ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբեր 2023 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՊԻԼԵՊՍԻԱՅՈՎ, ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ, ՄԻԳՐԵՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) էպիլեպսիայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելված 1-ի,
2) էպիլեպտիկ ստատուսով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելված 2-ի,
3) միգրենով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելված 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի «22» սեպտեմբերի 2023 թվականի N 40-Ն հրամանի |
ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԷՊԻԼԵՊՍԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ
Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի
Կոդը |
Անվանում |
G40 |
Էպիլեպսիա |
G40.0 |
Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) իդիոպաթիկ էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` տեղակայված ցնցումներով սկիզբ ունեցող նոպաներով |
G40.1 |
Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) ախտանիշային (սիմպտոմատիկ) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` պարզ մասնակի նոպաներով Նոպաներ`առանց գիտակցության խանգարման (փոփոխության) |
G40.2 |
Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) ախտանիշային (սիմպտոմատիկ) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` բարդ մասնակի (կոմպլեքսային պարցիալ) նոպաներով Գիտակցության խանգարումով ուղեկցվող նոպաներ` հաճախ էպիլեպտիկ ավտոմատիզմներով Երկրորդային տարածուն նոպաների վերածվող բարդ մասնակի նոպաներ |
G40.3 |
Գեներալիզացված (համատարածուն) իդիոպաթիկ էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր |
G40.4 |
Այլ գեներալիզացված (համատարածուն) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր Էպիլեպսիա` ● միոկլոնիկ աբսանսներով● միոկլոնիկ-աստատիկ նոպաներովԼենոքս-Գաստոյի (Lennox-Gastaut) համախտանիշ «Սալաամյան» գրոհներ (նոպաներ) (Salaam) Ախտանիշային վաղ միոկլոնիկ էնցեֆալոպաթիա Ուեստի (West) համախտանիշ |
G40.5 |
Հատուկ էպիլեպտիկ համախտանիշներ Էպիլեպսիա մասնակի անընդմեջ (Epilepsia partialis continua, Կոժևնիկովի) Էպիլեպտիկ ցնցումներ հետևյալ պատճառներից` ● ալկոհոլ ● դեղեր ● հորմոնային փոփոխություններ ● քնի զրկում ● սթրեսային գործոնների ազդեցություն |
G40.8 |
Էպիլեպսիայի այլ ձևեր Էպիլեպսիաներ և էպիլեպտիկ համախտանիշեր` առանց նոպաների մասնակի (ֆոկալ) կամ գեներալիզացված (համատարածուն) բնույթը ճշտելու |
G40.9 |
Էպիլեպսիա` չճշտված Էպիլեպտիկ ● ջղաձգումներ` ԱՀՃ* ● նոպայաձև բռնկումներ, պարոքսիզմեր` ԱՀՃ ● ցնցումներ` ԱՀՃ *ԱՀՃ- առանց հավելյալ ճշտման |
*Կիրառելի է ըստ սույն հավելվածի ձևերի
Ձև 1
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակներ |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեն միայն ցնցման ժամանակ վնասվածք ստանալու դեպքում |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Պլանային Շտապ կամ անհետաձգելի օգնության կարիք ունեն ցնցման ժամանակ վնասվածք ստանալու դեպքում |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան |
Գանգատներ |
Դեմքի, ձեռքի, ոտքի ակամա շարժումներ, ցնցումներ գիտակցության կորստի դրվագներ, հոգեհուզական կարճատև փոփոխություններ, տեսողության խանգարումներ: |
Անամնեզ |
Պացիենտը նշում է դեմքի, ձեռքի, ոտքի ակամա շարժումներ, ցնցումներ, գիտակցության կորստի դրվագներ: |
Զննման արդյունք/Ցուցում |
Առանց առանձնահատկությունների |
Հոսպիտալացման ցուցում |
1. Առաջին անգամ ի հայտ եկած էպիլեպտիկ նոպա 2. Սերիական ցնցումներ 3. Պլանային բուժման անարդյունավետություն 4. Դեղորայքակայուն էպիլեպսիա 5. Գիտակցության մթագնում 6. Էպիլեպտիկ ցնցման ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն: |
Ձև 2
Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Նյարդաբան |
1 |
1 |
2. |
Հոգեբույժ (ուղեկցող հոգեկան խանգարումների դեպքում) |
0.3 |
0.3 |
3. |
Ակնաբույժ |
0.02 |
0.02 |
4. |
Նյարդավիրաբույժ |
0.2 |
0.2 |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
1. |
|
ԱԲ |
Բ |
|
Արյան ընդհանուր քննություն |
1 |
1 |
Լեյոցիտների, մոնոցիտների քանակի բարձրացում ԿՆՀ-ի ինֆեկցիոն ախտահարման կասկածի դեպքում | |
2. |
Արյան բիոքիմիական քննություն էլեկտրոլիտների որոշումով |
1 |
1 |
Նատրիումի, կալիումի և կալցիումի ցուցանիշների քանակական շեղումներ (հիպո, հիպեր): |
Գործիքային հետազոտություններ | ||||
3. |
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա |
1 |
1 |
էպիլեպտիֆորմ փոփոխություններ առկայություն |
4. |
Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության |
1 |
1 |
Գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների բացակայություն |
5. |
Գլխուղեղի համակարգչային շերտագրություն (մագնիսառեզոնանսային շերտագրության անցկացման անհնարինության կամ հակացուցումների դեպքում, ցնցման հետևանքով վնասվածք ստանալու պարագայում) |
0.2 |
0.2 |
Գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների բացակայություն |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1. |
Կարբամազեպին 200մգ (դեղահատեր) |
Կարբամազեպին |
200մգ |
օրը 3 անգամ |
600 |
600 |
մշտական |
2. |
Վալպրոաթթվի 300 մգ աղելույծ դեղահատեր կամ երկարատև ձերբազատմամբ դեղահատեր |
Վալպրոաթթու |
300մգ |
օրը 2 անգամ |
1200 |
1200 |
մշտական |
3. |
Լևետիրացետամ 500մգ (դեղահատեր թաղանթապատ) |
Լևետիրացետամ |
500մգ |
օրը 2 անգամ |
1500 |
1500 |
մշտական |
*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Վիրահատական միջամտություն` ցնցման հետևանքով ստացած վնասվածքների դեպքում |
0 |
0,1 |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
Գործելակարգի մշակման աղբյուրը`
1. https://www.ilae.org/files/ilaeGuideline/Addressing-neuropsychological-diagnostics-in-adults-with-epilepsy.-Epi4.12478-2021.pdf
2. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK553536/
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի «22» սեպտեմբերի 2023 թվականի N 40-Ն հրամանի |
ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ
Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի
Կոդը |
Անվանում |
G41 |
Էպիլեպտիկ ստատուս (վիճակ) (Status epilepticus) |
G41.0 |
Մեծ նոպաների (Grand mal) էպիլեպտիկ ստատուս Տոնիկ-կլոնիկ էպիլեպտիկ վիճակ |
G41.2 |
Բարդ մասնակի էպիլեպտիկ ստատուս |
G41.8 |
Այլ էպիլեպտիկ ստատուս՝ ճշտված |
G41.9 |
Էպիլեպսային ստատուս՝ չճշտված |
*Կիրառելի է ըստ սույն հավելվածի ձևերի
Ձև 1
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Հիվանդանոցային պայմաններում |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Անհետաձգելի |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբաններ, անեսթեզիոլոգայի և ինտենսիվ թերապիայի մասնագետներ |
Գանգատներ |
Գանգատները հավաքվում են պացիենտից, եթե զննման պահին գիտակից է կամ էպիլեպտիկ նոպայի ականատեսից, կամ պացիենտի հարազատներից։ Պարոքսիզմալ վիճակների (նոպաների) վերաբերյալ. Նոպաների բնույթը՝ գիտակցության կորստով, առանց գիտակցության կորստի, ջղաձգական, ոչ ջղաձգական, տևողությունը՝ 5 րոպե և ավել անդադար ցնցումներ կամ 30 րոպեի ընթացքում առանց գիտակցության վերականգնման կրկնվաող ցնցումներ, ցնցմանը նախորդող աուրայի առկայությամբ: |
Անամնեզ |
Անամնեզում. 1. Նորածնային և տենդային ցնցման նոպաներ 2. Ժառանգական ծանրաբեռնվածություն էպիլեպսիայով 3. Հակացնցումային դեղերի ընդունման ռեժիմի խախտում |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննման պահին անգիտակից է, հարցերին չի պատասխանում, հրահանգներ չի կատարում, դիտվում են մարմնի և գլխի ակամա ռիթմիկ շարժումներ և տվյալ վիճակը շարունակվում է >20 րոպե: |
Հոսպիտալացման ցուցում |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք հոսպիտալացման ցուցում է մեծահասակների մոտ էպիլեպտիկ նոպաների կրկնվող դրվագների առկայությունը՝ առանց գիտակցության վերականգնման ժամանակահատվածի, որը մեծահասակների մոտ տևում է ավելի քան 30 րոպե: |
Ձև 2
Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Նյարդաբան |
1 |
1 |
2. |
Անեսթեզիոլոգայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
1 |
1 |
3. |
Հոգեբույժ |
0.05 |
- |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
|
|
ԱԲ |
Բ |
|
1. |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Թրոմբոցիտների քանակի փոփոխություն (հակաէպիլեպտիկ դեղերի երկարատև օգտագործման դեպքերում կարող է առաջանալ թրոմբոցիտների քանակի նվազում): |
2. |
Կոագուլոգրամա |
1 |
1 |
Արյան մակարդելիության փոփոխություն (հակաէպիլեպտիկ դեղերի երկարատև օգտագործման դեպքերում կարող է առաջանալ արյան մակարդելիության ցուցանիշների նվազում): |
3. |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Էլեկտրոլիտային քանակական փոփոխություններ (հակաէպիլեպտիկ դեղերի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել էլեկտրոլիտային դիսբալանս): |
Գործիքային հետազոտություններ | ||||
4. |
Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) |
1 |
1 |
Գլխուղեղի օրգանական ախտահարումների հայտնաբերում կամ ժխտում |
5. |
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա |
2 |
2 |
Գլխուղեղում էպիլեպտիֆորմ փոփոխությունների հայտնաբերում կամ ժխտում |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1. |
Վալպրոաթթու 500մգ, 5մլ (լուծույթ ներարկման) |
Վալպրոաթթու |
մգ/կգ |
օրը 2 անգամ |
3000 |
- |
մշտական |
2. |
Լևետիրացետամ 100մգ/մլ, 100մլ |
Լևետիրացետամ |
մգ/կգ |
օրը 2 անգամ |
3000 |
- |
մշտական |
3. |
Միդազոլամ 5մգ/մլ (լուծույթ ներարկման) |
Միդազոլամ |
մգ/կգ |
միանվագ |
15մգ |
- |
մշտական |
*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Վիրաբուժական բուժում ցնցման ժամանակ ստացած վնասվածքների դեպքում |
0 |
0,5 |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
Գործելակարգի մշակման աղբյուրը`
1. https://www.ilae.org/files/ilaeGuideline/Addressing-neuropsychological-diagnostics-in-adults-with-epilepsy.-Epi4.12478-2021.pdf
2. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK553536/
3. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430686/
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի «22» սեպտեմբերի 2023 թվականի N 40-Ն հրամանի |
ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԻԳՐԵՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ
Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի
Կոդը |
Անվանում |
G43 |
Միգրեն |
G43.0 |
Միգրենը առանց աուրայի (հասարակ միգրեն) |
G43.1 |
Միգրեն` աուրայով (դասական միգրեն) Միգրեն` ● աուրա` առանց գլխացավի ● հիմային (բազիլյար) ● համարժեքներ (էկվիվալենտներ) ● ընտանեկան հեմիպլեգիկ ● զուգակցված` o սուր սկիզբ ունեցող աուրայով o երկարաձգված աուրայով o բնորոշ (տիպիկ) աուրայով |
G43.2 |
Միգրենոզ ստատուս |
G43.3 |
Բարդացված միգրեն |
G43.8 |
Այլ միգրեն Օֆթալմոպլեգիկ միգրեն Ռետինալ (ցանցաթաղանթային) միգրեն |
G43.9 |
Միգրեն, չճշտված |
*Կիրառելի է ըստ սույն հավելվածի ձևերի
Ձև 1
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Պլանային |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան |
Գանգատներ |
Գլխի մի կեսի տրոփացող ցավ, սրտխառնոց, լույսի և/կամ բարձր ձայնի նկատմամբ տհաճություն։ |
Անամնեզ |
Պացիենտը նշում է հիմնականում միակողմանի տրոփացող գլխացավեր, որոնք տևում են 3-ից մինչև 72 ժամ, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, լուսա- և/կամ ձայնավախությամբ։ |
Զննման արդյունք/Ցուցում |
1. Նվազագույնը հինգ դրվագ, որոնք բավարարում են 3-րդ կետին։ 2. Գլխացավը տևում է 4-ից 72 ժամ, երբ պացիենտը բուժում չի ստացել կամ բուժումը անբավարար է եղել։ 3. Ստորև նշվածներից առնվազն 2 կետերի առկայություն․ 1) գլխացավի միակողմանի տեղակայում, 2) պուլսացող բնույթի գլխացավ, 3) չափավոր կամ ուժեղ գլխացավ, 4) առօրյա գործունեությունից և/կամ ֆիզիկական ակտիվությունից խուսափում: 4. Գլխացավի ժամանակ ստորև նշված կետերից առնվազն մեկի առկայություն․ 1) սրտխառնոց և/կամ փսխում, 2) ֆոտոֆոբիա, 3) ֆոնոֆոբիա: |
Հոսպիտալացման ցուցում |
1. Միգրենոզ ստատուս G43.2 ` զարկերակային ճնշման (ԶՃ ) անկում բազմաթիվ փսխումների հետևանքով (առաջին օգնությունն իրականացվում է ընդունարանում): 2. Սաստիկ դեզաբիլիտացնող դեղորայքակայուն գլխացավ։ G43.8 (առաջին օգնությունն իրականացվում է ընդունարանում): |
Ձև 2
Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Նյարդաբան |
1 |
0 |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
|
|
ԱԲ |
Բ |
|
1. |
Արյան բիոքիմիական քննություն՝ միգրենոզ ստատուսի դեպքում |
- |
1 |
Էլեկտրոլիտների քանակական փոփոխություններ |
Գործիքային հետազոտություններ | ||||
2. |
Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) միգրենին ոչ բնորոշ գանգատների առկայության դեպքում |
- |
- |
Ախտաբանական փոփոխությունների հայտանբերում |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1. |
Սիմպտոմատիկ բուժում՝ Պարացետամոլ 500-1000մգ (դեղահատեր) Իբուպրոֆեն 200-400մգ Ացետիլսալիցիլաթթու 500մգ Ացետիլսալիցիլաթթու 1000մգ Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) 275մգ-550մգ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) 5մգ/մլ (լուծույթ ներարկման ն/ե և մ/մ) |
Պարացետամոլ Իբուպրոֆեն Ացետիլսալից իլաթթու Նապրօքսեն Մետոկլոպրամիդ |
մգ |
1 |
1500, 800, 1500, 1000, 10 |
1500, 800, 1500, 1000, 10 |
1-3 |
2. |
Տրիպտանների շարքից մեկը՝ Սումատրիպտան (սումատրիպտանի սուկցինատ) 100մգ (դեղահատեր թաղանթապատ) Նարատրիպտան 2,5մգ և այլն |
Սումատրիպտան Նարատրիպտան |
մգ |
0․1 |
100, 2․5 |
100, 2․5 |
1 |
*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Կիրառելի չէ |
- |
- |
*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
Գործելակարգի մշակման աղբյուրը`
1. https://acsearch.acr.org/docs/69482/Narrative/
2. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8321897/
3. https://headachejournal.onlinelibrary.wiley.com/doi/full/10.1111/head.12233
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: