Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 նոյեմբերի 2014 թվականի N 50
11.Հայաստանի Հանրապետության ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ.նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 |
ՎԱՐԿ ՀՄ. 8390-AM
Վարկային համաձայնագիր
(Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
միջև
Թվագրված է 2014 թվականի օգոստոսի 6-ով
ՎԱՐԿ ՀՄ. 8390-AM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) ու ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (Բանկ) միջև 2014 թվականի օգոստոսի 6-ով թվագրված համաձայնագիր: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի Հավելվածում) հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ապա սույն Համաձայնագրում մեծատառերով գործածված եզրույթներն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունը:
ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿ
2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել հիսուն միլիոն ԱՄՆ դոլարին (50,000,000$) համարժեք վարկ, որի գումարը, սույն Համաձայնագրի (այսուհետ` Վարկ) 2.07-րդ բաժնի դրույթներին համապատասխան, Արժույթի փոխարկման միջոցով ժամանակ առ ժամանակ կարող է փոխարկվել` սույն Համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրվող ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:
2.02. Վարկառուն կարող է մասհանել Վարկի միջոցները սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի IV բաժնին համապատասխան:
2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%):
2.04. Տոկոսային յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսների դրույքը պետք է հավասար լինի Վարկի արժույթի համար սահմանված հաշվարկային դրույքին` գումարած Փոփոխական սպրեդը, պայմանով, որ Վարկի մայր գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը փոխարկելու դեպքում Փոխարկման ժամանակաշրջանում Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսները պետք է հաշվարկվեն Ընդհանուր պայմանների IV հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոգրյալին, եթե Վարկի առհանված մնացորդի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետում, և նման չվճարումը շարունակվում է 30 օր ժամանակահատվածով, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսները հաշվարկվում են Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի ե) կետին համապատասխան:
2.05. Յուրաքանչյուր տարվա վճարման ամսաթվերն են փետրվարի 15-ը և օգոստոսի 15-ը:
2.06. Վարկի մայր գումարը պետք է մարվի սույն Համաձայնագրի 3-րդ Առդիրում սահմանվող մարման ժամանակացույցին համապատասխան:
2.07. ա) Պարտքի շրջահայաց կառավարմանը նպաստելու նպատակով Վարկառուն իրավունք ունի ցանկացած պահի դիմելու Վարկի պայմանների` ստորև Փոխարկումներից որևէ մեկի կատարման խնդրանքով. i) Վարկի ողջ մայր գումարի կամ դրա մի մասի (առհանված կամ չառհանված) առնչությամբ Վարկի արժույթից անցում Հաստատված արժույթի, ii) տոկոսադրույքի բազայի փոփոխություն, որը կիրառելի է` Ա) Վարկի առհանված և դեռևս չմարված մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Փոփոխական դրույքից Հաստատագրված դրույքի կամ հակառակը, կամ Բ) Վարկի առհանված և դեռևս չմարված մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Հաշվարկային դրույքի և Փոփոխական սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքից Հաստատագրված հաշվարկային դրույքի և Փոփոխական սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքի կամ հակառակը, կամ Գ) Վարկի ողջ` առհանված և դեռևս չմարված մայր գումարի նկատմամբ` Փոփոխական սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքից Հաստատագրված սպրեդի վրա հիմնվող Փոփոխական դրույքի, և iii) Փոփոխական դրույքի կամ Հաշվարկային դրույքի համար տոկոսադրույքի առավելագույն կամ նվազագույն և առավելագույն սահմանաչափերի սահմանման միջոցով Վարկի առհանված և դեռևս չմարված մայր գումարի կամ դրա մի մասի նկատմամբ կիրառելի Փոփոխական դրույքի կամ Հաշվարկային դրույքի սահմանաչափերի որոշման նկատմամբ:
բ) Սույն բաժնի ա) պարբերության համաձայն հայցվող փոխարկումը, որը ընդունվում է Բանկի կողմից, պետք է համարվի «Փոխարկում», համաձայն Ընդհանուր պայմաններում տրվող սահմանման, և պետք է կատարվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոխարկման ուղեցույցների դրույթներով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ
3.01. Վարկառուն փաստում է Ծրագրի նպատակների իրագործման իր հանձնառությունը: Այդ նպատակով Վարկառուն պարտավորվում է իրականացնել. ա) Ծրագրի Ա, Գ և Դ մասերը Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) միջոցով` միաժամանակ համակարգելով Ծրագրի Գ մասի իրականացումը Չափագիտության ազգային ինստիտուտի (ՉԱԻ), Հավատարմագրման ազգային մարմնի (ԱԱՄ) և Ստանդարտացման ազգային ինստիտուտի (ՍԱԻ) հետ, բ) Ծրագրի Բ.1 և Բ.2 մասերը` «Հայաստանի ներդրումների, արտահանման խթանման և արդյունաբերության զարգացման գործակալության» (ՆԱԽԳ) միջոցով, և գ) Ծրագրի Բ.3 մասը ՆԱԽԳ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) միջոցով: Այս ամենը պետք է իրականացվի Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների համաձայն:
3.02. Չսահմանափակելով սույն Համաձայնագրի 3.01-ին բաժնի դրույթները` նախատեսվում է, որ Վարկառուն պետք է ապահովի, սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի դրույթներին համապատասխան, Ծրագրի իրականացումը, եթե Վարկառուն և Բանկը այլ բանի շուրջ համաձայնության չեն գալիս:
ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.01. Կասեցման լրացուցիչ դեպքը ներառում է հետևյալը. առևտրի խթանման և որակի համակարգերի ոլորտը կարգավորող Վարկառուի օրենսդրությունը փոփոխվում է, կասեցվում, չեղյալ ճանաչվում կամ չեղարկվում, որը էապես և բացասաբար է անդրադառնում Վարկառուի` Ծրագիրն իրականցնելու կամ սույն Համաձայնագրի ներքո իր որևէ պարտավորություն կատարելու ունակության վրա:
ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
5.01. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուր ութսուն (180) օրն է:
ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ
6.01. Վարկառուի ներկայացուցիչն է Վարկառուի ֆինանսների նախարարը:
6.02. Վարկառուի հասցեն է`
Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փ. 1
Երևան, 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս` 374 60700358
6.03. Բանկի հասցեն է`
International Bank for Reconstruction and Development
1818 H Street, N.W.
Washington, D.C. 20433
United States of America
Հեռագրային հասցե` | Տելեքս` | Ֆաքս` |
INTBAFRAD Washington, D.C. |
248423(MCI) or 64145(MCI) |
1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Երևանում, Հայաստան, վերը առաջինը նշված օրվա և տարվա դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անուն, ազգանուն` Գագիկ Խաչատրյան
Պաշտոն` ՀՀ ֆինանսների նախարար
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անուն, ազգանուն` ժան-Միշել Հափի
Պաշտոն` տարածաշրջանային տնօրեն
ԱՌԴԻՐ 1
Ծրագրի նկարագրությունը
Ծրագրի նպատակն է հզորացնել Վարկառուի` արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և ձեռնարկություններին տրամադրվող` որակի կառավարման ծառայությունների կարողությունները:
Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից.
Մաս Ա. Առևտրի խթանման և որակի համակարգերի արդյունավետության բարելավում
Թույլատրելի ծախսերի ծրագրերի (ԹԾԾ) ներքո վճարումների գծով ֆինանսավորման տրամադրում` ուղղված համաձայնեցված գործողությունների, միջանկյալ և վերջնական արդյունքների (Հատկացումների հետ կապված ցուցանիշներ, ՀԿՑ-ներ) ապահովման նպատակով տրամադրվող հատկացումների միջոցով առևտրի խթանման և որակի համակարգի կատարելագործման բարեփոխումների աջակցմանը, ներառյալ, ի թիվս այլոց, հետևյալը.
1. Նոր ՆԱԽԳ-ի հիմնում, նրա գործունեության հզորացում, ներդրումների ու արտահանման համար նպաստավոր միջավայրի ստեղծում, այդ թվում` հետևյալի միջոցով. i) երկրում ներդրումներ ներգրավելու նպատակով Ներդրումային բարեփոխումների քարտեզի մշակում և իրականացում, ii) Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) և Արդյունաբերական զարգացման հիմնադրամի (ԱԶՀ) միաձուլման միջոցով ՆԱԽԳ-ի ստեղծում, iii) Զբոսաշրջության նոր ազգային կազմակերպության (ԶԱԿ) ստեղծում, iv) միջազգային լավագույն փորձին համապատասխան` ՆԱԽԳ-ի կազմակերպական կառուցվածքի ձևավորում, v) ՆԱԽԳ-ի մոնիտորինգի և գնահատման գործընթացի բարելավում, և vi) ՆԱԽԳ-ի գործողությունների ծրագրերում նկարագրվող աշխատանքների իրականացման համար համարժեք պետական բյուջեի միջոցների հատկացում:
2. ՉԱԻ-ի հզորացում հետևյալի միջոցով. i) պահանջվող հմտություններով օժտված կադրերի ներգրավում, ii) միջազգային հավաստագրում ստացած չափագիտական լաբորատորիաների գործունեության և անձնակազմի վարձատրման համար պահանջվող ֆինանսավորման ապահովում պետական բյուջեից, iii) ՉԱԻ-ի մոնիտորինգի ու գնահատման գործընթացի բարելավում, և iv) «ILAC»-ի կամ «IAF»-ի Փոխադարձաբար ճանաչման կամ Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող` հավաստագրող մարմնի կողմից շնորհվող միջազգային հավաստագրման ձեռքբերմանն աջակցում:
3. ՀԱՄ-ի հզորացում հետևյալի միջոցով. i) պահանջվող հմտություններով օժտված կադրերի ներգրավում, ii) անձնակազմի վարձատրության և հաստատված գործունեության համար պահանջվող ֆինանսավորման ապահովում պետական բյուջեից, iii) ՀԱՄ-ի մոնիտորինգի ու գնահատման գործընթացի բարելավում, և iv) միջազգային հավաստագրաման մարմնի, օրինակ` «ILAC»-ի կամ «IAF»-ի միջոցով միջազգային ճանաչման ձեռքբերմանն աջակցում:
Մաս Բ. Ներդրումների և արտահանման խթանում
Հզորացնել օտարերկրյա շուկաներում տեղական արտահանողների մրցունակության բարձրացման ուղղությամբ ակտիվորեն տրամադրվող ծառայությունների, քլասթերների զարգացման դյուրացման և արդյունավետության ապահովմանը միտված` օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման ուղղությամբ Վարկառուի կարողությունները` ներառյալ հետևյալ մի շարք աշխատանքների միջոցով.
1. Ծառայություններ Արտահանողներին և Ներդրողներին
Ներդրողների և Արտահանողների աջակցմանն ուղղված հիմնական ծառայությունների տրամադրում, օրինակ` i) շուկայավարման և խթանման գործունեության իրականացման նպատակով արտահանման և ներդրումային հիմնական արտաքին շուկաներում հայկական ներկայացուցչությունների ստեղծման հետ կապված ծախսերի ֆինանսավորում, ii) արտահանման ծրագրերի և շուկայի հետազոտության ծառայությունների, այդ թվում` «Արտահանողի ձեռնարկի», «Արտահանման պատրաստվածության գնահատումների» և «Արտահանման գործունեության վերաբերյալ ուսուցողական ծրագրեր»-ի մշակման հետ կապված ծախսերի ֆինանսավորում, iii) իմիջի ձեռքբերման և ներդրումների ներգրավմանն ուղղված իրազեկման ծառայությունների տրամադրում, iv) ՆԱԽԳ-ի ՏՏ ենթակառուցվածքի ստեղծում` ներառյալ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ՏՏ սարքավորումների ձեռքբերումը և քլասթերային կապերի կառավարման (ՔԿԿ) համակարգի մշակումը, v) ուսուցման և կարողությունների զարգացման աշխատանքների իրականացում, և vi) որպես ՄԱԽԳ-ի` մշտական խորհրդական միջազգային փորձագետի վարձում:
Արտահանման Զարգացման Դրամաշնորհներ
ա) Իրավասու Շահառուներին դրամաշնորհների տրամադրում` համաֆինանսավորելու համար գիտելիքի և շուկայավարման ծառայությունների մշակումը և իրականացումը արտահանման հնարավորություն ունեցող ՓՄՁ-ները բարելավելու և արտաքին շուկաներում նրանց ապրանքների ու ծառայությունների մասին իրազեկության բարձրացման նպատակով,
բ) դրամաշնորհների կառավարման վարչական ծախսերի աջակցման ֆինանսավորում` ներառյալ Դրամաշնորհի կառավարչի վարձումը և Դրամաշնորհների համար հայտերի գնահատման և ֆինանսավորման մասին որոշումների կայացման համար պատասխանատու Անկախ ընտրող հանձնաժողովի վարձատրությունը, և
գ) շուկայավարման, հաղորդակցման աշխատանքների, և աշխատաժողովների կազմակերպում:
3. Պետական-մասնավոր գործընկերությունների (ՊՄԳ-ներ) նախաձեռնություններ
ա) Աջակցություն ՊՄԳ-ների նախաձեռնություններին` խրախուսելու համար քլասթերների զարգացման, հետազոտությունների և հմտությունների զարգացման աշխատանքները,
բ) հետազոտությունների և հմտությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի ֆինանսավորում, որոնք գիտական շրջանների հետ համագործակցությամբ կառաջարկվեն անդրազգային կորպորացիաների կամ արդյունաբերական ընկերակցությունների կողմից` զարգացնելու համար նպաստավոր ենթակառուցվածքի բիզնեսը, օրինակ` համատեղ լաբորատորիաները և նորարարական կենտրոնները,
գ) ՊՄԳ-ների կառավարման վարչական ծախսերի աջակցություն` ներառյալ ՊՄԳ-ների երկու կառավարիչների վարձումը (մեկը կգործի ՆԱԽԳ-ում, իսկ մյուսը` ՁԻՀ-ում), ինչպես նաև հայտերի գնահատման ու ֆինանսավորման մասին որոշումների համար պատասխանատու` Ներդրումային անկախ հանձնաժողովի վարձատրության հետ կապված ծախսերը, և ՊՄԳ-ների վերաբերյալ հաղորդակցման և իրազեկման աշխատանքները և շահառուներին տեխնիկական աջակցության տրամադրումը:
Մաս Գ. Ազգային որակի ենթակառուցվածքի արդիականացում
1. Միջազգային ստանդարտներին համապատասխան` արդյունաբերական չափագիտական լաբորատորիաների զարգացմանն ուղղված աջակցության տրամադրում ՉԱԻ-ին, այդ թվում` հետևյալի միջոցով. i) արդյունաբերական չափագիտության շենքի վերանորոգում, ինչպես նաև նշված շենքում արդյունաբերական չափագիտական յոթ հիմնական լաբորատորիաների նախագծում ու կառուցում, ii) լաբորատորիաների ապահովում համարժեք սարքավորումներով և կահավորանքով, iii) որպես ՉԱԻ-ի մշտական խորհրդական փորձագետի վարձում՝ ընդունելի որակավորմամբ և փորձով, iv) Որակի կառավարման համակարգի (ՈԿՀ) իրականացմանն աջակցելու նպատակով կազմակերպության վարձում, և v) ՉԱԻ-ի աշխատողների կարողությունների զարգացում և ՉԱԻ-ի գործունեության ուղեցույցների ու ձեռնարկների մշակում:
2. Աջակցության տրամադրում ՀԱՄ-ին, այդ թվում` i) ՀԱՄ-ի շենքային տարածքների վերազինման և ii) ՀԱՄ-ի գործունեության ուղեցույցների ու ձեռնարկների մշակման, iii) հավաստագրման գործընթացներին առնչվող առանձնակի հարցերում ՀԱՄ-ի աշխատողների կարողությունների զարգացման և iv) ՀԱՄ-ի տեղեկատվական տեխնոլեգիաների կառավարման համակարգի, այդ թվում` հայտերի ներկայացման առցանց համակարգի` ներառյալ առցանց հայտագրման համակարգի ու տվյալների բազայի մշակման միջոցով:
3. Աջակցության տրամադրում ՍԱԻ-ին` ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը, այդ թվում` i) ՍԱԻ-ի պաշտոնական կայքի արդիականացման, ii) ստանդարտների ցանկի էլեկտրոնային գրադարանի և տվյալների բազայի ստեղծման, iii) միջազգային ստանդարտների համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման և iv) տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան սարքավորումների տրամադրման միջոցով:
Մաս Դ. Ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում
Վարկառուի Ծրագրի կառավարմանը և մոնիտորինգի գնահատմանը աջակցության տրամադրում, այդ թվում` հետևյալին ֆինանսավորման տրամադրում. i) ԾԿԳ, ԱՖԾԿԿ ՆԱԽԳ-ի, ՁԻՀ-ի լրացուցիչ գործառնական ծախսեր և ii) անձնակազմի վարձատրության հետ կապված ծախսեր (ինչպիսիք են ԾԿԳ և ԱՖԾԿԿ կազմում աշխատող խորհրդատուները` ներառյալ Ծրագրի ղեկավարը, թարգմանիչը, սոցիալական և բնապահպանական ապահովության երաշխիքների հարցերով մասնագետը, մոնիտորինգի ու գնահատման հարցերով մասնագետը, ֆինանսական կառավարման և գնումների մասնագետները), iii) գրասենյակային տեխնիկա և iv) Ծրագրի աուդիտներ (ինչպիսիք են ՀԿՑ-ների հաստատումը և այլ աուդիտները, եթե պահանջվում է):
ԱՌԴԻՐ 2
Ծրագիր կատարում
Բաժին I. Իրականացման մեխանիզմներ
Ա. Ինստիտուցիոնալ մեխանիզմներ
1. Վարկառուն պետք է.
ա) Ծրագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ստեղծի էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ գործող` Ծրագրի ղեկավար հանձնաժողով, որը կգործի մինչև Ծրագրի ավարտը և կվերահսկի Ծրագրի իրականացումը: Հանձնաժողովի կազմում կներառվեն Ծրագրի իրականացման մեջ ընդգրկված բոլոր կառույցների ներկայացուցիչները: Հանձնաժողովի կազմը, գործառույթներն ու պարտականությունները կսահմանվեն Գործառնական ձեռնարկում:
բ) Ծրագրի կառավարման գրասենյակ ձևավորի ԷՆ-ի կազմում, որը պատասխանատու կլինի Ծրագրի ընդհանուր համակարգման, դիտանցման ու գնահատման, ապահովության երաշխիքների համապատասխանության, Ծրագրի իրականացման մասին Բանկին և ԾՂՀ-ին հաշվետվությունների ներկայացման համար: Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում իր պատականությունների կատարման համար ԾԿԳ-ն ապահովված լինի համապատասխան կարողություններով և միջոցներով: Այս նպատակով ԾԿԳ-ն պետք է Ծրագրի իրականացման ողջ ընթացքում կամ Բանկի հետ համաձայնեցված վարձի կամ պահի` i) սոցիալական և բնապահպանական ապահովության երաշխիքների գծով մասնագետ, ii) մոնիտորինգի ու գնահատման գծով մասնագետ, iii) ՏՏ փորձագետ, iv) ինժեներ և v) թարգմանիչ, որոնց որակավորումը, փորձը և տեխնիկական առաջադրանքները պետք է ընդունելի լինեն Բանկի համար:
գ) Ծրագրի ֆիդուցիար հարցերի (այդ թվում` ֆինանսական կառավարման ու գնումների) համար պատասխանատու նշանակի ԱՖԾԿԿ-ին և ապահովի, որ ԱՖԾԿԿ-ն մշտապես ունենա Ծրագրի իրականացման առնչությամբ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ համարժեք կարողություններն ու ռեսուրսները` ներառյալ ԹԾԾ-ների և ՀԿՑ-ների գծով համապատասխան հատկացումների ստուգման նպատակով անկախ աուդիտորների վարձումը, ի լրումն` Ծրագրի ընդհանուր աուդիտի:
դ) Բանկի հետ համատեղ իրականացնի միջնաժամկետ ուսումնասիրություն Ծրագրի իրականացման երկրորդ տարվա ավարտին` ուսումնասիրի ԹԾԾ-երի և ՀԿՑ-երի համապատասխանությունը և վերանայի դրանք, եթե անհրաժեշտ լինի:
2. Ծրագրի գործառնական ձեռնարկը
Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքի համաձայն` Վարկառուն պետք է կազմի և Բանկին ներկայացնի. ա) Ծրագրի Գործառնական ձեռնարկ (ԾԳՁ) Ծրագրի ընդհանուր աշխատանքների համար, որը պետք է ներառի` i) դրամական միջոցների հոսքերի մանրամասները, ii) աշխատանքների իրականացման մանրամասն նկարագիրը` ներառյալ վարչական, գնումների, ֆինանսական կառավարումը, հաշվապահական հաշվառումը, երաշխիքները, մոնիտորինգը, և iii), գնահատման ընթացակարգերը և Ծրագրի իրականացման մեխանիզմները, բ) Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկ, որը պետք է ներառի այն պահանջները, չափանիշները և որոշումների կայացման գործընթացները, Արտահանողների խրախուսման դրամաշնորհների ընտրության համար, և գ) ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկ, որը պետք է ներառի ՊՄԳ նախաձեռնությունների ընտրության գործընթացը, իրավունակությունը և ընթացակարգերը:
3. Վարկառուն պետք է Ծրագիրն իրականացնի ԾԳՁ-ի, Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկի և ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկի համապատասխան և չպետք է, առանց Բանկի` նախապես տված գրավոր համաձայնության, սահմանի, փոփոխի, չեղյալ ճանաչի կամ թույլ տա սահմանել, փոփոխել, չեղյալ ճանաչել վերը նշված ձեռնարկները կամ հրաժարվի կամ թույլ տա հրաժարվել դրանցից կամ դրանց որևէ դրույթից:
4. Չնայած վերոգրյալին` ԾԳՁ-ի Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկի և ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկի և Վարկային պայմանագրի դրույթների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում են Վարկային պայմանագրի դրույթները:
Բ. Կոռուպցիայի դեմ պայքար
Վարկառուն պետք է ապահովի Ծրագրի իրականացումը Կոռուպցիայի դեմ պայքարի ուղեցույցների դրույթներին համապատասխան:
Գ. Արտահանողների զարգացման դրամաշնորհներ
1. Վարկառուն պետք է. ա) գնահատի, ուսումնասիրի, հաստատի և դիտանցի Դրամաշնորհները և բ) սույն բաժնի I.Գ դրույթներին, Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկում սահմանված իրավունակության չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան` դրամաշնորհներ տրամադրի ընտրված Շահառուներին:
2. Բացառությամբ Բանկի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքերի` առաջարկվող Դրամաշնորհը կարող է ֆինանսավորվել Ծրագրի Բ.2 մասի շրջանակում միայն այն բանից հետո, երբ Վարկառուն կորոշի, որ Դրամաշնորհը և ՊՄԳ-ների նախաձեռնությունը բավարարում է իրավունակության հետևյալ չափանիշները, ինչպես նաև այն լրացուցիչ չափանիշները, որոնք կարող են նախատեսվել Դրամաշնորհների Իրականացման ձեռնարկով.
ա) այն գործունեությունները, որոնք աջակցվելու են Դրամաշնորհով, պետք է տնտեսապես, ֆինանսապես և տեխնիկապես լինեն իրագործելի, էկոլոգիապես հուսալի և կապված գիտելիքների և մարկետինգի հետ,
բ) առաջարկվող Դրամաշնորհը պետք է բավարարի Դրամաշնորհների Իրականացման ձեռնարկում սահմանված` ապահովության երաշխիքների իրավունակության պահանջները, գործողությունները չպետք է ներառեն հողի ձեռքբերում կամ վերաբնակեցում և պետք է համապատասխանեն Ծրագրի ԲՍԿՇ-ի, ՎՔՇ-ի և Բանկի ապահովության երաշխիքների մասին քաղաքականության դրույթներին.
գ) եթե Դրամաշնորհի առաջարկի համար իրականացված բնապահպանական և սոցիալական գնահատման արդյունքում պարզվում է, որ պահանջվում է ՇՄԿՊ և/կամ ՎԳԾ, ապա ՇՄԿՊ-ն և ՎԳԾ-ն պետք է կազմվեն ԲՍԿՇ-ի և ՎՔՇ-ի համաձայն և հաստատվեն Բանկի կողմից:
3. Վարկառուն պետք է ԱՖԾԿԿ-ի և ՆԱԽԳ-ի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում` Շահառուներին և Բանկի կողմից հաստատված և Դրամաշնորհների Իրականացման ձեռնարկում նկարագրված պայմանների հիման վրա` Շահառուներին տրամադրի Վարկի միջոցներից Դրամաշնորհներ` ներառյալ հետևյալը.
ա) Դրամաշնորհը պետք է տրամադրվի անհատույց:
բ) Վարկառուն պետք է ձեռք բերի իր և Բանկի շահերի պաշտպանության տեսանկյունից համարժեք իրավունքներ` ներառյալ. i) Դրամաշնորհի միջոցներն օգտագործելու Շահառուի իրավունքի կասեցման կամ դադարեցման իրավունքը կամ ii) Դրամաշնորհի Համաձայնագրի ներքո Շահառուի կողմից իր որևէ պարտավորության չկատարման դեպքում Դրամաշնորհի գումարն ամբողջությամբ կամ մասամբ այնուհետև առհանված հետ ստանալու իրավունքը:
գ) Շահառուն պետք է պարտավորվի համաֆինասավորել դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումները դրամական կամ նյութական տեսքով` համաձայն Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկին:
դ) Վարկառուն պետք է պահանջի, որ յուրաքանչյուր Շահառու.
i) Դրամաշնորհի իր աշխատանքներն իրականացնի պատշաճ ջանասիրությամբ, արդյունավետությամբ, Բանկի հավանությանը արժանացած` տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարչական, բնապահպանական և սոցիալական կուռ ստանդարտներին և գործելակերպին, այդ թվում` վարկի միջոցներն ստացողների (բացառությամբ Վարկառուի) վրա տարածվող` Կոռուպցիայի դեմ պայքարի ուղեցույցների դրույթներին համապատասխան,
ii) անհրաժեշտության դեպքում անհապաղ տրամադրի Դրամաշնորհի աշխատանքների իրականացման համար պահանջվող միջոցները,
iii) Դրամաշնորհի միջոցների հաշվին ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվի Դրամաշնորհների Իրականացման ձեռնարկում նկարագրված եղանակներով,
iv) կիրառի այնպիսի համապատասխան քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա դիտանցել ու գնահատել Դրամաշնորհի գործողությունների առաջընթացը և դրա նպատակների իրագործումը,
v) Ա) վարի ֆինանսական կառավարման համակարգ և կազմի ֆինանսական հաշվետվություններ Վարկառուի հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն և Բանկի համար ընդունելի ձևով: Ընդ որում` նշված հաշվետվությունները պետք է համարժեքորեն արտացոլեն Դրամաշնորհին առնչվող գործունեությունը, ռեսուրսներն ու ծախսերը, և Բ) Բանկի կամ Վարկառուի պահանջով` ապահովի Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորների կողմից ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացումը` հիմնված Բանկի համար ընդունելի և հետևողականորեն կիրառվող աուդիտի ստանդարտների վրա, ինչպես նաև` ժամանակին ներկայացնի աուդիտ անցած հաշվետվությունները Վարկառուին ու Բանկին,
vi) Վարկառուին և Բանկին հնարավորություն տա ստուգելու Դրամաշնորհի համապատասխան գործողությունների իրականացումը, դրանց աշխատանքները և համապատասխան գրանցումներն ու փաստաթղթերը, և
vii) պատրաստի և Վարկառուին ու Բանկին տրամադրի վերոգրյալի վերաբերյալ Վարկառուի կամ Բանկի կողմից ողջամտորեն պահանջվող տեղեկատվությունը:
4. ՆԱԽԳ-ն պետք է իրականացնի Դրամաշնորհի յուրաքանչյուր համաձայնագրով նախատեսված իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը և իրագործի Վարկի նպատակները: Բացառությամբ Բանկի հետ համաձայնեցված դեպքերի` Վարկառուն իրավունք չունի սահմանելու, փոփոխելու, չեղյալ ճանաչելու Դրամաշնորհային որևէ համաձայնագիր կամ վերջինիս որևէ դրույթ կամ հրաժարվի դրանցից:
Դ. ՊՄԳ-ների նախաձեռնություններ
1. Վարկառուն պետք է ընտրի ՊՄԳ-ների նախաձեռնությունները` հիմնվելով ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկում նկարագրված իրավունակության չափանիշների վրա, Անկախ ընտրող հանձնաժողովի միջոցով, որը պետք է հիմնվի ՁԻՀ-ի և ՆԱԽԳ-ի կողմից:
2. Վարկառուն պետք է ֆինանսավորի ընտրված ՊՄԳ-ների նախաձեռնությունները ՁԻԳ-ի, ՁԻՀ-ի կամ ՆԱԽԳ-ի և ընտրված Կոնսորցիումի կամ ֆիրմայի միջև կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա (ՊՄԳ համաձայնագիր)՝ Բանկի կողմից հաստատված ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկում նախանշված պայմաններից ելնելով, որոնք պետք է ներառեն հետևյալը.
ա) որպեսզի ընտրված Կոնսորցիումը կամ ձեռնարկությունը կարողանա լինել նախաձեռնության շահառու, այն պետք է համաֆինանսավորի ՊՄԳ նախաձեռնության շրջանակում նախատեսվող միջոցառումները դրամական կամ նյութական տեսքով` համաձայն ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկին:
բ) Վարկառուն պետք է ձեռք բերի բավարար իրավունքներ՝ իր և Բանկի շահերը պաշտպանելու համար, ներառյալ ընտրված Կոնսորցիումի կամ ձեռնարկության ՊՄԳ նախաձեռնության միջոցներից օգտվելու իրավունքները դադարեցնելու կամ կանխելու իրավունքը, ՊՄԳ համաձայնագրի շրջանակներում ստանձնած որևէ պարտականության չկատարման դեպքում:
գ) Վարկառուն պետք է պահանջի, որ ընտրված Կոնսորցիումը կամ ձեռնարկությունը.
i) իրականացնի ՊՄԳ նախաձեռնությունը պատշաճ ջանասիրությամբ ու արդյունավետությամբ և Բանկի հավանությանը արժանացած` տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարչական, բնապահպանական և սոցիալական կուռ ստանդարտներին և գործելակերպին համապատասխան,
ii) Վարկառուին և Բանկին հնարավորություն տա ստուգելու ՊՄԳ նախաձեռնությունների իրականացումը, նրանց աշխատանքները, համապատասխան գրանցումներն ու փաստաթղթերը, և
iii) պատրաստի և Վարկառուին ու Բանկին տրամադրի վերոգրյալի վերաբերյալ Վարկառուի կամ Բանկի կողմից ողջամտորեն պահանջվող տեղեկատվությունը:
3. Վարկառուն ԱՖԾԿԿ-ի և ՆԱԽԳ-ի կամ ՁԻՀ-ի միջոցով պետք է իրականացնի ՊՄԳ յուրաքանչյուր համաձայնագրով նախատեսված իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը և իրագործի Վարկի նպատակները: Բացառությամբ Բանկի հետ համաձայնեցված դեպքերի` Վարկառուն իրավունք չունի սահմանելու, փոփոխելու, չեղյալ ճանաչելու ՊՄԳ նախաձեռնության որևէ համաձայնագիր կամ վերջինիս որևէ դրույթ կամ հրաժարվի դրա կատարումից:
Ե. Երաշխիքներ
1. Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագիրը իրականացվելու դեպքում համապատասխանի Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակին (ԲՍԿՇ), Վերաբնակեցման քաղաքականության շրջանակին (ՎՔՇ), Շրջակա միջավայրի կառավարման պլաններին (ՇՄԿՊ-ներ) և Վերաբնակեցման գործողությունների ծրագրերին (ՎԳԾ-ներ):
2. Վարկառուն պետք է անհրաժեշտության դեպքում ապահովի, որ ՇՄԿՊ-ները և ՎԳԾ-ները կկազմվեն Բանկի համար ընդունելի ձևով և Ձեռնարկներին, ԲՍԿՇ-ին և ՎՔՇ-ին համապատասխան, և շինարարական գործողությունները պետք է սկսվեն միայն այն ժամանակ, երբ համապատասխան ՇՄԿՊ-ները և ՎԳԾ-ները նախապատրաստված և իրագործված լինեն:
Բաժին II. Ծրագրի մոնիտորինգի հաշվետվություններ և գնահատում
Ա. Ծրագրի հաշվետվությունները
1. ա) Վարկառուն պետք է մոնիտորինգի ենթարկի և գնահատի Ծրագրի ընթացքը և կազմի Ծրագրի հաշվետվություններ Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթների համաձայն` հիմնվելով Բանկի համար ընդունելի ցուցանիշների վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի օրացուցային մեկ կիսամյակ և ներկայացվի Բանկ ոչ ուշ, քան հաշվետվության ժամանակաշրջանին հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
բ) ՀԿՑ-ների ձեռքբերումների հաշվետվողականության նպատակներից ելնելով՝ ԾԿԳ-ն և ԷՆ-ը պատասխանատու են լինելու հետևյալի մասին հաշվետվությունների փաստաթղթերի ներկայացման համար. i) ՀԿՑ-ների շրջանակում համաձայնեցված գործողությունների/թիրախների համապատասխանություն, և ii) ԹԾԾ-ների իրական ծավալները կատարվել են (ԷՆ-ի ֆինանսական և բյուջետային բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա) այնպես, որ հատկացումները հնարավոր լինի կատարել յուրաքանչյուր տարվա հունիսին՝ անկախ աուդիտորների կողմից գործողությունների/թիրախների իրականացման հավաստման վերաբերյալ եզրակացությունից հետո:
Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ
1. Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան` Վարկառուն պետք է վարի ֆինանսական կառավարման համակարգ:
2. Չսահմանափակելով սույն բաժնի Ա մասի դրույթները` Վարկառուն պետք է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող քառասունհինգ օրվա ընթացքում կազմի և Բանկին ներկայացնի Ծրագրի` աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ տվյալ կիսամյակի համար` Բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ:
3. Ընդհանուր պայմանների 5.09.բ բաժնին համապատասխան` Վարկառուն պետք է ապահովի իր ֆինանսական հաշվետվությունների աուդիտը: Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարի: Յուրաքանչյուր նման ժամանակաշրջանին վերաբերող` աուդիտ անցած ֆինանսական հաշվետվություն պետք է ներկայացվի Բանկ ոչ ուշ, քան նշված ժամանակաշրջանին հաջորդող վեց ամսվա ընթացքում:
4. Վարկառուն պետք է Բանկի հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի հիման վրա ապահովի անկախ աուդիտորի կողմից Թույլատրելի ծախսերի փաստացի մակարդակի հաստատումը, ընդ որում` ընտրված աուդիտորը պետք է ընդունելի լինի Բանկի համար: Փաստացի Թույլատրելի ծախսերի մակարդակի յուրաքանչյուր հաստատում պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարին: Յուրաքանչյուր նման ժամանակահատվածի համար աուդիտորի հաստատման հաշվետվությունը, որը կպահանջվի ՀԿՑ-ի սխեմայի հիման վրա` համապատասխան միջոցների տեղաբաշխման համար, պետք է Բանկին ներկայացվի վերը նշված ժամանակաշրջանի ավարտից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
Բաժին III. Գնումներ
Ա. Ընդհանուր
1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները պետք է ձեռք բերվեն Գնումների ուղեցույցների I բաժնում սահմանվող պահանջներին և սույն բաժնի դրույթներին համապատասխան կարգով:
2. Խորհրդատուների ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա խորհրդատվական բոլոր ծառայությունները պետք է ձեռք բերվեն Գնումների ուղեցույցների I և IV բաժիններում սահմանվող պահանջներին և սույն բաժնի դրույթներին համապատասխան:
3. Սահմանումներ: Սույն բաժնում` ստորև, մեծատառերով օգտագործվող եզրույթները, որոնք նկարագրում են գնումների կոնկրետ ձևերը կամ Բանկի կողմից որոշակի պայմանագրերի ուսումնասիրման մեթոդները, համապատասխանում են Գնումների ուղեցույցների II և III բաժիններում կամ Խորհրդատուների ուղեցույցների II, III, IV և V բաժիններում նկարագրվող համապատասխան մեթոդներին:
Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման առանձնակի ձևերը
1. Միջազգային մրցույթներ: Բացառությամբ ստորև` 2-րդ կետով նախատեսված դեպքերի, ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները պետք է ձեռք բերվեն միջազգային մրցույթների արդյունքում կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ ձևեր: Գնումների պլանում սահմանված ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով կարող են կիրառվել գնումների հետևյալ ձևերը (բացառությամբ միջազգային մրցույթների).
Գնման մեթոդ |
ա) Վարկառուի ազգային մրցակցային սակարկությունը կարող է կիրառվել Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով, պայմանով, որ բավարարվեն հետևյալ դրույթները. |
բ) Շոփինգ |
գ) ուղղակի պայմանագրերի կնքում |
դ) վարկեր ֆինանսական միջնորդական ծառայություններ տրամադրող հաստատություններին և կազմակերպություններին |
ե) Բանկի համար ընդունելի` հստակ սահմանված մասնավոր հատվածի գնման մեթոդներ կամ առևտրային գործելակերպ |
զ) Բանկի համար ընդունելի ընթացակարգերի կիրառմամբ գնումներ պետական-մասնավոր գործընկերությունների համաձայնագրերի շրջանակում |
Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձնակի մեթոդները
1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև` 2-րդ պարբերությունում ներկայացված դեպքերի, խորհրդատուների ծառայությունները պետք է ձեռք բերվեն որակի և գնի վրա հիմնված ընտրության հիման վրա կնքված պայմանագրերի շրջանակում:
2. Խորհրդատուների ծառայությունների ձեռքբերման այլ ձևերը: Գնումների պլանում սահմանված պայմանագրերի առնչությամբ խորհրդատուների ծառայությունների ձեռքբերման նպատակով կարող են կիրառվել գնումների հետևյալ մեթոդները (բացառությամբ որակի և գնի հիման վրա կատարվող ընտրության դեպքերի).
Գնման մեթոդ |
ա) որակի վրա հիմնված ընտրություն |
բ) ֆիքսված բյուջեի վրա հիմնված ընտրություն |
գ) նվազագույն գնի վրա հիմնված ընտրություն |
դ) խորհրդատուների որակավորումների վրա հիմնված ընտրություն |
ե) մեկ աղբյուրից ընտրություն |
զ) խորհրդատուների ընտրություն ֆինանսական միջնորդական ծառայություններ տրամադրող հաստատություններին և կազմակերպություններին տրամադրված վարկերի առնչությամբ |
է) անհատ խորհրդատուների ընտրության համար ընթացակարգեր` սահմանված Խորհրդատուների ուղեցույցների 5.2-5.4-րդ կետերում |
Դ. Բանկի կողմից գնումների որոշումների ստուգում
Գնումների պլանում պետք է նշվեն այն պայմանագրերը, որոնք նախապես պետք է ուսումնասիրվեն Բանկի կողմից: Բոլոր մյուս պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից հետուսումնասիրման:
Բաժին IV. Վարկի միջոցների օգտագործում
Ա. Ընդհանուր
1. Վարկառուն կարող է օգտագործել Վարկի միջոցները Ընդհանուր պայմանների II հոդվածի, սույն բաժնի, ինչպես նաև այն լրացուցիչ ցուցումների դրույթներին համապատասխան, որոնք Բանկը կարող է մատնանշել ծանուցելով Վարկառուին (ներառյալ 2006 թ. Մայիսի` «Ծրագրերի գծով Համաշխարհային բանկի հատկացման ուղեցույցները» փաստաթուղթը, որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է Բանկի կողմից և, վերը նշված ցուցումներին համապատասխան, տարածվում սույն Պայմանագրի վրա), որպեսզի` ա) Ընդհանուր պայմանների 2.07(բ) բաժնի համաձայն ֆինանսավորի Կանխավճարը, և (բ) ֆինանսավորի ստորև 2-րդ կետով նախատեսված Թույլատրելի ծախսերը:
2. Ստորև` աղյուսակում սահմանվում են Թույլատրելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցների հաշվին (Կատեգորիա), յուրաքանչյուր Կատեգորիային Վարկից հատկացվող գումարները և յուրաքանչյուր Կատեգորիայում Թույլատրելի ծախսերի ֆինանսավորման տեսակարար կշիռը:
Կատեգորիա |
Վարկի տեղաբաշխված գումար(արտահայտված ԱՄՆ դոլարով) |
Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը |
1) Ծրագրի Ա մասի համաձայն` ԹԾԾ-ի համար կատարվող վճարումներ |
10,000,000 |
Վճարվող մինչև մասհանման առավելագույն շեմը սահմանված 4-րդ Առդիրի աղյուսակում |
2) Ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ և խորհրդատուների ծառայություններ (ներառյալ աուդիտները), վերապատրաստում և Աճող գործառնական ծախսեր` նախատեսված Ծրագրի Բ, Գ և Դ մասերով |
18,500,000 |
100%` հանած հարկերը |
3) Ծրագրի Բ.2 մասով Դրամաշնորհներ |
3,000,000 |
Դրամաշնորհների գումարների 100%` հանած հարկերը |
4) ՊՄԳ նախաձեռնությունների ֆինանսավորում` նախատեսված Ծրագրի Բ.3 մասով |
18,375,000 |
ՊՄԳ նախաձեռնությունների գումարների 100%` հանած հարկերը |
5) Կանխավճար |
125,000 |
Գումար, որը ենթակա է վճարման սույն Համաձայնագրի 2.03-րդ Բաժնի համաձայն` Ընդհանուր պայմանների 2.07(բ) բաժնում նախատեսված կարգով |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ |
50,000,000 $ |
Սույն Առդիրի նպատակների համար`
(i) «Վերապատրաստում» տերմինը նշանակում է` Վարկառուի և Բանկի միջև համաձայնեցված` վերապատրաստման, աշխատաժողովների և/կամ ճանաչողական այցերի առնչությամբ Վարկառուի կատարած ծախսեր:
(ii) «Աճող գործառնական ծախսեր» տերմինը նշանակում է` Ծրագրի իրականացման առնչությամբ Վարկառուի, ԾԿԳ-ի, ԱՖԾԿԿ-ի, ՆԱԽԳ-ի և ՁԻՀ-ի կատարած ծախսեր, որոնք ներառում են` ավտոմեքենայի վարձակալությունը, վառելիքի արժեքը, ապահովագրությունը, ավտոմեքենաների սպասարկումը, փոքրարժեք գրասենյակային կահույքը, գրասենյակային պարագաները, կոմունալ ծառայությունների, հաղորդակցման և լրատվամիջոցներով գովազդման, տպագրման և հրապարակման (էլեկտրոնային և/կամ թղթային), պահպանման, ուսուցման, հանդիպումների անցկացման, երկրի ներսում գործուղումների, թարգմանչական ծառայությունների, աշխատավարձերի, այդ թվում` համապատասխան սոցիալական վճարների (բացառությամբ քաղծառայողների աշխատավարձի) և Ծրագրի հետ կապված այլ ծախսերը, որոնք կարող են համաձայնեցվել Բանկի հետ ծրագրի իրականացման ընթացքում:
Բ. Առհանման պայմանները, առհանման ժամանակաշրջանը
1. Չնայած սույն բաժնի Ա մասի դրույթներին` որևէ առհանում չպետք է կատարվի.
ա) Այն վճարների համար, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի կնքումը, բացառությամբ գումարային մասհանումների, որոնք չեն գերազանցում երկու միլիոն դոլարը, կարող են իրականացվել մինչև համաձայնագրի ստորագրման 12-ամսյա ժամկետը, Թույլատրելի ծախսերի համար, 1-ին կատեգորիայի շրջանակներում:
բ) Ծրագրի Բ մասին առնչվող` 2-րդ, 3-րդ և 4-րդ կատեգորիաների գծով վճարումների համար, քանի դեռ չի ստեղծվել նոր ՆԱԽԳ-ը, չեն ավարտվել ՆԱԽԳ-ի գործունեությունը կարգավորող Վարկառուի օրենքներով և կանոնակարգերով պահանջվող բոլոր գործընթացները, իսկ գործակալությունը չի ստացել համապատասխան լիազորություն և չի ապահովվել Բանկի համար ընդունելի գործառնական կարողություններով օժտված անձնակազմով և այլ ռեսուրսներով:
գ) 1-ին կատեգորիայում ներառված Թույլատրելի ծախսերի կատարմանն ուղղված վճարումների առնչությամբ` եթե Բանկին չեն ներկայացվել փաստեր, որոնք վկայում են` i) սույն Պայմանագրի 4-րդ Առդիրում նշվող Թույլատրելի ծախսերի ծրագրերի նկատմամբ կիրառելի Հատկացումների հետ կապված ցուցանիշների և անկախ աուդիտորների կողմից համապատասխան հաստատման պահանջի և ii) սույն Առդիր IV.Ա.1 բաժնում սահմանվող լրացուցիչ ցուցումներով նախատեսվող համապատասխան պայմաններին/դրույթներին համապատասխանության մասին:
դ) Ծրագրի 3-րդ և 4-րդ Կատեգորիաներին պատկանող վճարումների առնչությամբ` քանի դեռ սույն Պայմանագրի 2-րդ Առդիրի I.Բ բաժնին համապատասխան` չեն ընդունվել Բանկի համար ընդունելի` «Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկը» և «ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկը»` համապատասխանորեն:
2. Եթե Բանկը որևէ պահի պարզում է, որ 1-ին կատեգորիայի ներքո Վարկառուի կողմից հատկացված գումարների որևէ մասը հատկացվել է` ա) այն ծախսերի համար, որոնք ԹԾԾ-ների իմաստով չեն համապատասխանում չափանիշներին, կամ բ) հակասում են սույն Բ բաժնի դրույթներին, ապա ծանուցման միջոցով Բանկի ներկայացրած պահանջը ստանալուց անմիջապես հետո Վարկառուն պետք է Բանկին վերադարձնի տվյալ գումարը:
3. Չնայած վերոգրյալին, 1-ին Կատեգորիայի նպատակներից ելնելով, միջոցների հատկացման պայմաններով նախատեսված մեկ կամ ավել ՀԿՑ-ները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում, ինչպես համաձայնեցվել էր Բանկի հետ, Բանկն իր հայեցողությամբ կարող է.
ա) հետագայում թույլատրել Վարկի պահված միջոցների առհանումը` հավաստիանալով Բանկի կողմից, որ համապատասխան ՀԿՑ-ն կատարվել է, կամ
բ) ցանկացած պահի` i) չեղարկել Վարկի պահված համապատասխան գումարը կամ ii) վերաբաշխել վերոնշյալ գումարը այլ ՀԿՑ-ներին` այդ մասին ծանուցելով Վարկառուին:
4. Փակման ամսաթիվը 2020 թվականի հունիսի 30-ն է:
ԱՌԴԻՐ 3
Մարման ժամանակացույց
1. Ստորև` աղյուսակում, սահմանվում են Վարկի Մայր գումարի վճարման ամսաթվերը և Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա մայր գումարի տոկոսները (Մասնակի մարման մասնաբաժինը): Եթե Մայր գումարի վճարման ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջապես առհանվել են, ապա Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Վարկառուի կողմից մարման ենթակա Վարկի մայր գումարի չափը պետք է որոշվի Բանկի կողմից` բազմապատկելով. (ա) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի օգտագործված մնացորդը (բ) Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված Մասնակի մարման մասնաբաժնով. անհրաժեշտության դեպքում նշված գումարը պետք է ճշգրտվի` նվազեցնելով սույն Առդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի փոխարկումը:]
Մայր գումարի վճարման ամսաթիվ |
Մասնակի մարման մասնաբաժին (արտահայտված տոկոսով) |
Յուրաքանչյուր փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին`սկսած 2024 թ. օգոստոսի 15-ից մինչև 2038 թ. օգոստոսի 15-ը ներառյալ |
3.33% |
2039 թ. փետրվարի 15-ին |
3.43% |
2. Եթե Մայր գումարի վճարման ամսաթվի դրությամբ Վարկի միջոցները դեռևս ամբողջությամբ չեն առհանվել, ապա Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Վարկառուի կողմից մարման ենթակա Վարկի մայր գումարը որոշվում է հետևյալ կերպավ.
ա) Վարկառուն պետք է մարի Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի գումարը սույն Առդիրի 1-ին կետով նախատեսված կարգով:
բ) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվից հետո առհանված գումարը պետք է մարվի վերը նշված ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, այն չափով, որը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով մասհանված յուրաքանչյուր գումարը կոտորակային թվով, որի համարիչը սույն Առդիրի 1-ին կետի աղյուսակում վերը նշված Մայր գումարի վճարման ամսաթվի համար սահմանվող Մասնակի մարման սկզբնական մասնաբաժինն է (Մասնակի մարման սկզբնական մասնաբաժին), իսկ հայտարարը` վերը նշված ամսաթվին համապատասխանող կամ դրան հաջորդող` Մայր գումարի վճարման ամսաթվերին մարման ենթակա բոլոր սկզբնական մասնակի մարման մասնաբաժինների հանրագումարը. անհրաժեշտության դեպքում նշված գումարները պետք է ճշգրտվեն` նվազեցնելով սույն Առդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի փոխարկումը:
3. ա) Ելնելով զուտ Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին վճարման ենթակա Մայր գումարի մասնաբաժինները հաշվարկելու նպատակից` Մայր գումարի վճարման ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում տեղաբաշխված գումարները համարվում են տեղաբաշխված և դեռևս չմարված տեղաբաշխման ամսաթվին հաջորդող Մայր գումարի վճարման երկրորդ ամսաթվին և ենթակա են մարման Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած տեղաբաշխման ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման երկրորդ ամսաթվից:
բ) Չնայած սույն կետի ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը ներդնում է սահմանված օրերին վճարման հաշիվների ներկայացման համակարգ, որի շրջանակում վճարման հաշիվները տրվում են Մայր գումարի վճարման ամսաթվին կամ դրանից հետո, ապա վերը նշված ենթակետի դրույթներն այլևս չեն տարածվում վերոնշյալ համակարգի ներդրման ամսաթվից հետո տեղաբաշխված գումարների վրա:
4. Չնայած սույն Առդիրի 1-ին և 2-րդ կետերով նախատեսվող դրույթներին` Վարկի առհանման հաշվեկշռի ողջ գումարի կամ դրա մի մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում Մայր գումարի վճարման ամսաթվին մարման ենթակա այն գումարը, որը Փոխարկման ժամանակաշրջանում փոխարկվել է Հաստատված արժույթի, որոշվում է Բանկի կողմից` Փոխարկումից անմիջապես առաջ տվյալ գումարի արժույթով արտահայտված մեծությունը բազմապատկելով. i) Փոխարկման առնչությամբ Արժույթի հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկի կողմից վճարման ենթակա մայր գումարի մասնաբաժիններն արտահայտող փոխարժեքով, կամ ii) Հայտարարված դրույքի փոխարժեքային բաղադրիչով` հիմնվելով Փոխարկման ուղեցույցների համաձայն Բանկի կայացրած որոշման վրա:
5. Եթե Վարկի առհանման հաշվեկշիռը արտահայտված է Վարկի մեկից ավել արժույթներով, ապա սույն Առդիրի դրույթներն առանձին տարածվում են Վարկի յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարների վրա` թույլ տալով վերոնշյալ յուրաքանչյուր գումարի համար սահմանել առանձին մարման ժամանակացույց:
ԱՌԴԻՐ 4
ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հատկացումների հետ կապված ցուցանիշ (ՀԿՑ) |
Ակնկալվող ժամկետները և գումարները` ըստ տարիների |
Տեղա-բաշխման առավելա-գույն շեմ (ՍS$) | |||||
Հունիս 2015 |
Հունիս 2016 |
Հունիս 2017 |
Հունիս 2018 |
Հունիս 2019 |
|||
ՀԿՑ 1. Ներդրումային բարեփոխումների քարտեզի հաստատման մասին կառավարության որոշման ընդունում |
125,000 |
- |
- |
- |
- |
125,000 | |
ՀԿՑ 2. ԶՀԳ-ի և ՆԶՀ-ի միաձուլման միջոցով ՆԱԽԳ-ի ստեղծում |
125,000 |
- |
- |
- |
- |
125,000 | |
ՀԿՑ 3. ԶԱԿ-ի ստեղծման մասին կառավարության որոշման ընդունում |
125,000 |
- |
- |
- |
- |
125,000 | |
ՀԿՑ 4. ՆԱԽԳ-ի կազմակերպական կառուցվածքի ձևավորում` միջազգային լավագույն փորձին համապատասխան |
125,000 |
100,000 |
100,000 |
100,000 |
100,000 |
50,000 |
575,000 |
ՀԿՑ 5. ՆԱԽԳ-ի համար համարժեք ֆինանսավորման նախատեսում պետական բյուջեում |
150,000 |
200,000 |
200,000 |
200,000 |
200,000 |
75,000 |
1,025,000 |
ՀԿՑ 6. ՆԱԽԳ-ի մոնիտորինգի ու գնահատման իրականացում |
150,000 |
300,000 |
300,000 |
300,000 |
200,000 |
50,000 |
1,300,000 |
ՀԿՑ 7. Միջազգային լավագույն փորձին համապատասխան` գործակալության կազմակերպական կառուցվածքի ձևավորում |
100,000 |
200,000 |
200,000 |
200,000 |
200,000 |
75,000 |
975,000 |
ՀԿՑ 8. ՉԱԻ-ի համար համարժեք ֆինանսավորման նախատեսում պետական բյուջեում |
150,000 |
300,000 |
300,000 |
300,000 |
300,000 |
50,000 |
1,400,000 |
ՀԿՑ 9. Մոնիտորինգ և գնահատում |
100,000 |
300,000 |
300,000 |
300,000 |
200,000 |
50,000 |
1,250,000 |
ՀԿՑ 10. ILAC-ի կամ IAF MLA-ի կամ MRA-ի ստորագրող կողմ հանդիսացող հավաստագրման կազմակերպությունից չափագիտական առնվազն 2 լաբորատորիաների համար հավաստագրման ձեռքբերում |
- |
- |
- |
- |
100,000 |
100,000 | |
ՀԿՑ 11. Միջազգային լավագույն փորձին համապատասխան` ՀԱՄ-ի կազմակերպական կառուցվածքի ձևավորում |
100,000 |
100,000 |
100,000 |
100,000 |
100,000 |
50,000 |
550,000 |
ՀԿՑ 12. ՀԱՄ-ի համար համարժեք ֆինանսավորման նախատեսում պետական բյուջեում |
150,000 |
200,000 |
200,000 |
200,000 |
200,000 |
50,000 |
1,000,000 |
ՀԿՑ 13. Մոնիտորինգ և գնահատում |
100,000 |
300,000 |
300,000 |
300,000 |
200,000 |
50,000 |
1,250,000 |
ՀԿՑ 14. «ISO/IEC 17025»-ի համաձայն` փորձարկման լաբորատորիաների նպատակով ՀԱՄ-ի կողմից ՓՃՊ-ի կամ ԲՃՊ-ի ձեռքբերում |
- |
- |
- |
- |
200,000 |
200,000 | |
Ընդամենը |
1,500,000 |
2,000,000 |
2,000,000 |
2,000,000 |
2,000,000 |
500,000 |
10,000,000 |
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «ԶՀԳ» նշանակում է` Զարգացման հայկական գործակալություն` հիմնված Կառավարության 1998 թ. ապրիլի 2-ի հմ. 219 որոշման համաձայն:
2. «Կոռուպցիայի դեմ պայքարի ուղեցույցներ» նշանակում է` 2006 թ. հոկտեմբերի 15-ին ընդունված և 2011թ. հունվարին վերանայված` «ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների հաշվին ֆինանսավորվող ծրագրերում խարդախության և կոռուպցիայի կանխարգելման ու պայքարի ուղեցույցներ»:
3. «Շահառու» նշանակում է` փոքր կամ միջին ձեռնարկություն, որը բավարարում է Դրամաշնորհի Իրականացման ձեռնարկում սահմանված իրավունակության չափանիշները՝ Ծրագրի Բ.2-մասով դրամաշնորհներ ստանալու համար, իսկ «Շահառուներ» նշանակում է` մեկից ավելի Շահառու:
4. «Կատեգորիա» նշանակում է` սույն Համաձայնագրի 4-րդ Առդիրի IV բաժնում տրվող աղյուսակում սահմանվող կատեգորիա:
5. «Խորհրդատուների ուղեցույցներ» նշանակում է` 2011 թ. հունվարի` «Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակում խորհրդատուների ընտրության և աշխատանքի ուղեցույցներ»:
6. «ՀԿՑ-ներ» նշանակում է` սույն Համաձայնագրի 4-րդ Առդիրում սահմանվող` «Հատկացումների հետ կապված ցուցանիշներ», որոնք վերաբերում են Վարկառուի առևտրի խթանման և որակի համակարգերի արդյունավետության առումով բարելավված կատարողականն արտացոլող` կոնկրետ միջանկյալ և վերջնական արդյունքներին:
7. «Թույլատրելի ծախսերի ծրագրեր» կամ «ԹԾԾ-ներ» նշանակում է` Վարկառուի բյուջետային հատկացումների մի մասը ուղղված առևտրի խթանման և որակի համակարգերի ծրագրերի ներքո ֆինանսավորմանը, բաղկացած են աջակցության և որակի ենթակառուցվածքի բոլոր համապատասխան գործակալությունների աշխատավարձերից մինչև հարկումը (նոր ՆԱԽԳ, նոր ԶԱԿ (Զբոսաշրջության ազգային կազմակերպություն), ԶԳՀ, ԱԶՀ, ՁԻՀ, ՓՄՁ ԶԱԿ, ՀԱՄՀ (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ), ՉԱԻ, ՀԱՄ և ՍԱԻ), առևտրային ներկայացուցիչների վարձատրությունից, ԷՆ անձնակազմի, Էկոնոմիկայի նախարարի անձնակազմի:
8. «ՇՄԿՊ» նշանակում է` «Շրջակա միջավայրի կառավարման պլան(ներ)», որոնք, ԲՍԿՇ համաձայն, պետք է մշակվեն Վարկառուի կամ Ծրագրի Բ.2 մասով սահմանված շահառուների կողմից` Ծրագրի առանձին աշխատանքների համար, և հաստատվեն Բանկի կողմից, նախքան աշխատանքների առնչությամբ մրցույթի անցկացումը բացահայտվեն և քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև աշխատանքներն իրականացնողների պայմանագրային պարտավորությունների շրջանակում ներառվեն վերջիններիս հետ կնքված` աշխատանքների կատարման մասին պայմանագրերում:
9. «ԲՍԿՇ» նշանակում է` «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ»` մշակված Վարկառուի կողմից և հաստատված Բանկի կողմից 2014-ի ապրիլի 14-ին, համաձայն սույն Պայմանագրի 2-րդ Առդիրի I.Ե բաժնի, որը սահմանում է` i) Ծրագրի աշխատանքների բնապահպանական և սոցիալական գնահատումն ու բնապահպանական դասակարգումը, ii) բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցությունների վերացման կամ չեզոքացման կամ ընդունելի մակարդակով նվազեցման նպատակով յուրաքանչյուր համապատասխան տարածքի համար ՇՄԿՊ կազմման ուղեցույցները և iii) Ծրագրի աշխատանքների բնապահպանական համապատասխանության դիտանցման և հաշվետվությունների ներկայացման ինստիտուցիոնալ մեխանիզմերը:
10. «Դրամաշնորհ» նշանակում է` Ծրագրի Բ.2 մասի համաձայն` իրավունակության չափանիշներին համապատասխանող Շահառուին Վարկի միջոցներից տրամադրված դրամաշնորհ՝ գիտելիքների, շուկայավարման կարողությունների և այլ հաստատված գործունեությունների իրականացման համար:
11. «Դրամաշնորհի համաձայնագիր» նշանակում է` Ծրագրի Բ.2 մասի համաձայն` աշխատանքների ֆինանսավորման նպատակով ԱՖԾԿԿ-ի, ՆԱԽԳ-ի և Շահառուների միջև կնքվելիք համաձայնագիր:
12. «ՁԻՀ» նշանակում է` Վարկառուի «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»` ստեղծված Վարկառուի Կառավարության` 2001 թ. նոյեմբերի 27-ի հմ. 1165 որոշման հիման վրա:
13. «ԱՖԾԿԿ» նշանակում է` Վարկառուի ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»՝ ստեղծված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000`թ. մարտի 29-ի հմ. 37 որոշման հիման վրա:
14. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է` 2012 թ. մարտի 12-ի` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի ընդհանուր պայմանները»:
15. «ՀՄՖ» նշանակում է` «Հավաստագրման միջազգային ֆորում», որը հանդիսանում է Համապատասխանության գնահատման հավաստագրող մարմինների համաշխարհային ընկերակցությունը:
16. «ԱԶՀ» նշանակում է` «Արդյունաբերության զարգացման հիմնադրամ»` ստեղծված Վարկառուի Կառավարության` 2012 թ. նոյեմբերի 8-ի հմ. 1405 որոշման հիման վրա:
17. «ՆԱԽԳ» նշանակում է` Հայաստանի Ներդրումների, արտահանման խթանման և արդյունաբերական զարգացման գործակալություն, որը պետք է ստեղծվի Վարկառուի կողմից` Ծրագրի Ա.1 մասի համաձայն:
18. «ԼՀՄՀ» («ILAC») նշանակում է` Լաբորատորիաների հավաստագրման միջազգային համագործակցություն, որը հանդիսանում է լաբորատորիաների և տեսչական կազմակերպությունների հավաստագրող մարմինների համաշխարհային ընկերակցությունը:
19. «ՏՏ» նշանակում է` տեղեկատական տեխնոլոգիա:
20. «ԷՆ» նշանակում է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն կամ վերջինիս իրավահաջորդ մարմին:
21. «ՓՃՊ/ԲՃՊ» նշանակում է` Փոխադարձաբար ճանաչման կամ բազմակողմ ճանաչման համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ՓՃՊ/ԲՃՊ-ն ստորագրած անդամների կողմից տրված հավաստագրումների ճանաչում ՓՃՊ/ԲՃՊ-ի այլ անդամների կողմից:
22. «ՖՆ» նշանակում է` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն կամ վերջինիս իրավահաջորդ մարմին:
23. «ՀԱՄ»-ը կամ «Հավաստագրման ազգային մարմին»-ը շահույթ չհետապնդող պետական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության տարածքում հավաստագրման ծառայություններ է մատուցում համապատասխանության գնահատման մարմիններին և ստեղծվել է 2012 թ. մարտի 5-ի «Հավաստագրման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-20-Ն) հիման վրա:
24. «ՀԱՄՀ» նշանակում է` Հայաստանի Ազգային Մրցունակության Հիմնադրամ՝ ստեղծված Վարկառուի Կառավարության` 2007 թ. նոյեմբերի 8-ի հմ. 1324-Ա որոշման հիման վրա:
25. «ՉԱԻ»-ն կամ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ը ստեղծվել է 2004 թ. մայիսի 26-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի և Կառավարության հմ. 1032 (2004 թ. հուլիսի 22-ի) և հմ. 882-ի (2012 թ. փետրվարի 8-ի) որոշումների հիման վրա:
26. «ԶԱԿ»-ն նշանակում է` Զբոսաշրջության ազգային կազմակերպություն՝ նոր գործակալություն, որը պետք է ստեղծվի Վարկառուի կողմից Ծրագրի Ա.1 մասի համաձայն:
27. «ՊՄԳ նախաձեռնություններ» նշանակում է` Պետական-մասնավոր գործընկերությունների ներդրումային ծրագրեր՝ ընտրված ՊՄԳ-ների Իրականացման ձեռնարկում սահմանված ընթացակարգերի ու չափանիշների համաձայն, ֆինանսավորվող Վարկի միջոցներից:
28. «ՊՄԳ նախաձեռնության համաձայնագիր» նշանակում է` ԱՖԾԿԿ-ի, ՆԱԽԳ-ի կամ ՁԻՀ-ի և ընտրված Կոնսորցիումի կամ ֆիրմայի միջև կնքվելիք համաձայնագիր, որի պայմաններն ընդունելի են Բանկի համար, և որը սահմանում է նախաձեռնությունների ֆինանսավորման պայմանները:
29. «Գնումների ուղեցույցներ» նշանակում է` 2011 թ. հունվարի` «ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների ներքո Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից իրականացվող` ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման ուղեցույցներ»:
30. «Գնումների պլան» նշանակում է` Ծրագրի համար 2014-ի ապրիլի 14-ին կազմված` Վարկառուի գնումների պլան, որը նշվում է Գնումների ուղեցույցների 1.18-րդ կետում և Խորհրդատուների ուղեցույցների 1.25-րդ կետում, և որը ժամանակ առ ժամանակ ենթակա է նորացման վերը նշված կետերի դրույթներին համապատասխան:
31. «ՎԳԾ-ներ» կամ «Վերաբնակեցման գործողությունների ծրագիր (ծրագրեր)» նշանակում է` անհրաժեշտության դեպքում սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի I.Ե բաժնի համաձայն Վարկառուի կողմից կազմված և Բանկի կողմից հաստատված` վերաբնակեցման գործողությունների կոնկրետ ծրագիր (ծրագրեր) ` ՎՔՇ-ի համապատասխան:
32. «ՎՔՇ» կամ «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ» նշանակում է` սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի I.Ե բաժնին համապատասխան` Վարկառուի կողմից մշակված և Բանկի կողմից հաստատված շրջանակ, որը սահմանում է տուժված անձանց հարկադիր վերաբնակեցման և փոխհատուցման մեխանիզմները և, անհրաժեշտության դեպքում, Ծրագրի ներքո ՎԳԾ-ների մշակման և իրականացման ուղեցույցները:
33. «ՍԱԻ» նշանակում է` Ստանդարտացման ազգային ինստիտուտ` ստեղծված Կառավարության հմ. 132 (2003 թ. հոկտեմբերի 8-ի) և հմ. 1180Ա (2003 թ. սեպտեմբերի 25-ի) որոշումների հիման վրա:
34. «ՓՄՁ ԶԱԿ» նշանակում է` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ` ստեղծված Վարկառուի Կառավարության հմ. 282 (2003 թ. հոկտեմբերի 8-ի) և հմ. 1180Ա (2003 թ. սեպտեմբերի 25-ի) որոշումների հիման վրա:
35. «Կառավարման խորհուրդ» նշանակում է` Վարկառուի կողմից Ծրագրի իրականացման վերահսկողության նպատակով ստեղծված խումբ, որը ներառում է Ծրագրի իրականացման գործընթացներում ներգրավված բոլոր կառույցների ներկայացուցիչներին և, որը նախագահում է Վարկառուի ԷՆ-ը` համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ Առդիրի I.Ա (ա) մասի: