ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2023 թ. ք. Երևան |
N 1959-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԵՏԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 6.1-ին մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ հոդվածներով, 40-րդ հոդվածի 9-րդ մասով և 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2048-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ԴԵՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված զենքի արտադրության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 27-ի N 3 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԴԵՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Հայաստան, Արարատ Այնթապ 20 փ., 6 նրբ. / Տ / 2, գործունեության իրականացման վայրը՝ Երևան, Շենգավիթ Արտաշատի խճուղի 5/2) տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա՝ անժամկետ:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ռ. ԽաչատրՅԱՆ |