ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մայիսի 2023 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի թիվ 39-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն հրամանի հավելվածի`
1) 5-րդ կետում «Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման հավելված 2-ով» բառերը փոխարինել «Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով» բառերով,
2) 7-րդ կետում «Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման հավելվածներ 1-ով և 2-ով սահմանված պահանջների» բառերը փոխարինել «Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելվածներ 12-ով և 13-ով սահմանված պահանջների» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: