ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
«10» հունվարի 2024 թ. |
N 02-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին՝ մինչև 2024 թվականի մարտի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման կարգի կենսագործման ամենամյա միջոցառումների ցանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության հետ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
09/01/2024 |
Հավելված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հունվարի 10-ի N 02-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույնով սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետև՝ ՆՄՄԿ) համակարգի գործունեության մշտադիտարկման (այսուհետև՝ մշտադիտարկում) և գնահատման (այսուհետև՝ գնահատում) իրականացման կարգը:
2. Մշտադիտարկումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է ՀՀ ՆՄՄԿ պետական քաղաքականության մշակման կատարելագործման ու դրա կենսագործման արդյունավետության և արդյունավորության բարելավման նպատակով` տեղեկատվության հավաքագրման և վերլուծության միջոցով: Տեղեկատվությունը ներառում է տվյալներ ՆՄՄԿ համակարգի առկա վիճակի, զարգացման հեռանկարների, ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) գործունեության, ընդունված վարչակառավարչական որոշումների, ինչպես նաև՝ օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների մասին:
3. Մշտադիտարկումը ներառում է ՆՄՄԿ համակարգի մասին տեղեկատվության շարունակական հավաքագրումը, մշակումը, համակարգումը, պահպանումը, ինչպես նաև՝ կանոնավոր վերլուծությունն ու արդյունքների հրապարակումը:
4. Մշտադիտարկման ցուցանիշները և դրանց հավաքագրման ձևն ու պատասխանատուները սահմանվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ի՝ ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվություն, և աղյուսակ 2-ի՝ ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման լրացուցիչ տեղեկատվություն, համապատասխան:
5. Մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքման, հարցումների, ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացման, ինչպես նաև տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ պաշտոնական կայքէջերից տվյալների ստացման եղանակով:
6. Մշտադիտարկման կազմակերպումը, տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և համակարգումն իրականացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (այսուհետև՝ ՄԿՈՒԶԱԿ)՝ համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, իսկ տեղեկատվության պահպանումը, վերլուծությունն ու մշտադիտարկման արդյունքների հրապարակումը՝ ՄԿՈՒԶԱԿ-ը:
7. Ուսումնական հաստատությունները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը կատարում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով և 2-ով իրենց պատասխանատվությանը վերապահված տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու համակարգումը և ներկայացնում ՄԿՈՒԶԱԿ: ՄԿՈՒԶԱԿ-ը մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա մարտ ամիսը հրապարակում է մշտադիտարկման արդյունքները՝ համապատասխան հաշվետվության տեսքով:
8. Համալիր ուսումնասիրություն կատարելու և որոշումների կայացնելու համար ընտրված է ՄԿՈՒ հաստատությունների առկա վիճակի գնահատման մեթոդ և գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր սեղմ ժամկետներում ընդգրկուն կարգով իրականացնել ՄԿՈՒ համակարգի տարաբնույթ գործընթացների քանակական գնահատումներ:
9. ՄԿՈՒ համակարգի հիմնախնդիրների վերլուծության և որոշումների կայացման համար կիրառվում է փորձագիտական գնահատման մեթոդը, որի հիմնական բաղադրիչները հարցումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերն են:
10. Փորձագիտական գնահատումը` հետազոտվող երևույթների (օբյեկտների) որակական և քանակական գնահատումների ամբողջականությունն է, որն իրականացնում է տվյալ բնագավառում ընդգրկված կամ առնչվող անձը, երբ դիտարկվող բնութագիրը կամ ցուցանիշն անմիջականորեն չի ենթարկվում ֆիզիկական չափումների կամ հաշվառման, այլ գնահատվում է դատողությունների հիման վրա:
11.Գնահատողների անհատական և խմբային աշխատանքի սկզբունքների համատեղ կիրառումը կազմակերպվում է հետևյալ հաջորդականությամբ՝
1) կարծիքները, գաղափարները և գնահատումները պետք է նախօրոք ներառվեն կազմակերպական ձևաչափում (հարցաշարում)՝ կատարելով դրանց նպատակաուղղված վերլուծությունը, ընդհանրացումը և համեմատումը,
2) փորձագիտական գնահատումներում անհրաժեշտ է առաջադրել ոչ միայն քանակական, այլև որակական բնորոշումներ՝ առանձնացնելով նորը, գլխավորը, էական և արդիական գաղափարները,
3) փորձագետներն իրենց գնահատումներում անկախ են,
4) փորձագիտական խմբի գործունեությունը պետք է ուղղորդված լինի, որի նպատակով նրանց հետ տարվում են նախապատրաստական խորհրդատվական աշխատանքներ գնահատումների նպատակի և խնդիրների վերաբերյալ:
12. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված փորձագիտական խմբի աշխատանքը կազմակերպվում է փուլային սկզբունքով՝
1) փորձագետներին ներկայացվում են հետազոտման առարկան, նպատակը, խնդիրները և դրա իրականացման ընթացակարգը,
2) յուրաքանչյուրն անհատական կարգով, ըստ հարցաշարի և գնահատման համակարգի կատարում են քանակական գնահատումներ՝ լրացնելով ելակետային վիճակագրական աղյուսակները,
3) ըստ առաջադրված հիմնախնդիրների՝ դասակարգվում են փորձագետների ներկայացրած տվյալները և վիճակագրական մեթոդներով իրականացվում են քանակական գնահատումներ հետազոտվող երևույթի (օբյեկտի) վերաբերյալ՝ ապահովելով գնահատումների վերընթաց բնույթը` անցում կատարելով ստորին օղակներից մինչև համալիրը:
13. Փորձագիտական խմբում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, ինչպես նաև՝ ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:
14. Գնահատումն իրականացվում է 5 տարին մեկ անգամ՝ այդ ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքների ամփոփման միջոցով՝ նույն ցուցանիշների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կարող են հաշվի առնվել նաև այլ ցուցանիշներ:
15. Գնահատումն իրականացնում է ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը՝ ՄԿՈՒԶԱԿ-ի աջակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներգրավմամբ:
Աղյուսակ 1. ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվության ցուցանիշները
N |
Տեղեկատվության տեսակը |
Հավաքագրման ձևը |
Հավաքագրման պատասխանատուն |
Աղբյուրը |
1 |
ՆՄՄԿ հասանելիության մակարդակը՝ այդ կրթությունը ստացողների տոկոսային հարաբերակցությունը ազգաբնակչության ընդհանուր թվին, ինչպես նաև ընդունվածների հարաբերակցությունը տվյալ տարում հիմնական ընդհանուր և լրիվ (միջնակարգ) ընդհանուր կրթությունն ավարտածների թվին՝ համապատասխանաբար |
Վիճակագրական տվյալների վերլուծություն |
ՀՀ ԿԳՄՍՆ ՆՄՄԿ վարչություն, ՄԿՈՒԶԱԿ |
Պաշտոնական կայքեր, հաշվետվություններ, զեկույցներ |
2 |
ՆՄՄԿ ծրագրերի բովանդակությունը (դրանց համապատասխանությունը գործատուների պահանջներին) և իրականացումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
3 |
ՆՄՄԿ ծրագրերի ուսանողների ընթացիկ գհահատման և պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ուսումնական հաստատություններ |
Մատյաններ, ամփոփաթերթեր, այլ համապատասխան փաստաթղթեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
4 |
Ուսումնական հաստատությունների կադրային ապահովվածության համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին, ինչպես նաև մանկավարժական կազմի աշխատավարձի չափը |
Վիճակագրական տվյալների հավաքում և վերլուծություն, հարցումներ, ուսումնասիրություն |
համապատաս հաստատություններ |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ |
5 |
ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածության համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
6 |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ ՆՄՄԿ ստանալու հնարավորությունները |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ, այցեր ուսումնական հաստատություններ |
7 |
Ուսանողների ուսումնական և արտաուսումնական (օրինակ՝ մրցույթներ, մրցումներ, հավաքներ) նվաճումները և շրջանավարտների մասնագիտական զարգացման մակարդակը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Պաշտոնական կայքեր, հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
8 |
ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանցի փոփոխության, այդ թվում հաստատությունների հիմնադրման, վերակազմակերպման կամ լուծարման հիմնավորվածությունը և (կամ) արդյունավետությունը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ |
ՀՀ կառավարության որոշումներ, ուսումնասիրության արդյունքներ |
9 |
Ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը և ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետությունը |
Հարցումներ, |
ՄԿՈՒԶԱԿ, |
Պաշտոնական կայքեր, հաշվետվություններ, հարցումների արդյունքներ |
10 |
ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառուցվածքի հիմնավորվածությունն ու արդյունավետությունը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ուսումնական հաստատություններ |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
11 |
ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կենսագործունեության անվտանգ պայմանների ստեղծումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ուսումնական հաստատություններ |
Հարցման և ուսումնասիրության արդյունքներ |
12 |
Ուսումնական հաստատություններում սոցիալական գործընկերության և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակը և արդյունավետությունը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքներ |
13 |
Գործատուների մասնակցությունը ուսումնական գործընթացին (ձևերը և շրջանակը) |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Ուսումնասիրության արդյունքներ |
14 |
Ընդգրկվածությունը միջազգային ծրագրերում և (կամ) համագործակցության մեջ, այդ թվում՝ փորձի, կադրերի, ուսանողների փոխանակման բնագավառում |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Ուսումնասիրության արդյունքներ |
15 |
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման միջոցառումները և դրանց արդյունավետությունը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Ուսումնասիրության արդյունքներ, զեկույցներ |
16 |
ՆՄՄԿ ծրագրերի իրականացման գործում առաջավոր կրթական տեխնոլոգիաների օգտագործումը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Ուսումնասիրության արդյունքներ |
17 |
Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և (կամ) մասնագիտական գործունեության պայմանների փոփոխությունը |
Հարցումներ, վիճակագրական տվյալների վերլուծություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Պաշտոնական կայքեր, ուսումնասիրության արդյունքներ |
18 |
ՆՄՄԿ որակի ներքին գնահատման զարգացումը |
Ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Ուսումնասիրության արդյունքներ |
Աղյուսակ 2. ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման լրացուցիչ տեղեկատվության ցուցանիշները
N |
Տեղեկատվության տեսակը |
Հավաքագրման ձևը |
Հավաքագրման պատասխանատուն |
Աղբյուրը |
1 |
Ուսումնական հաստատություններում ՆՄՄԿ ծրագրերի իրականացման հետ կապված հետազոտական, առանձին դեպքերում գիտահետազոտական գործունեությունը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
Ուսումնական հաստատություններ |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
2 |
Հանրության կողմից ՆՄՄԿ համակարգին գործունեությանը տրված գնահատականը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
3 |
Պետություն և մասնավոր հատված համագործակցության և կառավարման մեխանիզմների զարգացումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
4 |
Երիտասարդության սոցիալականացման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
5 |
Ուսանողների, շրջանավարտների և դասավանդողների սոցիալ-ժողովրդագրական բնութագրերը և սոցիալական ներառումը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
6 |
Ուսանողների և շրջանավարտների արժեքային կողմնորոշումը (վերաբերմունքը աշխատանքին, բարոյական, մշակութային արժեհամակարգը, բարեկեցությունը և այլն) և նրանց մասնակցությունը սոցիալական նվաճումներին |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
7 |
Երիտասարդության սոցիալականացման և ինքնադրսևորման պայմաններ ստեղծելուն միտված պետական քաղաքականությունը |
Հարցումներ, ուսումնասիրություն |
ՄԿՈՒԶԱԿ, |
Հարցումների և ուսումնասիրության արդյունքները |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: