ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 մարտի 2023 թ. |
N 228-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 95-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«7.Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամերը սահմանվում են ըստ սույն կարգով նախատեսված դասընթացի առարկաների ժամերի քանակների։ Յուրաքանչյուր դասաժամի տևողությունը 45 րոպե է։»,
2) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«8. Մասնագիտական թեմաները և դասաժամերի քանակը հետևյալն է.
|
», |
3) 11-րդ կետում «80 րոպե» բառերը փոխարինել «60 րոպե» բառերով,
4) 13-րդ կետում «6 և ավել դաս» բառերը փոխարինել «8 և ավել դաս» բառերով,
5) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«16. Գործնական մասը կազմակերպվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ժամանակացույցին և գործնական մասի ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։ Գործնական մասի առավելագույն տևողությունը 2 շաբաթ է։»,
6) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«26. Գործնական մասը կազմակերպվում է՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: