ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ԹԻՎ 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 11․1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 15-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Սահմանել փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 25-ից։
(2-րդ կետը խմբ. 17.11.23 թիվ 5-Ն)
«04» հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Վ. Ղազարյան |
Հավելված ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի N 4-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ
1․ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) փրկարարական ծառայության՝ ռոտացիայի ենթակա փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները։
2․ Ռոտացիան իրականացվում է հավասարազոր պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողների միջև։
3․ Փրկարարական ծառայողի ռոտացիայի դեպքում հաջորդ ռոտացիան կարող է իրականացվել տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո։
4․ Ռոտացիայի ենթակա են նախարարության՝
1) փրկարար ծառայության ողջ սպայակազմը․
2) ներկայացուցիչները՝ օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում․
3) պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այդ թվում՝ Փրկարար ծառայության) փրկարարական ծառայության սպայական հաստիք զբաղեցնող փրկարարական ծառայողները։
5․ Փրկարարական ծառայողի ռոտացիան իրականացվում է ծառայողին համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով։
6․ Ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ռոտացիա իրականացնելու մասին հրամանն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ ամիս առաջ։
7․ Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ՝ ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է ռոտացիա չիրականացնել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: