ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2009 թ. |
N 785-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԻՈԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2002 թվականի 29 հունիսի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ, 7-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2002 թվականի 17 հոկտեմբերի N 1662-Ն որոշման պահանջները, ինչպես նաև 2009թ. մայիսի 29-ին տեղում ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կողմից կազմած ակտը, մասնավորապես՝
1. թերապևտիկ ստոմատոլոգիական կաբինետում բացակայում են ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատորը, էլեկտրադոնտոմետրը (հավաքածու), ապեքս-ակատորը, ինչը չի բխում ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի N 867 որոշման և ՀՀ կառավարության 17.10.2002թ. N 1662-Ն որոշման պահանջներից,
2. ախտահանման կաբինետում՝ ավտոկլավը, ինչը չի բխում ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի N 867 որոշման և ՀՀ կառավարության 17.10.2002թ. N 1662-Ն որոշման պահանջներից,
3. անհետաձգելի բուժօգնության դեղամիջոցների և նյութերի ցանկից բացակայում են բերանբացիչը, լեզվաբռնիչը, ֆիզ. լուծույթը, գլյուկոզան, ձգալարանը, ինչը չի բխում ՀՀ առողջապահության նախարարի 25.07.2003թ. N 635-Ն հրամանի պահանջներից.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Մերժել «Բիոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության (2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000281 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Պուշկինի 48, բն. 24 հասցեն ք. Երևան, Պուշկինի փող., շ. 48, թիվ 1/12 հասցե տեղափոխելու մասին հայտը։
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Հ. Քուշկյան
