ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» նոյեմբեր 2023 թ. |
N 5298-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի նոյեմբերի 2-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերահասցեավորել «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2009 թվականի հունիսի 19-ին տրված թիվ Կ-XX-001334, 2011 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001636, 2018 թվականի ապրիլի 12-ին տրված թիվ Կ-ԲՕ-002388, 2020 թվականի հունվարի 22-ին տրված թիվ Կ-ԲՕ-002674, 2022 թվականի մարտի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003158 և 2023 թվականի մայիսի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003457 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների գործունեության իրականացման վայրը` սահմանելով մարզ Գեղարքունիք, համայնք Մարտունի Մարտունի ք. Գետափնյա 2-րդ փողոց 16/1 հիվանդանոց:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |