ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հոկտեմբեր 2023 թ. |
N 50-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել Վնասվածքներով մինչև 18 տարեկան պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի2023 թվականի հոկտեմբեր «25»-ի N 50-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մանկական վնասվածքները լինում են կենցաղային, փողոցային (տրանսպորտային և ոչ տրանսպորտային), դպրոցական, սպորտային և այլն:
2. Ըստ սեռային բաշխվածության տղաների մոտ վնասվածքներն ավելի հաճախ են հանդիպում, ինչը պայամանավորված է տղաների ավելի ակտիվ ֆիզիկական վարքագիծ դրսևորմամբ և վնասվածքների առաջացման ռիսկով հղի ժամանցային, խաղային և այլ միջոցառումներին մասնակցությամբ:
3. Վնասվածքներով մինչև 18 տարեկան պացիենտի (այսուհետ` երեխա) վարման սույն գործելակարգը (այսուհետ` Գործելակարգ) նախատեսված է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում վնասվածքների վարման համար:
4. Վնասվածքներով երեխայի վարման քայլերի հաջորդականությունը նկարագրված է սույն Գործելակարգի Գծապատկերում (Ձև 1):
5. Գծապատկերում վնասվածքներով երեխայի վարման քայլերի գունավորումը պայմանվորված է գործողությունների կատարման առաջնահերթություններով: Մասնավորապես`
1) Կարմիրով նշված են անհապաղ իրականացվող գործողություններ, որոնց չկատարման դեպքում հնարավոր են ծանր հետևանքներ, ներառյալ առողջության կայուն վնաս կամ մահ:
2) Նարնջագույնով` անհապաղ իրականացվող գործողոթյունների արդյունքից բխող միջոցառումներ:
3) Դեղին գույնով նշված գործողությունները իրականացվում են անհապաղ իրականացվող գործողություններից հետո, շարունակական մանրակրկիտ հետազոտման նպատակով:
4) Կանաչ գույնով նշված գործողությունները իրականացվում են միայն կարմիր, (անհրաժեշտության դեպքում նաև նարնջագույն), դեղին գույններով նշված գործողություններն ավարտելուց հետո:
2. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԶՃ - զարկերակային ճնշում
ՇԱԾ - շրջանառվող արյան ծավալ
Օ2 – թթվածին
RBC - արյան կարմիր գնդիկներ
GCS - Գլազգոյի սանդղակի մակարդակ
Ձև 1
ԳԾԱՊԱՏԿԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական: