ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2022 թ. |
N 2434-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1888-Ա/2 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված 3-րդ և 5-րդ հավելվածների 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 146/8 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Աղասի Այվազյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 10-ի N 934-Ա/Ք հրամանով տրված տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության՝ N 0020, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2002 թվականի օգոստոսի 23-ի N 377-Մ հրամանով տրված հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 148 լիցենզիաների գործողությունները կասեցնել` հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության սահմանված կարգի պահանջներին չբավարարելու հիմքերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 14-ի N 1888-Ա/2 հրամանը:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կ.Թռչունյանին:
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
