ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«27» ապրիլի 2023 թ. |
N 77-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի «Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը, տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման ընթացակարգը, տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2000 թվականի հուլիսի 31-ի N 36-Պ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի N 153-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի հավելված N 1-ի՝
ա. 3.2-րդ կետում «ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության մեկական» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման տարածքային ստորաբաժանման մեկական» բառերով.
բ. 3.5-րդ կետում «փետրվարի 15-ը» բառերը փոխարինել «մայիսի 20-ը» բառերով.
գ. 3.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.8 Միասնական սոցիալական ծառայությունը Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի ներկայացուցիչների և Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ մարմին), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչների և ֆիզիկական անձանց տվյալները ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով: Խորհրդի անհատական կազմում ներառվող՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչների տվյալներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանում է ներքին գործերի նախարարությունից։».
դ. 3.11-րդ կետում «ներկայացված» բառից հետո լրացնել «մարմնի,», «քննարկում է» բառից հետո՝ «մարմնի,» բառերը, «Ստորաբաժանումը» բառը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությունը», իսկ «Կազմակերպությունը» բառը՝ «Մարմինը, կազմակերպությունը» բառերով.
ե. 3.12-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «նախարարություն, բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից առաջադրվող Խորհրդի անդամության թեկնածուի, որի դեպքում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Խորհրդի անհատական կազմի փոփոխությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.
2) հրամանի հավելված N 2-ի՝
ա. 4-րդ կետում «միանալու մասին» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ մարմին),» բառերը.
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Միասնական սոցիալական ծառայությունը՝ ընթացակարգի 4-րդ կետում նշված տարածքային կենտրոններին ներկայացված մարմնի, կազմակերպության գրությունները, ֆիզիկական անձանց դիմումները ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենները ներկայացնում է նախարարություն Համաձայնագրին միացած մարմնի, կազմակերպության և ֆիզիկական անձանց տվյալները պաշտոնական համացանցային կայքում տեղադրելու նպատակով:».
գ. 8-րդ կետում «հայտնած» բառից հետո լրացնել «մարմնին,» բառը.
3) հրամանի հավելված N 3-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Միասնական սոցիալական ծառայությունը տարածքային կենտրոններից ստացված՝ Խորհուրդների իրականացրած գործունեության մասին կիսամյակը մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում նախարարությանը մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ն. Մկրտչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: