ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2023 թվական ք. Երևան |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Միջազգային. Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում թեմային նվիրված «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ. ANA ASLAN. 1897-1988. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՄԻՆԻԱ» և «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ. ANA ASLAN. 1897-1988. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՄԻՆԻԱ» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել` Միջազգային. Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում թեմային նվիրված «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ. ANA ASLAN. 1897-1988. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՄԻՆԻԱ» և «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ. ANA ASLAN. 1897-1988. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՄԻՆԻԱ» 2 նամականիշը, յուրաքանչյուրի անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 20 000 հատ։
|
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի մարտի 28-ի թիվ 05-Ն հրամանի |
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի մարտի 28-ի թիվ 05-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական: