ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 հունվարի 2023 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.
ա. սույն հրամանի հավելվածով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,
բ. սույն հրամանի հավելվածի 1-ից 15-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի հավելվածի 16-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,
2) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,
3) սիրողական ձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),
4) խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին`
1) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի հավելվածում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,
2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2023 թվականի նոյեմբերի 20-ը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27 հունվարի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունվարի 27-ի N 23-Ն հրամանի |
ՑԱՆԿ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
1. |
կարմրախայտ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ և ավելի, |
2. |
ծիածանախայտ ֆորել |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց որևէ սահմանափակման, ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ, |
3. |
կովկասյան թեփուղ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ և ավելի, |
4. |
սպիտակ ամուր |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի, |
5. |
սև ամուր |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ և ավելի, |
6. |
կուրի կողակ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի, |
7. |
կուրի բեղաձուկ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ և ավելի, |
8. |
ճանար |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ և ավելի, |
9. |
արևելյան տառեխիկ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 3 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ և ավելի, |
10. |
ծածան |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ և ավելի, |
11. |
սպիտակ հաստաճակատ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի, |
12. |
խայտաբղետ հաստաճակատ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 5 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ և ավելի, |
13. |
արծաթափայլ կարաս |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 10 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ և ավելի, |
14. |
բրամ |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 2 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ ավելի, |
15. |
լոքո |
2023 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 8 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ և ավելի, |
16. |
խեցգետին |
1 կգ-ից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, բազմացման ժամանակահատվածը՝ մայիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ և ավելի։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2023 թվական: