ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. |
N 58-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՏԵՎՈՐՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել գոտևորող որքինով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«20» նոյեմբերի 2023 թվականի N 58-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԳՈՏԵՎՈՐՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
B 02 |
Գոտևորող որքին (herpes zoster) |
2) |
B 02.0 |
Գոտևորող որքին՝ էնցեֆալիտի հետ |
3) |
B 02.1 |
Գոտևորող որքին՝ մենինգիտի հետ |
4) |
B 02.2 |
Գոտևորող որքին՝ նյարդային համակարգի այլ բարդություններով |
5) |
B 02.3 |
Գոտևորող որքին՝ աչքի բարդություններով |
6) |
B 02.7 |
Դիսեմինացված (տարածուն) գոտևորող որքին |
7) |
B 02.8 |
Գոտևորող որքին՝ այլ բարդություններով |
8) |
B 02.9 |
Գոտևորող որքին՝ առանց բարդությունների |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
ա. նորածին, բ.երեխա, գ. դեռահաս, դ. մեծահասակ: |
2) |
Սեռ (արական, իգական) |
ա. արական, բ. իգական: |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) ա.երկրորդային մանրէային վարակների միացում, բ.մենինգիտ, գ. էնցեֆալիտ, դ. գանգլիոնիտ, ե. եռորյակ նյարդի նևրալգիա, զ. պոլինևրալգիա, է. բլեֆարիտ, ը. կոնյուկտիվիտ, թ. իրիտ, ժ.կերատիտ, ժա.կերատոկոնյուկտիվիտ: |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
ա. արտահիվանդանոցային պայմաններում, բ. ցերեկային ստացիոնարի պայմաններում, գ. հիվանդանոցային պայմաններում: |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
ա. շտապ, բ. անհետաձգելի: |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
ա. մաշկաբան, բ. վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ), գ. նյարդաբան: |
8) |
Գանգատներ |
Գծային, նյարդի ուղղությամբ ցավի, այրոցի զգացողություն, խմբավորված բշտիկային էլեմենտներ՝ շճային, կամ արյունային պարունակությամբ։ |
9) |
Անամնեզ |
Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, գծային ցավի այրոցի զգացողություն։ Հնարավոր և (կամ) հավանական շփում վարիցելլա զոստեր վիրուսի դրսևորումներ ունեցող անձանց հետ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Գծային դասավորությամբ, խմբավորված՝ շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ բշտիկային էլեմենտներ, էրոզիվ-խոցային մակերեսներ, կեղևներ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. իմունոսուպրեսիա, բ. հիվանդության ատիպիկ դրսևորումներ (օրինակ՝ միելիտ), գ. 2-ից ավելի դերմատոմների ներգրավվածություն, դ. դեմքի զգալի մանրէային սուպերինֆեկցիա։ ե. տարածուն գոտևորող որքին։ զ. ակնային ներգրավվածություն։ է. մենինգոէնցեֆալոպաթիա։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
0,3 |
2) |
Վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ) |
0,1 |
0,3 |
3) |
Նյարդաբան |
0,3 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված՝ տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
1) |
Պոլիմերազա շղթայական ռեակցիա (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն վիճելի և/կամ դժվարացած ախտորոշման դեպքում Վարիցելազորստեր վիրուսի (VZV) հայտնաբերման նպատակով |
ԱԲ |
Բ |
Վարիցելլա զոստեր վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում։ |
0,2 |
0,7 |
Ախտորոշման հաստատում։ | ||
2) |
Մարդու իմունային անվարարությամբ վիրուսի (ՄԻԱՎ) նկատմամբ հետազոտություն` գոտևորող հերպեսի կրկնման և մինչև 18 տարեկան անձանց մոտ արձանգրման դեպքում։ |
1 |
1 |
ՄԻԱՎ վարակակրության հաստատում կամ հերքում։ |
Գործիքային հետազոտություններ | ||||
3) |
Կիրառելի չէ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Ակտիվ բաղադրատարր |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ացիկլովիր 200; 400 մգ |
Ացիկլովիր |
մգ |
5 |
4000 մգ |
28000 մգ |
7 |
2) |
Վալացիկլովիր, դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) |
մգ |
3 |
3000 մգ |
21000 մգ |
7 |
3) |
Ֆամցիկլովիր 500 մգ |
Ֆամցիկլովիր |
մգ |
3 |
1500 մգ |
10500 մգ |
7 |
4) |
Անիլինային ներկանյութերի սպիրտային լուծույթներ (ադամանդյա կանաչ, լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ ապակե շշիկ, մեթիլեն կապույտ) 1-2% |
Ադամանդյա կանաչ, մեթիլեն կապույտ |
մլ |
5 |
- |
- |
7 |
5) |
ռեզորցին, լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ; ապակե շշիկ |
Ռեզորցին |
մլ |
5 |
- |
- |
7 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ֆիզիոթերապիա (հետհերպետիկ նևրլգիայի փուլում) |
0 |
0,2 |
2) |
Նյարդաբանի խորհրդատվություն (կայուն հետհերպետիկ նևրլգիայի փուլում) |
0,5 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/epidemiology-clinical-manifestations-and-diagnosis-of-herpes-
zoster?search=herpes%20zoster&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: