ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
«20» դեկտեմբերի 2023 թ. |
N 163-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. 20 դեկտեմբերի N 163-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Աշխատողի անձնական գործ (յուրաքանչյուր աշխատողին վերաբերող տեղեկությունների, փաստաթղթերի թղթապանակ, որը կազմվում է աշխատանքի ընդունվելու պահից և պարբերաբար թարմացվում է),
2. Աշխատողների հրամանագիրք,
3. Պաշտոնի անձնագրեր,
4. Ուսանողի անձնական գործ (յուրաքանչյուր ուսանողին վերաբերող տեղեկությունների, փաստաթղթերի թղթապանակ, որը կազմվում է ուսումնական հաստատություն ընդունվելու պահից և պարբերաբար թարմացվում է),
5. Ուսանողների հրամանագիրք,
6. Ուսանողների շարժի մատյան,
7. Ուսումնական պարապմունքների մատյան (դասամատյան) (Էլեկտրոնային կամ թղթային),
8. Ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր,
9. Ընդունելության քննությունների արձանագրություններ,
10. Պետական ամփոփիչ ստուգման արձանագրության մատյաններ,
11. Դիպլոմների բաշխման մատյան,
12. Ուսումնական հաստատության կառավարման և ուսումնամեթոդական խորհուրդների նիստերի արձանագրությունների մատյաններ,
13. Մանկավարժական խորհուրդների արձանագրությունների մատյան,
14. Ուսանողական խորհրդի արձանագրությունների մատյան,
15. Կանոնակարգեր (ներքին կարգապահական, մանկավարժների պարգևատրման և նյութական խրախուսման, ստորաբաժանումների, լաբորատորիայի վարման և այլն),
16. Զարգացման ծրագիր,
17. Ռազմավարական ծրագիր,
18. Դիպլոմային նախագծեր (ծրագիր) և քննական տոմսեր,
19. Դասացուցակ և ժամանակացույց,
20. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիա,
21. Ուսուցանվող մասնագիտությունների գործունեության թույլտվություն (լիցենզիա),
22. Ուսումնական հաստատության կանոնադրություն,
23. Հավատարմագրման վկայական՝ առկայության դեպքում,
24. Ուսումնական հաստատությունում ուսուցանվող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներ:
Հավելված N 2 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. 20 դեկտեմբերի N 163-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ)
1. Սույն կարգով կարգավորվում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական և ոչ պետական հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) հետ կապված իրավահարաբերությունները։
2. Սույն հրամանի հավելված 1-ով հաստատված գործածման ենթակա փաստաթղթերի տեղեկատվությունը ուսումնական հաստատությունները մուտքագրում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ համակարգ), համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանով հաստատված կարգի: Համակարգում համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորության բացակայության դեպքում այն հավաքագրվում և վարվում է ուսումնական հաստատությունում փաստաթղթերի միջոցով:
3. Ուսումնական հաստատությունում գործածվող փաստաթղթերի լրացման և տեղեկատվության հավաքագրման պատասխանատուն հանդիսանում են ուսումնական հաստատության ղեկավարը և պաշտոնի անձնագրով սահմանված տվյալ աշխատանքը իրականացնող աշխատակիցը (այսուհետ՝ պատասխանատու աշխատակից):
4. Ուսումնական հաստատություններում գործածման ենթակա ցանկում առկա փաստաթղթերը (մատյանները) համարակալվում և ուսումնական հաստատության պատասխանատու աշխատակցի կողմից ներկայացվում են ղեկավարի վավերացմանը:
5. ՈՒսումնական հաստատություններում գործածման ենթակա ցանկում առկա փաստաթղթերը ուսումնական հաստատությունում պահվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշմամբ հաստատված պահանջների:
6. Ուսումնական հաստատության լուծարման դեպքում՝ պահպանման ենթակա փաստաթղթերը սահմանված կարգով հանձնվում են Ազգային արխիվ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|