ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«1» դեկտեմբերի 2023 թ. |
N 1267-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) 1-ին կետի 3-րդ ենթակետում «հաշվարկի» բառը փոխարինել «հաշվարկի (հայտարարագրի) բառերով»,
3) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի և դրանից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։
Ժամանակավոր պաշտոնակատար |
Արտյոմ Սմբատյան |
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թ. դեկտեմբերի 1-ի |
«Հավելված N 3 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թ. դեկտեմբերի 30-ի N 300-Ն հրամանի |
ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ___________ (տարի) | ||||||||||
1. Ազգանուն, անուն, հայրանուն |
||||||||||
2. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
| |||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
| |||||||||
4․ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցության կարգավիճակ |
||||||||||
5․ Բնակության (հաշվառման) հասցե |
||||||||||
6. Հեռախոսահամար |
1. Հաշվարկի (հայտարարագրի) առաջին մասում լրացվում են ֆիզիկական անձի նույնականացման տվյալները: Ընդ որում՝
1) 1-ին կետում լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը։ Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ կետը լրացնելու դեպքում 1-ին կետը լրացվում է ինքնաշխատ,
2) 2-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը),
3) 3-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
4) 4-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային համակարգում մասնակցության կոդը (կոդը 1` եթե ֆիզիկական անձը սոցիալական վճար կատարող չէ, կոդը 2՝ եթե ֆիզիկական անձը սոցիալական վճար կատարող է, կոդը 3՝ եթե ֆիզիկական անձը դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է),
5) 5-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի բնակության (հաշվառման) հասցեն,
6) 6-րդ կետում լրացվում է ֆիզիկական անձի հեռախոսահամարը (առկայության դեպքում)։
ԲԱԺԻՆ 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՑ ՍՏԱՑՎՈՂ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՏՈՒԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ
Գլուխ 1. Աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտներ և եկամտային հարկ
Եկամտի տեսակ |
Հարկային գործակալի (գործատուի) |
Ստացվող (ստացված) եկամուտ (դրամ) |
Եկամտային հարկ (դրամ) | ||
ՀՎՀՀ |
Անվանում | ||||
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
[1.1.5] |
x | |||
2. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրություն |
[1.1.6] |
x | |||
3. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներ |
[1.1.7] |
x | |||
4. Աշխատողի այլ եկամուտներ |
[1.1.8] |
x | |||
5. Աշխատողի հարկման բազայի նվազեցման գումար (կամավոր կենսաթոշակային վճարների գումար) |
[1.1.9] |
() |
x | ||
6. Հարկվող եկամուտ |
[1.1.10] |
||||
7. Ընդամենը |
[1.1.11] |
x |
x |
x |
2. Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնում՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից ինքնաշխատ լրացվում են հաշվետու տարում հարկային գործակալից ստացվող (ստացված) եկամուտները, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտները, այդ եկամուտներից եկամտային հարկը։
3. Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 1-ին գլխում ինքնաշխատ լրացվում են աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալից կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից ստացվող (ստացված) եկամուտները, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները, այլ եկամուտները և եկամտային հարկը՝ ըստ հարկային գործակալների (գործատուների)։ Ընդ որում,
1) [1.1.1] սյունակում լրացվում է հարկային գործակալի (գործատուի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
2) [1.1.2] սյունակում լրացվում է հարկային գործակալի (գործատուի) անվանումը,
3) [1.1.5] տողում լրացվում է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները,
4) [1.1.6] տողում լրացվում է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրությունը,
5) [1.1.7] տողում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները,
6) [1.1.8] տողում լրացվում է աշխատողի ստացված այլ եկամուտները,
7) [1.1.9] տողում լրացվում է աշխատողի հարկման բազայի նվազեցման գումարը (կամավոր կենսաթոշակային վճարների գումարը, ոչ ավելի, քան (տող [1.1.5] + տող [1.1.6] + տող [1.1.7] + տող [1.1.8]) - (տող [1.1.5] + տող [1.1.6] + տող [1.1.7] + տող [1.1.8]) / 1,05),
8) [1.1.10] տողի [1.1.3] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) հարկվող եկամուտը, իսկ նույն տողի [1.1.4] սյունակում լրացվում է այդ հարկվող եկամտից եկամտային հարկի գումարը,
9) [1.1.11] տողում լրացվում է հարկային գործակալներից (գործատուներից) ստացված (ստացվող) հարկվող եկամտից եկամտային հարկի գումարների հանրագումարը։
Գլուխ 2. Այլ եկամուտներ և եկամտային հարկ
Եկամտի տեսակ |
Հարկային գործակալի |
Ստացված եկամուտ (դրամ) |
Եկամտային հարկ (դրամ) | ||
ՀՎՀՀ |
Անվանում | ||||
1. Ռոյալթի |
[1.2.5] |
||||
2. Տոկոս |
[1.2.6] |
||||
3. Վարձավճար |
[1.2.7] |
||||
4. Շահաբաժին |
[1.2.8] |
||||
5. Նվիրատվություն |
[1.2.9] |
||||
6. Գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշված) օտարումից եկամուտ |
[1.2.10] |
||||
7. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ |
[1.2.11] |
||||
8. Շահում |
[1.2.12] |
||||
9. Մրցանակ |
[1.2.13] |
||||
10. Ապահովագրավճար |
[1.2.14] |
||||
11. Կամավոր կենսաթոշակ |
[1.2.15] |
||||
12. Այլ եկամուտներ |
[1.2.16] |
||||
13. Ընդամենը |
[1.2.17] |
x |
x |
x |
4. Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 2-րդ գլխում ներառվում են ֆիզիկական անձի ստացված այլ եկամուտները և եկամտային հարկը՝ ըստ հարկային գործակալների։ Ընդ որում,
1) [1.2.1] սյունակում լրացվում է հարկային գործակալի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
2) [1.2.2] սյունակում լրացվում է հարկային գործակալի անվանումը,
3) [1.2.3] սյունակում լրացվում են տվյալ հարկային գործակալից ստացված եկամուտների չափը ըստ եկամտի տեսակների՝
ա․ ռոյալթի (տող [1.2.5]),
բ․ տոկոսներ (տող [1.2.6]),
գ․ վարձավճար (տող [1.2.7]),
դ․ շահաբաժին (տող [1.2.8]),
ե․ նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ (տող [1.2.9]),
զ․ գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշվածի) օտարումից եկամուտ (տող [1.2.10]),
է․ կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ (տող [1.2.11]),
ը․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումներ՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափով (տող [1.2.12]),
թ․ մրցույթներում ստացվող դրամական մրցանակներ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափով (տող [1.2.13]),
ժ․ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց համար կատարվող ապահովագրավճարներ (տող [1.2.14]),
ժա․ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակներ (տող [1.2.15]),
ժբ․ 1-ին բաժնի 2-րդ գլխի 1-11-րդ կետերում չնշված այլ եկամուտներ (տող [1.2.16]),
4) [1.2.4] սյունակում լրացվում են [1.2.3] սյունակում նշված եկամուտներից եկամտային հարկի գումարները,
5) [1.2.17] տողում (սյունակ [1.2.4]) լրացվում է [1.2.5]-ից [1.2.16] տողերում լրացված եկամուտներից եկամտային հարկի գումարների հանրագումարը։
ԲԱԺԻՆ 2. ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Նվազեցվող եկամտի տեսակ |
Եկամուտ (դրամ) | |
1. Նպաստներ |
[2.1] |
|
2. Կենսաթոշակներ |
[2.2] |
|
3. Ապահովագրական հատուցումներ |
[2.3] |
|
4. Բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ ապահովագրական հատուցումների հաշվին ստացված գումարներ |
[2.4] |
|
5. Պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցներ |
[2.5] |
|
6. Սոցիալական օժանդակություններ |
[2.6] |
|
7. Ալիմենտներ |
[2.7] |
|
8. Դոնորությունից եկամուտներ |
[2.8] |
|
9. Աշխատողների և կամավոր աշխատանք կատարող անձանց փոխհատուցման վճարներ |
[2.9] |
|
10. Ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացվող գույք |
[2.10] |
|
11. Անհատույց ստացվող եկամուտներ |
[2.11] |
|
12. Գույքի օտարումից ստացվող եկամուտներ |
[2.12] |
|
13. Կրթաթոշակներ |
[2.13] |
|
14. Վնասի փոխհատուցում |
[2.14] |
|
15. Վարկեր և փոխառություններ |
[2.15] |
|
16. Շահումները |
[2.16] |
|
17. Մրցանակներ |
[2.17] |
|
18. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարներ |
[2.18] |
|
19. ԽՍՀՄ խնայբանկում և ՀԽՍՀ բանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցում |
[2.19] |
|
20. Միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարների նկատմամբ հաշվեգրվող տույժեր |
[2.20] |
|
21. Մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտներ |
[2.21] |
|
22. Ինքնավար էներգաարտադրողի ստացվող փոխհատուցումներ |
[2.22] |
|
23. Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից (իրացումից) ստացվող եկամուտներ |
[2.23] |
|
24. Արժեթղթերից եկամուտներ |
[2.24] |
|
25. Հատուցման հիմնադրամից ստացվող հատուցումներ |
[2.25] |
|
26. Այլ նվազեցվող եկամուտներ |
[2.26] |
|
27. Ընդամենը |
[2.27] |
5. Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ բաժնում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Սույն բաժնում լրացվող եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում տվյալների առկայության դեպքում, այդ եկամուտները լրացվում են ինքնաշխատ։
6. Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ բաժնի՝
1) [2.1] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ֆիզիկական անձանց ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների,
2) [2.2] տողում լրացվում են բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները, այլ պետությունների օրենսդրության շրջանակներում ստացվող կենսաթոշակները և այլ պետությունների կենսաթոշակային ապահովության համակարգի շրջանակներում ստացվող համանման վճարները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների,
3) [2.3] տողում լրացվում են ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում՝ կենսաթոշակների),
4) [2.4] տողում լրացվում են բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական անձին կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական անձի վարկի մարմանը,
5) [2.5] տողում լրացվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները,
6) [2.6] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները,
7) [2.7] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող ալիմենտները (ապրուստավճարները),
8) [2.8] տողում լրացվում են արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ստացվող եկամուտները,
9) [2.9] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատանքային և կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված աշխատողների (կամավորների) ստացված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների,
10) [2.10] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի,
11) [2.11] տողում լրացվում են ոչ առևտրային կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սույն կետում նշված մարմինների ու միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումները, այլ անձանցից անհատույց ստացված եկամուտները, օգնությունները։
12) [2.12] տողում լրացվում են ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացված նվազեցվող եկամուտները։ Մասնավորապես, սույն կետում լրացվում են՝
ա. գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտների,
բ. պետության կամ համայնքների կարիքների համար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ անշարժ գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները,
գ. հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները,
դ. առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտները,
ե. սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից ստացվող եկամուտները,.
զ. սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով)։
13) [2.13] տողում լրացվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների՝ պետությունից ստացվող կրթաթոշակները, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ ոչ առևտրային կազմակերպությունները կամ օտարերկրյա պետությունները, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները։
14) [2.14] տողում լրացվում են այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ բաց թողնված եկամտի փոխհատուցման գումարների։
15) [2.15] տողում լրացվում են ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին)։
16) [2.16] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները,
17) [2.17] տողում լրացվում է մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։
18) [2.18] տողում լրացվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրվող և հատուցվող տոկոսների։
19) [2.19] տողում լրացվում են ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցվող գումարները։
20) [2.20] տողում լրացվում են միասնական հաշվին առկա գումարների վերադարձն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված ժամկետից 30 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար ֆիզիկական անձի օգտին հաշվեգրվող տույժերը։
21) [2.21] տողում լրացվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները։
22) [2.22] տողում լրացվում են վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները։
23) [2.23] տողում լրացվում են գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից (իրացումից) ստացվող եկամուտները։
24) [2.24] տողում լրացվում են արժեթղթերից ստացվող նվազեցվող եկամուտները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի։
25) [2.25] տողում լրացվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ֆիզիկական անձանց վճարվող հատուցման գումարները։
26) [2.26] տողում լրացվում են սույն բաժնի [2.1]-ից [2.25] տողերում չնշված՝ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ նվազեցվող եկամուտները։
27) [2.27] տողում լրացվում են հաշվետու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ստացված նվազեցվող եկամուտների հանրագումարը։
ԲԱԺԻՆ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ
Եկամտի տեսակ |
Եկամուտ (դրամ) |
Դրույքաչափ [3.2] |
Եկամտային հարկ (դրամ) [3.3] | |
1. Եկամուտներ և եկամտային հարկ, այդ թվում` | ||||
1) աշխատանքային պայմանագրի շրջանակներում եկամուտ |
[3.4] |
x |
x | |
2) քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց եկամուտ |
[3.5] |
x |
x | |
3) հարկման բազայի նվազեցման գումար (կամավոր կենսաթոշակային վճարների գումար) |
[3.6] |
( ) |
x |
x |
4) հարկվող եկամուտ |
[3.7] |
20% |
||
5) ռոյալթի |
[3.8] |
10% |
||
6) տոկոս |
[3.9] |
20% (10%) |
||
7) վարձավճար |
[3.10] |
10% |
||
8) վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար |
[3.11] |
10% |
||
9) շահաբաժին |
[3.12] |
5%(10%) |
||
10) գույքի (բացառությամբ սույն կետի 11-րդ ենթակետում նշված) օտարման դիմաց եկամուտ |
[3.13] |
10% |
||
11) կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ |
[3.14] |
20% |
||
12) կանոնադրական կամ կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց եկամուտ |
[3.15] |
10% |
||
13) մրցանակ |
[3.16] |
20% |
||
14) նվիրատվություն |
[3.17] |
20% |
||
15) եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ |
[3.18] |
5% (10%, 20%) |
||
16) այլ եկամուտներ |
[3.19] |
20% |
||
2. Ընդամենը հաշվարկված եկամտային հարկ |
[3.20] |
x |
x |
|
3. Այլ պետություններում վճարված հարկի գումար |
[3.21] |
x |
x |
|
4. Այլ պետություններում վճարված հարկի գումարի հաշվանցվող (նվազեցվող) մաս |
[3.22] |
x |
x |
( ) |
5. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ |
[3.23] |
x |
x |
7. Հաշվարկի (հայտարարագրի) 3-րդ բաժնում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող [3.11]-ի) ստացվող (ստացված) եկամուտները և այդ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը։
8. Հաշվարկի (հայտարարագրի) [3.1] սյունակում լրացվում են՝
1) հարկային գործակալ չհանդիսացողներից աշխատանքային պայմանագրի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտը (տող [3.4]),
2) հարկային գործակալ չհանդիսացողներից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց ստացված եկամուտը (տող [3.5]),
3) հարկման բազայից նվազեցվող կամավոր կենսաթոշակային վճարների նվազեցվող գումարը ((տող [3.4] + տող [3.5]) - ([3.4] + [3.5]) / 1,05) (տող [3.6]),
4) աշխատանքային և ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) հարկվող եկամուտը (տող [3.4] + տող [3.5]) + տող [3.6]) (տող [3.7]),
5) ռոյալթին (տող [3.8]),
6) տոկոսը (տող [3.9]),
7) վարձավճարը (տող [3.10]),
8) հարկային տարվա ընթացքում ստացված (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալական վճարների հանրագումարի 60 միլիոն դրամը գերազանցող գումարը (տող [3.11]),
9) շահաբաժինը (տող [3.12]),
10) գույքի (բացառությամբ 1-ին կետի 11-րդ ենթակետում նշվածի) օտարման դիմաց եկամուտը (տող [3.13]),
11) կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտը (տող [3.14]),
12) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտները, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող [3.15]),
13) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը գերազանցող չափը (տող [3.16]),
14) նվիրատվությամբ ստացվող գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները) (տող [3.17]),
15) եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտները (տող [3.18]),
16) ստացվող (ստացված) այլ եկամուտները (տող [3.19])։
9. [3.2] սյունակում լրացվում են եկամտային հարկի դրույքաչափերը և [3.3] սյունակում լրացվում են [3.1] սյունակում նշված եկամուտների համար հաշվարկված եկամտային հարկի գումարները:
10. [3.20] տողում ինքնաշխատ լրացվում է հաշվետու հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարը, որը որոշվում է [3.1] սյունակում ներառված եկամուտների համար հաշվարկված եկամտային հարկի գումարների հանրագումարի չափով։
11. [3.21] և [3.22] տողերում լրացվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) հարկը (օտարերկրյա պետության հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և հարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտային հարկը:
12. [3.23] տողում լրացվում է պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը (տող [3.23]=տող [3.20]+տող [3.22])ուղղ.:
ԲԱԺԻՆ 4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Ուղղություններ |
Ծախս (դրամ) |
Փոխհատուցման գումար (դրամ) | |
1․ Առողջապահություն |
[4.3] |
( ) |
( ) |
2․ Կրթություն |
[4.4] |
( ) |
( ) |
3․ Ընդամենը |
[4.5] |
( ) |
( ) |
13. Հաշվարկի (հայտարարագրի) 4-րդ բաժնում ինքնաշխատ լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված և հարկային հաշիվներով կամ հաշիվ վավերագրերով հիմնավորված սոցիալական ծախսերը, ինչպես նաև այդ ծախսերի առավելագույն չափերը չգերազանցող՝ փոխհատուցման ենթակա գումարները։ Ընդ որում, Հաշվարկի (հայտարարագրի)՝
1) [4.1] սյունակում ([4.3] և [4.4] տողեր) լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ ըստ առանձին ուղղությունների։ Մասնավորապես, առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը, իսկ կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները,
2) [4.2] սյունակում ([4.3] և [4.4] տողեր) լրացվում են սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները, որոնք չեն կարող գերազանցել Կառավարության սահմանած առավելագույն չափերը,
3) [4.5] տողի [4.2] սյունակում լրացվում է ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարների հանրագումարը, որը չի կարող գերազանցել Կառավարության սահմանած առավելագույն չափը։
ԲԱԺԻՆ 5. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ
Եկամտային հարկ (դրամ) | ||
1. Հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկ |
[5.2] |
|
2. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների գծով փոխհատուցված գումար |
[5.3] |
( ) |
3. Ուսման վարձի գծով փոխհատուցված գումար |
[5.4] |
( ) |
4. Կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված շահաբաժնի գծով փոխհատուցված գումար |
[5.5] |
( ) |
5. Հարկային գործակալի կողմից պահված եկամտային հարկի նվազեցման ենթակա գումար |
[5.6] |
|
6. Տարեկան հաշվարկով (հայտարարագրով) վճարման ենթակա եկամտային հարկի և եկամտային հարկի նվազեցման ենթակա գումարի հանրագումար |
[5.7] |
|
7. Սոցիալական ծախսերի փոխհատուցման գումար |
[5.8] |
( ) |
8․ Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ |
[5.9] |
|
9. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկ |
[5.10] |
14. Հաշվարկի (հայտարարագրի) 5-րդ բաժնում ինքնաշխատ լրացվում են հաշվետու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարման կամ փոխհատուցման (վերադարձման) ենթակա եկամտային հարկի հաշվարկը։ Ընդ որում, սույն բաժնի՝
1) [5.2] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները (տող [1.1.11] + տող [1.2.17]),
2) [5.3] տողում լրացվում է բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ֆիզիկական անձի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի վերադարձված գումարները,
3) [5.4] տողում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցված (եկամտային հարկի վերադարձված) գումարը,
4) [5.5] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված շահաբաժնի գծով փոխհատուցված (եկամտային հարկի վերադարձված) գումարը,
5) [5.6] տողում լրացվում է հարկային գործակալից (գործատուից) ստացվող (ստացված) եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի նվազեցման ենթակա գումարը ([5.2] - [5.3] - [5.4] - [5.5]),
6) [5.7] տողում լրացվում է հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի և հարկային գործակալի կողմից պահված եկամտային հարկի նվազեցման ենթակա գումարի հանրագումարը ([3.23] տող + [5.6] տող),
7) [5.8] տողում լրացվում է ֆիզիկական անձի կատարած սոցիալական ծախսերի փոխհատուցման գումարը՝ հաշվի առած Կառավարության սահմանած առավելագույն չափը (բաժին 4-ի [4.5] տողի [4.2] սյունակ),
8) [5.9] տողում լրացվում է պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը ([5.7] տող - [5.8] տող - [5.6] տող, եթե այն > 0-ից),
9) [5.10] տողում լրացվում է պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը ([5.7] տող - [5.8] տող - [5.6] տող, եթե այն < 0-ից):
ԲԱԺԻՆ 6. ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ
1. Ինքնազբաղվածությունից եկամուտ (դրամ) |
[6.1] |
|
2. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտից սոցիալական վճարի դրույքաչափ |
[6.2] |
5% |
3. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճար (դրամ) |
[6.3] |
15. Հաշվարկի (հայտարարագրի) 6-րդ բաժնում լրացվում են ֆիզիկական անձի ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկը:
16. [6.1] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ որպես ինքնազբաղված անձ ստացված եկամտի գումարը, [6.2] տողում լրացվում է ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճարի դրույքաչափը (5%) և [6.3] տողում լրացվում է ֆիզիկական անձի՝ որպես ինքնազբաղված անձ ստացված եկամտից հաշվարկված սոցիալական վճարի գումարը ([6.1] x [6.2]):
ԲԱԺԻՆ 7. ՀԱՇՎԱՐԿԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ) ԲԱԺԻՆ 1-ՈՒՄ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԼՐԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլուխ 1. Աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող (ստացված) եկամուտներ և եկամտային հարկ
Եկամտի տեսակ |
Հարկային գործակալի (գործատուի) |
Ստացվող (ստացված) եկամուտ (դրամ) |
Եկամտային հարկ (դրամ) | ||
ՀՎՀՀ |
Անվանում | ||||
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
[7.1.5] |
x | |||
2. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրություն |
[7.1.6] |
x | |||
3. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներ |
[7.1.7] |
x | |||
4. Աշխատողի այլ եկամուտներ |
[7.1.8] |
x | |||
5. Աշխատողի հարկման բազայի նվազեցման գումար (կամավոր կենսաթոշակային վճարների գումար) |
[7.1.9] |
() |
x | ||
6. Հարկվող եկամուտ |
[7.1.10] |
||||
7. Ընդամենը |
[7.1.11] |
x |
x |
x |
17. Հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 1-ին գլխում ինքնաշխատ լրացված տվյալների վերաբերյալ այլ տեղեկատվության առկայության դեպքում, ֆիզիկական անձը կատարում է համապատասխան նշում և Հաշվարկի (հայտարարագրի) 7-րդ բաժնի 1-ին գլխի համապատասխան տողում լրացնում է տեղեկատվությունը։
Գլուխ 2. Այլ եկամուտներ և եկամտային հարկ
Եկամտի տեսակ |
Հարկային գործակալի |
Ստացված եկամուտ (դրամ) |
Եկամտային հարկ (դրամ) | ||
ՀՎՀՀ |
Անվանում | ||||
1. Ռոյալթի |
[7.2.5] |
||||
2. Տոկոս |
[7.2.6] |
||||
3. Վարձավճար |
[7.2.7] |
||||
4. Շահաբաժին |
[7.2.8] |
||||
5. Նվիրատվություն |
[7.2.9] |
||||
6. Գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշված) օտարումից եկամուտ |
[7.2.10] |
||||
7. Կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտ |
[7.2.11] |
||||
8. Շահում |
[7.2.12] |
||||
9. Մրցանակ |
[7.2.13] |
||||
10. Ապահովագրավճար |
[7.2.14] |
||||
11. Կամավոր կենսաթոշակ |
[7.2.15] |
||||
12. Այլ եկամուտներ |
[7.2.16] |
||||
13. Ընդամենը |
[7.2.17] |
x |
x |
x |
18. Հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հաշվարկի (հայտարարագրի) 1-ին բաժնի 2-րդ գլխում լրացված տվյալների վերաբերյալ այլ տեղեկատվության առկայության դեպքում ֆիզիկական անձը կատարում է համապատասխան նշում և Հաշվարկի (հայտարարագրի) 7-րդ բաժնի 2-րդ գլխի համապատասխան տողում լրացնում է տեղեկատվությունը։
—————————————————————————
Ֆիզիկական անձի ստորագրություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: