ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 դեկտեմբերի 2022 թ. |
N 88-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 370-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 370-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ժ. Անդրեասյան |
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 88-Ն հրամանի |
«Հավելված Կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են կրթական գործընթացի մասնակիցներին «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետև՝ Աջակցության ծառայություններ) տրամադրման հետ կապված հարաբերություններն ըստ մակարդակների.
1) ուսումնական հաստատության մակարդակ, որը տրամադրվում է հանրակրթական ուսումնական հաստատության կողմից (այսուհետև` Հաստատություն),
2) տարածքային մակարդակ, որը տրամադրվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետև` Տարածքային կենտրոն).
3) հանրապետական մակարդակ, որը տրամադրվում է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից (այսուհետև` Հանրապետական կենտրոն):
2. Աջակցության ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝
1) հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում.
2) խելամիտ հարմարեցումների տրամադրում.
3) կրթության մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետությունը բարձրացում.
4) Սովորողի Անհատական ուսուցման պլանով (այսուհետև՝ ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում (Ձև 1):
3. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ Տարածքային կենտրոնի կողմից տրված եզրակացությունն ու արձանագրությունը (համաձայն ձև 2-ի և ձև 3-ի) ստանալուց հետո՝ 5-10 աշխատանքային օրվա ընթացում, Հաստատությունն ու Տարածքային կենտրոնը միասին մշակում և հաստատում են սովորողի ԱՈՒՊ-ը, որով սահմանվում են կրթության առանձնահատուկ պայմանները և այդ պայմանների ապահովմանն ուղղված սովորողին, նրա մանկավարժներին և ծնողին տրամադրվող Աջակցության ծառայությունները` ըստ մակարդակների։ Յուրաքանչյուր հաջորդ տարում, այդ թվում հերթական գնահատումների ժամանակ ԱՈՒՊ-ը մշակվում և հաստատվում է մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-ը։
4. Հաստատության և Տարածքային կենտրոնի տնօրենների տեղակալները, համատեղ, երկու ամիսը մեկ անգամ, հրավիրում են միասնական ժողով՝ ամփոփելու տվյալ ամիսների ընթացքում տրամադրած աջակցության ծառայությունները, արձանագրելու սովորողների ունեցած ձեռքբերումները, առաջընթացը և առկա դժվարությունները, առաջարկներ ներկայացնելու սովորողի մոտ առկա դժվարությունների հաղթահարման աշխատանքների ձևերի և մեթոդաբանության ուղղությամբ։ Միասնական ժողովի արձանագրությունը հաստատում են Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը և Հաստատության տնօրենի տեղակալը (Ձև 4)։ ԱՈւՊ-ը և ԱՈւՊ-ի գնահատման արձանագրությունը հիմք է հանդիսանում Հանրապետական կենտրոնի կողմից իրականացվող մշտադիտարկումների համար։
5. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և Աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը Տարածքային կենտրոնը և Հաստատությունը մուտքագրում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տվյալների միասնական բազա:
6. Սովորողի վերաբերյալ մշակված անձնական տվյալները (ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել սովորողի ինքնությունը), գաղտնի են և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց ծնողի (օրինական ներկայացուցչի) (այսուհետև՝ Ծնող) գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց Ծնողի համաձայնության, հնարավոր է միայն օրենքի սահմանված կարգով:
2. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
7. Սովորողի՝ հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները սահմանելու նպատակով իրականացվում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ Տարածքային կենտրոնի կողմից։
8. Սովորողի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը բաղկացած է երեք փուլից՝
1) 1-ին փուլ՝ սովորողի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում,
2) 2-րդ փուլ՝ սովորողի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
3) 3-րդ փուլ՝ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.
9. Սովորողի՝ կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն ու զարգացման հնարավորությունների բացահայտումը իրականացվում են սովորողի Հաստատությունում՝ ուսուցման և ուսումնառության ընթացքում։
10. Գնահատման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում ուսումնասիրվում է նաև սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման տեղեկատվությունը։
11. Գնահատման 3-րդ փուլն իրականացվում է առաջին և երկրորդ փուլերի ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա։
12. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման երեք փուլերի ավարտից հետո սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ Տարածքային կենտրոնը կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։
13. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հերթական գնահատումն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանին անցման նախորդող ուսումնական տարվա ավարտին կամ տվյալ ուսումնական տարվա սկզբին (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), եթե մինչ այդ սովորողի համար կրթության առանձնահատուկ նոր պայմանների սահմանման անհրաժեշտություն չի առաջացել:
3. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
14. Եթե ուսումնական գործընթացում սովորողի մոտ նկատվել են ուսումնառության հետ կապված կայուն դժվարություններ, ապա կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով սովորողը կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ երեխայի կրթության վայր հանդիսացող Հաստատության դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա (Ձև 5, 6, 7):
15. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կարող է իրականացվել նաև անմիջականորեն Ծնողի դիմումի հիման վրա՝ նույն ընթացակարգով (Ձև 8):
16. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը ղեկավարում է Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը, ով պատասխանու է ողջ գործընթացի սահուն և օբյեկտիվ իրականացման համար։
17. Հաստատությունում սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի կազմակերպման և համակարգման պատասխանատուն Հաստատության տնօրենի տեղակալն է։
18. Սովորողին կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ներկայացնելու համար Հաստատության տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
1) Հաստատության դիմումը` կից ծնողի համաձայնությամբ․
2) Ծնողի անձնագրի և երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
3) սովորողի հանրային ծառայության համարանիշը.
4) սովորողի ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների.
5) դասավանդող ուսուցիչների կողմից սովորողի գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների ստուգման նպատակով իրականացված հայտորոշիչ և ձևավորող գնահատման ընթացքում հավաքագրած տեղեկատվության ամփոփ նկարագրությունը (Ձև 9).
6) առկայության դեպքում՝ սովորողի հայտորոշիչ և ձևավորող գնահատման արձանագրությունները՝ ըստ առարկաների․
7) այլ փաստաթղթեր, որոնք, ըստ Հաստատության կամ Ծնողի հայեցողության, կարող են սովորողի մասին օգտակար տեղեկատվություն տրամադրել:
19. Հաստատության դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում, Տարածքային կենտրոնը նշանակում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը սկսելու օրը, որի մասին նախօրոք, դիմումը ստանալուց հետո առնվազն 10-օրյա ժամկետում, տեղեկացնում է Հաստատությանը:
20. Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է տվյալ սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող մանկավարժական աշխատողների խումբ (Գնահատող խումբ): Գնահատող խմբում ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն երկու մանկավարժ (հատուկ մանկավարժ և սոցիալական մանկավարժ) և մեկ հոգեբան, ըստ անհրաժեշտության Գնահատող խմբում կարող են ներգրավված լինել նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։
21. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացում ներգրավված են նաև Հաստատության ուսուցիչները, այլ մանկավարժական աշխատողները, սովորողը և նրա Ծնողը։
22. Հաստատությունում սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը տևում է 5-ից 25 աշխատանքային օր։
23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, Գնահատող խումբը սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։
24. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությունը և արձանագրությունը, որոնցում սահմանված են սովորողի՝ հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները և սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանը, հաստատում է Տարածքային կենտրոնի տնօրենը: Արձանագրության և եզրակացության բնօրինակը Տարածքային կենտրոնը տրամադրում է սովորողի Ծնողին, իսկ պատճենը՝ Հաստատություն:
25. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ Տարածքային կենտրոնի կողմից տրված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, սովորողի Ծնողը կարող է եզրակացությունը ստանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր բողոքարկել հանրապետական կենտրոն։
26. Ծնողի գրավոր բողոքը ստանալու և մուտքագրելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է բողոքը քննող հանձնաժողով (այսուհետ Հանձնաժողով):
27. Հանձնաժողովը Տարածքային կենտրոնից ստանում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված և փաստաթղթավորված ողջ տեղեկատվությունը։
28. Բողոքը քննության առնելիս Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան այլ մասնագետներ, ինչպես նաև սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատած Տարածքային կենտրոնի Խմբին, Հաստատության տնօրենի տեղակալին, ուսուցիչներին և մանկավարժական աշխատողներին, սովորողի Ծնողին: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է իրականացնել ուսումնական գործընթացում սովորողի դիտարկում։
29. Բողոքի քննությունը իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
30. Բողոքի քննությունը ավարտելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությունը անփոփոխ թողնելու մասին, կամ
2) Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման եզրակացությունը Տարածքային կենտրոնի կողմից վերանայելու մասին։
31. Հանձնաժողովի ընդունած որոշումը վավերացնում է Հանրապետական կենտրոնի տնօրենը։
32. Հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված դատական կարգով։
4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
33. Հաստատության մակարդակի Աջակցության ծառայությունների պատասխանատուն Հաստատության տնօրենն է։
34. Հաստատության մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են Հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (այսուհետև՝ Հաստատության խումբ), որի կազմում ընդգրկվում են առարկայական մեթոդական միավորումների մանկավարժները, դասղեկը, ուսուցչի օգնականը, գրադարանավարը, սոցիալական մանկավարժը, հոգեբանը, լաբորանտը և երկարօրյա խմբերի մանկավարժական աշխատողները։
35. Աջակցության ծառայությունների կազմակերպման և Հաստատության խմբի աշխատանքների համակարգման պատասխանատուն Հաստատության տնօրենի տեղակալն է։
36. Հաստատության մակարդակի Աջակցության ծառայությունների տրամադրումը, համաձայն սույն կարգի 2-րդ կետի, իրականացվում է ԱՈՒՊ-ի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
37. Հաստատության տնօրենը․
1) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների՝ ուսուցման անհատական տեխնիկական միջոցների և գույքի, սարքավորումների, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութերի, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցների տրամադրումը.
2) պետական բյուջեի միջոցների հաշվին, ստեղծում է Հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ազատ տեղաշարժն ու կրթական գործընթացին նրանց ակտիվ մասնակցությանը հարմարեցված մատչելի միջավայր, այդ թվում՝ մատչելի տարածքով և գույքով դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, մարզադահլիճ, գրադարան և սանհանգույցներ.
3) անհրաժեշտության դեպքում ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդգրկումը Հաստատության երկարօրյա խմբերում, համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի Հավելված 1-ով սահմանված կարգի:
38. Հաստատության խումբն աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի հետ աշխատող մանկավարժական աշխատողներին.
1) պլանավորելու, ապահովելու և գնահատելու առարկայական չափորոշիչներով և ծրագրերով նախատեսված` սովորողի առանձնահատկություններին, զարգացման հնարավորություններին և առավելագույն ներուժին համապատասխան գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորումը.
2) կիրառելու դասավանդման աշակերտակենտրոն և ինտերակտիվ մեթոդներ՝ յուրաքանչյուր սովորողի համար ուսումնական գործընթացը հավասարապես խթանելու, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառումն ու ակտիվ մասնակցությունն ապահովելու համար.
3) սովորողի մանկավարժներին, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան, իրականացնելու առաջադրանքի, թեստերի, գիտելիքների ստուգման, գնահատման ու ժամանակի պլանավորման խելամիտ հարմարեցումներ.
4) սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների և դժվարությունների հաղթահարման գործընթացում.
5) տրամադրելու երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին նրանց ԱՈՒՊ-ներով սահմանված աջակցության ծառայություններ՝ դասապատրաստում, ինքնուրույն սովորելու հմտությունների ձևավորում ու զարգացում։
39. Հաստատության տնօրենի տեղակալը կարող է հրավիրել ընդլայնված Ժողով՝ Տարածքային խմբի անդամների մասնակցությամբ, եթե անհրաժեշտություն է առաջացել վերանայելու սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված Աջակցության ծառայությունները՝ համաձայն սովորողի ուսումնառության արդյունքների։
40. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը, գնահատման արձանագրության և եզրակացության պատճենը, հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ (բնութագրող և միավորային) գնահատումների փաթեթները և Անհատական ուսուցման պլանի բնօրինակը պահպանվում է սովորողի Անհատական թղթապանակում։
41. Հաստատությունում սովորողի Անհատական թղթապանակի պատասխանատուն Հաստատության տնօրենի տեղակալն է։
5. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
42. Տարածքային մակարդակի Աջակցության ծառայությունների տրամադրման, որակի և արդյունավետության պատասխանատուն Տարածքային կենտրոնի տնօրենն է։
43. Տարածքային մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են Տարածքային կենտրոնի մանկավարժահոգեբանական խմբի կողմից (այսուհետև՝ Տարածքային խումբ), որի կազմում ընդգրկված են հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ և հոգեբան, իսկ ըստ անհրաժեշտության նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։
44. Տարածքային աջակցության ծառայությունների կազմակերպման և Տարածքային խմբի աշխատանքների համակարգման պատասխանատուն Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալն է։
45. Հաստատությունում Տարածքային մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են սովորողին, նրա մանկավարժներին և Ծնողին` համաձայն ԱՈԻՊ-ով սահմանված գործողությունների:
46. Տարածքային աջակցության ծառայությունների տրամադրումը սկսվում է ԱՈՒՊ-ի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
47. Տարածքային կենտրոնը խորհրդատվություն և գործնական աջակցություն է տրամադրում Հաստատությանը․
1) սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների (ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, գույք և սարքավորումներ, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ) ձեռք բերման ու ստեղծման հարցերով.
2) մշակելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված մատչելի միջավայրի ստեղծման տեխնիկական առաջադրանքներ՝ մատչելի միջավայրի չափանիշներին, այդ թվում՝ համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխան.
3) ձեռքբերելու համապատասխան գույք և սարքավորումներ, ապահովելու համար մատչելի տարածքով դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, մարզադահլիճ, գրադարան և սանհանգույցներ։
48. Հաստատությունում Տարածքային խումբը Հաստատության ուսուցիչներին և մանկավարժական թիմին տրամադրում է Աջակցություն հետևյալ ուղղություններով.
1) սովորողի ուսումնական գործընթացում ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով իրականացնում է սովորողի առաջընթացի, դասաժամերին նրա ներգրավվածության և մասնակցության դիտարկում․
2) սովորողի հետ աշխատող մանկավարժներին (Հաստատության խումբ) տրամադրում է խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն սովորողի ուսումնական նյութերի հարմարեցումների, դասի պլանավորման, սովորողի մասնակցությունը խթանող դասավանդման մեթոդների, դասարանում սովորողի նստատեղի, առաջադրանքների հանձնարարման ու կատարման ձևերի ընտրության, դասընկերների հետ սոցիալական հարաբերությունների և շփումների խթանման հարցերում.
3) խորհրդատվություն և գործնական աջակցություն են տրամադրում սովորողի հետ աշխատող մանկավարժներին, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան, իրականացնելու առաջադրանքի, թեստերի, գիտելիքների ստուգման, գնահատման ու ժամանակի պլանավորման խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով.
4) խորհրդատվության տրամադրում երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատող մանկավարժներին` դասապատրաստման, ինքնուրույն սովորելու հմտությունների ձևավորման ու զարգացման հարցերում.
5) սովորողի Ծնողին խորհրդատվության տրամադրում սովորողի ուսումնառության արդյունավետության բարձրացման, առկա դժվարությունների հաղթահարման և սոցիալական ու կենցաղային հմտությունների զարգացման ուղղություններով:
49. Դասերից հետո, սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված աջակցության ծառայությունները սովորողին տրամադրում են Հաստատությունում, իսկ Ծնողի դիմումի հիման վրա` նաև Տարածքային կենտրոնում: Սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տեսակը, տևողությունն ու ծավալները սահմանված են ձև 10-ում։
50. Տարածքային կենտրոնը Հաստատության մանկավարժների և նրանց Ծնողների համար մշակում և իրականացնում է դասընթացներ ու գործնական պարապմունքներ` կրթական ծառայությունների մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացման հարցերով։
6. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
51. Հանրապետական մակարդակի Աջակցության ծառայությունների տրամադրման, որակի և արդյունավետության պատասխանատուն Հանրապետական կենտրոնի տնօրենն է։
52. Հանրապետական մակարդակի աջակցության ծառայությունների կազմակերպման և աշխատանքների համակարգման պատասխանատուն Հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալն է։
53. Հանրապետական մակարդակի Աջակցության ծառայությունները, ըստ տնօրենի հաստատած տարեկան պլանի և ժամանակացույցի, տրամադրվում են Տարածքային կենտրոնների տնօրեններին, մանկավարժական աշխատողներին և հոգեբաններին հետևյալ ուղղություններով․
1) Վերապատրաստումների (կամ դասընթացների և սեմինար պարապմունքների) կազմակերպում ու իրականացում՝ յուրաքանչյուր Տարածքային կենտրոնում՝ տարեկան առնվազն երկու անգամ.
2) Տարվա ընթացքում Տարածքային կենտրոնի աշխատակիցների համար կազմակերպում է խորհրդատվություն սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, եզրակացության կազմման և նրա ԱՈՒՊ-ով կրթության առանձնահատուկ պայմանների սահմանման հարցերով.
3) Յուրաքանչյուր Տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում է դասընթաց՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման, ուսումնական նյութերի, թեստերի և գիտելիքների ստուգման ձևերի հարմարեցումների, դասի պլանավորման, դասավանդման մեթոդների, սովորողին և ծնողին տրամադրվող աջակցության ծառայությունների առնչվող հարցերով.
54. Հանրապետական կենտրոնը կազմակերպում է տարածքային աջակցության ծառայությունների շարունակական մշտադիտարկում՝ յուրաքանչյուր մարզում առնվազն ամիսը մեկ անգամ և, տվյալ եռամսյակի ավարտին, վերլուծում է հավաքագրած տեղեկատվությունն ու յուրաքանչյուր Տարածքային կենտրոնի առաջարկություններ է ներկայացնում՝ աջակցության ծառայությունների բարելավման ուղղությամբ։
Ձև 1
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. ՍՈՎՈՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ազգանուն, անուն, հայրանուն` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.2 Ծննդյան վայր` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.3 Ծննդյան օր, ամիս, տարեթիվ` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.4 Սեռը` □ իգական □ արական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.5 Քաղաքացիությունը` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.6 Բնակության հասցեն` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.7 Ուսումնական հաստատությունը` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.8 Դասարանը (նշել ուսումնական տարին)` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.9 Ծնողների (օրինական ներկայացուցիչների) անուններն ու հեռախոսահամարները` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.10 Արտակարգ իրավիճակների դեպքում` կապի միջոց` աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարներ` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.1 Հաշմանդամություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.2 Բացառիկ ընդունակությունների դրսևորումը հետևյալ ոլորտներում _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.3 Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանն ըստ սովորողի խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության հետ կապված խնդիրների։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք |
Աջակցության աստիճան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1-ին |
2-րդ |
3-րդ |
4-րդ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոսքի և լեզվի |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաղորդակցման |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լսողության |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տեսողության |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ինտելեկտի (մտավոր) |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հուզական |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վարքի |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շարժունակության |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.4 ՍՈՎՈՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. ՍՈՎՈՐՈՂԻՆ, ՆՐԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3․1 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
ՄԱՆԿԱՎԱՐԺ |
ԾՆՈՂ |
ՍՈՎՈՐՈՂ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուսուցման և ուսումնառության գործընթացի մատչելիության, ներառականության և արդյունավետության ապահովում |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խելամիտ հարմարեցումների ապահովում |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երկարօրյա ուսուցման պլանավորում և իրականացում |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3․2 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (դասընթացներ, խորհրդատվություն, մասնագիտական, մեթոդական աջակցություն և այլն) |
ՄԱՆԿԱՎԱՐԺ |
ԾՆՈՂ |
ՍՈՎՈՐՈՂ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.3 Սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների գրաֆիկ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հատուկ մանկավարժական ծառայություն |
Տևողություն |
Ծավալներ |
Ծառայությունների տրամադրման գրաֆիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
լոգոպեդ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
տիֆլոմանկավարժ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
սուրդոմանկավարժ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
օլիգոֆրենոմանկավարժ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հոգեբանական ծառայություն |
Տևողություն |
Ծավալներ |
Ծառայությունների տրամադրման գրաֆիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
հոգեբան |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սոցիալ մանկավարժական ծառայություն |
Տևողություն |
Ծավալներ |
Ծառայությունների տրամադրման գրաֆիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
սոցիալական մանկավարժ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ԸՍՏ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տվյալ տարում ուսումնական պլանով նախատեսված առարկաներ |
Առարկաներ, որոնք սովորողն ուսումնասիրում է տվյալ ուսումնական տարում |
Առարկաներ, որոնց համար անհրաժեշտ է անհատական պլանավորում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. ՍՈՎՈՐՈՂԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ` ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Առարկայի ուսուցիչ` ___________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով: 1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5 - շատ լավ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. ՍՈՎՈՐՈՂԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ` ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.1 ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով: 1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5 - շատ լավ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լոգոպեդ ________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տիֆլոմանկավարժ ________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սուրդոմանկավարժ ________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Օլիգոֆրենոմանկավարժ ________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.2 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Հոգեբան ________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով: 1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5-շատ լավ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.3 ՍՈՑԻԱԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Սոցիալական մանկավարժ ________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով: 1 - շատ վատ 2 – վատ 3 – բավարար 4 - լավ 5-շատ լավ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարեկան նպատակ |
Կարճաժամկետ նպատակներ |
Ուսումնա-մեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ |
Ժամկետ |
Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
● |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
● |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. ԱՈՒՊ-Ի ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7․1 ՍՈՎՈՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.2 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ Սովորողի կրթության արդյունավետ իրականացման համար առաջարկվում է` □ Սովորողի կրթությունը կազմակերպել անհատական ուսուցման պլանով ● Հետևյալ հանրակրթական առարկայական ծրագրերի հարմարեցումներով (նշել բոլոր անհրաժեշտները) _____________________________ _____________________________ _____________________________ _____________________________ _____________________________ _____________________________ ● Հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմամբ (նշել բոլոր անհրաժեշտները) □ Հատուկ մանկավարժական ծառայություն (լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ) □ Սոցիալական մանկավարժի ծառայություն □ Հոգեբանական ծառայություն □ Իրականացնել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում` □ ______________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական աջակցության ____________ աստիճանից _____________ աստիճան փոփոխելու նպատակով: □ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը չեղարկելու նպատակով: Գնահատման հիմնավորում _________________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԾՆՈՂԻ (ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄԸ Ես` _________________________________________ս, սույնով հավաստիացնում եմ, որ մասնակցել եմ երեխայիս` _____________________________________ ԱՈւՊ-ի մշակման գործընթացին և գիտակցում եմ, որ սույն ԱՈւՊ-ի տարեկան և կարճաժամկետ նպատակներն ու դրանց իրականացման գործընթացը հարմարեցվել և պարզեցվել են երեխայիս կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին համապատասխան, և որ իմ երեխայի կրթության արդյունքներն ու ձեռքբերումները գնահատվելու են ըստ իր ԱՈւՊ-ով սահմանված նպատակների: ___________________________________________ ___________________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱՈւՊ-ը մշակող խումբ՝
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաստատված է` |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_____________________________ հանրակրթական ուսումնական հաստատություն |
________________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ` ԿՏ |
Ամսաթիվ` ԿՏ |
Ձև 2
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Անուն, հայրանուն, ազգանուն՝ _____________________________________________
Ծննդյան օր, ամիս, տարի՝ ___________, Ծննդյան վկայական՝ ________________
Ուսումնական հաստատություն՝ _______________________________________
Դասարան՝ ______________________
Գնահատման սկիզբ՝ _________________, Գնահատման ավարտ`______________
☐ Առաջին անգամ ☐ Հերթական անգամ
☐ Բողոքարկում
Հաշմանդամություն
☐ Ունի
☐ Չունի
_______________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի _____________ հրամանով ձևավորված գնահատման մասնագետների խումբն արձանագրել է հետևյալ տեղեկատվությունը և արել հետևյալ առաջարկությունները՝
սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ
☐ ունի _____________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների ________________ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ) աստիճանի աջակցության կարիք:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք |
1-ին |
2-րդ |
3-րդ |
4-րդ |
Խոսք և լեզվի |
||||
Հաղորդակցման |
||||
Լսողության |
||||
Տեսողության |
||||
Ինտելեկտի (մտավոր) |
||||
Հուզական |
||||
Վարքի |
||||
Շարժունակության |
☐ ունի բացառիկ ընդունակություններով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:
☐ չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։
ՍՈՎՈՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է.
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
Ուսումնական հաստատության |
Տարածքային մակարդակի ծառայություններ |
Ուսուցման և ուսումնառության գործընթացի մատչելիության, ներառականության և արդյունավետության ապահովում |
||
Խելամիտ հարմարեցումների ապահովում |
||
Երկարօրյա ուսուցման պլանավորում և իրականացում |
||
Տրանսպորտային ծառայություն |
☐ ունի ☐ չունի |
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները
Հատուկ մանկավարժական ծառայություն |
Տևողություն |
Ծավալներ |
□ լոգոպեդ |
||
□ տիֆլոմանկավարժ |
||
□ սուրդոմանկավարժ |
||
□ օլիգոֆրենոմանկավարժ |
||
□ Էրգոթերապիստ |
||
Հոգեբանական ծառայություն |
Տևողություն |
Ծավալներ |
□ հոգեբան |
||
Սոցիալ-մանկավարժական ծառայություն |
Տևողություն |
Ծավալներ |
□ սոցիալական մանկավարժ |
Կիրառված գործիքակազմ`________________________________
Գնահատողներ`
Հատուկ մանկավարժ` ___________________________
Հոգեբան` ___________________________
Սոցիալական մանկավարժ` ___________________________
տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն՝ |
_______________ (ստորագրություն, |
_____________________ անուն, ազգանուն) |
Կ.Տ.
Ես՝_____________________________________________ս, մասնակցել եմ երեխայիս՝ _______________________________________ի գնահատմանը և համաձայն եմ/համաձայն չեմ գնահատման արդյունքներին: Տալիս եմ/Չեմ տալիս իմ համաձայնությունը երեխայիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքում արված առաջարկներին:
Ծնող՝ _______________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Տրման ամսաթիվ՝ _______________
Ձև 3
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N
ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անուն, հայրանուն, ազգանուն՝ ____________________________________________
Ծննդյան օր, ամիս, տարի՝_______________, Ծննդյան վկայական՝ ____________
Ուսումնական հաստատություն` ___________________________________________
Դասարան ՝ ___________________
Գնահատման սկիզբ՝ _______________, Գնահատման ավարտ`_______________
Եզրակացություն՝
☐ ունի _____________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների ________________ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ) աստիճանի աջակցության կարիք:
☐ ունի բացառիկ ընդունակություններով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:
☐ չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։
տարածքային/հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն՝ |
______________ (ստորագրություն, |
____________________ անուն, ազգանուն) |
Կ.Տ.
Տրման ամսաթիվ՝ _______________
Ձև 4
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անհատական ուսուցման պլանի գնահատման
Սովորողի անուն, հայրանուն, ազգանուն` ___________________________________
Ուսումնական հաստատություն` _______________________, Դասարան` _________
Ամփոփ նկարագիր (ձեռքբերումներ, առաջընթաց, առկա դժվարություններ)
___________________________________________________________________________
____________________________________________________________________________

Առաջարկություններ (առկա դժվարությունների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ձևեր և մեթոդաբանություն)
___________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Ուսումնական հաստատության տնօրենի տեղակալ` |
____________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
____________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի տեղակալ՝ |
_______________ (ստորագրություն, |
_____________________ անուն, ազգանուն) |
Հաստատման օր, ամիս, տարի` _________________________
Ձև 5
________________________ տարածքային
մանկավարժահոգեբանական
աջակցության կենտրոնի
տնօրեն ____________________________ին
ԴԻՄՈՒՄ
ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(ուսումնական հաստատության)
1. Երեխայի անուն, հայրանուն, ազգանուն` __________________________________
2. Ծննդյան օր, ամիս, տարի`______/________/________________________________
3. Դպրոց, դասարան` _____________________________________________________
4. Հասցե, հեռախոս` ______________________________________________________
5. Երեխայի ծնողի անուն, ազգանուն` _______________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվ` ___________/_____________/______________
Հիմք ընդունելով _______________________________ դպրոցի _______ դասարանի սովորող՝ __________________________________________________ի ուսումնառության գնահատման արդյունքների վերլուծությունը, խնդրում եմ սահմանված կարգով իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:
Ամսաթիվ` ________/________/________________________
Դպրոցի տնօրեն` _______________ ______________________
(ստորագրություն) (անուն ազգանուն)
Կ.Տ
Ձև 6
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ես՝ ________________________________________ս, տալիս եմ իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս՝ ________________________________________________ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:
Ամսաթիվ` ________/________/________________________
Ծնող (օրինական ներկայացուցիչ)՝ |
_______________ (ստորագրություն) |
_____________________ (անուն, ազգանուն) |
Ձև 7
________________________ տարածքային
մանկավարժահոգեբանական
աջակցության կենտրոնի
տնօրեն ____________________________ին
ԴԻՄՈՒՄ
ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(խնամակալության և հոգաբարձության մարմնի)
1. Երեխայի անուն, հայրանուն, ազգանուն` __________________________________
2. Ծննդյան օր, ամիս, տարի`______/________/________________________________
3. Դպրոց, դասարան` _____________________________________________________
4. Հասցե, հեռախոս` ______________________________________________________
5. Երեխայի ծնողի անուն, ազգանուն` _______________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվ` ___________/_____________/______________
Հիմք ընդունելով _______________________________ ուսումնական հաստատության դիմումը եւ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի որոշումը՝ _____ դպրոցի _____ դասարանի սովորող՝ _____________________________________ի ուսումնառության գնահատման արդյունքների վերլուծության մասին, առաջարկում եմ սահմանված կարգով իրականացնել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:
Ամսաթիվ` ________/________/________________________
Տեղական ինքնակառավարման մարմնի
________________ ղեկավար/
Երևանի _________ վարչական շրջանի
ղեկավար ______________ _______________________
(ստորագրություն) (անուն ազգանուն)
Կ.Տ
Ձև 8
________________________ տարածքային
մանկավարժահոգեբանական
աջակցության կենտրոնի
տնօրեն ____________________________ին
ԴԻՄՈՒՄ
ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Հարգելի տիկին/պարոն |
_____________________________ (ազգանուն) |
Ես՝______________________________________ս, խնդրում եմ Ձեզ իրականացնել երեխայիս՝ __________________________________________________ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:
Ծնող` |
_____________________________ (անուն, ազգանուն) |
Ստորագրություն __________________ Ամիս, ամսաթիվ __________________
Ձև 9
ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
ՆԿԱՐԱԳԻՐ
Անուն, հայրանուն, ազգանուն` _______________________________________________
Ուսումնական հաստատություն`__________________________, Դասարան` ________
Ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների ամփոփ նկարագիր
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Հայտորոշիչ և ձևավորող գնահատման ընթացքում հավաքագրած տեղեկատվություն
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
___________________________________________________________________________
____________________________________________________________________________
Ուսումնական հաստատության տնօրենի տեղակալ` |
_______________ (ստորագրություն) |
_____________________ (անուն, ազգանուն) |
Ամսաթիվ` _________________________
Ձև 10
ՍՈՎՈՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱՎԱԼԸ
Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների | ||||
Հատուկ մանկավարժական ծառայություն |
1-ին աստիճան = հսկում |
2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն |
3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն |
4-րդ աստիճան = մշտական աջակցություն |
Լոգոպեդի ծառայություն |
Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե) |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե |

Տիֆլոմանկա-վարժի ծառայություն |

սուրդոմանկա-վարժի ծառայություն |

օլիգոֆրենա-մանկավարժի ծառայություն |
Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե) |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե |
Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե |
Հոգեբանական ծառայություն |
1-ին աստիճան = հսկում |
2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն |
3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն |
4-րդ աստիճան = մշտական աջակցություն |
հոգեբանի ծառայություն |

սոցիալական մանկավարժի ծառայություն |

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|