ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«14» դեկտեմբեր 2023 թ. |
N 148-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1242-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը հաստատելու մասին» N 1242-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) 6-րդ կետի 1-ին ենթակետում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության» բառերը փոխարինել «ժամկետային պարտադիր կամ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների՝ ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայության» բառերով.
2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.1-ին կետ.
«21.1. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ուսումնառությունը դադարեցրած ուսանողը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դեպքում, կարող է վերականգնել ուսանողական իրավունքները հեռակա ուսուցման համակարգում կամ մինչև պայմանագրի ավարտը երկարաձգել ուսումնառությունը դադարեցնելու ժամկետը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական: