հակամարմինների որոշում

0,6

0,6

Բարձր մակարդակը որպես ցելիակիային բնորոշ ախտորոշիչ սերոլոգիական տվյալ

18)

Արյան մեջ ընդհանուր IgA որոշում

1

1

Ցածր մակարդակ, որը վկայում IgA դեֆիցիտի մասին, որը հաճախ է հանդիպում ցելիակիայի ժամանակ և որը կարող է կեղծ նորմալ հակամարմինների տվյալի պատճառ լինել

19)

Արյան մեջ թիրոիդխթանող հորմոնի որոշում

0,9

1

Ցելիակիայի ժամանակ աուտոիմուն թիրեոիդիտի սկրինինգ

20)

Կղանքում էլաստազայի մակարդակի որոշում

0,3

0,5

Թերներծծման և ցելիակիային բնորոշ ախտանիշների այլ պատճառ կարող է լինել պանկրեատիկ էկզոկրին անբավարարությունը, որի դեպքում դիտվում է ցածր մակարդակ

21)

Կոպրոգրամմա

0,1

0,4

Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին

22)

Կղանքի հետազոտություն ճիճվակրության վերաբերյալ

0,2

0,3

Թերներծծման, ինչպես նաև ցելիակիային բնորոշ ախտանիշների այլ պատճառ կարող է լինել ճիճվակրությունը

Գործիքային հետազոտություններ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

1

1

Անհրաժեշտ է 12-մատնյա աղիքի լորձաթաղանթը նկարագրելու և ախտորոշիչ բիոպսիա կատարելու համար։ Տիպիկ նշաններն են լորձաթաղանթի ատրոֆիան, «ճաքերը», մոզաիկ տեսքը հատկապես վայրէջ հատվածում

24)

12-մատնյա աղիքի կոճղեզի և վայրէջ հատվածի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա

1

1

Անհրաժեշտ է՝ հիստոլոգիական քննության համար

25)

12-մատնյա աղիքի լորձաթաղանթի հետազոտություն

1

1

Ցելիակիայի ախտորոշումը և դասակարգումը կատարվում է՝ հիմնվելով նշված երեք ցուցանիշներից մեկի կամ ավելի առկայության վրա ներէպիթելիալ լիմֆոցիտոզ, կրիպտաների հիպերպլազիա և թավիկների ատրոֆիա

26)

Կրծքավանդակի, որովայնի և կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ)

0,1

1

Թերներծծման այլ պատճառները, այդ թվում Կրոնի հիվանդությունը ժխտելու նպատակով, ինչպես նաև բարդության՝ բարակ աղիքի լիմֆոմայի ախտորոշման նպատակով

27)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,3

0,3

 

28)

Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

1

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, որոնք անհրաժեշտ է ժխտել այս մեթոդով

29)

Լյարդի բիոպսիա

0,01

0,05

Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

30)

Լյարդի բիոպտատի հիստոլոգիական հետազոտություն

0,01

0,05

Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Հատ

0,5

0,8

120

60

2)

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

հատ

0,4

1

60

60

3)

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Հատ

0,2

0,8

24

60

4)

Ռիֆաքսիմին դեղահատեր թաղանթապատ 200մգ

Ռիֆաքսիմին դեղահատեր թաղանթապատ 200մգ

Հատ

0,5

6

60

10

5)

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Հատ

0,5

2

40

20

6)

Բացիլուս կլաուսիի պոլիհակաբիոտիկակայուն սպորներ դեղակախույթ ներքին ընդունման 4x10^9/5մլ

Բացիլուս կլաուսիի պոլիհակաբիոտիկակայուն սպորներ դեղակախույթ ներքին ընդունման 4x10^9/5մլ

Հատ

1

1

15

15

7)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Հատ

0,03

1

6

6

8)

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 10մգ/մլ

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 10մգ/մլ

Մգ

0,05

10

20

200

9)

Կալցիֆեդիոլ դեղապատիճներ 0,266մգ

Կալցիֆեդիոլ դեղապատիճներ 0,266մգ

հատ

0,8

0,1

60

6

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պարէնտերալ սնուցում՝ ծանր թերներծծման դեպքերում

0

0,05

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Rubio-Tapia, Alberto MD1; Hill, Ivor D. MD2; Semrad, Carol MD3; Kelly, Ciarոn P. MD4; Greer, Katarina B. MD, MS5; Limketkai, Berkeley N. MD, PhD, FACG6; Lebwohl, Benjamin MD, MS7. American College of Gastroenterology Guidelines Update: Diagnosis and Management of Celiac Disease. The American Journal of Gastroenterology 118(1):p 59-76, January 2023. | DOI: 10.14309/ajg.0000000000002075

2․ Ludvigsson JF, Bai JC, Biagi F, et al. Diagnosis and management of adult coeliac disease: guidelines from the British Society of Gastroenterology․ Gut 2014;63:1210–1228

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան