ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 մարտի 2023 թ. |
N 229-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,
2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ «3. Ընդունելությանը չեն կարող մասնակցել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասում կամ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք։»;
3) 13-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 6-րդ ենթակետը,
բ. 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«12) թեստավորման հարցերը, դրանց ճիշտ պատասխանները և թեստավորման հարցի կազմման համար հիմք հանդիսացած իրավական ակտի անվանումը,»;
4) 14-րդ կետում՝
ա. 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«5) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին) կամ դրան փոխարինող փաստաթուղթ,»,
բ. 7-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել;
5) 15-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում նաև ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու վերաբերյալ ուսումնական կենտրոնի կողմից տրամադրված հավաստումը (տեղեկանք կամ սերտիֆիկատ)։»;
6) Ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետը;
7) 21-րդ կետից առաջ լրացնել, հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-րդ կետ.
«20.1. Թեստավորումը կազմված է երկու ենթափուլերից.
1) համակարգչային գիտելիքների ստուգում,
2) մասնագիտական գիտելիքների ստուգում։»;
8) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«21. Դիմորդի մասնակցությունը Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը թույլատրվում է, եթե ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը բավարարում են հայտարարությամբ ներկայացված պահանջներին, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքերի, եթե համապատասխան ստուգումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից։»;
9) Ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը;
10) 23-րդ կետում «տեսաձայնագրվում է» բառերը փոխարինել «տեսագրվում է» բառերով։
11) 23-րդ կետից հետո լրացնել նոր 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«23.1. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ուսումնական կենտրոնը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման օրվա մասին ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով։
23.2. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, որոնց համար ուսումնական կենտրոնը տրամադրում է թեստը դրական հանձնելու վերաբերյալ հավաստում։
23.3. Ուսումնական կենտրոնը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է թեստավորման մասնագիտական գիտելիքների ստուգման ենթափուլը, որին կարող են մասնակցել միայն Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարած մասնակիցները։»;
12) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«24. Ուսումնական կենտրոնը, մասնագիտական գիտելիքների ստուգման օրվա մասին, ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով։»;
13) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«25. Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակիցը թեստավորման ենթափուլերին չմասնակցելու դեպքում զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից։»;
14) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«26. Թեստավորման ենթափուլերը կարող են անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով՝ տարբեր օրերի կամ ժամերի՝ ելնելով մասնակիցների թվից։»;
15) 27-րդ կետում «սենյակ» բառից առաջ լրացնել «ենթափուլերի անցկացման» բառերը;
16) 34-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«34. Թեստերի կազմման և թեստային առաջադրանքների ձևավորման ընթացակարգերը կազմակերպում, այդ թվում՝ թեստային առաջադրանքները էլեկտրոնային համակարգ է մուտքագրում Ուսումնական կենտրոնը` անհրաժեշտության դեպքում Կոմիտեի ստորաբաժանումների օժանդակությամբ։ Թեստերի կազմման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև Կոմիտեի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները։»;
17) 36-րդ կետում «մասնագիտության թեստերի»ուղղ. բառերը փոխարինել «հարցերի» բառով;
18) 37-րդ կետում «Թեստերը» բառը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի հարցերը» բառերով;
19) 38-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի» բառերով;
20) 39-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«39. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի առաջադրանքներին պատասխանելու համար տրվում է 60 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:»;
21) 40-րդ կետում «Թեստավորման» բառը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերով;
22) 41-րդ կետում «Թեստավորման» բառից հետո լրացնել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերով;
23) 42-րդ և 45-րդ կետերում «Թեստային առաջադրանքների» բառերը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստային առաջադրանքների» բառերով;
24) 43-րդ կետում «մասնակիցը» բառից առաջ լրացնել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերը;
25) 44-րդ կետում «թեստավորման» բառից առաջ լրացնել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերը;
26) 46-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«46. Մասնակիցը համարվում է մասնագիտական ստուգման ենթափուլը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ նվազագույն միավորը։»;
27) 47-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«47. Մասնագիտական ստուգման ենթափուլի անցողիկ նվազագույն միավոր է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 20-ին տրված ճիշտ պատասխանը:»;
28) 48-րդ և 49-րդ կետերում «Թեստավորման» բառերը փոխարինել «Մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման» բառերով;
29) 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 49.1-րդ կետ.
«49.1 Ուսումնական կենտրոնը մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցներին նախնական բաշխում է դասընթացի մասնակցության երկու մակարդակների՝ ըստ մասնակիցների կողմից հավաքած մասնագիտական ստուգման թեստի գնահատականների։ Ընդ որում, մասնագիտական ստուգման թեստի գնահատման արդյունքում 20-28 միավոր ստացող մասնակիցները ներառվում են 1-ին մակարդակում, 29-40 միավոր ստացող մասնակիցները ներառվում են 2-րդ մակարդակում:»;
30) 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«50. Ուսումնական կենտրոնը ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է մասնագիտական ստուգման՝ տվյալ մասնակցի արդյունքը՝ դասընթացի մասնակցության մակարդակի նշումով։ Միաժամանակ նույն հաղորդագրությամբ թեստավորման անցողիկ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։»;
31) 56-րդ կետից հանել «ստորաբաժանումների» բառը;
32) 64-րդ կետն ուժը կորցրած ճանաչել
33) 64-րդ կետից հետո լրացնել նոր 64.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«64.1. Հարցազրույցի փուլին մասնակցած, սակայն չհաղթահարած մասնակիցներին Հարցազրույցի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում իրենց կողմից ՀՀ ՊԵԿ Նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է Ընդունելության արդյունքների մասին համապատասխան տեղեկանք՝ էլեկտրոնային եղանակով:»;
34) լրացնել նոր 64.2-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.
«64.2. Հարցազրույցի արդյունքներն ամփոփվում են հարցազրույցի անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։»;
35) 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
36) 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«70. Թեստավորման մասնագիտական ստուգման և հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի ղեկավարին գրավոր՝ մասնագիտական ստուգման և/կամ հարցազրույցի արդյունքների մասին մասնակցին՝ Ընդունելության դիմումում նշված Էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»;
37) լրացնել նոր 70.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«70.1 Թեստավորման մասնագիտական ստուգման արդյունքների բողոքարկման դեպքում մասնակցին տրամադրվում է յուրաքանչյուր սխալ պատասխանված առաջադրանքի հարցը, իր կողմից նշված պատասխանը, ինչպես նաև հարցի ճիշտ պատասխանը»;
38) 71-րդ կետում «արդյունքների» բառը փոխարինել «մասնագիտական ստուգման արդյունքների» բառերով;
2. Հրամանի հավելված 2-ի «7.0 ԿԱՊԸ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ» աղյուսակում «ամուսին/կին» բառերը փոխարինել «ամուսին» բառով և «Ընկեր/Ընկերուհի» բառերը հանել։
3. Հրամանի հավելված 2-ում «7.0 ԿԱՊԸ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ» աղյուսակից հետո լրացնել նոր աղյուսակ հետևյալ բովանդակությամբ.
«8.0 ԿԱՊԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ
Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (մաքսային ձևակերպումների մասնագետ, «Անմաքս խանութի կազմակերպիչ», ժամանակավոր պահպանման պահեստ կամ այլ) հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին Մայր/Հայր Քույր/Եղբայր Զավակ Ամուսնու մայր/հայր Ամուսնու քույր/եղբայր Ամուսնու զավակ Նախկին գործընկեր կամ այլ) |
Անձի անուն, ազգանուն |
Մարմնում զբաղեցրած պաշտոնը | |
1. |
2. |
3. | |
1. |
»
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: