ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 մարտի 2023 թ. |
N 18-Ն |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝
Հրամայում եմ
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27 մարտի 2023 թվականի N 18-Ն հրամանի |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի, հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իականացվել ուսուցման հետևյալ ձևերով`
1) առկա,
2) դրսեկության (էքստեռնատ):
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
1) կրթության առկա ձևով`
ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի:
2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։
ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
1) էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների,
2) էլեկտրամոնտաժող՝ հեռախոսակայանի սարքավորումների,
3) էլեկտրամոնտաժող՝ տվյալների հաղորդման էլեկտրակապի սարքավորումների:
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
1) միջքաղաքային հեռախոսակապի սարքավորումների, քաղաքային և գյուղական հեռախոսակապի սարքավորումների մոնտաժման, շահագործման, տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարում,
2) օպտիկամանրաթելային մալուխների անցկացման համար շինմոնտաժային և օպտիկամանրաթելային էլեկտրակապի նախապատրաստական աշխատանքների իրականացնում,
3) ընդունիչ-հաղորդիչ սարքավորումների, հսկողության և ազդանշանային համակարգերի տեխնիկական սպասարկում ու նորոգում, ինչպես նաև էլեկտրաչափումների կատարում,
4) օպտիկամանրաթելային գծերի պլանային և վթարային չափումների կատարում,
5) հեռախոսակապի առկա վնասվածքների բացահայտում և դրանց վերացում,
6) անսարք հեռախոսային սարքավորումների բացահայտում և կարգավորում,
7) հեռախոսային կապը սպասարկող սարքավորման կանխարգելիչ նորոգում,
8) բովանդակությամբ կից պարտականությունների կատարում,
9) ազդանշանների և կապի սարքավորումների ընթացիկ նորոգման աշխատանքների կատարում համաձայն գործող կանոնակարգերի և հրահանգների:
ԳԼՈՒԽ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:
9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.
1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,
2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,
3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,
4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,
5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,
6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,
7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,
8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,
9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։
ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:
11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`
1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,
2) տիրապետի հայոց լեզվին,
3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,
4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,
5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,
6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,
8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,
9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։
12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:
13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:
ԳԼՈՒԽ 5
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։
2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։
3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։
15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:
16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի:Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝
ա. աշխատանքի պաշտպանության և էկոլոգիայի,
բ. գծագրության,
գ. հայոց լեզվի և խոսքի մշակույթի,
դ. օտար լեզվի,
ե. հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական առարկաների,
զ. անվտանգության և առաջին օգնություն:
2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝
ա. համակարգչային,
բ. էլեկտրատեխնիկայի,
գ. օպտիկամանրաթելային:
3) ՈՒսումնական արհեստանոցներ՝
ա. օպտիկական մանրաթելի զոդման,
բ. էկետրասարքավորումների:
4) Սպորտային համալիր՝
ա. մարզադահլիճ,
բ. մարզահրապարակ։
5) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։
17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,
2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,
6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։
18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.
2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,
3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.
4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.
5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։
19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,
2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,
3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,
4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։
ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:
21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`
1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,
2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,
3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,
4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների ատեստավորմանը հատկացվող ժամանակը,
5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,
6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,
7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,
8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:
Աղյուսակ 1
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» | |||
1. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-Հ-4-22-001 | |
2. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը: | |
3. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ | |
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | |
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | |
6. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար | |
7. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար, 2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները, 3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները, 4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը, 5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ: | |
8. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը | |
9. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը, 2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին, 3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք, 4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է, 5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը: | |
10. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը | |
11. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը, 2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան, 3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար, 4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի, 5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր, 6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի, 7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի: | |
12. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում | |
13. |
Կատարման չափանիշներ |
1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ, 2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը, 3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար, 4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար, 5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ, 6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը, 7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները: | |
14. |
ՈՒսումնառության արդյունք 5 |
Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար | |
15. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն), 2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը, 3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար, 4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար, 5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն, 6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ: | |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» | |||
16. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ԱԱՕ-4-22-001 | |
17. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ: | |
18. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ | |
19. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | |
20. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | |
21. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները | |
22. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը, 2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները, 3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները, 4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները, 5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները, 6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները: | |
23. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան | |
24. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական), 2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն) 3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը, 4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները, | |
25. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ | |
26. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները, 2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները, 3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները, 4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը: | |
27. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Ցուցաբերել առաջին օգնություն | |
28. |
Կատարման չափանիշներ |
1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին, 2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում, 3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն, 4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն, 5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ, 6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում, 7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները: | |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ» | |||
29. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ՀՕ-4-22-001 | |
30. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները | |
31. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ | |
32. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | |
33. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | |
34. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը | |
35. |
Կատարման չափանիշներ |
1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է, 2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները, 3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից, 4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը, 5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը, 6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը, 7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից, 8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում, 9) կատարում է փաստաթղթի տպագրում: | |
36. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր | |
37. |
Կատարման չափանիշներ |
1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է, 2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ, 3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարելում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ, 4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում, 5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ: | |
38. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Պատրաստել և խմբագրել աղյուսակներ | |
39. |
Կատարման չափանիշներ |
1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է, 2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ, 3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ, 4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն: | |
40. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում | |
41. |
Կատարման չափանիշներ |
1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը, 2) գծագրում է կանոնավոր պատկերներ, 3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով, 4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները, 5) գծագրում է տեքստային բլոկներ, 6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում: | |
42. |
ՈՒսումնառության արդյունք 5 |
Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն | |
43. |
Կատարման չափանիշներ |
1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում, 2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ, 3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով, 4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար, 5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը: | |
44. |
ՈՒսումնառության արդյունք 6 |
Աշխատել համացանցում | |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը, 2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը, 3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամաների, Back և Forward կոճակների նշանակությունը, 4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից), 5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները, 6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում, 7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա: | ||
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» | |||
45. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-Ձ-4-22-001 | |
46. |
Մոդուլի նպատակըու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառ |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները | |
47. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ | |
48. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար: | |
49. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: | |
50. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը | |
51. |
Կատարման չափանիշներ |
1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում, 2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում, 3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է, 4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է, 5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում, 6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում, 7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները, 8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է: | |
52. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը | |
53. |
Կատարման չափանիշներ |
1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է, 2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է, 3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում, 4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է, 5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում, 6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է, 7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է, 8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է, 9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է, 10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է, 11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է, 12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է, 13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է: | |
54. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ | |
55. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը, 2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է, 3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է, 4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում, 5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է, 6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է, 7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է, 8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է, 9) շուկայի հատվածավորումը իրատեսական է, 10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում, 11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է: | |
56. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը | |
57. |
Կատարման չափանիշներ |
1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում, 2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է, 3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է, 4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առընչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է, 5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում, 6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է, 7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում, 8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է, 9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է: | |
58. |
ՈՒսումնառության արդյունք 5 |
Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը | |
59. |
Կատարման չափանիշներ |
1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում, 2) տարբերակում է ծախսերի խմբերը, 3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում, 4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է, 5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում, 6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում, 7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում, 8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը, 9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում, 10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է, 11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է: | |
60. |
ՈՒսումնառության արդյունք 6 |
Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր | |
61. |
Կատարման չափանիշներ |
1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է, 2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է, 3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում, 4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն, 5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում, 6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է, 7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է, 8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել, 9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են: | |
62. |
ՈՒսումնառության արդյունք 7 |
Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ | |
63. |
Կատարման չափանիշներ |
1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում, 2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում, 3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում, 4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում, 5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին, 6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում, 7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում, 8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում, 9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում: |
Աղյուսակ 2
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ» | ||
1. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-001 |
2. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասնագիտական աշխատանքային գծագրեր և էսքիզներ կարդալու և հասկանալու, ինչպես նաև մեքենաշինական տիպային մեքենամասերի էսքիզներ և աշխատանքային գծագրեր կատարելու գիտելիքներ և կարողություններ: |
3. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ |
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
6. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Կատարել տիպային մեքենամասերի էսքիզներ և աշխատանքային գծագրեր |
7. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է երկրաչափական կառուցումները հարթության վրա` կորերի լծորդում, փոխուղղահայաց ուղիղների, եռանկյունների կառուցում կորդինանտներով, 2) կատարում է տիպային մեքենամասերի պրոեկտումը հարթությունների վրա և պատկերում դրանց երեք պրոեկցիաները, 3) տալիս է կտրվածքներ և պատկերում է առաջադրված տիպային մեքենամասերի աշխատանքային գծագրերը և էսքիզները, 4) պատկերում է աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա տիպային մեքենամասերի չափերը, 5) կառուցում է տիպային մեքենամասերի տարածական (աքսիոնոմետրիկ) պատկերները, 6) կատարում է տիպային մեքենամասի բնօրինակից համապատասխան էսքիզը և աշխատանքային գծագիրը: |
8. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել և մեկնաբանել աշխատանքային գծագրերը և էսքիզները |
9. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված չափերի թույլտվածքները և մաքրության դասերի նշանակումները, 2) ներկայացնում է աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված մակերևույթների ձևի թույլատրելի շեղումները, 3) մեկնաբանում է աշխատանքային գծագրերի և էսքիզի վրա ներկայացված տեխնիկական պայմանները, 4) մեկնաբանում է աշխատանքային գծագրերի կամ էսքիզի վրա պատկերված երիթի, բազմաերիթի, ատամնաանիվի, տարբեր նշանակության առվակների, երեսակների և նմանատիպ այլ տարրերի նշանակումները: |
10. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Կարդալ հանգույցների ու մեքենամասերի աշխատանքային գծագրերը, դրանց պայմանական նշանակումները և մասնագրերը |
11. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հանգույցների և մեքենամասերի հավաքական գծագրերում առանձին մեքենամասերի դիրքավորման նշանակումները, 2) ներկայացնում է հավաքական գծագրում պայմանական նշանակումները` երիթային, բազմաերիթային միացություններ, ատամնաանվային կառչում, առանցքակալային նստեցվածք, եռակցման միացություն և նմանատիպ այլ նշանակումներ, 3) ներկայացնում է հավաքական գծագրերում պատկերված նստեցվածքների պայմանական նշանները, 4) բացատրում է հավաքական գծագրի և մասնագրի փոխադարձ կապը, 5) ընտրում է համապատասխան մեքենամասի աշխատանքային գծագիրը՝ օգտվելով հավաքական գծագրից, 6) ներկայացնում է հավաքական գծագրի տեխնիկական պահանջները: |
12. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Կարդալ էլեկտրական շղթաների սխեմաները, կիրառվող պայմանական նշանակումները և հանգույցների մասնագրերը |
13. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է էլեկտրական շղթաներում կիրառվող պայմանական նշանակումները, 2) ներկայացնում է հանգույցների մասնագրերը, 3) ներկայացնում է էլեկտրական շղթաների տեխնիկական պահանջները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» | ||
14. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-002 |
15. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ էլեկտրատեխնիկայի հիմնական հասկացությունների, հաստատուն և փոփոխական հոսանքների էլեկտրական շղթաների, դրանցում ընթացող էլեկտրամագնիսական երևույթների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել էլեկտրական և մագնիսական շղթաներ հաշվարկելու, հավաքելու և հիմնական պարամետրերը որոշելու կարողություններ: |
16. |
Մոդուլի տևողությունը |
42 ժամ |
17. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
18. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
19. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Բացատրել էլեկտրական և մագնիսական դաշտերի առաջացումը և բնութագրերը |
20. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է էլեկտրական դաշտի առաջացումը, 2) բացատրում է մագնիսական դաշտի առաջացումը, 3) բնութագրում է էլեկտրական և մագնիսական դաշտերը: |
21. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հաստատուն հոսանքի էլեկտրական շղթայի հիմնական հասկացությունները և հաշվարկել շղթայի պարամետրերը, հավաքել շղթա |
22. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հաստատուն հոսանքի գծային էլեկտրական շղթայի հիմնական հասկացությունները, 2) ներկայացնում է հաստատուն հոսանքի գծային էլեկտրական շղթայի աշխատանքային ռեժիմները, 3) հաշվում է հաստատուն հոսանքի առաջադրված գծային էլեկտրական շղթայի պարամետրերը, 4) ներկայացնում է հաստատուն հոսանքի ոչ գծային էլեկտրական շղթայի առանձնահատկությունները, 5) հաշվում է հաստատուն հոսանքի առաջադրված ոչ գծային էլեկտրական շղթայի պարամետրերը, 6) հավաքում է հաստատուն հոսանքի շղթան: |
23. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել փոփոխական հոսանքի էլեկտրական շղթայի հիմնական հասկացությունները, հաշվարկել շղթայի պարամետրերը, հավաքել շղթա |
24. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է փոփոխական հոսանքի շղթայի տարրերն ու պարամետրերը, 2) ներկայացնում է փոփոխական հոսանքի միաֆազ և եռաֆազ շղթաների հիմնական հասկացությունները, 3) ներկայացնում է փոփոխական հոսանքի միաֆազ և եռաֆազ շղթաների աշխատանքային ռեժիմները, 4) հաշվում է փոփոխական հոսանքի առաջադրված միաֆազ և եռաֆազ շղթաների պարամետրերը, 5) ներկայացնում է ռեզոնանսային երևույթները փոփոխական հոսանքի շղթայում, 6) հավաքում է փոփոխական հոսանքի շղթան: |
25. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Կատարել չափումներ՝ էլեկտրաչափիչ սարքերով |
26. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է էլեկտրաչափման տեխնիկան, նրա նշանակությունը և դասակարգումը, 2) ներկայացնում է էլեկտրաչափիչ սարքերի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, 3) կատարում է դիմադրության, լարման, հոսանքի ուժի, հաճախության, հզորության չափումներ՝ ռեոստատով, վոլտմետրով, ամպերմետրով, հաճախաչափով, վատտմետրով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՌԱԴԻՈՆՅՈՒԹԵՐ» | ||
27. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-003 |
28. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ էլեկտրառադիոնյութերի ֆիզիկական, էլեկտրական, մեխանիկական հատկությունների, հաշվարկի սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել էլեկտրառադիոնյութերը մոնտաժի և վերանորոգման աշխատանքների ժամանակ կիրառելու կարողություններ։ |
29. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
30. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԷԼՀԳԿ-04-22-002 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլը: |
31. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
32. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել էլեկտրահաղորդիչ, էլեկտրամեկուսիչ, կիսահաղորդիչ և մագնիսական նյութերը |
33. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է էլեկտրահաղորդիչ, էլեկտրամեկուսիչ, կիսահաղորդիչ և մագնիսական նյութերը, դրանց դասակարգումը ըստ հատկությունների և օգտագործման բնագավառների ու օգտագործում ըստ ներկայացվող տեխնիկակական պայմանների, 2) ներկայացնում է յուրաքանչյուր հաղորդիչ նյութի ֆիզիկական, մեխանիկական և էլեկտրական հատկությունները, 3) ներկայացնում է մետաղների ընդարձակման ջերմաստիճանային փոփոխությունները մալուխային գծերում, նրա ազդեցությունը հաղորդականության պարամետրերի փոփոխման վրա։ |
34. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Կատարել էլեկտրառադիոնյութերի պարամետրերի և բնութագրերի չափումներ և ստուգումներ |
35. |
Կատարման չափանիշներ |
1) ընտրում է չափիչ և ստուգիչ սարքերը, 2) կատարում է էլեկտրառադիոնյութերի պարամետրերի և բնութագրերի չափումները և ստուգումները, հաշվի առնելով չափիչ ստուգիչ սարքերի անճշտության տոկոսը, 3) ներկայացնում է աշխատանքի անվտանգության կանոնները: |
36. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել կապի համակարգերում օգտագործվող էլեկտրամեկուսիչ նյութերը և կատարել դրանց արատորոշումը |
37. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կապի համակարգերում օգտագործվող էլեկտրամեկուսիչ նյութերը, 2) ներկայացնում է էլեկտրամեկուսիչ նյութերի ֆիզիկական, մեխանիկական, մագնիսական հատկությունները և նրանց կիրառման բնագավառները, 3) ներկայացնում է ֆերիտների, կոշտ պողպատի և կոշտ պղնձի օգտագործումը կապի գծերում, նրանց էլեկտրական, մեխանիկական և ջերմային հատկությունները, 4) կատարում է օգտագործված էլեկտրամեկուսիչ նյութերի արատորոշում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ» | ||
38. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-004 |
39. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել էլեկտրական չափիչ գործիքների, ստուգիչ սարքավորումների վերաբերյալ գիտելիքներ և շահագործման ընթացքում դրանք կիրառելու կարողություններ: |
40. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
41. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԷԼՀԳԿ-04-22-001 «Ճարտարագիտական գրաֆիկա» և ԷԼՀԳԿ-04-22-002 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլները: |
42. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
43. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել չափիչ և ստուգիչ սարքավորումներն ըստ նշանակության և չափման պարամետրերի |
44. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է համապատասխան չափիչ-ստուգիչ սարքերը` լարում, հոսանք, դիմադրություն, ունակություն, ինդուկտիվություն չափելու համար, 2) ընտրում է չափիչ սարքի չափման սանդղակը ըստ անհրաժեշտության: |
45. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Կատարել առանձին էլեկտրասարքավորումների պարամետրերի չափումներ |
46. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է լարման, հոսանքի, դիմադրության չափումները՝ պահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները, 2) կատարում է սարքերի անճշտության տոկոսի հաշվարկներ: |
47. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել չափիչ և մոնտաժային գործիքների նշանակությունը |
48. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է չափիչ և մոնտաժային գործիքների նշանակությունը, օգտագործման ճիշտ տեղը և ձևը, 2) կատարում է մեխանիկական չափումներ համապատասխան գործիքներով: |
49. |
ՈՒսումնառության արդյունք 4 |
Կատարել չափագրում և մոնտաժային սխեմայի կազմում |
50. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է չափագրումներ էլեկտրոմոնտաժային աշխատանքներ կատարելու համար, 2) կազմում է մոնտաժային սխեմա չափագրումների հիման վրա: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԳԾԵՐ» | ||
51. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-005 |
52. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հեռախոսակապում կիրառվող մալուխների տեսակների, հիմնական կառուցվածքների, օգտագործվող նյութերի մասին ընդհանուր գիտելիքներ և դրանց մոնտաժման գործնական կարողություններ։ |
53. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
54. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԷԼՀԳԿ-04-22-003 «Էլեկտրառադիոնյութեր» և ԷԼՀԳԿ-04-22-004 «Էլեկտրամոնտաժային աշխատանքներում օգտագործվող սարքերը և գործիքները» մոդուլները: |
55. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
56. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հեռախոսային կապում կիրառվող մալուխների տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները և կիրառվող գործիքները |
57. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեռախոսային կապում կիրառվող մալուխների տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները և կիրառվող գործիքները, 2) ներկայացնում է հեռախոսային կապում օգտագործվող հաղորդիչ, մեկուսիչ, պաշտպանիչ նյութերը, միացման տարրերը, 3) ներկայացնում է միջքաղաքային սիմետրիկ մալուխների առանձնահատկությունները, համասեռ և ոչ համասեռ գծերը, հաղորդման շերտի սպեկտրի լայնությունը, 4) ներկայացնում է տեղական հեռախոսակապում գծի առաջնային և երկրորդային պարամետրերը, նրա տեխնիկական նորմաները, 5) ներկայացնում է էլեկտրամագնիսական երևույթները կապի գծերում, խանգարումները, գծերի միջև փոխազդեցությունները, նրանց վերացման մեթոդները և գծերի պաշտպանությունը արտաքին ու ներքին ազդեցություններից՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
58. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել օպտիկամանրաթելային մալուխի կառուցվածքը, տեսակները, կատարել տեխնիկական սպասարկում և չափումներ |
59. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է օպտիկամանրաթելային մալուխի կառուցվածքը և առանձնահատկությունները, 2) ներկայացնում է օպտիկամանրաթելային մալուխի տեսակները, թողունակության հնարավորությունը, 3) կատարում է օպտիկամանրաթելային մալուխի տեխնիկական սպասարկում, չափում և անսարքությունների վերացում: |
60. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մալուխների մոնտաժման մեխանիզմները, կատարել օպտիկամանրաթելային մալուխի եռակցում |
61. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է МОГ-М,МОП-3,TOSC-400(կցորդիչների ապրանքանիշերը)մալուխների մոնտաժման կցորդիչները և մոնտաժման համար կիրառվող գործիքակազմը, 2) ներկայացնում է LJD և PAS (օպտիկամանրաթելային մալուխների ապրանքանիշերը) օպտիկական թելի համակարգի սկզբունքը սխեմայի վրա, նրա առանձին կառուցվածքների գործողությունները, 3) կատարում է օպտիկամանրաթելային մալուխի եռակցում 915FS (եռակցման սարքի ապրանքանիշերը) սարքի միջոցով, ներկայացնում է սարքի տեխնիկական տվյալները՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԳԾԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ» | ||
62. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-006 |
63. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հեռախոսակապի գծերի և սարքավորումների մոնտաժման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ և կարողություններ։ |
64. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
65. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԷԼՀԳԿ-04-22-005 «Հեռախոսակապի գծեր» մոդուլը: |
66. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
67. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հեռախոսակապում գծերի մոնտաժման տեսակները և կատարել համապատասխան պարամետրերի չափումները |
68. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեռախոսակապում տարբեր գծերի, մալուխների մոնտաժման տեսակներն ու եղանակները, 2) ներկայացնում է մոնտաժման նյութերը, էլեմենտները և գործիքները, 3) ստուգում է միացման տեղերը և կատարում համապատասխան պարամետրերի չափումները՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
69. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Տեղադրել սարքավորումները սխեմաներին համապատասխան |
70. |
Կատարման չափանիշներ |
1) տեղադրում է սարքավորումները ներկայացված սխեմաներին համապատասխան, 2) կատարում է սարքավորումների մոնտաժում՝ մոնտաժային սխեմայի համաձայն, 3) ստուգում է սարքավորումների աշխատունակությունը ըստ գործող տեխնիկական նորմերի՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ» | ||
71. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-007 |
72. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ հեռախոսակապի ցանցերի կառուցվածքի և տեսակների վերաբերյալ: |
73. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
74. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԷԼՀԳԿ-04-22-005 «Հեռախոսակապի գծեր» մոդուլը: |
75. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
76. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հեռախոսակապի ցանցերի կառուցվածքը, տեսակները և նշանակությունը |
77. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեռախոսակապի ցանցերի կառուցվածքը, տեսակները և նշանակությունը՝ որպես բարդ կոմպլեքս համակարգ, 2) ներկայացնում է միջքաղաքային մագիստրալ ցանցերը, առաջնային և երկրորդային ցանցերը տեղական կապում, 3) ներկայացնում է հեռախոսակապի ցանցերի սպասարկումը և անվտանգությունը: |
78. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Կատարել ցանցերի փոխմիացումներ |
79. |
Կատարման չափանիշներ |
1) առանձնացնում է ցանցերի ուղղությունների սխեմաները, 2) կատարում է ցանցերի փոխմիացումներ ըստ համապատասխան սխեմայի: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆՑ» | ||
80. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-008 |
81. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին տալ էլեկտրակապի միասնական ցանցի կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ: |
82. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
83. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-005 «Հեռախոսակապի ցանցեր» մոդուլը: |
84. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
85. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել էլեկտրակապի միասնական ցանցի կառուցվածքը, նշանակությունը և առանձնահատկությունները |
86. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է էլեկտրակապի միասնական ցանցի կառուցվածքը, նշանակությունը և առանձնահատկությունները, 2) ներկայացնում է էլեկտրակապի միասնական ցանցի սկզբունքը և գործողությունները, 3) ներկայացնում է կապի ծառայությունների և համակարգերի կազմակերպումը: |
87. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել միջքաղաքային և տեղական կապի կառուցվածքը, նշանակությունը և առանձնահատկությունները |
88. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է միջքաղաքային և տեղական կապի կառուցվածքը, նշանակությունը և առանձնահատկությունները, 2) ներկայացնում է տեխնոլոգիական ցանցերը արտադրության կառավարման համակարգերի համար, 3) ներկայացնում է ընդհանուր օգտագործման ցանցերը ազգաբնակչության և պետական կառույցների սպասարկման համար, 4) ներկայացնում է առանձնացված՝ գերատեսչական ցանցերը, 5) ներկայացնում է հատուկ ցանցերը երկրի պաշտպանության, անվտանգության, հասարակական կարգի պահպանման համար: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ» | ||
89. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-009 |
90. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ քաղաքային և գյուղական հեռախոսային ցանցերի կառուցվածքի, աշխատանքի սկզբունքների վերաբերյալ և սխեմաներից օգտվելու կարողություններ: |
91. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
92. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-008 «Էլեկտրակապի միասնական ցանց» մոդուլը: |
93. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
94. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել քաղաքային և գյուղական միասնական հեռախոսային ցանցի կառուցվածքը, նրա արդիականացման ռազմավարությունը, շրջանայինացված և ոչ շրջանայինացված ցանցերը, կայանների միջև կապի կազմակերպման սկզբունքները |
95. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է քաղաքային և գյուղական հեռախոսային ցանցի կառուցվածքը, 2) ներկայացնում է շրջանայինացված և ոչ շրջանայինացված ցանցերի կառուցվածքային սխեմաները, 3) ներկայացնում է հեռախոսային կապի կազմակերպումը բաժանորդների միջև շրջանայինացված և ոչ շրջանայինացված ցանցերում, 4) ներկայացնում է հեռախոսային կապի կազմակերպումը միջքաղաքային և միջազգային կայանների միջև, 5) ներկայացնում է հեռախոսային կապի կազմակերպումը հատուկ ծառայությունների հետ, 6) կազմում է քաղաքային և գյուղական հեռախոսային ցանցի կառուցման սխեմաները։ |
96. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել մտից և ելից հաղորդագրությունների հանգույցներով քաղաքային հեռախոսային ցանցի կազմակերպումը, միջցանցային փոխգործողությունները, թվայնացման անցման փուլերը |
97. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մտից և ելից հաղորագրության հանգույցներով կապի ցանցի կառուցվածքը ցանցերի կառուցման սխեմայի վրա և գյուղական ցանցի առանձնահատկությունները, 2) կազմակերպում է կապը բաժանորդների միջև, 3) ներկայացնում է հանգույցների միջև կապի կազմակերպման տեսակները, 4) ներկայացնում է միջցանցային փոխգործողությունները, 5) ներկայացնում է թվայնացմանն անցման փուլերը։ |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՈՄՈՒՏԱՑԻԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ: ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ԿԱՅԱՆՆԵՐ» | ||
98. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-010 |
99. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կոմուտացիոն կապի համակարգի և կայանների վերաբերյալ գիտելիքներ և սխեմաներից օգտվելու կարողություններ: |
100. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
101. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-008 «Էլեկտրակապի միասնական ցանց» մոդուլը: |
102. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
103. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել կորդինացված ավտոմատ հեռախոսային կայանի (АТСК) կորդինատային համակարգի տեխնիկական բնութագրերը, կառուցվածքները և նշանակությունը |
104. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կորդինացված ավտոմատ հեռախոսային կայանի (АТСК) կորդինատային համակարգի տեխնիկական բնութագրերը, կառուցվածքները և նշանակությունը, 2) ներկայացնում է կորդինացված ավտոմատ հեռախոսային կայանի (АТСК) կորդինատային համակարգի կոմուտացիայի սահմանումը, կառուցվածքային սխեման և կոմուտացիոն բազմակի կորդինացված միացումների (MKC-ի) կառուցվածքը, 3) կատարում է կոմուտացիոն համակարգի տարրերի հանումը և տեղադրումը, 4) ներկայացնում է սխեմայի ներկայանային միացման կատարման ընթացքը այլ կայանների հետ: |
105. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել լրիվ թվայնացված կոմուտացիոն համակարգերի (EWSD և AXE-10) թվային կոմուտացիոն կայանների տեխնիկական բնութագրերը և կառուցվածքային սխեման |
106. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է լրիվ թվայնացված կոմուտացիոն համակարգերի (EWSD և AXE-10) տեխնիկական բնութագրերը և կապը բաժանորդների ու այլ կայանների միջև, 2) ներկայացնում է լրիվ թվայնացված կոմուտացիոն համակարգերի կայանների (EWSD և AXE-10) կառուցվածքային սխեման և դրանց գործողություններն ու փոխգործողությունները, 3) ներկայացնում է կապը բաժանորդների, այլ կայանների միջև և սարքավորումային և ծրագրային ապահովումը: |
107. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել թվային կոմուտացիոն համակարգերի (КВАНТ-Е, DRX-4 և ЭЛКОМ) կայանների տեխնիկական պարամետրերը և կառուցվածքային սխեման |
108. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է թվային կոմուտացիոն համակարգերի (КВАНТ-Е, DRX-4 և ЭЛКОМ) տեխնիկական բնութագրերը և կապը բաժանորդների ու այլ կայանների միջև, 2) ներկայացնում է թվային կոմուտացիոն համակարգերի կայանների (КВАНТ-Е, DRX-4 և ЭЛКОМ) կառուցվածքային սխեման և դրանց գործողություններն ու փոխգործողությունները, 3) ներկայացնում է կապը բաժանորդների, այլ կայանների միջև և սարքավորումային, ծրագրային ապահովումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» | ||
109. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-011 |
110. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ազդանշանների և հաղորդման համակարգերի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ և չափումներ կատարելու կարողություններ: |
111. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
112. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-008 «Էլեկտրակապի միասնական ցանց» մոդուլը: |
113. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
114. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ազդանշանի տեսակները, բնութագրերը և նրանց վերափոխման ձևերը |
115. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ազդանշանի տեսակները, բնութագրերը և նրանց վերափոխման ձևերը, 2) ներկայացնում է կառավարման և գծային ազդանշանները, 3) ներկայացնում է օսցիլլոգրաֆի վրա ազդանշանների տեսակները, բացատրում նրանց պարամետրերը, 4) ներկայացնում է կառուցվածքային սխեմաներում խոսքի վերափոխումը, կոդավորումը և դեկոդավորումը: |
116. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կանալների հաճախականությամբ բաժանման սկզբունքը |
117. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կանալների բաժանումը ըստ հաճախականության, 2) ներկայացնում է K-60 սարքավորման կառուցվածքային սխեման, 3) ներկայացնում է առանձին, անհատական և խմբակային կառուցվածքների գործողությունները, 4) ներկայացնում է գեներատորային սարքավորումները, 5) ներկայացնում է դիֆհամակարգի կառուցվածքային սխեման և հաղորդման ու ընդունման տրակտի սխեման, 6) կատարում է չափումներ անհատական և խմբակային տրակտում, 7) ներկայացնում է կանալի մնացորդային մարման չափումը, թորիչների դասակարգումը, նշանակությունը և նրանց տարրերի միացման սկզբմունքը: |
118. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել կանալների ժամանակային բաժանման սկզբունքը և հաղորդման ու ընդունման տրակտները |
119. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կանալների ժամանակային բաժանման սկզբունքը, 2) ներկայացնում է հաղորդման համակարգի կառուցվածքային սխեմայում հաղորդման և ընդունման տրակտները, 3) կատարում է հաղորդման և ընդունման տրակտի ստուգում և չափումներ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌԱԽՈՍԱԿԱՅԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» | ||
120. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-012 |
121. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հեռախոսակայանների տեխնիկական շահագործման և սպասարկման համակարգի վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |
122. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
123. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-010 «Կոմուտացիան կապի համակարգերում: Կոմուտացիոն կայաններ» և ԷԼՀԳԿ-04-22-011 «Ազդանշաններ և հաղորդման համակարգեր» մոդուլները: |
124. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
125. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հեռախոսակայանի և առանձին համակարգերի տեխնիկական շահագործումն ու սպասարկումը |
126. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեռախոսակայանի և առանձին համակարգերի տեխնիկական շահագործումն ու սպասարկումը, 2) կիրառում է տեխնիկական շահագործման և սպասարկման մեթոդները՝ ապահովելով համակարգի և կայանի անվտանգությունը, 3) ապահովում է առանձին վթարային ազդանշանման կառուցվածքների անխափան աշխատանքը՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները, 4) կատարում է տարբեր տեսակի պրոֆիլակտիկ աշխատանքներ սահմանված կարգով ըստ ժամանակացույցի՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
127. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հեռախոսակայանների տեխնիկական սպասարկման տիպային գործառույթները |
128. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեռախոսակայանների տեխնիկական սպասարկման տիպային գործառույթները, 2) ներկայացնում է վթարային ազդանշանի ընդունումը և տեխնիկական սպասարկման անհրաժեշտությունը, 3) կատարում է վնասված կառուցվածքի փոխարինում տիպային փոխարինող տարրերով և թեստավորում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» | ||
129. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-013 |
130. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հեռախոսակապի համակարգում էլեկտրասնուցման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ և կարողություններ: |
131. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
132. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԷԼՀԳԿ-04-22-002 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլը: |
133. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
134. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հեռախոսակապի համակարգում էլեկտրասնուցման ընդհանուր դրույթները |
135. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հեռախոսակապի համակարգերում սնուցման ընդհանուր դրույթները, 2) կատարում է առանձին սարքավորումների լարումների չափումները, 3) ներկայացնում է սխեմաների վրա փոփոխական լարման վերափոխումը հաստատուն լարման, 4) ներկայացնում է հարթեցնող թորիչի կառուցվածքը և նրա գործողությունները: |
136. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հեռախոսակապի համակարգում էլեկտրասնուցման սարքավորումների տեղադրումը և հոսանքաբաշխիչ ցանցը |
137. |
Կատարման չափանիշներ |
1) տեղադրում և մոնտաժում է մարտկոցները ըստ սխեմաների, ստուգում լարումը և կատարում չափումներ, 2) կատարում է մարտկոցների լիցքավորման աշխատանքները, 3) տեղադրում է ուղղիչ սարքավորումները ըստ սխեմաների, 4) ներկայացնում է հոսանքաբաշխիչ ցանցի սխեմաները և կատարում մոնտաժում՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐԱՏՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ» | ||
138. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-014 |
139. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կապի համակարգում արատորոշման և թեստավորման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ: |
140. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
141. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-010 «Կոմուտացիան կապի համակարգերում: Կոմուտացիոն կայաններ» մոդուլը: |
142. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
143. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել համակարգային չափիչ սարքավորումները և կատարել համապատասխան չափումներ |
144. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է համակարգային չափիչ սարքավորումները, 2) կատարում է չափումներ էլեկտրակապի տարբեր մասերում, 3) կատարում է սիմետրիկ մալուխների պարամետրերի չափումը վնասվածքների վերացումից հետո, 4) կատարում է քաղաքային հեռախոսային ցանցերում օպտիկամանրաթելային մալուխների պարամետրերի չափում՝ կիրառելով չափման մեթոդները և օգտագործելով համապատասխան չափիչ սարքեր: |
145. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կիրառվող չափիչ սարքավորումները |
146. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կիրառվող չափիչ սարքավորումները, 2) ներկայացնում է օպտիկամանրաթելային հաղորդման միջավայրի վերլուծության համար օգտագործվող չափիչ սարքավորումները: |
147. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել արատորոշման և թեստավորման տեխնոլոգիական մոտեցումը և կատարել սարքավորումների վնասվածքների արատորոշում |
148. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է արատորոշման և թեստավորման տեխնոլոգիական մոտեցումը, 2) հայտնաբերում է կապի ցանցերում առաջացած վնասվածքները, 3) կատարում է համապատասխան չափումներ՝ կիրառելով չափման տարբեր գործիքներ և մեթոդներ, 4) արատորոշում է վնասվածքի պատճառները և վերացնում դրանք՝ կատարելով կրկնակի չափումներ և թեստավորման միջոցով համեմատում նորմատիվների հետ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «GSM ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑ» | ||
149. |
Մոդուլի դասիչը |
ԷԼՀԳԿ-04-22-015 |
150. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ գլոբալ բջջային համակարգի (GSM) շարժական կապի գլոբալ համակարգի ցանցի վերաբերյալ: |
151. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
152. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԷԼՀԳԿ-04-22-010 «Կոմուտացիան կապի համակարգերում: «Կոմուտացիոն կայաններ» և ԷԼՀԳԿ-04-22-011 «Ազդանշաններ և հաղորդման համակարգեր» մոդուլները: |
153. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
154. |
ՈՒսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել գլոբալ բջջային համակարգի (GSM) ճարտարապետությունը և աշխատանքի սկզբունքը |
155. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է գլոբալ բջջային համակարգի (GSM) ճարտարապետությունը և աշխատանքի սկզբունքը, 2) ներկայացնում է բազային կայանների և նրանց հսկիչների աշխատանքի սկզբունքը, տեխնիկական շահագործումն ու սպասարկումը համաձայն գործող հրահանգի՝ ապահովելով անվտանգության տեխնիկայի կանոնները: |
156. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել շարժական բաժանորդների միջև ինֆորմացիայի փոխանակումը, ֆիքսված կապի բաժանորդի կանչը շարժական բաժանորդին |
157. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է շարժական բաժանորդների միջև ինֆորմացիայի փոխանակումը, 2) ներկայացնում է ֆիքսված կապի բաժանորդի կանչի սպասարկումը շարժական բաժանորդին և բացատրում ներքին ինտերֆեյսների նշանակությունը: |
Աղյուսակ 3
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության 0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող՝ էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցների» որակավորման օրինակելի ուսումնական պլան
N |
Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ |
Շաբաթների թիվը |
Ուսանողի առավելագույն բեռնվածությունը, ժամ |
Պարտադիր լսարանային պարապմունքներ, ժամ |
ՈՒսուցման երաշխավորվող տարին |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
108 |
72 |
1 | |
2. |
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ |
27 |
18 |
1 | |
3. |
Իրավունքի հիմունքներ |
54 |
36 |
1 | |
4. |
Պատմություն |
54 |
36 |
1 | |
5. |
Օտար լեզու |
90 |
60 |
1 | |
6. |
Ֆիզկուլտուրա |
90 |
60 |
1 | |
7. |
Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ |
54 |
36 |
1 | |
8. |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
42 |
28 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
519 |
346 |
|||
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|||||
1. |
Հաղորդակցություն |
54 |
36 |
1 | |
2. |
Անվտանգություն և առաջին օգնություն |
54 |
36 |
1 | |
3. |
Համակարգչային օպերատորություն |
54 |
36 |
1 | |
4. |
Ձեռներեցություն |
108 |
72 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
270 |
180 |
|||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Ճարտարագիտական գրաֆիկա |
54 |
36 |
1 | |
2. |
Էլեկտրատեխնիկայի հիմունքներ |
63 |
42 |
1 | |
3. |
Էլեկտրառադիոնյութեր |
54 |
36 |
1 | |
4. |
Էլեկտրամոնտաժային աշխատանքներում օգտագործվող սարքերը և գործիքները |
54 |
36 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
225 |
150 |
|||
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Հեռախոսակապի գծեր |
54 |
36 |
1 | |
2. |
Հեռախոսակապի գծերի և սարքավորումների մոնտաժում |
54 |
36 |
1 | |
3. |
Հեռախոսակապի ցանցեր |
54 |
36 |
1 | |
4. |
Էլեկտրակապի միասնական ցանց |
54 |
36 |
1 | |
5. |
Քաղաքային և գյուղական հեռախոսային ցանցեր |
27 |
18 |
1 | |
6. |
Կոմուտացիան կապի համակարգերում: Կոմուտացիոն կայաններ |
54 |
36 |
1 | |
7. |
Ազդանշաններ և հաղորդման համակարգեր |
54 |
36 |
1 | |
8. |
Հեռախոսակայանի տեխնիկական շահագործում և սպասարկում |
54 |
36 |
1 | |
9. |
Էլեկտրասնուցման համակարգեր |
54 |
36 |
1 | |
10. |
Արատորոշումն ու թեստավորումը կապի համակարգերում |
54 |
36 |
1 | |
11. |
GSM շարժական կապի գլոբալ համակարգի ցանց |
27 |
18 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
540 |
360 |
|||
ԸՆՏՐՈՎԻ |
54 |
36 |
1 | ||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ |
12 |
8 |
1 | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
30 |
1620 |
1080 |
||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
100 |
||||
ՊՐԱԿՏԻԿԱ |
8 |
||||
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
2 |
||||
ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
1 |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
41 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: