ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 մայիսի 2009 թ. |
N 654-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԵՆՏ-ԱՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և անհատ ձեռնարկատեր «Դենտ-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 30.04.2009 թվականի N 4627 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Դենտ-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000728 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Հ. Ներսիսյան փող., շ. 10 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Թումանյան փող., շ. 15, թիվ 18 հասցե։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան
