ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
26 դեկտեմբերի 2022 թ. |
N 83-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 2-րդ գլխի՝
ա. 5-րդ կետում «դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները» բառերը փոխարինել «մենթոր դպրոցների ուսուցիչները» բառերով:
բ. 7-րդ կետից հետո լրացնել՝ նոր 7.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգումը կամ ատեստավորումը կարող են իրականացվել հեռավար, եթե ուսումնական հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»:
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «եթե» բառից հետո լրացնել «գյուղական բնակավայրում գտնվող» բառերը և «համալրումը» բառից հետո լրացնել «մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից,» բառերը:
դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «20» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը:
ե. 8-րդ կետի 4-րդ ենթակետում «կարիք» բառից հետո լրացնել «՝ համաձայն առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի» բառերը և կետադրական նշանը:
զ. 8-րդ կետը լրացնել նոր՝ 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8) Ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար հեռավար դասավանդում առավելագույնը 10 աշխատանքային օր, եթե ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք՝ համաձայն առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի:»:
է. 8.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 1-5-րդ և 8-րդ ենթակետերը տարածվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա:»:
ը. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների, և 7.1-ին կետով սահմանված դեպքերում, ինչը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: Հեռավար կրթության դեպքում սովորողների և ուսուցիչների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից:»:
թ. 11-րդ կետից հանել «իսկ ՀՈՒԿ-ի կողմից հեռավար կրթություն իրականացնելու դեպքում՝ ՀՈՒԿ-ը,» բառերը:
2) 3-րդ գլխի՝
ա. 13-րդ կետից հանել «կամ ՀՈՒԿ-ի կողմից» բառերը:
բ. 14-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Դասարանում 20 և ավել սովորող լինելու դեպքում դասարանը կիսվում է 2 խմբի:»:
գ. 15-րդ կետում «ժամավճարով՝» բառից հետո լրացնել «ըստ դրույքաչափի համար սահմանված գումարի՝» բառերը:
դ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանով: Գործընթացի կազմակերպման ժամանակացույցը հաստատում է տնօրենը:»:
ե. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար, տնօրենի հրամանով՝ տվյալ հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը նշանակվում է ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման պատասխանատու:»:
զ. 20-րդ կետից հանել «կամ ՀՈՒԿ-ի» բառերը:
է. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, տեղափոխումը և ազատումն ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ փոխադրումը՝ սույն կարգի 7.1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան:»:
ը. 22-րդ և 23-րդ կետերից հանել «heravar.armedu.am՝» բառերը:
3) 4-րդ գլխի 28-րդ կետից հանել «www.heravar.armedu.am» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: