ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 օգոստոսի 2022 թ. ք. Երևան |
N 287-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել.
1) 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,
2) 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
11 օգոստոսի 2022 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի N 287-Ն հրամանի |
ՑԱՆԿ
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
Հ/Հ |
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. |
Լոր |
2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 113300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
2. |
Քարակաքավ |
2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 19900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
3. |
Թխակապույտ աղավնի |
2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 42000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
4. |
Անտառային աղավնի |
2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
5. |
Տափաստանային արտույտ |
2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 9-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 150000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
6. |
Կռնչան բադ |
2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 28500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
7. |
Մոխրագույն բադ |
2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 17700 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
8. |
Ճքճքան մրտիմն |
2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2150 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
9. |
Սուլող մրտիմն |
2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
10. |
Սև փարփար |
2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 26450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
11. |
Եղեգնահավ |
2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 10300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
12. |
Մորակտցար |
2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
13. |
Եվրոպական նապաստակ |
2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 460 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
14. |
Փորսուղ |
2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
15. |
Քարակզաքիս |
2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
16. |
Վայրի խոզ |
2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 20 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
17. |
Սովորական աղվես |
2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ): |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.11.2022, N 387-Ն | 10.11.2022, N 287-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|