ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 մայիսի 2009 թ. |
N 757-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՐՈՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և անհատ ձեռնարկատեր «Սարոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 18.05.2009 թվականի N 5580 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Սարոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2006 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000779 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Ամիրյան 1 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Պուշկինի փող., շ.15ա, թիվ 4 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան
