ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
09 դեկտեմբերի 2022 թ. |
N 81-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ), ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 31.10.23 N 138-Ն)
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 22-րդ կետերի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել այլընտրանքային (բացառությամբ փորձարարական), լրացուցիչ կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունների ծրագրերը և սահմանել դրանց տևողությունը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 31.10.23 N 138-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Վ. Դումանյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանի |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ), ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 31.10.23 N 138-Ն)
1. Ընդհանուր դրույթներ
1. Նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր է համարվում ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիրը, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
2. Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիրը այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ է, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
3. Նախադպրոցական միջազգային կրթական ծրագիրը միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր է, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
4. Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիրը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր է, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը:
5. Նախադպրոցական ծառայությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:
2. Նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները
6. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի անբաժանելի մաս է սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:
7. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրով նախատեսվում է սաների առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կիրառումը`
1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
2) խաղային գործունեության տեսակներ.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում:
8. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի բովանդակությունը պետք է ուղղված լինի նշված հիմնական բնագավառների (ուղղությունների) զարգացմանը՝
1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողության զարգացում.
2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.
3) շարժողական և ֆիզիկական զարգացում.
4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.
5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:
9. Լրացուցիչ կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրտսեր առաջին տարիքային խմբից սկսած՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ.
1) կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերում թույլատրվում է իրականացնել 1 լրացուցիչ կրթական ծրագիր.
2) միջին և ավագ տարիքային խմբերում կարող է իրականացվել մինչև 2 լրացուցիչ կրթական ծրագիր:
10. Լրացուցիչ կրթական ծրագրի անվանումը և բովանդակությունը չի կարող կրկնել տվյալ տարիքային խմբի հիմնական ծրագրով նախատեսված որևէ ծրագրային բաղադրիչի անվանումը և բովանդակությունը:
11. Նախադպրոցական ծառայության բովանդակությունը պետք է ուղղված լինի սույն կարգի 8-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի բնագավառների (ուղղությունների) զարգացմանը:
12. Չի թույլատրվում նախադպրոցական ծառայության իրականացումը նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատությունների կողմից:
13. Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):
4. Նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների տևողությունը
14. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի տևողությունը կարող է սահմանվել 5-ից 9 ժամ:
15. Նախադպրոցական լրացուցիչ ծրագրի տևողությունը կարող է սահմանվել առավելագույնը 30 րոպե՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:
16. Նախադպրոցական ծառայության տևողությունը կարող է սահմանվել առավելագույնը 4 ժամ:
5. Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը
17. Նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի հաստատման պարտադիր պայման են հանդիսանում.
1) մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրին համապատասխան մասնագետների առկայությունը.
2) սաների կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմի առկայությունը.
3) բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազան և տարածքը:
Ձև 1
1. Տարիքային խումբ _________________
2. Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ ____________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
|
(հավելվածը խմբ. 31.10.23 N 138-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական: