ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«31» հունվար 2024 թ. |
N 500-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԻՎ 13 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ԵՐԵՎԱՆԻ «ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԹԻՎ 13 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հունիսի 20-ին տրված թիվ Կ-XX-000137, 2004 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ Կ-XX-000587, 2007 թվականի սեպտեմբերի 13-ին տրված թիվ Կ-XX-001046, 2017 թվականի ապրիլի 6-ին տրված թիվ Կ-ԲՕ-002258, 2017 թվականի մայիսի 23-ին տրված թիվ Կ-ԲՕ-002271, 2019 թվականի ապրիլի 8-ին տրված թիվ Կ-ԲՕ-002529, 2021 թվականի հոկտեմբերի 11-ին տրված թիվ Կ-ԲՕ-003050 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել ԵՐԵՎԱՆԻ «ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԵՐԵՎԱՆԻ «ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
![loading...](/static/img/loader.gif)