ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«01» օգոստոսի 2023 թ. |
N 99-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 48-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի.
1) 3-րդ ենթակետի «Մանկավարժին» բառը փոխարինել «տվյալ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետին» բառերով:
2) 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5-րդ ենթակետը հետևյալ բովանդակությամբ.
«5) առկա է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում փորձնական կարգով ներդրվող կամ ներդրված մասնագիտությամբ կազմակերպության կողմից վերապատրաստված անձ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2023 թվական: