ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«29» դեկտեմբերի 2023 թ. |
N 171-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգերը սահմանելու մասին» N 16-Ն հրամանի հավելված 1-ի՝
1) 4-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) պարտադիր վերապատրաստման վկայականը:».
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի բնութագրիչներն են՝
1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարության) կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,
2) վերջին հինգ տարվա ընթացքում նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթությանն առնչվող ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,
3) վերջին հինգ տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,
4) տարակարգի համար դիմելու օրվան նախորդող մեկ ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը՝
ա. մեթոդիստի դեպքում՝ տարակարգի համար դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը և հաշվետվությունը՝ ըստ մեթոդիստի տարեկան աշխատանքային պլանի, տարակարգի համար դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում կազմակերպված երկու մեթոդժամի տեսաձայնագրություն և արձանագրություն.
բ. դաստիարակի դեպքում՝ տարակարգի համար դիմելու օրվան նախորդող ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) և նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները.
գ. երաժշտության դաստիարակի և ֆիզհրահանգչի դեպքում՝ տարակարգի համար դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) և նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները.
5) տարակարգի համար դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի կամ խաղ-զվարճալիքի պլանավորում և տեսագրություն (սույն բնութագրիչի առկայությունը պարտադիր է տարակարգի բոլոր աստիճանների համար դիմելիս).
6) մշակված անհատական ուսուցման և զարգացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒԶՊ) ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթության և զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում):
7) սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր:».
4) 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Շնորհված տարակարգից ավելի բարձր աստիճանի համար դիմելիս նախորդիվ ներկայացված բնութագրիչների բովանդակությունը, բացառությամբ 1-ին և 3-րդ բնութագրիչների, չպետք է կրկնվի»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական: