«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11214430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 սեպտեմբերի 2014 թ. ք. Երևան |
թիվ 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ 419-Ն որոշմամբ սահմանված թիվ 2 հավելվածի 17-րդ կետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի սեպտեմբերի 12-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարի ձևավորման կարգը սահմանելու մասին» թիվ 13-Ն հրամանով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «հայերեն» բառը փոխարինել «անգլերեն» բառով.
2) 4-րդ կետում «կոտորակով» բառը փոխարինել «անգլերեն «A» տառով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |