ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» հուլիսի 2023 թ. |
N 90-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնագիտություն» առարկայի 10-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 90-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
1. Բնական գիտություններ: Բնության ուսումնասիրության մեթոդներ
2. Տարածություն, ժամանակ և շարժում։
3. Նյութերը մեր շրջապատում
4. Տիեզերքի կառուցվածք։ Տիեզերագնացություն։
5. Տիեզերքի և կյանքի էվոլյուցիան
6. Ֆիզիկական դաշտ: Հիմնարար փոխազդեցություններ էներգիա
7. Տեխնիկան որպես մարդկային մշակույթի բաղադրիչ
8. Նյութերի ստացման ժամանակակից տեխնոլոգիաներ
ԹԵՄԱ 1 | |
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ | |
Նպատակը | |
Ընդլայնել գիտելիքները բնության ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդների մասին, զարգացնել ուսումնառության տարբեր բնագավառներում և առօրյա կյանքում դրանք կիրառելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնել, թե ինչով է գիտությունը տարբերվում մարդկային գործունեության այլ տեսակներից: 2. Դասակարգել գիտությունները, նշել բնական և հասարակական գիտությունների տարբերությունները: 3. Ներկայացնել բնագիտության ուսումնասիրության առարկան, նրա զարգացման համառոտ պատմությունը: 4. Նկարագրել գիտական ճանաչողության հիմնական ձևերը: 5. Ներկայացնել ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդները: 6. Համակարգել ստացված տեղակատվությունը՝ օգտագործելով աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ: 7. Տարբերակել ինդուկցիայի և դեդուկցիայի, մոդելավորման մեթոդները տարբեր ուսումնական առարկաներից վերցված օրինակներով: | |
Բովանդակությունը | |
1. Բնագիտությունը՝ որպես բնական գիտությունների համալիր: 2. Գիտական ճանաչողության ձևերն ու մեթոդները: 3. Ճանաչողության փորձարարական և տեսական մեթոդներ: 4. Մոդելավորումը գիտության մեջ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Գործնական առաջադրանք․ |
Մասշտաբ, համամասնություն և քանակ Ֆիզիկական մեծությունների չափումը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-7, Մ-11, Մ-14, Մ-15, Մ-29 |
ԹԵՄԱ 2 | |
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆԱԿ, ՇԱՐԺՈւՄ | |
Նպատակը | |
Զարգացնել ժամանակի, տարածության, տիեզերքի մասշտաբների և շարժման մասին պատկերացումները, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնել տարածության և ժամանակի մասին պատկերացումների զարգացումը (անտիկ պատկերացումներ, նյուտոնյան մեխանիկա, Այնշտայնի հարաբերականության տեսություն): 2. Սահմանել տարածության չափ հասկացությունը, բերել միաչափ, երկչափ և եռաչափ տարածությունների օրինակներ: 3. Ներկայացնել տարածության համասեռություն, իզոտրոպություն, ժամանակի համասեռություն, Էվկլիդյան տարածություն հասկացությունները: 4. Ներկայացնել միկրո-, մակրո- և մեգա- աշխարհները բնութագրող չափերը։ 5. Ներկայացնել շարժման հարաբերականությունը երկնային մարմինների շարժման վերաբերյալ Պտղոմեոսի և Կոպեռնիկոսի տեսակետների վերլուծության հիման վրա: 6. Հիմնավորել, որ շարժման փոփոխության պատճառն ուժն է: 7. Ներկայացնել դետերմինիզմի գաղափարը դասական մեխանիկայում: | |
Բովանդակությունը | |
1. Տարածություն և ժամանակ 2. Տիեզերքի մասշտաբները: 3. Շարժման հարաբերականությունը: Դետերմինիզմի գաղափարը դասական մեխանիկայում | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Գրել ռեֆերատ «Տարածության և ժամանակի մասին պատկերացումների զարգացումը» թեմայով: |
Մասշտաբ, համամասնություն և քանակ Ժամանակային և տարածական մասշտաբներ, միկրո-, մակրո- և մեգա- աշխարհները բնութագրող չափերը: |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-11, Մ-12, Մ-15 |
ԹԵՄԱ 3 | |
ՆՅՈւԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ | |
Նպատակը | |
Ընդլայնել գիտելիքները նյութի կառուցվածքի և տարբեր կիրառությունների մասին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնել կենցաղում օգտագործվող անօրգանական նյութեր՝ թթուներ, հիմքեր, աղեր և օքսիդներ: 2. Պատկերացում ունենալ pH հասկացության մասին և ցույց տալ դրա թվային արժեքի կապը միջավայրի թթվայնության հետ: Տարբերակել տարբեր միջավայերի pH-ը հայտանյութերի գույների օգնությամբ: 3. Ներկայացնել անօրգանական ախտահանիչ միջոցների՝ ջրածնի պերօքսիդի, ժավելաջրի և քլորակրի և դրանց կիրառությունները։ 4. Գործնականում իրականացնել ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում մանգանի(IV) օքսիդի և կատալազի ներկայությամբ, տալ համեմատական գնահատական։ 5. Ներկայացնել կենցաղում օգտագործվող օրգանական նյութերի հիմնական դասերը, բնութագրող ֆունկցիոնալ խմբերը և նկարագրել դրանց տարբերիչ քիմիական հատկությունները: 6. Ներկայացնել սպիրտների ստացումը գլյուկոզի խմորման օրինակով և թվել կիրառման ոլորտները (օրինակ՝ որպես հակասեպտիկ միջոց): 7. Ներկայացնել բարձրամոլեկուլային միացությունների տեսակները՝ ըստ կրկնվող օղակի և ըստ ծագման, նշել դրանց կիրառման ոլորտները և դրանցով պայմանավորված համաշխարհային բնապահպանական խնդիրները։ 8. Նախագծել և գործնականում իրականացնել տարատեսակ պոլիմերների քիմիական և կենսաբանական կայունության որոշման փորձեր։ 9. Ներկայացնել քիմիական նյութերի կիրառությունը գյուղատնտեսությունում՝ նշելով դրանց նպատակները և չարաշահման հետևանքները։ 10. Ներկայացնել քիմիական նյութերի կիրառությունն ու դերն արվեստում (նկարչությունում, քանդակագործության (մետաղները), խեցեգործություն և այլ): 11. Գործնականում իրականացնել բնական ներկանյութի անջատում կարմիր կաղամբից (կամ այլ բնական աղբյուրից) և ստուգել դրա կայունությունը՝ կախված միջավայրի թթվայնությունից ու այլ գործոններից: | |
Բովանդակությունը | |
1. Անօրգանական նյութերի հիմնական դասեր։ 2. Անօրգանական ախտահանիչ միջոցներ։ 3. Օրգանական նյութերի կառուցվածքն ու հատկությունները։ 4. Սպիրտներ 5. Արհեստական և բնական բարձրամոլեկուլային միացություններ։ 6. Քիմիան և գյուղատնտեսությունը։ 7. Քիմիան և արվեստը։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Լաբորատոր աշխատանք |
Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-6, Մ-10 , Մ-11, Մ-12, Մ-29 |
ԹԵՄԱ 4 | |
ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ։ | |
Նպատակը | |
Խորացնել և զարգացնել պատկերացումները տիեզերքի, երկնային մարմինների կառուցվածքի մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը: Գիտելիքներ հաղորդել արհեստական արբանյակների և տիեզերական թռիչքների մասին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնել տիեզերքի կառուցվածքը: 2. Նկարագրել գալակտիկաների, աստղերի և մոլորակային համակարգերի կառուցվածքը 3. Հիմնավորել տիեզերական հետազոտությունների անհրաժեշտությունը: 4. Ներկայացնել տիեզերական թռիչքների դերը տիեզերքի ուսումնասիրության գործում: 5. Ներկայացնել դեպի այլ մոլորակներ կատարվող թռիչքների զարգացման հեռանկարները: 6. Ներկայացնել տիեզերքի ուսումնասիրության սարքերն ու կայանները: | |
Բովանդակությունը | |
1. Տիեզերքի կառուցվածքի մասին ժամանակակից պատկերացումները 2. Տիեզերական հետազոտություններ 3. Երկրի արհեստական արբանյակներ: Թռիչքներ այլ մոլորակներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Նախագծային աշխատանք՝ |
Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-14, Մ-29 |
ԹԵՄԱ 5 | |
ՏԻԵԶԵՐՔԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները տիեզերքի և կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրել տիեզերքի էվոլյուցիան՝ համաձայն Մեծ պայթյունի տեսության: 2. Բացատրել գալակտիկաների, աստղերի, մոլորակային համակարգերի առաջացման երևույթը և էվոլյուցիան: 3. Նկարագրել Երկիր մոլորակի էվոլյուցիան: 4. Քննարկել կյանքի ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացումների զարգացումը: 5. Բացատրել մուտացիաների և բնական ընտրության դերը կյանքի էվոլյուցիայում։ 6. Բացատրել թունաքիմիկատների նկատմամբ կայուն միջատների պոպուլյացիաների և հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների առաջացման պատճառները։ 7. Նկարագրել էվոլյուցիայի հիմնական ապացույցները: 8. Բացատրել, թե ինչ գիտական հիմքեր ունեն մարդու էվոլյուցիայի վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։ | |
Բովանդակությունը | |
1. Տիեզերքի էվոլյուցիան 2. Էվոլյուցիոն տեսության զարգացումը: 3. Երկրի էվոլյուցիան 4. Էվոլյուցիան մեր օրերում: 5. Մարդու ծագումն ու էվոլյուցիան: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Հետազոտական աշխատանք |
Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-11, Մ-12, Մ-29 |
ԹԵՄԱ 6 | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՇՏ: ՀԻՄՆԱՐԱՐ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
Նպատակը | |
Խորացնել պատկերացումները մարմինների փոխազդեցության, ֆիզիկական դաշտերի մասին, նպաստել աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրել մարմինների փոխազդեցության հեռազդեցության և մոտազդեցության տեսությունները: 2. Ներկայացնել ֆիզիկական դաշտ հասկացությունը, բերել օրինակներ: 3. Բնութագրել հիմնարար փոխազդեցությունները, բերել դրանց դրսևորման օրինակներ: 4. Ներկայացնել հիվանդությունների ախտորոշման և բուժ,ման ֆիզիկական մեթոդները (ուլտրաձայն, էլեկտրական դաշտ, լազեր, ԿՏ. ՄՌՏ)։ | |
Բովանդակությունը | |
1. Դաշտը՝ որպես փոխազդեցության նկարագրման եղանակ: Հեռազդեցություն և մոտազդեցություն: 2. Հիմնարար փոխազդեցություններ: Գրավիտացիոն, էլեկտրական և մագնիսական դաշտեր: 3. Ֆիզիկան և մարդու առողջությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Գործնական առաջադրանք՝ |
Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-11, Մ-29 |
ԹԵՄԱ 7 | |
ԷՆԵՐԳԻԱ | |
Նպատակը | |
Ընդլայնել պատկերացումները էներգիայի տեսակների, դրանց կիրառությունների մասին, զարգացնել բնության մեջ և կենցաղում էներգիայի խնայողաբար օգտագործման հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Մեկնաբանել էներգիա հասկացությունը: 2. Ներկայացնել էներգիայի տեսակները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական, ճառագայթային, քիմիական, միջուկային): 3. Մեկնաբանել «մեկուսացված համակարգ» հասկացությունը: 4. Սահմանել էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, օրինակներով լուսաբանել այն: 5. Հաշվել ընդունած օրական սննդի էներգիան: 6. Ներկայացնել վերականգնվող էներգետիկան: 7. Բացատրել էներգաարդյունավետության բնապահպանական նշանակությունը: 8. Ներկայացնել էներգիայի խնայողության և արդյունավետ օգտագործման ուղիները: | |
Բովանդակությունը | |
1. Էներգիայի տեսակները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական, ճառագայթային, քիմիական, միջուկային): 2. Էներգիայի փոխակերպումները և պահպանման օրենքը: 3. Վերականգնվող էներգետիկա: Էներգաարդյունավետություն: 4. Էներգիայի օգտագործումը և շրջակա միջավայրի պահպանությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Նախագծային աշխատանք՝ |
Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-5, Մ-6, Մ-8, Մ-9, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 8 | |
ՏԵԽՆԻԿԱՆ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՂԱԴՐԻՉ | |
Նպատակը | |
Զարգացնել պատկերացումները տեխնիկայի մասին, ձևավորել ժամանակակից մարդու կյանքում տեխնիկայի դերն ու նշանակությունն արժևորելու, դրական և բացասական կողմերը վերլուծելու, համապատասխան վերաբերմունք արտահայտելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Բացատրել՝ ինչ է տեխնիկան: 2. Ներկայացնել տեխնիկայի զարգացման փուլերը: 3. Նկարագրել տեխնիկայի դերն ու նշանակությունը ժամանակակից մարդու կյանքում: 4. Ներկայացնել տեխնիկայի դրական և բացասական կողմերը: 5. Ներկայացնել տեխնիկայի և գիտության փոխառնչությունները: 6. Թվարկել տեխնածին աղետների տեսակները: 7. Ներկայացնել տեխնածին աղետներից պաշտպանվելու ձևերն ու առանձնահատկությունները: | |
Բովանդակությունը | |
1. Տեխնիկան՝ որպես մարդու կողմից ստեղծած իրականություն: 2. Տեխնիկայի զարգացման պատմությունը: Տեխնիկան և բնական գիտությունները: 3. Տեխնածին աղետներ. պաշտպանվելու միջոցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմակերպել քննարկում «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մտավախություններ» թեմայով: |
Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները, ձևակերպել քննարկվող թեմային համապատասխան գրավոր և բանավոր խոսք: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-6, Մ-10, Մ-11, Մ-12, Մ-13, Մ-29 |
ԹԵՄԱ 9 | |
ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (5 ժամ) | |
Նպատակը | |
Ընդլայնել գիտելիքները նյութի ստացման և ժամանակակից կիրառությունների մասին: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրել մետաղները որպես տեխնոլոգիաների և արվեստի զարգացման համար օգտագործվող նյութ։ 2. Նկարագրել մետաղների կերամաշումը, նկարագրել կերամաշումից պաշտպանության որոշ եղանակներ։ 3. Նկարագրել սիլիցիումային կերամիկաների կիրառման ոլորտները՝ էլեկտրոնիկայից մինչև բժշկություն: 4. Նկարագրել ածխածնային կոմպոզիտների կիրառման ոլորտները՝ էլեկտրոնիկայից մինչև տեխնիկա: | |
Բովանդակությունը | |
1. Մետաղարտադրության զարգացման փուլերը։ 2. Սիլիցիումային և ածխածնային կոմպոզիտներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Լաբորատոր աշխատանք |
Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր | |
Հայոց լեզու - Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ-6, Մ-10 , Մ-11, Մ-12, Մ-29 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: