ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» նոյեմբեր 2023 թ. |
N 61-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Խոշոր, պերիֆերիկ և կորոնար անոթների ստենտավորում, բալոնային դիլատացիա, անգիոպլաստիկա:».
2) 11-15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սրտի ռիթմը վարող սարքերի (ՍՌՎՍ-Pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի):
12. Կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի):
13. Սրտի ռիթմը ձայնագրող սարքի (Implantable Loop Recorder) ներմաշկային տեղադրում:
14. Աբլացիա սրտի առիթմիաների ժամանակ:
15. Վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակից:».
3) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11. 1-ին կետով.
«11.1 Փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա։».
4) ուժը կորցրած ճանաչել 23-րդ և 24-րդ կետերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2023 թվական: