Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 դեկտեմբերի 2014 թվականի N 51
22. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ KFW ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (10.2 ՄԼՆ ԵՎՐՈ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (10.2 մլն եվրո) նախագծին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ստորագրել «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագիրը (10.2 մլն եվրո):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի նիստի N 51 |
Վարկային և ծրագրային համաձայնագիր
ստորագրված
__________ 2014թ.
KfW, Մայնի Ֆրանկֆուրտ
("KfW")-ի
և
Հայաստանի Հանրապետության,
Ի դեմս Ֆինանսների նախարարության
(«Վարկառու»)
և
Բարձրավոլտ էլէկտրացանցեր ՓԲԸ-ի (ԲԷՑ)
(«Ծրագիրն Իրականացնող»)
միջև
10,200,000.00 եվրո գումարով
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I»
(Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ / ենթակայաններ)
(BMZ ID: 2007 66 352)
ծրագրի համար
Նախաբան
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2014թ. միջկառավարական բանակցությունների հիման վրա դեռևս կնքվելիք Ֆինանսական Համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա («Կառավարական համաձայնագիր»),
և հաշվի առնելով Վարկառուի, Ծրագիրն Իրականացնողի և KfW-ի միջև («Վարկային և ծրագրային համաձայնագիր I») «Կովկասյան հաղորդիչ ցանցի» («Ծրագիր») մինչև 75 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորման մասին դեռևս կնքվելիք նախատեսված վարկային համաձայնագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող տոկոսավճարների սուբսիդավորմամբ.
● |
Տրամադրել Ծրագրին հավանական ֆինանսական մասնակցություն («Ֆինանսական մասնակցություն»), որը կկազմի մինչև 10 միլիոն եվրո. սրա մասին համաձայնագիր կկնքվի Վարկառուի, Ծրագիրն Իրականացնողի և KfW-ի միջև՝ Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող միջոցներով՝ Հարևանության ներդրումային գործիքի («ՀՆԳ») միջոցով Ծրագիրը համաֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև |
● |
Կնքել նախատեսված լրացուցիչ վարկային համաձայնագիր, որի գումարի չափը ենթադրաբար հասնում է մինչև 10 միլիոն եվրոյի, որը դեռևս պետք է կնքվի Վարկառուի և Եվրոպական ներդրումային բանկի միջև(«ԵՆԲ») Ծրագրի համաֆինանսավորման նպատակով, |
Վարկառուն, Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը սույնով կնքում են հետևյալ «Վարկային և ծրագրային համաձայնագիրը» («Վարկային և ծրագրային համաձայնագիր II»).
Հոդված 1
Վարկի գումարը և նպատակը
1.1 KfW-ը Վարկառուին կտրամադրի Վարկ, որը չի գերազանցի
10,200,000.00 եվրոն
(բառերով՝ տասը միլիոն երկու հարյուր հազար եվրո)
(«Վարկ»):
1.2 Վարկառուն կնպատակաուղղի ողջ գումարը Ծրագիրն Իրականացնողին համաձայն Հոդված 2-ում առաջադրված պայմանների: Ծրագիրն Իրականացնողը կօգտագործի Վարկը՝ բացառապես ֆինանսավորելու ապրանքներն ու ծառայությունները (i) բարձր լարման հաստատուն հոսանքի («ԲԼՀՀ») փոխակերպիչ կայանի(ՓԿ), ինչպես նաև Այրումում (Հայաստանի Հանրապետություն) 500/400/220 ԿՎ հզորությամբ ենթակայանի կառուցման համար, (ii) 500 ԿՎ հզորությամբ մինչև Վրաստանի սահմանը հասնող օդային գծի կառուցման համար, (iii) գոյություն ունեցող 220 ԿՎ հզորությամբ գծի՝ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանին միացման, ինչպես (iv) խորհրդատվական ծառայությունների համար, հաշվի առնելով, որ (i) – (iv) կետերում թվարկված միջոցառումներն ու գործողությունները կազմում են «Ծրագիրը», ինչպես նաև առաջնայնորեն վճարելու արտարժույթի փոխանակման ծախսերը: Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը կորոշեն Ծրագրի մանրամասները և Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները առանձին համաձայնագրով («Առանձին համաձայնագիր»):
1.3 Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողի կողմից հարկերը և պետական այլ ծախսերը, ինչպես նաև ներկրման հետ կապված տուրքերը չպետք է ֆինանսավորվեն Վարկի միջոցներով:
Հոդված 2
Վարկի նպատակաուղղումը Ծրագիրն Իրականացնողին
2.1 Վարկառուն պետք է նպատակաուղղի Վարկը Ծրագիրն Իրականացնողին առանձին վերավարկավորման համաձայնագրի ներքո («Վերավարկավորման համաձայնագիր») համաձայն սույնի Հոդված 4.1, 4.2, 4.3-ում և 4.4-ում առաջադրված պայմանների:
2.2 Նախքան Վարկային միջոցներից կատարված առաջին հատկացումը, Վարկառուն պետք է KfW-ին ուղարկի Վերավարկավորման համաձայնագրի հաստատված թարգմանությունը, ինչպես նշված է Հոդված 2.1-ում:
2.3 Վարկի ուղղորդումը չպետք է խոչընդոտ հանդիսանա Ծրագիրն Իրականացնողի կողմից KfW-ին սույն Համաձայնագրի ներքո վճարման պարտավորությունների կատարման համար:
Հոդված 3
Հատկացումներ
3.1 KfW-ը Վարկից հատկացումները կկատարի համաձայն Ծրագրի առաջընթացի և Ծրագիրն Իրականացնողի դիմումի: Վարկառուն, Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը Առանձին համաձայնագրով համաձայնում են հատկացման ընթացակարգի վերաբերյալ, մասնավորապես՝ այն ապացույցների, որոնք ապահովվում են Ծրագիրն Իրականացնողի կողմից և վկայում են խնդրված վարկային գումարների նախասահմանված նպատակային օգտագործման հանձնառությունը:
3.2 KfW-ը իրավունք կունենա մերժել հատկացումներ կատարել 2018թ.-ի դեկտեմբերի 30-ից հետո:
Հոդված 4
Պարտավորավճար, տոկոսավճար և մարում
4.1 Վարկառուն պետք է վճարի պարտավորավճար՝ տարեկան Վարկի չհատկացված գումարների 0,25%-ի չափով: Պարտավորավճարը հաշվարկվում է այն ժամանակահատվածի համար, որն սկսվում է սույն Համաձայնագրի ստորագրումից հետո երեք ամիս անց և ավարտվում այն օրը, երբ հատկացումները հաշվանցվեն:
4.2 Վարկառուն պետք է վճարի Վարկի նկատմամբ տոկոսագումար տարեկան 0,75 % դրույքաչափով: Տոկոսագումարը կգանձվի հատկացումների հաշվանցման օրերից մինչև Հոդված 4.9-ում մասնավորեցված KfW-ի հաշվին մարումների մուտքագրումը:
4.3 Վարկառուն պետք է վճարի պարտավորավճար, տոկոսավճար և ժամկետանց մարումների նկատմամբ ցանկացած տոկոսագումար՝ համաձայն Հոդված 4.5-ի կիսամյակային կտրվածքով հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին այդ օրն ավարտվող կիսամյակի համար: Առաջին պարտավորավճարը ենթակա կլինի վճարման առաջին տոկոսագումարի վճարման հետ միասին:
4.4 Վարկառուն Վարկը կմարի հետևյալ կերպ[1 ]:
Մարում N |
Օրը |
Տարին |
Գումարը՝ եվրոյով |
1 |
30 հունիս |
2025 |
170,000.00 |
2 |
30 դեկտեմբեր |
2025 |
170,000.00 |
3 |
30 հունիս |
2026 |
170,000.00 |
4 |
30 դեկտեմբեր |
2026 |
170,000.00 |
5 |
30 հունիս |
2027 |
170,000.00 |
6 |
30 դեկտեմբեր |
2027 |
170,000.00 |
7 |
30 հունիս |
2028 |
170,000.00 |
8 |
30 դեկտեմբեր |
2028 |
170,000.00 |
9 |
30 հունիս |
2029 |
170,000.00 |
10 |
30 դեկտեմբեր |
2029 |
170,000.00 |
11 |
30 հունիս |
2030 |
170,000.00 |
12 |
30 դեկտեմբեր |
2030 |
170,000.00 |
13 |
30 հունիս |
2031 |
170,000.00 |
14 |
30 դեկտեմբեր |
2031 |
170,000.00 |
15 |
30 հունիս |
2032 |
170,000.00 |
16 |
30 դեկտեմբեր |
2032 |
170,000.00 |
17 |
30 հունիս |
2033 |
170,000.00 |
18 |
30 դեկտեմբեր |
2033 |
170,000.00 |
19 |
30 հունիս |
2034 |
170,000.00 |
20 |
30 դեկտեմբեր |
2034 |
170,000.00 |
21 |
30 հունիս |
2035 |
170,000.00 |
22 |
30 դեկտեմբեր |
2035 |
170,000.00 |
23 |
30 հունիս |
2036 |
170,000.00 |
24 |
30 դեկտեմբեր |
2036 |
170,000.00 |
25 |
30 հունիս |
2037 |
170,000.00 |
26 |
30 դեկտեմբեր |
2037 |
170,000.00 |
27 |
30 հունիս |
2038 |
170,000.00 |
28 |
30 դեկտեմբեր |
2038 |
170,000.00 |
29 |
30 հունիս |
2039 |
170,000.00 |
30 |
30 դեկտեմբեր |
2039 |
170,000.00 |
31 |
30 հունիս |
2040 |
170,000.00 |
32 |
30 դեկտեմբեր |
2040 |
170,000.00 |
33 |
30 հունիս |
2041 |
170,000.00 |
34 |
30 դեկտեմբեր |
2041 |
170,000.00 |
35 |
30 հունիս |
2042 |
170,000.00 |
36 |
30 դեկտեմբեր |
2042 |
170,000.00 |
37 |
30 հունիս |
2043 |
170,000.00 |
38 |
30 դեկտեմբեր |
2043 |
170,000.00 |
39 |
30 հունիս |
2044 |
170,000.00 |
40 |
30 դեկտեմբեր |
2044 |
170,000.00 |
41 |
30 հունիս |
2045 |
170,000.00 |
42 |
30 դեկտեմբեր |
2045 |
170,000.00 |
43 |
30 հունիս |
2046 |
170,000.00 |
44 |
30 դեկտեմբեր |
2046 |
170,000.00 |
45 |
30 հունիս |
2047 |
170,000.00 |
46 |
30 դեկտեմբեր |
2047 |
170,000.00 |
47 |
30 հունիս |
2048 |
170,000.00 |
48 |
30 դեկտեմբեր |
2048 |
170,000.00 |
49 |
30 հունիս |
2049 |
170,000.00 |
50 |
30 դեկտեմբեր |
2049 |
170,000.00 |
51 |
30 հունիս |
2050 |
170,000.00 |
52 |
30 դեկտեմբեր |
2050 |
170,000.00 |
53 |
30 հունիս |
2051 |
170,000.00 |
54 |
30 դեկտեմբեր |
2051 |
170,000.00 |
55 |
30 հունիս |
2052 |
170,000.00 |
56 |
30 դեկտեմբեր |
2052 |
170,000.00 |
57 |
30 հունիս |
2053 |
170,000.00 |
58 |
30 դեկտեմբեր |
2053 |
170,000.00 |
59 |
30 հունիս |
2054 |
170,000.00 |
60 |
30 դեկտեմբեր |
2054 |
170,000.00 |
_________________________
Մարման ժամանակացույցը հիմնված է այն ենթադրության վրա, որ Վարկային և ծրագրային համաձայնագիրը կստորագրվի 2014թ.-ի 4-րդ կիսամյակում: Եթե այն ստորագրվի ավելի ուշ, ապա փոփոխություններ կարվեն մարման ժամանակացույցում:
4.5 Եթե վճարման վերջնաժամկետին մարման վճարվելիք գումարը KfW-ի տրամադրության տակ չէ, ապա KfW-ը կարող է ավելացնել ժամկետանց մարումների տոկոսադրույքը մինչև բազիսային դրույքաչափին գումարած 3 % տարեկան այն ժամանակահատվածի համար, որը սկսվում է վճարման օրը և ավարտվում այն օրը, երբ այդ մարումները հաշվանցվում են KfW-ի՝ Հոդված 4.9-ում նշված հաշվի համարին: «Բազիսային դրույքաչափը» այն տոկոսադրույքն է, որը սահմանվում է Deutsche Bundesbank-ի կողմից, որպես բազիսային դրույքաչափ կոնկրետ վճարման վերջնաժամկետին կիրառելի դրույքաչափով: Տոկոսագումարների ժամկետանցության դեպքում, KfW-ը կարող է պահանջել վնասի փոխհատուցում: Այսպիսի վնասները չպետք է գերազանցեն հաշվարկված գումարի չափը, որը գանձում է տոկոսագումար այսպիսի ժամկետանց տոկոսավճարների նկատմամբ վճարման վերջնաժամկետի օրվա բազիսային դրույքաչափին ավելացնելով տարեկան 3%:
4.6 Պարտավորավճարը, տոկոսավճարները և ժամկետանց պարտավորությունների հետ կապված ցանկացած գանձում, ըստ Հոդված 4.5-ի կհաշվարկվի 30 օրից կազմված ամիսներով 360 օրից բաղկացած տարվա կտրվածքով:
4.7 Չհատկացված կամ վաղաժամկետ մարված գումարները պետք է հաշվանցվեն հավասար համամասնություններով բոլոր վճարման ենթակա մարման վճարումների դիմաց, եթե KfW-ը, իր սեփական հայեցողությամբ, չի որոշում փոխհատուցման մեկ այլ այլընտրանք կոնկրետ դեպքի համար, հատկապես՝ ավելի փոքր ծավալի գումարների դեպքում:
4.8 KfW-ը իրավունք ունի հաշվանցել, սեփական հայեցողությամբ, սույն Համաձայնագրի կամ KfW-ի և Վարկառուի միջև կնքված որևէ այլ վարկային համաձայնագրի ներքո պարտավորությունների դիմաց վճարումների համար:
4.9 Վարկառուն այսպիսի վճարումների դիմաց հակընդդեմ հաշվանցումների բացառմամբ սույն Համաձայնագրի ներքո բոլոր վճարումները կատարի եվրոյով հետևյալ հաշվին՝
Ստացող՝ |
KfW Bankengruppe |
SWIFT-BIC: |
KFWIDEFF |
IBAN: |
DE92 5002 0400 0010 1316 98 |
Հոդված 5
Հատկացումների դադարեցում և վաղաժամկետ մարում
5.1 Վարկառուն կարող է ցանկացած պահի՝
ա) |
Հոդված 8-ի ներքո պարտավորությունների իրականացմանը ենթակա, չեղարկել դեռևս չհատկացված վարկային գումարները, և |
բ) |
մարել Վարկն ամբողջովին կամ մասամբ՝ մարման ժամկետին ընդառաջ: |
5.2 KfW-ը կարող է չկասեցնել հատկացումները, եթե
ա) |
Վարկառուն չի կատարել KfW-ի առջև ունեցած պարտավորությունները՝ ժամկետին չիրականացնելով վճարումները, |
բ) |
սույն Համաձայնագրի, Վարկային և ծրագրային համաձայնագիր I-ի կամ սույն Համաձայնագրին առնչվող առանձին համաձայնագրերի ներքո պարտավորությունները խախտվել են, |
գ) |
Ծրագիրն Իրականացնողը չի կարող ապացուցել, որ վարկային գումարներն օգտագործվել են ըստ նախանշված նպատակի, կամ |
դ) |
ի հայտ են գալիս արտակարգ հանգամանքներ, որոնք խաթարում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, ընթացքը կամ նպատակայնությունը կամ սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից ստանձնված վճարման պարտավորությունների կատարումը: |
5.3 Եթե տեղ է գտել Հոդված 5.2 ա), բ) կամ գ) կետում նշված իրադրություններից որևէ մեկը և այն չի վերացվել KfW-ի կողմից որոշված ժամկետում, որն այնուամենայնիվ, սահմանվում է առնվազն 30 օր, KfW-ը կարող է.
ա) |
Հոդված 5.2 ա) և 5.2 բ) կետերում մասնավորեցված դեպքերում պահանջել բոլոր վճարման ենթակա վարկային գումարների անհապաղ մարում, ինչպես նաև գոյացած բոլոր տոկոսագումարների և այլ լրացուցիչ վճարների կատարում, |
b) |
Հոդված 5.2 գ) կետում մասնավորեցված դեպքում՝ պահանջել այն վարկային գումարների անհապաղ մարումը, որոնց նախասահմանված նպատակային օգտագործումը Ծրագիրն Իրականացնողը չի կարողանա ապացուցել: |
Հոդված 6
Ծախսեր և պետական վճարներ
6.1 Վարկառուն կկատարի սույն Համաձայնագրի ներքո բոլոր վճարումները առանց որևէ մասհանումների՝ հարկերի, այլ պետական վճարների կամ այլ ծախսերի դիմաց և պետք է վճարի Վարկի հատկացման կապակցությամբ գոյացող փոխանցման և փոխարկման ծախսերը:
6.2 Վարկառուն պետք է կատարի սույն Համաձայնագրի կնքման և իրականացման հետ կապված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս բոլոր հարկերի և գոյացող պետական վճարների հետ կապված ծախսերը:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի վավերականությունը և ներկայացուցչությունը
7.1 Նախքան առաջին հատկացումը, պատշաճ ժամկետին Վարկառուն KfW-ին կտրամադրի KfW-ի կողմից բավարար համարվող ապացույց առ այն, որ Վարկառուն բավարարել է իր սահմանադրության և այլ օրենքների բոլոր պահանջները սույն Համաձայնագրի ներքո իր բոլոր պարտավորությունների օրինական ստանձնման համար:
7.2 Ֆինանսների նախարարը և այն անձինք, որոնք կնշանակվեն նախարարի կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նախարարի կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Վարկառուին սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ծրագիրն Իրականացնողի Գլխավոր տնօրենը և այն անձինք, որոնք կնշանակվեն նրա կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Ծրագիրն Իրականացնողը սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ներկայացուցչական լիազորությունների ժամկետը չի լրանա, մինչև նրա՝ այդ պահի դրությամբ հաստատված Վարկառուի ներկայացուցչից բացահայտ արտահայտված հրաժարականը չստացվի KfW-ի կողմից:
7.3 Սույն Համաձայնագրի ցանկացած լրամշակում կամ լրացում, ինչպես նաև սույն Համաձայնագրի ներքո կողմ հանդիսացող անձանց կողմից հայտարարությունները և ծանուցումները պետք է արվեն գրավոր կերպով: Ցանկացած այսպիսի ծանուցում կամ հայտարարություն ընդունվում է, եթե այն ստացվել է կողմ հանդիսացող համապատասխան անձի հետևյալ հասցեին կամ համապատասխան կողմ հանդիսացող անձի այն այլ հասցեին, որի մասին ծանուցվել է համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող անձին.
KfW-ին՝ |
KfW Փոստարկղ 11 11 41 60046 Մայնի Ֆրանկֆուրտ Գերմանիա Ֆաքս. +49 69 7431-2944 |
Վարկառուին՝ |
Հայաստանի Հանրապետություն Ֆինանսների նախարարություն 1 Մելիք-Ադամյան փողոց, Երևան Հայաստանի Հանրապետություն Ֆաքս: +374 10 537125 |
Ծրագիրն Իրականացնողը. |
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ 1 Զորավար Անդրանիկի փողոց 0084 Երևան Հայաստանի Հանրապետություն Ֆաքս: 374 10 720121 |
7.4 Սույն Համաձայնագրի լրամշակումների համար, որոնք կազդեն միայն KfW-ի և Վարկառուի միջև իրավական հարաբերությունների վրա, չի պահանջվում Ծրագիրն Իրականացնողի հավանությունը:
Հոդված 8
Ծրագիրը
8.1 Ծրագիրն Իրականացնողը.
ա) Կպատրաստի, կիրականացնի, կգործարկի և կսպասարկի Ծրագիրը խելամիտ ֆինանսական և տեխնիկական աշխատակարգերի համաձայն և էապես համաձայն Ծրագիրն Իրականացնողի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի համապատասխան,
բ) Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու վերահսկողությունը կհանձնարարի անկախ, որակյալ խորհրդատու ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը՝ որակյալ ընկերությունների,
գ) Կշնորհի Վարկից ֆինանսավորվող (սույնի Հոդված 10.1 բ) համաձայն) ապրանքների և ծառայությունների պայմանագրերը՝ նախապես հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում,
դ) Կվարի հաշվապահությունը կամ կպատվիրի հաշվապահությունը վարել այնպես, որ անվերապահորեն ցույց տրվեն Ծրագրի համար պահանջվող բոլոր ապրանքների և ծառայությունների համար կատարված բոլոր ծախսերը և հստակորեն հատկորոշվեն սույն Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները,
ե) Հնարավորություն կտա KfW-ին և նրա ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել այս հաշվապահական գրքերն ու գրանցումները և ցանկացած ու բոլոր այլ փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ծրագրի իրականացմանը և դրա գործողություններին, և այցելել Ծրագրի և դրան վերաբերող բոլոր կայանքները,
զ) KfW-ին կտրամադրի Ծրագրի վերաբերյալ և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ըստ KfW-ի պահանջի,
է) անհապաղ KfW-ին կփոխանցի Վարկառուի կողմից ՏՀԶԿ-ից կամ դրա անդամների՝ այսպես կոչված «Պաշտոնական զարգացման աջակցության ազատ վարկերի թափանցիկության համաձայնագրի» ներքո ցանկացած հարցում, որը կհաջորդի Վարկից ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար պայմանագրերի շնորհմանը և կհամաձայնեցնի KfW-ի հետ այսպիսի ցանկացած հարցմանը տրվող պատասխանը,
թ) Նախքան առաջին հատկացումը կատարի և KfW-ին տրամադրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության ուսումնասիրություն (ԲՍԱԳ/ESIA)՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային չափորոշիչների, մասնավորապես ԵՄ ԲԱԳ դիրեկտիվի (2011/92/EU) և
ժ) KfW-ին տրամադրի, նախքան առաջին հատկացումը, Բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագիրը (ԲՍԿԾ/"ESMP") ազգային օրենսդրության և միջազգային չափորոշիչների հետ համապատասխանությամբ:
8.2 Ծրագիրն Իրականացնողը և KfW-ը կորոշեն սույնի Հոդված 8.1-ին վերաբերող մանրամասները Առանձին համաձայնագրով:
8.3 Վարկառուն և Ծրագիրն Իրականացնողը
ա) Կապահովեն Ծրագրի լիարժեք ֆինանսավորումը և KfW-ին, նրա պահանջով, կտրամադրեն ապացույց առ այն, որ սույն Վարկից չվճարված ծախսերը մարված են և
բ) Անհապաղ և սեփական նախաձեռնությամբ կտեղեկացնեն KfW-ին ցանկացած և բոլոր հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, դրա գործողությունները կամ նպատակը:
8.4 Վարկառուն կօժանդակի Ծրագիրն Իրականացնողին Ծրագրի իրականացման ժամանակ պատշաճ ինժեներական և ֆինանսական աշխատակարգերի համապատասխան և սույն Համաձայնագրի ներքո Ծրագիրն Իրականացնողին պարտավորությունների իրականացման ընթացքում և մասնավորապես Ծրագիրն Իրականացնողին՝ շնորհելու ցանկացած և բոլոր թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են Ծրագրի իրականացման համար:
8.5 Կառավարական Համաձայնագրում սահմանված դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին, կկիրառվեն Վարկի ներքո ֆինանսավորվող ապրանքների փոխադրման նկատմամբ:
Հոդված 9
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և փոխանցումը
9.1 Զարգացման ոլորտում համագործակցության առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն KfW-ը հրապարակում է Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման զեկույցները) համաձայնագրի ստորագրմանը նախորդող բանակցությունների փուլում, Ծրագրին վերաբերող համաձայնագրի (համաձայնագրերի) իրագործման փուլում և համաձայնագրերի կնքումից հետո (այսուհետ՝ «Ողջ ընթացքում»):
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW-ի կայքում՝ KfW Զարգացման Բանկ բաժնում (http://transparenz.kfw-entwicklungsbank.de/):
Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին տեղեկատվության հրապարակումը (կամ KfW-ի, կամ երրորդ անձանց կողմից ըստ ստորև բերված Հոդված 9.3-ի) չի ներառում որևէ համաձայնագրային փաստաթուղթ կամ որևէ զգայուն ֆինանսական կամ բիզնեսին առնչվող մանրակրկիտ տեղեկատվություն Ծրագրում ներառված կողմերի կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես օրինակ՝
ա) Ներքին ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն,
բ) Բիզնես ռազմավարություններ,
գ) Ներքին կորպորատիվ ուղեցույցներ և զեկույցներ,
դ) Ֆիզիկական անձանց մասին անձնական տվյալներ,
ե) Կողմի ֆինանսական դիրքի վերաբերյալ KfW-ի ներքին վարկանիշը:
9.2 KfW-ը ներկայացնում է Ծրագրի և դրա Ողջ ընթացքում ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը ներքոհիշյալ անձանց՝ մասնավորապես ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը
ա) KfW-ի մասնաճյուղերին;
բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և դրա իրավասու մարմիններին, պաշտոնյաներին, հաստատություններին, գերատեսչություններին կամ սուբյեկտներին,
գ) Գերմանական երկկողմ զարգացման համագործակցության մեջ ներգրավված այլ իրականացնող կազմակերպություններին, մասնավորապես Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH,
դ) Վիճակագրական տվյալների հավաքմանը մասնակցող միջազգային կազմակերպություններին կամ նրանց անդամներին, հատկապես Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամներին:
9.3 Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին՝ Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը ներկայացնել հետևյալ անձանց, որոնք կհրապարակեն տեղեկատվության հատվածներն ըստ նպատակայնության.
ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության նպատակներով (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html);
բ) Գերմանիայի Առևտրի և Ներդրումների գործակալությանը՝ շուկայի հետազոտության տեղեկատվության նպատակներով,
(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO);
գ) ՏՀԶԿ-ին՝ ֆինանսական հոսքերի մասին հաշվետվությունների կազմման նպատակով, զարգացման ոլորտում համագործակցության համատեքստում, (http://stats.oecd.org/);
դ) Զարգացան Գնահատման Գերմանական Ինստիտուտին (DEval) ընդհանրապես Գերմանիայի զարգացման համագործակցությունը գնահատելու նպատակով՝ ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը: (http://www.deval.org/de/).
9.4 Բացի այդ, KfW -ը իրեն իրավունք է վերապահում փոխանցել (այդ թվում՝ նաև հրապարակման նպատակներով) Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման մասին տեղեկատվությունը այլ երրորդ անձանց՝ պաշտպանելու իր օրինական շահերը:
KfW-ը տեղեկատվությունը չի փոխանցում այլ երրորդ կողմերի, եթե Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողին՝ չփոխանցվող տեղեկատվության հետ կապված օրինական շահերը գերակշռում են KfW-ի՝ այդ տեղեկատվության փոխանցման առումով ունեցած շահերը: Վարկառուի և Ծրագիրն Իրականացնողի օրինական շահերը մասնավորապես ներառում են Հոդված 9.1-ում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որի հրապարակման հնարավորությունը բացառվում է: Բացի այդ, KfW-ը իրավունք ունի փոխանցել տեղեկատվություն երրորդ կողմերի, եթե սա անհրաժեշտ է օրենսդրական կամ կանոնակարգային պահանջներով, կամ եթե դա պահանջվում է դատարանում կամ վարչական վարույթում հայցեր կամ այլ օրինական իրավունքներ ներկայացնելու կամ պաշտպանելու:
Հոդված 10
Այլ դրույթներ
10.1 Վարկառուն և Ծրագիրն Իրականացնողը կհամոզվեն, որ Ծրագրի նախապատրաստման և իրականացման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար որևէ պայմանագրի շնորհումը և վարկային գումարներից հատկացումների հայտերը չեն պահանջում, ենթադրում, ներկայացնում, շնորհում, խոստանում կամ ձեռք բերում անօրինական վճարումների խոստում կամ այլ արտոնություններ, որոնք կապված են այս գործողությունների հետ:
10.2 Ծրագիրն Իրականացնողը անհապաղ KfW-ի պահանջով նրան կտրամադրի ողջ տեղեկատվությունը և այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջում է KfW-ը՝ փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու հետ կապված իր պարտավորությունների իրականացման համար, ինչպես նաև Ծրագիրն Իրականացնողի հետ գործարար հարաբերությունների շարունակական մշտադիտարկման համար, որն անհրաժեշտ է հենց նույն նպատակով: Սույն Համաձայնագիրը կնքելով և այն իրականացնելով՝ Ծրագիրն Իրականացնողը գործում է իր իսկ անունից և իր իսկ հաշվին: Գերմանական օրենսդրության և Ծրագիրն Իրականացնողի գրանցման երկրի օրենսդրության վերաբերմամբ.
ա) Ծրագիրն Իրականացնողի սեփական ռեսուրսները կամ Ծրագրի ֆինանսավորման նպատակով ներդրված գումարները ստացված չեն լինի հանցավոր ճանապարհով և մասնավորապես կապված չեն լինի թմրադեղերի, թրաֆիքինգի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության հետ. ցանկը սպառիչ չէ,
բ) Ծրագիրն Իրականացնողի բաժնեմասային կապիտալը երբեք չի լինի հանցավոր ճանապարհով ձեռք բերված և մասնավորապես կապված չի լինի թմրադեղերի, թրաֆիքինգի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության հետ. ցանկը սպառիչ չէ, և
գ) Ծրագիրն Իրականացնողը ներգրավված չի լինի ահաբեկչությունը ֆինանսավորող գործողություններում:
10.3 Եթե սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկը անվավեր է, դա չի ազդի Համաձայնագրի մնացած այլ դրույթների վրա: Արդյունքում ստացված ցանկացած բաց կլրացվի սույն Համաձայնագրի նպատակին համահունչ դրույթով:
10.4 Ոչ Վարկառուն, ոչ Ծրագիրն Իրականացնողը չի կարող նշանակել կամ փոխանցել, գրավ դնել կամ հիպոթեքի վերածել սույն Վարկային և ծրագրային համաձայնագրից բխող որևէ պահանջ:
10.5 Սույն Համաձայնագրի ներքո բոլոր պահանջները ժամկետանց են դառնում այն տարվա ավարտից հինգ տարի անց, երբ առաջանա նմանօրինակ պահանջ և որի ընթացքում KfW-ը իրազեկված լինի այսպիսի պահանջ ձևավորող հանգամանքների մասին կամ կարող է իրազեկված լինել դրանց մասին ծայրահեղ անփութության բացառման պարագայում:
10.6 Սույն Համաձայնագիրը կառավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Կատարման վայրը պետք է լինի Մայնի Ֆրանկֆուրտը:
10.7 Սույն Համաձայնագրից բխող կամ դրան առնչվող բոլոր վեճերը կլուծվեն բացառապես և վերջնականապես միջնորդ դատարանում: Այս առումով կկիրառվի հետևյալը.
ա) Միջնորդ դատարանը կազմված կլինի մեկ կամ երեք միջնորդ դատավորներից, որոնք կնշանակվեն և կգործեն համաձայն Առևտրի Միջազգային Պալատի Արբիտրաժի Կանոնների, որոնք կիրառելի են դեպքից դեպք սկզբունքով:
բ) Արբիտրաժի վարույթը կիրականացվի Մայնի Ֆրանկֆուրտում: Վարույթի լեզուն կլինի անգլերենը:
10.8 Սույն Վարկային և ծրագրային համաձայնագիրը չի մտնի ուժի մեջ, մինչև Կառավարական Համաձայնագիրը, որի վրա այն հիմնված է, չի մտնի ուժի մեջ:
Կազմված է 3 բնօրինակով, անգլերեն:
Մայնի Ֆրանկֆուրտ, ____ օրը _______ ամիս 2014թ.
KfW-ի անունից
_____________________ Անուն Պաշտոն / Գործառույթ |
_____________________ Անուն Պաշտոն / Գործառույթ |
Երևան, ____ օրը _______ ամիս 2014թ.
Հայաստանի Հանրապետության անունից
_________________________
Անուն
Ֆինանսների նախարար
Երևան, ____ օրը _______ ամիս 2014թ.
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունից
_________________________
Անուն
Գլխավոր տնօրեն
