ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» փետրվար 2024 թ. |
N 73-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԽՈՑԱՅԻՆ ԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել խոցային կոլիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
21.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«21» փետրվար 2024 թվականի N 73-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԽՈՑԱՅԻՆ ԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K51 |
Խոցային կոլիտ |
2) |
K51.0 |
Քրոնիկ խոցային էնտերոկոլիտ |
3) |
K51.8 |
Խոցային այլ կոլիտներ (հաստաղիքաբորբ) |
4) |
K51.9 |
Խոցային կոլիտ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)՝ խուղակներ, թարախակույտ, թափածակում, աղիքի ստենոզ կամ ստրիկտուրա (նեղացում), աղիքային արյունահոսություն, անանցանելիություն, հաստ աղիքի չարորակ նորագոյացություն (ադենոկարցինոմա), ներծծման խանգարում (մալաբսորբցիա) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. Ըստ բորբոքային ակտիվության՝ Թեթև․ լուծ օրական <4 անգամ, պուլս <90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,5, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ <20 մմ/ժ, ՑՌՍ նորմալ, Միջին․ լուծ օրական 4-6 անգամ, պուլս ≤90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,8, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ ≤30 մմ/ժ, ՑՌՍ ≤30 մգ/լ, Ծանր․ լուծ օրական >6 անգամ, պուլս >90/ր, մարմնի ջերմաստիճանը >37,8, հեմոգլոբին <105 գ/լ, ԷՆԱ >30 մմ/ժ, ՑՌՍ >30 մգ/լ, բ. Ըստ ստերոիդային բուժմանը պատասխանի՝ Ստերոիդ-ռեֆրակտեր, եթե չի գրանցվում ստերոիդային բուժման ֆոնին բարելավում, Ստերոիդ-կախյալ, եթե ստերոիդով բուժմանը պատասխանում է, սակայն դեղաչափը նվազեցնելուց գրանցվում է ակտիվության ռեցիդիվ, իսկ կրկին բարձրացնելուց՝ բարելավում: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ (Բ՝ աղիքային անանցանելիոության, արյունահոսության, թափածակման, թարախակույտի ձևավորման դեպքում) |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ), վիրաբույժ, էնդոսկոպիստ |
8) |
Գանգատներ |
Որովայնի ցավ, լուծ, քաշի կորուստ, տենդ, վքնածություն, մեթեորիզմ, սրտխառնոց, փսխում, կղանքում արյան առկայություն, բարդությունների դեպքում կարող է լինել փորկապություն, արյունահոսություն, արտաքին խուղակների ձևավորում, ընդհանուր թուլություն, նյարդաբանական խանգարումներ՝ վիտամին B12 թերներծծման հետևանքով։ Արտաղիքային դրսևորումներից են՝ մաշկային (բերանի խոռոչի աֆթաներ, հանգուցավոր էրիթեմա, գանգրենոզ պիոդերմիա և այլն), հոդային, աչքի (կոնյունկտիվիտ, էպիսկլերիտ, ուվեիտ), լյարդի (առաջնային բիլիար խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ) և լեղուղիների (լեղաքարային հիվանդություն) ախտահարումները |
9) |
Անամնեզ |
Գանգատները կարող են սկսվել ինչպես սուր, այնպես էլ երկար տարիների ընթացքում առկա լինեն, և արտահայտվածությունը տատանվում է՝ թեթև մեթեորիզմից, լուծից մինչև աղիքային ծանր արյունահոսություն, անանցանելիության կամ սուր որովայնի պատկեր |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Որովայնի փքվածություն, ցավոտություն, թերներծծման դեպքում կարող են լինել պերիֆերիկ այտուցներ, գունատություն, հյուծում, արտաղիքային ախտահարումների դեպքում՝ համապատասխանաբար մաշկի, հոդերի, աչքերի փոփոխություններ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Միջին-ծանր ակտիվության և բարդություններիդեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան |
1 |
1 |
2) |
Էնդոսկոպիստ |
1 |
1 |
3) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/ |
1 |
1 |
4) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ՈւՁՀ, ՄՌ կամ ՀՇ-էնտերոգրաֆիա) |
1 |
1 |
5) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
1 |
1 |
6) |
Ռևմատոլոգ |
0,2 |
0,2 |
7) |
Ակնաբույժ |
0,1 |
0,2 |
8) |
Մաշկաբան և վեներաբան |
0,3 |
0,4 |
9) |
Ուռուցքաբան |
0,2 |
0,4 |
10) |
Վիրաբույժ |
0,2 |
0,7 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Անեմիա արյունահոսության կամ Բ դեպքում թերսնուցման հետևանքով, լեյկոցիտոզի, թրոմբոցիտոզի և ԷՆԱ մակարդակի բարձրացման աստիճանների հիման վրա որոշվում է բորբոքային ակտիվության աստիճանը |
2) |
Առկա չէ |
Գլյուկոզի մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Թերներծծման հետևանքով հիպոգլիկեմիա |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
0.5 |
1 |
Թերներծծման, ջրազրկման հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում |
4) |
Առկա չէ |
Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում |
0.3 |
1 |
Թերներծծման կամ լուծի և (կամ) փսխման հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա |
5) |
Առկա չէ |
Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում |
0,3 |
1 |
Թերներծծման կամ լուծի և (կամ) փսխման հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա |
6) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ), Բիլիռուբինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Արտաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում են նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակները |
7) |
Առկա չէ |
Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բորբոքման կամ արյունահոսության հետևանքով |
8) |
Առկա չէ |
Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է ծանր կամ քրոնիկ արյունահոսության հետևանքով |
9) |
Առկա չէ |
Արյան մեջ վիտամին B12 մակարդակի որոշում |
0,5 |
1 |
Ցածր մակարդակը վկայում է վիտամին B12 պակասի մասին, որը զարգանում է զստաղիքում թերներծծման հետևանքով |
10) |
Առկա չէ |
Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում |
0,1 |
1 |
Հոմոցիստեինի բարձր մակարդակը վկայում է վիտամին B12 անբավարարության մասին |
11) |
Առկա չէ |
Արյան մեջ վիտամին D3 մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակը խոսում է թերներծծման մասին, ինչպես նաև հիմք է հանդիսանում վիտամին D նշանակման դեղաչափի համար, որը նպաստում է նաև հիվանդության ավելի կայուն ռեմիսիայի |
12) |
Առկա չէ |
Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում |
0.8 |
1 |
Ցածր մակարդակը խոսում է վիտամին K թերներծծման մասին |
13) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակը խոսում է ծանր բորբոքման կամ աղիքում թերներծծման մասին |
14) |
Առկա չէ |
Կղանքում կալպրոտեկտինի քանակի որոշում |
1 |
1 |
Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում |
15) |
Առկա չէ |
Արյան մեջ Ց-ռեակտիվ սպիտակուցի որոշում |
1 |
1 |
Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում |
16) |
Առկա չէ |
Արյան մեջ HBsAg, հակա-HAV, հակա-HBc հակամարմինների և հակա-HCV հակամարմինների կամ HCV ՌՆԹ որոշում |
0,6 |
1 |
Լատենտ հեպատիտ B և C, ինչպես նաև հեպատիտ A հանդեպ իմուն լինելու փաստը հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ: Նաև այս թեստերն անհրաժեշտ է կատարել, եթե առկա է լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ Կրոնի հիվանդությամբ պացիենտի մոտ |
17) |
Առկա չէ |
Արյան մեջ հակակորիզային՝ ANA, հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում |
0,2 |
0,3 |
Արտաղիքային դրսևորումներից աուտոիմուն հեպատիտի, առաջնային բիլիար և սկլերոզացնող խոլանգիտների հայտնաբերման համար սկրինինգ՝ այն պացիենտների համար, ում մոտ առկա են համապատասխան ախտանշաններ կամ լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ |
18) |
Առկա չէ |
Արյան մեջ IGRA թեստի (QUANTIFERON) որոշում՝ լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով |
0.2 |
1 |
Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ |
19) |
Առկա չէ |
Արյան մեջ հակա-CMV, հակա-EBV, հակա-VZV, հակա-HIV հակամարմինների որոշում |
0,2 |
1 |
Մինչ իմունաճնշիչ թերապիա սկսելը Կրոնի հիվանդությամբ պացիենտների մոտ անհրաժեշտ է կատարել |
20) |
Առկա չէ |
Կղանքի մանրէաբանական քննություն |
1 |
1 |
Լուծի ցանկացած դեպք դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ, որը անհրաժեշտ է ժխտել մի շարք հետազոտություններով, այդ թվում մանրէաբանական քննությամբ |
21) |
Առկա չէ |
Կղանքում C. difficile GDH, տոքսին A և B որոշում |
1 |
1 |
Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված Կրոնի հիվանդության դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես C.difficile վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ |
22) |
Առկա չէ |
Կղանքում E. coli O157:H7 շտամի իմունաբանական հայտնաբերում |
1 |
1 |
Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված Կրոնի հիվանդության դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես էնտերոհեմոռագիկ E. coli վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ |
23) |
Առկա չէ |
Աղիքային բորբոքային օջախներից վերցված բիոպտատում CMV հայտնաբերման համար պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ) կամ Իմունոհիստոքիմիական (ԻՀՔ) քննություն |
0,1 |
0,4 |
Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին |
24) |
Առկա չէ |
Կղանքի քննություն ճիճվակրության վերաբերյալ |
0,2 |
0,3 |
Թերներծծման, ինչպես նաև Կրոնի հիվանդության մյուս ախտանիշների այլ պատճառ կարող է լինել ճիճվակրությունը |
Գործիքային հետազոտություններ | |||||
25) |
Առկա չէ |
Կոլոնոսկոպիա՝ բիոպսիաներով |
1 |
1 |
Անհրաժեշտ հետազոտություն է՝ զստաղիքի տերմինալ հատվածի և հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքումը հաստատելու, տիպիկ նշանները (ճեղքանման կամ աֆթոզ խոցեր, “սալահատակի պատկեր”) կամ բարդությունները (պսևդոպոլիպներ, ստրիկտուրաներ, չարորակ գոյացություն, խուղակներ և այլն) նկարագրելու համար |
26) |
Առկա չէ |
ՄՌ-էնտերոգրաֆիա |
0,05 |
0,2 |
Անհրաժեշտ է կատարել բոլոր պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվում է հաստ աղիքի հետ միասին զստաղիքի բորբոքում՝ բարակ աղիքի մնացյալ հատվածներում պատի հաստացումներ, նեղացումներ, հիպերվասկուլյարիզացիայի (վկայում է բորբոքման մասին) նշաններ, ինչպես նաև լիմֆադենոպաթիա, խուղակներ, թարախակույտեր և այլ բարդություններ հայտնաբերելու նպատակով |
27) |
Առկա չէ |
Կապսուլային էնդոսկոպիա |
0,01 |
0,02 |
Հայտնաբերվում են խոցեր բարակ աղիքի այն հատվածներում, որոնք հասանելի չեն էնդոսկոպիկ հետազոտության համար |
28) |
Առկա չէ |
Որովայնի/կոնքի կոնտրաստով ՀՇ |
0,1 |
0,6 |
Հնարավոր բարդությունների՝ տոքսիկ մեգակոլոն, հաստ աղիքի նորագոյացություն, հայտնաբերելու նպատակով |
29) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
0,8 |
1 |
Ջրազրկման, էլեկտրոլիտային դիսբալանսի հետևանքով սրտի ռիթմի և սնուցման խանգարումների հայտնաբերում |
30) |
Առկա չէ |
Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
1 |
1 |
Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, որոնք անհրաժեշտ է ժխտել այս մեթոդով։ Նաև անհրաժեշտ է պարզել Կրոնի հիվանդության արտաղիքային դրսևորումների առկայությունը՝ սկլերոզացնող խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, սպլենոմեգալիա |
31) |
Առկա չէ |
Մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիա |
0,1 |
0,2 |
Սկլերոզացնող խոլանգիտի՝ որպես արտաղիքային դրսևորում, կասկածի դեպքում հաստատող հետազոտություն է |
32) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական կամ ՀՇ քննություն |
0,7 |
1 |
Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ, ինչպես նաև զստաղիքի խոցերի այլ պատճառ հանդիսացող տուբերկուլյոզային վարակը ժխտելու նպատակով |
33) |
Առկա չէ |
Էնդոսկոպիկ հետազոտությամբ (կոլոնոսկոպիա) հայտնաբերված բորբոքման և ինտակտ օջախներից վերցված բիոպտատների հյուսվածքաբանական քննություն |
1 |
1 |
Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով |
34) |
Առկա չէ |
Լյարդի բիոպսիա |
0,01 |
0,05 |
Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափ-ման միա-վոր |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Մեսալազին մոմիկներ ուղիղաղիքային 500մգ |
Մեսալազին մոմիկներ ուղիղաղիքային 500մգ |
Հատ |
1 |
2 |
730 |
365 |
2) |
Մեսալազին դեղահատեր 500մգ |
Մեսալազին դեղահատեր 500մգ |
Հատ |
0,7 |
6 |
2190 |
365 |
3) |
Սուլֆասալազին դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Սուլֆասալազին դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Հատ |
0,3 |
6 |
2190 |
365 |
4) |
Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ |
Մգ |
0,8 |
48 |
672 մգ (168*4 մգ կամ 42*16 մգ հաբեր) |
14 |
5) |
Ազաթիոպրին դեղահատեր 50մգ |
Ազաթիոպրին դեղահատեր 50մգ |
Հատ |
0,7 |
2,5 |
912,5 |
365 |
6) |
Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ/մլ |
Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ/մլ |
Հատ |
0,1 |
1,5 |
78 |
52 (շաբաթա-կան 1 անգ) |
7) |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
Հատ |
0,3 |
2 |
6 |
3 |
8) |
Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ |
Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ |
Հատ |
0,5 |
3,5 |
10,5 |
3 (3 ներարկ․ 6 շաբաթում) |
9) |
Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ |
Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ |
Հատ |
0,5 |
2 |
7 |
3 (3 ներարկում 4 շաբաթում) |
10) |
Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ |
Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ |
Հատ |
0,2 |
1 |
3 |
3 /3 ներարկ․ 6 շաբաթում/ |
11) |
Տոֆացիտինիբ դեղահատեր 5մգ; 10մգ |
Տոֆացիտինիբ դեղահատեր 5մգ; 10մգ |
Հատ |
0.1 |
Xeljanz – 2 Renvoq - 1 |
Xeljanz – 112 Renvoq - 84 |
Xeljanz – 56 Renvoq - 84 |
12) |
Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 130 մգ/26 մլ |
Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 130 մգ/26 մլ |
Հատ |
0.1 |
3 |
9 |
3 (3 ներարկ․ 6 շաբաթում) |
13) |
Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 45մգ/0,5մլ |
Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 45մգ/0,5մլ |
Հատ |
0.06 |
2 |
8 |
4 (ամեն 12 շաբաթը 1 ներարկ․) |
14) |
Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ |
Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ |
Հատ |
0,3 |
3 |
30 |
10 |
15) |
Վանկոմիցին դեղապատիճ 125մգ |
Վանկոմիցին դեղապատիճ 125մգ |
Հատ |
0,2 |
4 |
40 |
10 |
16) |
Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200 մգ |
Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200 մգ |
Հատ |
0,1 |
2 |
20 |
10 |
17) |
Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ |
Եր Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ |
Հատ |
0,5 |
0,8 |
120 |
60 |
18) |
Ֆոլաթթու դեղահատեր 5մգ |
Ֆոլաթթու դեղահատեր 5մգ |
հատ |
0,3 |
1 |
60 |
60 |
19) |
Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ |
Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ |
Հատ |
0,1 |
0,6 |
24 |
60 |
20) |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ |
Հատ |
0,5 |
2 |
40 |
20 |
21) |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ |
Հատ |
0,03 |
1 |
6 |
6 |
22) |
Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ |
Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ |
Մգ |
0,05 |
10 |
20 |
200 |
23) |
Կալցեֆեդիոլ դեղապատիճ 0.266մգ |
Կալցեֆեդիոլ դեղապատիճ 0.266մգ |
հատ |
0,8 |
0,1 |
60 |
6 |
24) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
Հատ |
0,2 |
2 |
10 |
5 |
25) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
Հատ |
0,2 |
2 |
10 |
5 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
3) 11 շաբաթում կատարվում է դեղաչափի աստիճանական նվազեցում ամեն շաբաթ 4-ական մգ-ով:
4) Աղյուսակի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ ենթակետերում քանակները հաշվարկված են 1 տարվա համար, բուժման տևողությունը անորոշ երկար է:
9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Պարէնտերալ սնուցում՝ ծանր թերներծծման դեպքերում |
0 |
0,05 |
2) |
Վիրահատական միջամտություն՝ բարդությունների կամ դեղորայքային բուժմանը չենթարկվող ընթացքի պարագայում |
0,2 |
0,08 |
3) |
Կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ դեղորայքային բուժմանը ռեֆրակտեր C. difficile վարակով բարդանալու դեպքում |
0 |
0,1 |
4) |
Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում |
0 |
0,3 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Քրիստիան Մաասեր և այլք. ECCO-ESGAR ուղեցույց IBD-ում ախտորոշիչ գնահատման համար Մաս 1. Նախնական ախտորոշում, հայտնի IBD-ի վերահսկում, բարդությունների հայտնաբերում, Journal of Crohn's and Colitis, հատոր 13, թողարկում 2, փետրվար 2019թ., էջեր 144–164K, https://doi: org/10.1093/ecco-jcc/jjy113 / Christian Maaser et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 1: Initial diagnosis, monitoring of known IBD, detection of complications, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 2, February 2019, Pages 144–164K, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113.
2. Անդրեաս Շտուրմ և այլք: ECCO-ESGAR ուղեցույց IBD-ում ախտորոշիչ գնահատման համար Մաս 2. IBD միավորներ և ընդհանուր սկզբունքներ և տեխնիկական կողմեր, Journal of Crohn's and Colitis, հատոր 13, թողարկում 3, Մարտ 2019թ., Էջեր 273–284, https://doi.org/10.109 /ecco-jcc/jjy114 / Andreas Sturm, et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 2: IBD scores and general principles and technical aspects, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 3, March 2019, Pages 273–284, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy114.
3. Թիմ Ռեյն և այլք: ECCO ուղեցույցներ խոցային կոլիտի բուժման վերաբերյալ. դեղորայքային բուժում, Journal of Crohn's and Colitis, հատոր 16, թողարկում 1, հունվար 2022թ., Էջեր 2–17, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178 / Tim Raine, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Medical Treatment, Journal of Crohn's and Colitis, Volume 16, Issue 1, January 2022, Pages 2–17, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178.
4. Սպինելլի Ա և այլք. ECCO ուղեցույցներ խոցային կոլիտի բուժման վերաբերյալ. վիրաբուժական բուժում. J Crohns Colitis. 2022թ. փետ 23; 16 (2): 179-189: ԴՈԻ՝ 10.1093/ecco-jcc/jjab177 / Spinelli A, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Surgical Treatment. J Crohns Colitis. 2022 Feb 23;16(2):179-189. doi: 10.1093/ecco-jcc/jjab177.
5. Տ Քուչարզիկ և այլք. Եվրոպական Քրոնի և կոլիտի կազմակերպության [ECCO] կողմից, ECCO ուղեցույցներ՝ աղիների բորբոքային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և կառավարման վերաբերյալ, Journal of Crohn's and Colitis, հատոր 15, թողարկում 6, հունիս 2021թ., էջեր 879–91, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052 / T Kucharzik, et al., on behalf of the European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on the Prevention, Diagnosis, and Management of Infections in Inflammatory Bowel Disease, Journal of Crohn's and Colitis, Volume 15, Issue 6, June 2021, Pages 879–913, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: