ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«26» դեկտեմբերի 2023 թ. |
N 1406-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի N1 հավելվածով հաստատված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում 4-րդ ենթակետում «ապահովագրական ընկերություն,» բառերից հետո լրացնել «ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր,» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2023 թվական: