Գլխավոր տեղեկություն
Համար
N 2687-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.2024
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.12.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» դեկտեմբերի 2023 թ.
ք. Երևան

N 2687-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 164-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ․

 

1. Սահմանել՝

1) մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման)՝ համաձայն N 1 հավելվածի,

2) մշակաբույսերի տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման)՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանելու մասին» N 164-Ն հրամանը։

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2687-Ն հրամանի

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ)

 

1․ Հացահատիկային, բանջարաբոստանային, յուղատու մշակաբույսերի և խոտաբույսերի սերմնաբուծությունն իրականացվում է հետևյալ հերթագայությամբ (սխեմայով)՝

1) առաջին տարվա փորձարկման տնկարան,

2) երկրորդ տարվա փորձարկման տնկարան,

3) բազմացման տնկարան, որտեղից ստացվում են նախահիմնային (օրիգինալ) սերմեր,

4) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր՝ նախահիմնային սերմերից ստացված սերմեր,

5) 1-ին վերարտադրության սերմեր՝ էլիտային սերմերից ստացված սերմեր,

6) 2-րդ վերարտադրության սերմեր՝ 1-ին վերարտադրության սերմերից ստացված սերմեր:

2. Կարտոֆիլի սերմնաբուծությունն իրականացվում է հետևյալ հերթագայությամբ (սխեմայի)՝

1) նախահիմնային (օրիգինալ) տնկանյութ՝ ընտրասերողի կողմից ստացված տնկանյութ կամ մերիստեմային հյուսվածքից ստացված մինի պալարներ,

2) սուպերէլիտային (հիմնային) տնկանյութ՝ նախահիմնային տնկանյութից ստացված տնկանյութ,

3) էլիտային (հիմնային) տնկանյութ՝ սուպերէլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,

4) 1-ին վերարտադրության տնկանյութ՝ էլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,

5) 2-րդ վերարտադրության տնկանյութ՝ 1-ին վերարտադրության տնկանյութից ստացված տնկանյութ:

 

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2687-Ն հրամանի

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ)

 

1․ Տնկարանային արտադրությունն իրականացվում է հետևյալ հերթագայությամբ (սխեմայով)՝

1) In vitro ելակետային բույսի թեկնածու՝ ըստ սորտային հատկանիշների տիպիկության, ֆիզիոլոգիական հատկությունների և բերքատվության առանձնացված, վիրուսային, ֆիտոպլազմային, սնկային, բակտերիալ հիվանդությունների և վնասատուների առկայությունն ստուգված, իսկ դրանց հայտնաբերման դեպքում in vitro եղանակով առողջացված ելակետային բույս,

2) In vivo ելակետային բույսի թեկնածու (բուսանյութ)՝ ըստ սորտային հատկանիշների տիպիկության, ֆիզիոլոգիական հատկությունների և բերքատվության առանձնացված, վիրուսային, ֆիտոպլազմային, սնկային, բակտերիալ հիվանդությունների առկայությունն ստուգված, վեգետատիվ և սերմնային (սերմնային պատվաստակալ) բազմացման միջոցով ելակետային բույսերի ստացման համար նախատեսված ելակետային բույս,

3) Ելակետային բույս՝ ելակետային բույսի թեկնածուի վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող, հիվանդություններով կամ վնասատուներով վարակվածությունը, ինչպես նաև առավել վարակածին վիրուսազերծությունն ստուգված՝ հիմնային (սորտային) մայրուտի հիմնման համար նախատեսված ելակետային բույսեր,

4) Հիմնային (սորտային) տնկանյութ՝ ելակետային բույսի վեգետատիվ բազմացման միջոցով ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող, հիվանդությունների ու վնասատուների վարակվածությունը և առավել վարակածին վիրուսազերծությունն ստուգված հիմնային մայրուտի հիմնման համար նախատեսված տնկանյութ (հավաստագրված տնկանյութը ստանում են հիմնային մայրուտից, բազմացման յուրաքանչյուր փուլում տնկանյութի կենսաբանական կարգը մեկ աստիճան իջնում է)։

5) Հավաստագրված տնկանյութ՝ հիմնային (սորտային) բույսերի վեգետատիվ սերունդ, սորտային պահանջներին և բուսասանիտարական մաքրության պահանջներին համապատասխանող, վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված՝ (հնդավորները՝ յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, կորիզավորները և հատապտուղները՝ 2 տարին մեկ անգամ), հավաստագրված մայրուտի հիմնման համար նախատեսված և հավաստագրված 1-ին և 2-րդ վերարտադրության համար կիրառվող հավաստագրված տնկանյութ,

6) Վերարտադրված հավաստագրված (ստուգված) տնկանյութ՝ հավաստագրված տնկանյութի վեգետատիվ հաջորդական բազմացումների արդյունքում ստացված վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված (մշակաբույսով պայմանավորված՝ հնդավորներ, կորիզավորներ և հատապտուղներ՝ 2 տարին մեկ անգամ) վերարտադրված հավաստագրված տնկանյութ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան