ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբեր 2023 թ. |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ԹԵԹԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել կորյակային թեթև արտահայտված հիվանդացությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» դեկտեմբեր 2023 թվականի N 71-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ԹԵԹԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L70 |
Կորյակներ |
2) |
L70.0 |
Հասարակ կորյակներ |
3) |
L70.1 |
Գնդաձև կորյակներ |
4) |
L70.2 |
Ջրծաղկանման կորյակներ |
5) |
L70.3 |
Արևադարձային կորյակներ |
6) |
L70.4 |
Մանկական կորյակներ |
7) |
L70.5 |
Երիտասարդ աղջիկների քերվածքային կորյակներ |
8) |
L70.8 |
Այլ կորյակներ |
9) |
L70.9 |
Կորյակներ՝ չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
(ԱԲ) (Բ) - Թարախաբշտեր, ֆլեգմոնա, կելոիդներ, սպիներ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Թեթև արտահայտվածության փուլ՝ մանր հանգուցիկների, տեղ-տեղ հանգուցիկ-թարախաբշտիկների, կոմեդոնների առկայություն |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկականօգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան, կոսմետոլոգ, մանկաբույժ |
8) |
Գանգատներ |
Դեմքի, մեջքի, կրծքավանդակի, ուսագոտու շրջանում մաշկի ցանավորման առկայություն, երբեմն ցավի կամ քորի առակայություն: |
9) |
Անամնեզ |
Հիվանդության հիմնական մեկնարկ դեռահասության տարիքում և շարունակություն մեծահասակ տարիքում: Նորածնային կորյակների առաջացում հիմնականում հետծննդյան երեք շաբաթների ընթացքում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Հանգուցիկների, հանգուցիկ-թարախաբշտիկների, կոմեդոնների առկայություն: Մաշկի ճարպոտություն: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան |
1 |
1 |
2) |
Կոսմետոլոգ |
0,4 |
0,4 |
3) |
Մանկաբույժ |
0,1 |
0,1 |
4) |
Ներզատաբան |
- |
0,2 |
5) |
Մանկաբարձ գինեկոլոգ |
- |
0.1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում |
2) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
3) |
Ալանինամինատրանսֆերազայի (ԱԼՏ) որոշում |
0,1 |
0,6 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
4) |
Ասպարտատամինատրանսֆերազայի (ԱՍՏ) որոշում |
0,1 |
0,6 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
5) |
Կրեատինին |
- |
0,2 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
6) |
Միզանյութ |
- |
0,2 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
7) |
Ընդհանուր բիլիռուբինի որոշում |
- |
0,2 |
Ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի դրսևորում |
8) |
Ազատ բիլիռուբինի որոշում |
- |
0,2 |
Ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի դրսևորում |
9) |
Կապված բիլիռուբինի որոշում |
- |
0,2 |
Ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի դրսևորում |
Գործիքային հետազոտություններ | ||||
10) |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
- |
0,2 |
Որովայնի խոռոչի օրգանների վիճակի գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ադապալեն դոնդող 1մգ/գ+25մգ/գ |
Ադապալեն դոնդող 1մգ/գ+25մգ/գ |
գր |
0.6 |
3 |
180 |
60 |
2) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) դոնդող 10մգ/գ |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) դոնդող 10մգ/գ |
գր |
0.6 |
5 |
150 |
30 |
3) |
Բենզոիլ պերօքսիդ դոնդող արտաքին կիրառման 50մգ/գ |
Բենզոիլ պերօքսիդ դոնդող արտաքին կիրառման 50մգ/գ |
գր |
0.6 |
3 |
180 |
60 |
4) |
Սալիցիլաթթվի լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ |
Սալիցիլաթթվի լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ |
մլ |
0,4 |
20 |
600 |
30 |
5) |
Սալիցիլաթթվի լուծույթ արտաքին կիրառման 20մգ/մլ |
Սալիցիլաթթվի լուծույթ արտաքին կիրառման 20մգ/մլ |
մլ |
0,4 |
20 |
600 |
30 |
6) |
Էրիթրոմիցին, ցինկի ացետատիդի հիդրատ դեղափոշի, արտաքին կիրառման լուծույթի 40մգ/մլ + 12մգ/մլ |
Էրիթրոմիցին, ցինկի ացետատիդի հիդրատ դեղափոշի, արտաքին կիրառման լուծույթի 40մգ/մլ + 12մգ/մլ |
մլ |
0,4 |
5 |
150 |
30 |
7) |
Ազելային թթու նրբաքսուք արտաքին կիրառման 200մգ/գ |
Ազելային թթու նրբաքսուք արտաքին կիրառման 200մգ/գ |
մլ |
0,4 |
5 |
150 |
30 |
8) |
Էրիթրոմիցին քսուք 10մգ/գ |
Էրիթրոմիցին քսուք 10մգ/գ |
գր |
0,3 |
5 |
150 |
30 |
9) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ |
հաբ |
0,1 |
2 |
60 |
30 |
10) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ դոնդող 10մգ/գ+50մգ/գ |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ դոնդող 10մգ/գ+50մգ/գ |
գր |
0,3 |
5 |
150 |
30 |
11) |
Տրետինոին նրբաքսուք 0,5մգ/գ |
Տրետինոին նրբաքսուք 0,5մգ/գ |
գր |
0,6 |
5 |
150 |
30 |
12) |
Տրետինոին նրբաքսուք 0,025մգ/գ |
Տրետինոին նրբաքսուք 0,025մգ/գ |
գր |
0,6 |
5 |
150 |
30 |
13) |
Տրետինոին նրբաքսուք 1մգ/գ |
Տրետինոին նրբաքսուք 1մգ/գ |
գր |
0,6 |
5 |
150 |
30 |
14) |
Մինոցիկլին (մինոցիկլինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ 100մգ |
Մինոցիկլին (մինոցիկլինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ 100մգ |
հաբ |
0,1 |
1 |
60 |
60 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
CO2 լազերային հղկում |
0,2 |
0,5 |
2) |
Մակերեսային կոսմետոլոգիական պիլինգներ |
0,3 |
0.1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1"https://www.uptodate.com/contents/acne-vulgaris-overview-of-management?search=acne%20vulgaris&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական: