ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել անմիզապահությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 27-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
R32 |
Անմիզապահություն՝ չճշտված |
2) |
N39․3 |
Ակամա միզարձակություն |
3) |
N39․4 |
Անմիզապահության այլ ճշտված ձևեր՝ գերլցվածության անմիզապահություն, ռեֆլեկտոր անմիզապահություն, անմիզապահություն արթնացման ժամանակ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել)։ |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում: |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ, գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, |
8) |
Գանգատներ |
Գանգատները տարբեր են` կախված անմիզապահության տեսակից, մասնավորապես` ա. սթրեսային անմիզապահության դեպքում` մեզի ակամա արտահոսք հազալիս, փռշտալիս, նստած տեղից վեր կենալիս, և բոլոր այն դեպքերում, որոնք ասոցացվում են ներորովայնային ճնշման բարձրացման հետ։ բ. Ուրգենտ անմիզապահության դեպքում առաջանում է միզարձակման խիստ (իմպերատիվ, հրամայական) անզսպելի ցանկություն, որը հնարավոր չէ հետաձգել, պացիենտները նշում են մեզի որոշակի քանակի կամ ամբողջական արտահոսք մինչև զուգարան հասնելը, որը սովորաբար հաջորդում է միզարձակության կանչին, հնարավոր է կապված լինել առկա նյարդաբանական խնդիրների, ՄՈՒՎ (միզուղիների վարակ), սննդակարգի (օր․՝ սուրճի չարաշահում) հետ։ գ. Գերլցվածության անմիզապահությունը դիտվում է այն ժամանակ երբ առկա է միզապարկի տոնուսի իջեցում, ստորմիզապարկային օբստրուկցիա (օր․՝շագանակագեղձի գերաճ տղամարդկանց մոտ), կանանց մոտ հեշտոցի պատերի իջեցում, կամ այլ պատճառներ որոնք բերում են միզակապության, որի ֆոնին կարող է դիտվել մեզի որոշակի քանակի արտահոսք։ դ.Էնուրեզը` քնած ժամանակ մեզի արտահոսքն է: ե. Իրավիճակային անմիզապահությունը- կարող է լինել ֆիզիոլոգիական (օր․՝ երբ աշակերտը թույլտվություն է խնդրում դուրս գնալու, սակայն երկար ժամանակ չեն թույլատրում): զ.Շարունակական անմիզապահությունը զարգանում է որոշ արատների դեպքում (օր․՝ միզապարկի էքստրոֆիա, միզածորանի բացված ավելի դիստալ քան միզուկի սեղմանը) կամ խուղակների դեպքում։ Պացիենտը վերոնշյալ պարագայում կգանգատվի մեզի շարունակական արտահոսքից, սակայն ինքնուրույն միզարձակությունը հնարավոր է պահպանված լինի։ |
9) |
Անամնեզ |
Անմիզապահությանը բնորոշ գանգատների սկիզբը կարող է կապված լինել նախկինում տարած վիրահատությունների հետ (օր․՝ տղամարդկանց մոտ պրոստատէկտոմիա, շագանակագեղձի հիպերպլազիայի կապակցությամբ տարած վիրահատություններ, կանանց մոտ տարած ծննդաբերություններ)։ Պացիենտները հնարավոր է նշեն միզուղիների վարակներ, նստակյաց ապրելակերպ, մարմնի ավելորդ քաշ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կատարվում է արտաքին զննում։ Կանանց մոտ կատարվում է զննում գինեկոլոգիական բազկաթոռին` ընդգրկելով հազային փորձը։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա Վիրահատական բուժման որոշման կայացում։ բ․ Բարդությունների մենեջմենթ (ընդգրկել նաև դեղորայքային բուժում ՄՈՒՎ (միզուղիների վարակի) սրացման շրջանում)։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրաբույժ ընդհանուր |
0.2 |
- |
2) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) |
0․2 |
- |
3) |
Երիկամաբան (Նեֆրոլոգ) |
0.2 |
- |
4) |
Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ) |
0.3 |
- |
5) |
Ներզատաբան (Էնդոկրինոլոգ) |
0.3 |
- |
6) |
Նյարդաբան |
0.3 |
- |
7) |
Ուռուցքաբան |
0.1 |
- |
8) |
Արյունաբան |
0.1 |
- |
9) |
Սրտաբան |
0.3 |
- |
10) |
Ֆթիզիատր |
0.05 |
- |
11) |
Թունաբան (Տոքսիկոլոգ) |
0.05 |
- |
12) |
Ալլերգոլոգ և իմունոլոգ |
0.05 |
- |
13) |
Գինեկոլոգ |
0,5 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||||
Առկա չէ |
ԱԲ |
Բ |
|||||
- |
Շեղումների հայտնաբերում | ||||||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1․5 |
- | ||||
2) |
Կրեատինինի որոշում |
1.5 |
- | ||||
3) |
Միզանյութի որոշում |
1.5 |
- | ||||
4) |
Գլյուկոզ |
1.5 |
- | ||||
5) |
Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,),իոնիզացված Ca |
1.5 |
- | ||||
6) |
Արյան խումբ և ռեզուս գործոն |
1 |
- |
||||
7) |
Տրոպոնին I-ի որոշում |
0.1 |
- |
Մակարդակի բարձրացում սրտամկանի սուր վնասման հայտնաբերում | |||
8) |
Մեզի, արյան, կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում |
0.5 |
- |
Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում | |||
9) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1.5 |
- |
Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում: | |||
10) |
Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ՝ կապված և ընդհանուր |
0,7 |
- |
Լյարդի ֆունկցիայի գնահատում | |||
11) |
Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիս, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ)-ի վերաբերյալ հետազոտություն |
0,7 |
Հարուցչի հայտնաբերում | ||||
12) |
Կոագուլոգրամմա՝ Պրոթրոմբինային ինդեքս+ Միջազգային նորմալիզացված հարաբեություն՝ ՄՆՀ (INR), ֆիբրինոգեն, ակտիվացած պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս |
1.5 |
- |
Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում | |||
13) |
Թթվա-հիմնային հավասարակշռություն |
0.3 |
- |
Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում | |||
Գործիքային հետազոտություններ | |||||||
14) |
ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), տրանսաբդոմինալ, հնարավոր է նաև տրանսվագինալ։ |
1,5 |
- |
Որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայություն։ Նախավիրահատական ներքին սեռական օրգանների պաթոլոգիաների որոշում, վիրահատության տեսակը ընտրելու նպատակով։ | |||
15) |
Ուրոֆլոումետրիա |
0,8 |
- |
Մեզի հոսքի ծավալային արագության գնահատում | |||
16) |
Ուրոդինամիկ հետազոտություններ |
0,3 |
- |
Օգնում է գնահատել դետրուզորի, սֆինկտերի կծկողական ֆունկցիան, նրանց սիներգիկ աշխատանքը։ | |||
17) |
Ցիստոսկոպիա |
0,4 |
- |
Երբ վիզուալիզացնող մեթոդները տալիս են ոչ բավարար տեղեկություն։ | |||
18) |
Մնացորդային մեզի չափում` սոնոգրաֆիկ կամ միզապարկի կաթետերիզացիայի միջոցով։ |
2 |
- |
Նախա և հետվիրահատական։ | |||
19) |
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
1 |
- |
Նախավիրահատական հետազոտություն | |||
20) |
Համակարգչային շերտագրություն (ՀՇ) (կոնտրաստով, առանց կոնտրաստի) |
0.2 |
- |
Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի, կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, նրանց փոխհարաբերության մասին։ | |||
21) |
Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) (կոնտրաստով, առանց կոնտրաստի) |
0.1 |
- |
Կոնքի և որովայնի օրգանների ախտաբանական փոփոխություններ, երբեմն հղիների պարագայում։ | |||
22) |
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) |
0.1 |
- |
Էզոֆագիտ, գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի և տասnերկու մատնյա աղիքի խոցային հիվանդոթյան և նեոպլաստիկ/չարորակ պրոցեսի հայտնաբերում: | |||
23) |
Կոլոնոսկոպիա (բիոպսիայով /անզգայացումով) |
0.1 |
- |
Աղիների բորբոքային պրոցես, նեոպլաստիկ/չարորակ փոփոխություններ, դիվերտիկուլներ և պոլիպների հայտնաբերում | |||
24) |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
- |
Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) | |||
25) |
Էխոկարդիոգրաֆիա |
0․3 |
- |
Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված՝
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության:
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ | |||
1) |
Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ |
100-1000ml |
1-3 |
500-2000ml |
1000-4000ml |
2 օր | |||
2) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ |
10մգ |
3 |
30մգ |
60մգ |
2 օր | |||
3) |
Պարացետամոլ դեղահատեր 500մգ |
Պարացետամոլ դեղահատեր 500մգ |
500-1000 մգ |
1-4 |
2000մգ |
4 000մգ |
2 օր | |||
4) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
2 մլ |
2 |
4մլ |
12մլ |
2 օր | |||
5) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 25մգ/մլ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 25մգ/մլ |
3մլ(75մգ) |
2 |
6մլ |
12մլ |
2 օր | |||
6) |
Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
10-30մգ |
4 |
40-120մգ |
80-240մգ |
2 օր | |||
7) |
Լորնօքսիկամ դեղափոշի լիոֆիլացված ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 8մգ |
Լորնօքսիկամ դեղափոշի լիոֆիլացված ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 8մգ |
4-8մգ |
2 |
8-16 |
24-48 |
2 օր | |||
8) |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ; 75մգ |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ; 75մգ |
50-100մգ |
1 |
50-100մգ |
100-200 |
2 օր | |||
9) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 50մգ; 100մգ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 50մգ; 100մգ |
50-100մգ |
1-2 |
100-150 |
300-450մգ |
3օր | |||
10) |
Օքսիբուտինին (օքսիբուտինինի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ |
Օքսիբուտինին (օքսիբուտինինի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ |
5մգ |
1-3 |
5-15մգ |
15-45մգ |
3օր, հնարավոր է ուրգենտու-թյան ժամանակ նաև ամբուլատոր պայման-ներում մինչև մի քանի ամիս | |||
11) |
Միրաբեգրոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 25մգ; 50մգ |
Միրաբեգրոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 25մգ; 50մգ Բետմիգա |
25-50մգ |
1 |
25-50մգ |
Եթե տրվի 3 ամիս ապա 2250-4500մգ |
Հնարավոր է մինչև մի քանի ամիս կիրառվի ուրգենտ կամ խառը տեսակի դեպքում 3 ամիս | |||
12) |
Էստրիոլ մոմիկներ հեշտոցային 0,5մգ |
Էստրիոլ մոմիկներ հեշտոցային 0,5մգ |
0,5մգ |
2անգամ շաբաթը |
1մգ շաբաթը |
Մոտ 13մգ 3 ամսում |
Մինչև 3 ամիս | |||
13) |
Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ |
Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ |
0,3մլ |
1-2 |
0,3-0,6մլ |
Եթե 28 օր 8,4-16,8մլ |
Որոշ դեպքերում մինչև 28 օր | |||
Հակաբակտերիալ բուժում | ||||||||||
Էմպիրիկ հակաբակտերիալ բուժում | ||||||||||
եթե ֆտորքինոլոն-կայուն Կամպիլոբակտերը քիչ հավանական է | ||||||||||
14) |
Տրիմեթոպրիմ |
Տրիմեթոպրիմ |
160մգ |
2,5 |
400 |
2800 |
7 օր, քիչ կիրառական | |||
15) |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ դեղահատեր 800մգ+160մգ |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ դեղահատեր 800մգ+160մգ |
160/800մգ |
2,5 |
400/2000 մգ |
2800/ 14000 |
7օր քիչ կիրառական | |||
16) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման / կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման / կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
1000մգ |
1-2 |
1000-2000մգ օր |
14-28գ |
7օր Հիմնականում որից մոտ 5 օրը ամբուլատոր պայմաններում | |||
17) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ 250մգ+75մգ; 500մգ+125մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ 250մգ+75մգ; 500մգ+125մգ |
325-625մգ |
3 |
975-1875mg |
6825/ 13125 |
7օր քիչ կիրառական | |||
18) |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
Ցիպրոֆլոքսացին-աստերիա, Ցիպրո-տեկ |
500մգ |
2 |
500մգ 2 անգամ p/o |
3000 |
3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր) | |||
19) |
Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
500մգ |
1 |
500մգ |
3500մգ |
քիչ կիրառական 7 օր | |||
20) |
Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3գ |
Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3գ |
3գ |
1 |
3գ |
3գ |
քիչ կիրառական 1 օր | |||
21) |
Նիտրոֆուրանտոին (նիտրոֆուրանտոինի մոնոհիդրատ) դեղահատեր 50մգ |
Նիտրոֆուրանտոին (նիտրոֆուրանտոինի մոնոհիդրատ) դեղահատեր 50մգ |
100մգ |
1-3 |
100-300մգ |
500-1500մգ |
քիչ կիրառական 5օր | |||
22) |
Ֆուրազիդին (կալիումի ֆուրազիդին) դեղապատիճներ 25մգ; 50մգ |
Ֆուրազիդին (կալիումի ֆուրազիդին) դեղապատիճներ 25մգ; 50մգ |
100մգ |
1-3 |
100-300մգ |
500-1500 |
քիչ կիրառական 5օր | |||
23) |
Պիվմեցիլինամ 400մգ |
Պիվմեցիլինամ 400մգ |
400մգ |
3 |
1200մգ |
3600մգ |
քիչ կիրառական 3օր | |||
24) |
Գենտամիցին լուծույթ ներարկման 40մգ/մլ |
Գենտամիցին լուծույթ ներարկման 40մգ/մլ |
5մգ/կգ |
2 |
160մգ |
480մգ |
քիչ կիրառական 3օր | |||
25) |
Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ |
Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ |
15մգ/կգ |
2 |
1000մգ |
3000 |
քիչ կիրառական 3օր | |||
26) |
Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ |
Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ |
500մգ |
3 |
1500մգ |
4500մգ |
քիչ կիրառական 3օր | |||
27) |
Մերոպենեմ (մերոպենեմի տրիհիդրատ) դեղափոշի ներարկման/ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Մերոպենեմ (մերոպենեմի տրիհիդրատ) դեղափոշի ներարկման/ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
1գ |
3 |
1-3գ |
3-9գ |
քիչ կիրառական 3օր | |||
28) |
Պլազմոմիցին 15մգ/կգ |
Պլազմոմիցին 15մգ/կգ |
15մգ/կգ |
1 |
1000մգ |
300 0մգ |
քիչ կիրառական 3օր |
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
3) հակամանրէային պրեպարատի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից:
4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
| |||
ԱԲ |
Բ | ||
1) |
Միզային կաթետրի տեղադրում |
1,2 |
- |
2) |
Միզածորանային ստենտի տեղադրում |
0,1 |
- |
3) |
Նեֆրոստոմիկ խողովակ |
0,05 |
- |
4) |
Էպիցիստոստոմիկ խողովակ |
0,05 |
- |
5) |
Կախված անմիզապահության տեսակից հնարավոր է կատարվի թե կոնսերվատիվ թե վիրահատական միջամտություն։ Կոնսերվատիվ բուժումը իրենից ներկայացնում է վարակի առկայության պարագայում դեղորայքային բուժում, սննդակարգի փոփոխություններ, կենսակերպի ակտիվացում, Կեգելի վարժություններ, քաշի նվազեցում, պեսարիների տեղադրում։ Վիրահատական միջամտությունները նախատեսում են հետևյալ միջամտությունների իրականացումը՝ սլինգային վիրահատություններ ՏՎՏ (TVT) և ՏՕՏ (TOT), սեփական հյուսվածքներով պլաստիկա, արհեստական սֆինկտերի տեղադրում, ծավալային նյութերի հարմիզուկային ներարկում, ներմիզապարկային բոտուլինոթերապիա, սրբանային նյարդի ստիմուլյացիա, միզապարկի աուգմենտացիա։ |
1 |
- |
6) |
Երակային կատետրի տեղադրում |
2 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://uroweb.org/guidelines/urological-infections
2. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/EAU-Guidelines-on-Urinary-Incontinence-2020.pdf
3. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management-LR.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: