Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

27 մարտի 2014 թվականի N 12

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ամենամյա պլանավորումն ու դրանց կատարման ապահովումն իրականացնում է կամավորականության սկզբունքով` քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետ

  Տ. Սարգսյան


 2014 թ. ապրիլի 3
 Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 27-ի նիստի
N 12 արձանագրային որոշման

 

 ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Uույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման նպատակի, բովանդակության և սկզբունքների հետ կապված հարաբերությունները:

 2. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ) վիճակի գնահատման նպատակն է` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշումը:

3. Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումն իրականացվում է`

1) քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից`

ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քաղաքացիական պաշտպանության պլաններ կամ քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցներ ունեցող կազմակերպություններում.

2) քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից՝ ենթակա քաղաքացիական պաշտպանության համակարգերում:

4. Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումը իրականացվում է կամավորականության սկզբունքով և կարող է իրականացվել ինչպես համալիր, այնպես էլ առանձին ուղղություններով:

5. Գնահատման նպատակը, բովանդակությունը, ժամանակը և կարգը, ընդգրկվող մարմինները, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները որոշվում են գնահատման պլանով, որը մշակում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը, համաձայնեցվում է պետական կառավարման համապատասխան մարմինների հետ և հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը:

6. Գնահատման նպատակի, բովանդակության, ժամանակի և կարգի մասին գնահատվող մարմնին տեղյակ է պահվում նախօրոք` պլանը հաստատվելուց հետո, առնվազն մեկ ամիս առաջ:

7. Քաղաքացիական պաշտպանության պլաններ և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցներ ունեցող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման ընթացքում քաղաքացիական պաշտպանության ղեկավար մարմինների հետ անց է կացվում շտաբային վարժանք, որի ընթացքում գնահատվում է քաղաքացիական պաշտպանության ղեկավար մարմինների, շտաբների գործողությունների ներդաշնակությունը և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ղեկավարման ուղղությամբ նրանց պատրաստությունը:

8. Գնահատման ավարտից հետո գնահատվող մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրականացվում է արդյունքների ամփոփում:

9. Գնահատման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ, որում վերլուծվում է քաղաքացիական պաշտպանության վիճակը, նրա համապատասխանությունը ժամանակակից պահանջներին, նշվում են եզրակացություններ և առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության հետագա կատարելագործման ուղղությամբ: Ակտին, որպես հավելված, կցվում է գնահատման ստուգաթերթ, որը սահմանվում է համաձայն՝ Ձև 9-ի: Ակտը հաստատվում է գնահատման վերաբերյալ որոշում ընդունող պաշտոնատար անձի կողմից, որից հետո ակտի առաջին օրինակը, գնահատման իրականացնելու օրվանից սկսած 30 օրյա ժամկետում ուղարկվում է գնահատված մարմնի ղեկավարին:

10. Գնահատման արդյունքների հիման վրա, գնահատված մարմնի կողմից, կազմվում է հայտնաբերված թերությունների վերացման պլան, որը հաստատում է գնահատված մարմնի ղեկավարը: Թերությունների վերացման պլանի մեկ օրինակը ներկայացվում է գնահատումն իրականացնող մարմնի ղեկավարին:

11. Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման ուղղություններն են`

1) ինժեներական պաշտպանություն.

2) ճառագայթային և քիմիական պաշտպանություն.

3) բժշկական պաշտպանություն.

4) տարահանման միջոցառումների կազմակերպում.

5) քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածություն.

6) բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցում.

7) կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը:

12. Ամբողջությամբ քաղաքացիական պաշտպանությունը գնահատվում է`

1) «Գերազանց» - եթե նշված ուղղություններից հինգը գնահատվել են «գերազանց», իսկ երկուսը` ոչ պակաս քան «լավ».

2) «Լավ» - եթե հինգ ուղղությունները գնահատվել են ոչ ցածր, քան «լավ», երկու ուղղությունները` «բավարար».

3) «Բավարար» - եթե հինգ ուղղությունները գնահատվել են ոչ ցածր, քան «բավարար».

4) «Անբավարար» - եթե երեք ուղղությունները գնահատվել են «անբավարար»:

 

II. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

13. Ինժեներական պաշտպանության վիճակի գնահատման հիմնական ցուցանիշները հանդիսանում են`

 1) բնակչության ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.

 2) ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների պատրաստությունը պատսպարվողների ընդունման համար:

14. Բացի սույն կարգի 13-րդ կետում նշվածից, գնահատվում են`

 1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի համապատասխանող նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումը բնակչության պաշտպանության նպատակով` հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում.

 2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների պահպանումը բնակչության պատսպարման նպատակով.

 3) արագ կառուցվող պարզագույն թաքստոցների կառուցման պլանավորումը:

15. Ինժեներական պաշտպանության վիճակի գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 1-ի:

16. Ինժեներական պաշտպանության վիճակը գնահատվում է`

 1) «Գերազանց» - եթե հիմնական ցուցանիշները գնահատվել են «գերազանց», իսկ մնացածը` ոչ ցածր, քան «լավ».

 2) «Լավ» - եթե հիմնական ցուցանիշները գնահատվել են «գերազանց» կամ «լավ», մնացածը` ոչ ցածր, քան «բավարար».

 3) «Բավարար» - եթե հիմնական ցուցանիշները գնահատվել են ոչ ցածր, քան «բավարար» և մնացածներից ոչ ավել, քան մեկը՝ «անբավարար».

 4) «Անբավարար» - եթե հիմնական ցուցանիշներից մեկը գնահատվել է «անբավարար»:

 

III. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

17. Ճառագայթային և քիմիական պաշտպանության (այսուհետ` ՃՔՊ) վիճակի գնահատման ցուցանիշներն են`

1) ՃՔՊ ուժերի առկայությունը և պատրաստվածությունը խնդիրների իրականացման համար.

2) ճառագայթային և քիմիական իրավիճակի հայտնաբերման և գնահատման համակարգի վիճակը.

3) բնակչության ճառագայթային և քիմիական պաշտպանության ու կազմակերպությունների գործունեության ռեժիմների մշակում և ներդրում.

4) բնակչությանը ՃՔՊ միջոցներով ապահովվածություն.

5) քիմիական և դոզաչափական հսկողության կազմակերպում.

6) քիմիական օբյեկտների և ՀԱԷԿ-ի հարակից տարածքում բնակվող բնակչության պաշտպանություն:

18. ՃՔՊ վիճակի գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 2-ի:

19. Ճառագայթային և քիմիական պաշտպանության վիճակը գնահատվում է`

 1) «Գերազանց» - եթե ցուցանիշներից չորսը գնահատվել են «գերազանց», իսկ երկուսը`

 «լավ».

 2) «Լավ» - եթե ցուցանիշներից չորսը գնահատվել են «գերազանց» կամ «լավ», իսկ երկուսը` ոչ ցածր, քան «բավարար».

 3) «Բավարար» - եթե ցուցանիշներից հինգը գնահատվել են ոչ ցածր, քան «բավարար» և ոչ ավել, քան մեկը` «անբավարար».

 4) «Անբավարար» - եթե ցուցանիշներից երկուսը գնահատվել են «անբավարար»:

 

IV. ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

20. Բժշկական պաշտպանության վիճակի գնահատման ցուցանիշներն են`

1) բնակչության, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների անձնակազմերի և կազմակերպությունների բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցներով ապահովվածությունը.

2) քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության կառավարման մարմինների, կազմակերպությունների և կազմավորումների վիճակը ու նրանց պատրաստվածության աստիճանը` խնդիրների կատարման ուղղությամբ.

3) քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայությունների կողմից հիվանդանոցային բազաների ծավալման աշխատանքների ապահովման պատրաստականությունը.

ա. քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայությունների կառավարման մարմինների, կազմավորումների ազդարարման, հավաքի կարգը, համագործակցության պլանն այլ մարզերի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայությունների կառավարման մարմինների, գերատեսչական բժշկական ծառայությունների (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և այլն).

բ. քաղաքացիական պաշտպանության բժշկական հաստատությունների անձեռնմխելի դեղորայքի, վիրակապական նյութերի, բժշկական գույքի առկայությունը, մահճակալային ֆոնդը.

գ. սանիտարական մեքենաների վիճակը, համալրվածությունը բժշկական սարքավորումներով.

դ. պայմանագրերի առկայությունը տրանսպորտային կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում քաղաքացիական պաշտպանության բժշկական հաստատություններին մեքենաներ տրամադրելու հիվանդներին տարահանելու համար:

21. Բժշկական պաշտպանության վիճակի գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 3-ի:

22. Բժշկական պաշտպանության վիճակը գնահատվում է`

1) «Գերազանց» - եթե ցուցանիշներից երկուսը գնահատվել են «գերազանց», իսկ մեկը` «լավ».

2) «Լավ» - եթե ցուցանիշներից երկուսը գնահատվել են «լավ», իսկ մեկը` ոչ ցածր, քան «բավարար».

3) «Բավարար» - եթե ցուցանիշներից երկուսը գնահատվել են «բավարար», իսկ մեկը` ոչ ցածր, քան «բավարար».

4) «Անբավարար» - եթե ցուցանիշներից երկուսը գնահատվել են «անբավարար»:

 

V. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

23. Տարահանման միջոցառումների կազմակերպման վիճակի գնահատման հիմնական ցուցանիշներն են`

1) տարահանման մարմինների պատրաստվածությունը տարահանման միջոցառումների իրականացման համար.

2) տարահանման միջոցառումների պլանավորումը.

3) ավտոտրանսպորտային շարասյուների պատրաստությունը տարահանման միջոցառումների իրականացման համար.

4) ընդունող բնակավայրի պատրաստվածությունը տարահանվողների ընդունման, տեղաբաշխման և կենսաապահովման համար:

24. Տարահանման միջոցառումների կազմակերպման վիճակի գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 4-ի:

25. Տարահանման միջոցառումների կազմակերպման վիճակը գնահատվում է`

1) «Գերազանց» - եթե ցուցանիշներից երեքը գնահատվել են «գերազանց», իսկ մեկը` լավ».

2) «Լավ» - եթե ցուցանիշներից երեքը գնահատվել են «լավ», իսկ մեկը` ոչ ցածր, քան «բավարար».

3) «Բավարար» - եթե ցուցանիշներից երեքը գնահատվել են «բավարար», իսկ մեկը` «անբավարար».

4) «Անբավարար» - եթե ցուցանիշներից երկուսը գնահատվել են «անբավարար»:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությունը իրենց վրա դրված խնդիրների կատարման համար գնահատվում է`

1) «Գերազանց», եթե գնահատված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ոչ պակաս 50%-ը գնահատվել են «գերազանց», մնացածը ոչ ցածր, քան «լավ» կամ «բավարար»:

2) «Լավ», եթե գնահատված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ոչ պակաս 50%-ը գնահատվել են «գերազանց» կամ «լավ», մնացածը ոչ ցածր, քան` «բավարար»:

3) «Բավարար», եթե գնահատված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ոչ պակաս 70%-ը գնահատվել են դրական:

4) Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածության գնահատումը իրականացվում է կազմավորումների մի մասի գործնական հավաքի, ինչպես նաև առանձին կազմավորումների ուսումնավարժություններին մասնակցության արդյունքներով:

27. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածության գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 5-ի:

 

VII. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

 28. Բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպման և որակի վիճակը ընդհանուր առմամբ գնահատվում է`

1) «Գերազանց», եթե գնահատված կազմակերպությունների (և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում) ոչ պակաս 60%-ը գնահատվել են «գերազանց», մնացածը ոչ ցածր, քան «լավ» գնահատականով, իսկ արտադրության և սպասարկման ոլորտներում չընդգրկված բնակչությունը` կազմակերպված ուսուցումը «յուրացրել է»:

2) «Լավ», եթե գնահատված կազմակերպությունների (և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում) ոչ պակաս 60%-ը գնահատվել են «գերազանց» և «լավ», մնացածը ոչ ցածր, քան` «բավարար»: Արտադրության և սպասարկման ոլորտներում չընդգրկված բնակչությունը` կազմակերպված ուսուցումը «յուրացրել է»:

3) «Բավարար», եթե գնահատված կազմակերպությունների (և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում) ավելի քան 75%-ը գնահատվել են «բավարար»: Արտադրության և սպասարկման ոլորտներում չընդգրկված բնակչությունը` կազմակերպված ուսուցումը «չի յուրացրել»:

4) Արտադրության և սպասարկման ոլորտներում չընդգրկված բնակչության քաղաքացիական պաշտպանության հարցերով նախապատրաստումը գնահատվում է «յուրացրել է», եթե գնահատվածների թվի ավելի քան 65%-ը ստացել է «յուրացրել է» գնահատականը: Գնահատումը կազմակերպվում է ուսուցման խմբերի կազմում:

29. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության հարցերով ուսուցանվողների, այլ կատեգորիաների ուսուցման կազմակերպման և որակի ընդհանուր գնահատականը տրվում է.

1) «Գերազանց», եթե քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի պատրաստությունը գնահատվել է «գերազանց», իսկ մնացած կատեգորիաների /խմբերի/ ուսուցումը` «լավ».

2) «Լավ», եթե քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի պատրաստությունը գնահատվել է «գերազանց» և «լավ», իսկ մնացած կատեգորիաների /խմբերի/ ուսուցումը` «բավարար».

3) «Բավարար», եթե բոլոր կատեգորիաների /խմբերի/ ուսուցանումը գնահատվել է «բավարար»:

30. Բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպման գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 6-ի:

 

VIII. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԻՃԱԿԸ

 

31. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, կառավարման կապի և ազդարարման համակարգի պատրաստությունը գնահատվում է հետևյալ ուղղություններով.

1) քաղաքացիական պաշտպանության շտաբների և կառավարման այլ մարմինների պատրաստությունը.

2) պահեստային կառավարման կետերի (ՊԿԿ) առկայությունը և վիճակը.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը.

4) կապի և ազդարարաման համակարգի վիճակը:

32. Քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների, կառավարման կապի և ազդարարման համակարգի վիճակը ընդհանուր առմամբ գնահատվում է.

1) «Գերազանց», եթե բոլոր ուղղություններով գնահատվել է «գերազանց».

2) «Լավ», եթե բոլոր ուղղություններով գնահատվել է ոչ ցածր, քան «լավ».

3) «Բավարար», եթե բոլոր ուղղություններով գնահատվել է ոչ ցածր, քան «բավարար»:

33. Քաղաքացիական պաշտպանության շտաբների և կառավարման այլ մարմինների պատրաստությունը գնահատվում է ուսումնավարժությունների ընթացքում ու գնահատվում է`

1) «Գերազանց», եթե կառավարման մարմինները իրենց գործունեության ընթացքում ցուցաբերել են բարձր կազմակերպվածություն և ներդաշնակություն, հմտորեն կազմակերպել են իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքումը, գնահատել են այն ճիշտ, ժամանակին մշակել են հիմնավորված որոշումներ և խնդրադրել ենթականերին, շտաբային բարձր մակարդակով մշակել են կառավարման փաստաթղթեր, մշտական հսկողություն են իրականացրել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վրա, ճիշտ են կողմնորոշվել իրավիճակի բոլոր փոփոխությունների դեպքում և թույլ չեն տրվել կառավարման խափանում:

2) «Լավ», եթե կառավարման մարմինները գործել են կազմակերպված և ներդաշնակ, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և ուժերի կառավարման խնդիրները իրականացրել են ժամանակին, սակայն առանձին թերություներով, որի դեպքում թույլ չեն տրվել կառավարման խափանում.

3) «Բավարար», եթե կառավարման մարմինները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և ուժերի կառավարման խնդիրները հիմնականում իրականացրել են, սակայն ոչ բավարար կազմակերպված:

34. Բացի սույն կարգի 33-րդ կետում նշվածից, քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակների շտաբների պատրաստվածության աստիճանը որոշելիս հաշվի է առնվում նաև անձնակազմի կողմից տեխնիկական միջոցների տիրապետումը, գնահատվում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման կազմակերպման և իրականացման աստիճանը, գաղտնիության ռեժիմի ապահովումը և օպերատիվ քողարկման միջոցառումների կատարումը:

35. Պահեստային կառավարման կետերի առկայության և վիճակի գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 7-ի:

36. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման գնահատման ընթացքում ուսումնասիրվում է`

 1) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված քաղաքացիական պաշտպանության պլանների առկայությունը.

 2) քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղ պայմաններից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.

 3) պլանում տեղակայված տնտեսական, աշխարհագրական, վարչատարածքային և այլ ելակետային տվյալների հիմնավորվածությունը,

 4) քաղաքացիական պաշտպանության պլանների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պլանների համաձայնեցումը զինվորական ղեկավարության և վերադաս մարմինների հետ:

 37. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը ընդհանուր առմամբ գնահատվում է`

 1) «Գերազանց», եթե պլանները մշակված և ճշգրտված են պլանավորման վերաբերյալ ղեկավար փաստաթղթերի պահանջներին խիստ համապատասխան և ապահովում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը ըստ ժամկետների.

2) «Լավ», եթե պլանները մշակված և ճշգրտված են պլանավորման վերաբերյալ հրահանգավորող փաստաթղթերի պահանջներին համապատասխան և ապահովում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը ըստ ժամկետների, սակայն առկա են որոշակի թերություններ, որոնք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վրա.

3) «Բավարար», եթե պլանները մշակված և ճշգրտված են պլանավորման վերաբերյալ ղեկավար փաստաթղթերի պահանջներին համապատասխան, սակայն առկա են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամկետների և որակի վրա ազդող թերություններ:

38. Կապի և ազդարարաման համակարգի վիճակի գնահատման կարգը սահմանվում է համաձայն՝ Ձև 8-ի:

 

IX. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

39. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ռազմական դրության դեպքում պատրաստվածությունը խնդիրների իրականացման համար գնահատվում է «բավարար» կամ «անբավարար»` ելնելով պատրաստվածության մակարդակից և կազմակերպությունների ու տնտեսության բնագավառների գործունեության կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների գործնական իրականացումից:

40. Տնտեսության կառավարման բոլոր օղակների համար դրական գնահատական ստանալու անհրաժեշտ պայման է հանդիսանում հետևյալ պահանջների կատարումը.

1) ոչ պակաս մեկ անգամ հինգ տարվա ընթացքում կայունության ուղղությամբ հետազոտության իրականացումը.

2) կատարված հետազոտության հիման վրա կայունության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումների մշակումը:

41. Կազմակերպություններում (արդյունաբերական, կենսաապահովման օբյեկտներում)`

1) եզակի սարքավորումների, սարքերի ու գործիքների պահպանմանն ուղղված միջոցառումների վիճակը.

2) էլեկտրաէներգիայի ապահովումը երկու և ավելի առանձին աղբյուրներից.

3) արտադրության անվթար կանգնեցման նախապատրաստվածությունը /պատրաստությունը/ «Օդային տագնապ» ազդանշանի կամ արտաքին էլեկտրամատակարարման հանկարծակի անջատման դեպքում.

4) առանձին ներքին սպառողների կենտրոնացված անջատման հնարավորությունները.

5) ներքին էլեկտրակոմունիկացիաների օղակավորում և խորացում.

6) էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրների առկայություն.

7) կաթսայատների և ջերմաէլեկտրակայանների նախապատրաստումը վառելիքի պահուստային ձևերից օգտվելու համար.

8) հետադարձ ջրամատակարարման համակարգի և ինքնուրույն ջրամբարների առկայություն.

9) հումքի և վառելիքի պաշտպանված պաշարների առկայություն.

10) լուսաքողարկման միջոցառումների մշակում.

11) հրդեհների ծագման մասին ազդարարող և հրդեհաշիջման համակարգերով ապահովումը.

12) արտադրության համար անհրաժեշտ ուժեղ ներգործող թունավոր նյութերի, վտանգավոր նյութերի և դյուրավառ հեղուկների պաշարների նվազագույն չափերի իջեցման հնարավորություն, ինչպես նաև դրանց վթարային տեղափոխումը պաշտպանված տարողությունների մեջ.

13) կազմակերպության կառավարման հնարավորություն պաշտպանված կառույցից.

14) տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծում.

15) նյութատեխնիկական մատակարարման հուսալիության միջոցառումների մշակում.

16) կազմակերպության ողջ տարածքում ազդարարման համակարգի մշակում և ներդրում:

42. Գյուղական համայնքներում`

1) կենդանիների պաշտպանության կազմակերպում.

2) անասնապահական և բուսաբուծական մթերքների պահպանության կազմակերպում` վարակվածության տարբեր դեպքերում.

3) անասունների հարկադիր մասսայական սպանդի և անասնապահական մթերքների վերամշակման ու պահպանման միջոցառումների մշակում.

4) կենդանիների պահելու ռեժիմների մշակում տարածքի ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության դեպքում.

5) էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերի ինքնուրույն աղբյուրների առկայություն.

6) գյուղատնտեսական կենդանիների մասսայական պատվաստման միջոցառումների մշակում.

7) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պաշարների ստեղծում` բույսերի հիվանդությունների դեմ պայքարի նպատակով: Դրանց պահպանության կազմակերպում:

43. Մարզերում և քաղաքային համայնքներում`

1) կազմակերպչական աշխատանքների վիճակը գործունեության կայունության բարձրացման ապահովման ուղղությամբ: Գործունեության կայունության բարձրացման գործնական միջոցառումների պլանավորում.

2) նյութատեխնիկական մատակարարման բազաների տեղակայումը հնարավոր վտանգավոր տարածքների սահմաններից դուրս և նրանց պաշտպանության կազմակերպում.

3) ռազմական դրության դեպքում էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման համակարգերի, տրանսպորտի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների պատրաստություն.

4) սննդի և առաջին անհրաժեշտության իրերի պահուստի առկայությունը և տեղակայումը հնարավոր վտանգավոր տարածքների սահմաններից դուրս.

5) էլեկտրամատակարարման ինքնուրույն աղբյուրների ֆոնդի ստեղծում.

6) կարևորագույն օբյեկտների համար երկաթգծային և ավտոմոբիլային շրջանցիկ ուղիների կառուցում.

7) ջրամատակարարման աղբյուրների տեղաբաշխումը հնարավոր վտանգավոր գոտիների սահմաններից դուրս.

8) փակ ջրամատակարարման աղբյուրների հերմետիկացում և էլեկտրամատակարարման ինքնուրույն աղբյուրների ապահովում.

9) մարզում, քաղաքում երկու անկախ էլեկտրամատակարարման մուտքերի առկայություն.

10) մարզում, քաղաքում երկուսից ոչ պակաս անկախ ջրավազանների առկայություն.

11) վառելիքաքսուքային նյութերի պահուստի ստեղծում հնարավոր վտանգավոր գոտիների սահմաններից դուրս և դրանց պաշտպանվածությունը:

44. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն կարգով իրականացված գնահատման արդյունքների հիման վրա թերությունների վերացման պլանը կազմում, ինչպես նաև այդ պլանով նախատեսված միջոցառումներն իրականացնում են` ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշված բնագավառում իրենց վերապահված լիազորությունների բնութագրից:

 

X. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

45. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է`

1) «Քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարմանը պատրաստ է», եթե բոլոր ուղղությունները, որոնցով իրականացվել է քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումը, ստացել են դրական գնահատական, իսկ գնահատվող քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստականության բերման միջոցառումների կատարումը գնահատվել է «բավարար».

2) «Քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարմանը պատրաստ է մասամբ», եթե հիմնական ուղղություններից, որոնցով իրականացվել է քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումը, ոչ ավելին քան երկուսը` գնահատվել է «անբավարար», իսկ գնահատվող քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստության բերման միջոցառումների կատարումը գնահատվել է «բավարար».

3) «Քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարմանը պատրաստ չէ», եթե հիմնական ուղղություններից երկուսից ավելին գնահատվել են «անբավարար», կամ եթե գնահատվող քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների պատրաստության բերման միջոցառումների կատարումը գնահատվել է «անբավարար»:

 

Ձև 1

ԿԱՐԳ

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

 1.

Բնակչության ապահովվածությունը պաշտպանական կառույցներով`
- ՀԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտում բնակվող բնակչության ապահովվածությունը հակաճառագայթային թաքստոցներով

90%-100%

70%-90%

55%-70%

 2.

Ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների պատրաստությունը պատսպարվողների ընդունման համար

90%-100%

80%-90%

70%-80%

 3.

Սահմանված նորմերին համապատասխանող նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումը բնակչության պաշտպանության նպատակով` հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում

90%-100%

80%-90%

70%-80%

 4.

Նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների պահպանումը բնակչության պատսպարման նպատակով

100%

85%

60%

 5.

Արագ կառուցվող պարզագույն թաքստոցների կառուցման պլանավորում

Առկա են պլանավորման բոլոր փաստաթղթերը

Պլաններում առկա են թերություններ, որոնք էապես չեն ազդում շինարարության կազմակերպման վրա

Պլաններում առկա են շինարարության կազմակերպման վրա էապես ազդող թերություններ

 

Ձև 2

ԿԱՐԳ

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

1

2

3

4

5

 1.

ՃՔՊ ուժերի առկայությունը և պատրաստվածությունը խնդիրների կատարման համար`

- ՃՔ կազմակերպությունների և ՔՊ կազմավորումների պատրաստվածությունն ըստ նշանակության խնդիրների կատարման.

80%-100%

70%-80%

60%-70%

- ՔՊ կազմավորումների ապահովվածությունը գույքի հիմնական տեսակներով, գործող սարքավորումներով և տեխնիկայով /համաձայն ապահովման հաշվետախտակի/.

80%-100%

70%-80%

60%-70%

- Անհատական պաշտպանության միջոցներ հագած վիճակում, գործառույթների կատարման համար անձնակազմի պատրաստվածությունը (ըստ շրջակա միջավայրի միջին ջերմաստիճանի)

մինչև 6 ժամ

մինչև 4 ժամ

մինչև 3 ժամ

 2.

Ճառագայթային և քիմիական իրավիճակի հայտնաբերման և գնահատման համակարգի վիճակը`

- Հաշվարկավերլուծային խմբերի պատրաստությունը.

Պատրաստ են

Պատրաստ են

Մասամբ են պատրաստ

- Ճառագայթային և քիմիական իրավիճակի մասին տվյալների հավաքման համակարգի առկայությունը և պատրաստությունը` ըստ նշանակության խնդիրների կատարման.

Ստեղծված է, գործում է կայուն

Ստեղծված է, գործում է

Ստեղծված է` գործում է ոչ կայուն

- Կազմակերպությունների ապահովվածությունը ճառագայթային և քիմիական հետախուզության տեխնիկապես սարքին սարքավորումներով

90%-100%

80%-90%

70%-80%

- Հիդրոմետ ծառայության արտահաստիքային հաշվարկավերլուծական խմբերի և օպերատիվ խմբերի պատրաստությունը` գործառույթների իրականացման համար

90%-100%

80%-90%

70%-80%

 3.

Բնակչության ճառագայթային և քիմիական պաշտպանության ու կազմակերպությունների գործունեության ռեժիմների մշակում և ներդրում

90%-100%

80%-90%

70%-80%

 4.

Բնակչության ապահովվածությունը անհատական պաշտպանության միջոցներով

90%-100%

80%-90%

70%-80%

- ՃՔՊ միջոցների տեղափոխման և հատկացման պլանավորման փաստաթղթերի մշակում

Մշակված են համապատասխան հրահանգավորող փաստաթղթերի պահանջներին

Առկա են միջոցառումների իրականացման որակի և ժամկետների վրա ազդող անճշտություններ

Թույլ են տրված անճշտություններ, որոնք ազդում են հատկացման կազմակերպման վրա, սակայն չեն անցնում տրված ժամանակը

- անհատական պաշտպանության միջոցների հատկացման կետերի անձնակազմի, բեռնման-բեռնաթափման խմբերի անձնակազմի պատրաստվածությունը

90%-100%

80%-90%

70%-80%

- ՃՔՊ միջոցների պահպանման և սպասարկման վիճակը

90%-100%

80%-90%

70%-80%

 5.

Քիմիական և դոզաչափական հսկողության կազմակերպում`

- Ճառագայթային և քիմիական լաբորատորիաների պատրաստություն.

90%-100%

80%-90%

70%-80%

- Ճառագայթային և քիմիական հսկողության արդյունքների մասին տվյալների հավաքման համակարգի պատրաստություն

90%-100%

80%-90%

70%-80%

 6.

Քիմիական վտանգավոր օբյեկտների և ՀԱԷԿ-ի հարակից տարածքներում բնակվող բնակչության պաշտպանություն`

- ուժեղ ներգործող թունավոր նյութերից և իոնացնող ճառագայթներից պաշտպանության պլանավորման փաստաթղթերի մշակում

Մշակված են իրավական ակտերի պահանջներին համապատասխան

Կախված փաստաթղթերի մշակման բովանդակությունից և որակից

- Իրավիճակի գնահատման և որոշումների ընդունման համար դիսպետչերական անձնակազմի և այլ ծառայությունների պատրաստվածություն

90%-100%

80%-90%

70%-80%

- Ամբողջ բնակչությանը վթարի մասին ազդարարման ժամանակը՝ կապի համակարգով

1-2 րոպե

3-4 րոպե

5 րոպե

- Օդում ուժեղ ներգործող թունավոր նյութերի խտության և ճառագայթաակտիվ նյութերով վարակվածության հսկողության տեխնիկական միջոցների առկայություն

Օբյեկտի տարածքում և շինություններում

Շինություններում

Ուժեղ ներգործող թունավոր նյութեր օգտագործող /արտադրող/ արտադրամասերի շինություններում

 

- Պաշտպանական կառույցների պատրաստությունը երրորդ հերթափոխով աշխատելու համար (ըստ պատսպարվողների քանակի)

90%-100%

80%-90%

70%-80%

- Օբյեկտում առկա ուժեղ ներգործող թունավոր նյութերից պաշտպանության միջոցներով ապահովվածությունը

90%-100%

80%-90%

Միայն արտադրամասի անձնակազմը

-Վթարի դեպքում աշխատողների և բնակչության պատրաստվածությունը գործողությունների իրականացման համար

90%-100%

80%-90%

70%-80%

- Տրանսպորտային կազմակերպությունների պատրաստությունը վտանգավոր գոտիներից բնակչության տարահանման համար տրանսպորտ տրամադրելու ուղղությամբ (կարգագրերի առկայությունը, վարորդների կողմից հիմնական երթուղիների իմացությունը)

90%-100%

հատկացման ժամանակը 30 րոպե հետո

80%-90%

Հատկացման ժամանակը 1 ժամ հետո

70%-80%

հատկացման ժամանակը 1.5 ժամ հետո

ՀԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտում (նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներ) բնակվող բնակչությանը կայուն յոդի պատրաստուկներով ապահովումը և դրանց բաշխման ժամանկը

100%

ոչ ավել, քան 2 ժամ

100%

ոչ ավել, քան 4 ժամ

100%

ոչ ավել, քան 6 ժամ

 

Ձև 3

ԿԱՐԳ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ ԲԱՎԱՐԱՐ

1

2

3

4

5

 1.

Բնակչության, ՔՊ կազմավորումների անձնակազմերի և կազմակերպությունների բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցներով ապահովվածությունը`

- Բնակչության որոշակի խմբերի ապահովվածությունը` բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցներով.

80%-100%

50%-80% 30%-50%

- ՔՊ կազմավորումների անձնակազմերի և կազմակերպությունների ապահովվածությունը բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցներով.

90%-100%

70%-90% 40%-70%

- Բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցների հաշվառման, պահպանման և բաշխման վիճակը

Համապա-տասխանում է ղեկավար փաստաթղթերի պահանջներին

Առկա են թերություններ, որոնք չեն հանգեցնում վնասմանը, պաշտպանության միջոցների յուրացմանը և բաշխման ժամկետների ավելացմանը

 2.

ՔՊ բժշկական ծառայության, բուժնախապահպանական կազմակերպությունների և կազմավորումների ՔՊ վիճակը ու նրանց ունակությունները խնդիրների կատարման ուղղությամբ`

- Բնակչության բժշկական պաշտպանության պլանավորումը.

Համապա-տասխանում է ղեկավար փաստաթղթերի պահանջներին

Առկա են թերություններ, որոնք էապես չեն ազդում բժշկական պաշտպանության կազմակերպման վրա

- ՔՊ բժշկական ծառայության կազմակերպությունների և կազմավորումների պատրաստությունը նախանշված խնդիրների կատարման համար.

90%-100%

60%-90%

25%-60%

- Բժշկական կազմակերպությունների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով` հիվանդների և բժշկական անձնակազմի պաշտպանության համար.

90%-100%

60%-90%

25%-60%

 

- Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ապահովվածությունը հաշվետախտակային գույքով և տեխնիկայով.

90%-100%

80%-90%

70%-80%

- Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների կողմից նմուշների հետազոտման ճշտությունը.

80%-90%

70%-80%

60%-70%

- Ինդիկացիոն և լաբորատոր հսկողության համակարգերի պատրաստության վիճակը` մանրէաբանական միջոցներով վարակվածության ուսումնասիրման համար.

90%-100%

70%-90%

60%-70%

 3.

ՔՊ բժշկական ծառայությունների կողմից հիվանդանոցային բազաների ծավալման աշխատանքների ապահովումը.

- Հասարակական շենքերի ամրագրում ՔՊ բժշկական ծառայության հիվանդանոցային բազայի տեղավորման համար.

100%

95%

90%

- Բժշկական կազմավորումների, հիվանդանոցային բազայի, ծավալման համար հասարակական շենքերի քանակը, որտեղ տարվել են հարմարեցման աշխատանքներ.

100%

75%

60%

 

Ձև 4

ԿԱՐԳ

 

ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

 հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

1

2

3

4

5

 1.

Տարահանման մարմինների պատրաստվածությունը տարահանման միջոցառումների իրականացման համար

90%-100%

80%-90%

70%-80%

 2.

Տարահանման միջոցառումների պլանավորում`

- Հաշվարկների հիմնավորվածությունը և իրականացման ժամկետների ու տարահանման միջոցառումների բազմակողմանի ապահովման իրատեսությունը

Բոլոր հաշվարկները հիմնավորված են և իրական, օգտագործված է բոլոր հնարավորությունները տարահանման միջոցառումների ժամկետների կրճատման համար

Հաշվարկները ընդհանուր առմամբ հիմնավորված են և իրական, սակայն չեն օգտագործված բոլոր հնարավորությունները տարահանման ժամկետների կրճատման համար

Հաշվարկներում թույլ են տրված որոշակի անճշտություններ, որոնք ազդում են տարահանման միջոցառումների կազմակերպման վրա, սակայն չեն ավելացնում տարահանման նախատեսված ժամկետները

- Զինվորական հրամանատարության հետ համաձայնեցումը տրանսպորտի, երթուղիների, տարահանված բնակչության տեղաբաշխման և տարահանման միջոցառումների ապահովման հարցերի շուրջ.

Բոլոր հարցերը համաձայնեցված են և փոխկապակցված

Հարցերը համաձայնեցված և փոխկապակցված են 80%-90%-ով

Հարցերը համաձայնեցված և փոխկապակցված են 70%-80%-ով

- Բնակչության մասնակի տարահանման կազմակերպումը

Միջոցառումները պլանավորված են ամբողջ ծավալով

Միջոցառումները ընդհանուր առմամբ պլանավորված են, սակայն առկա են որոշակի անճշտություններ

Առկա են զգալի թերություններ, որոնք ազդում են տարահանման միջոցառումների կազմակերպման և ժամկետների վրա

 3.

Ավտոտրանսպորտային շարասյուների պատրաստությունը տարահանման միջոցառումների իրականացման համար

50%
«Գերազանց», իսկ մնացածը` «լավ» և «բավարար»

50%
«գերազանց» և «լավ», մնացածը` «բավարար»

90%
«բավարար»-ից ոչ ցածր

 4.

Ընդունող բնակավայրի պատրաստվածությունը տարահանվողների ընդունման, տեղաբաշխման և կենսաապահովման համար

Միջոցառումները պլանավորված են ամբողջ ծավալով և գործնականում իրականացվում են

Միջոցառումները պլանավորված են, սակայն իրականացվում են ոչ լրիվ ծավալով

Միջոցառումները պլանավորված են ոչ լրիվ

 

Ձև 5

 

ԿԱՐԳ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

 1.

ՔՊ կազմավորումների համալրվածությունը անձնակազմով

100%

90%

75%

 2.

 ՔՊ կազմավորումների հագեցվածությունը գույքի հիմնական տեսակներով, գործող սարքերով և տեխնիկայով

80%-90%

70%-80%

60%-70%

 3.

ՔՊ կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը

Մշակված են համապատասխան հրահանգավորող փաստաթղթերի պահանջներին

Կախված փաստաթղթերի մշակման բովանդակալիությունից և որակից

 4.

Հաստատված նորմատիվների կատարումը ՔՊ կազմավորումների անձնակազմի կողմից

Կատարվել է 90%, որոնցից ոչ պակաս 50%-ը` «գերազանց»

Կատարվել է 80%, որոնցից ոչ պակաս 50%-ը` «գերազանց» և «լավ»

Կատարվել է ոչ պակաս
70%-ը

 

Ձև 6

 

ԿԱՐԳ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

 1.

ՔՊ ղեկավար կազմի պատրաստում (ուսումնական խմբի կազմում)

70%
«գերազանց» և «լավ», մնացածը` «բավարար»

50% «գերազանց» և «լավ», մնացածը` «բավարար»

85%-ից ոչ ցածր, քան
 «բավարար»

 2.

Հրամանատարաղեկավար կազմի պատրաստումը.

70%
«գերազանց» և «լավ», մնացածը` «բավարար»

50% «գերազանց» և «լավ», 30%-ը` «բավարար»

70%-ից ոչ ցածր, քան
«բավարար»

 3.

ՔՊ կազմավորումների պատրաստումը

«Գերազանց»

«Լավ»

«Բավարար»

 4.

Աշխատողների ուսուցումը (ուսումնական խմբի կազմում)

70%`
«գերազանց» և «լավ», մինչև 10%-ը` «բավարար»

50%`»գերազանց» և «լավ», մինչև 15%-ը` «բավարար»

70%-ից ոչ ցածր, քան
«բավարար»

 5.

Սովորողների ուսուցումը(ուսումնական խմբի կազմում)

4.5 բալ

3.5 բալ

 3 բալ

 

Ձև 7

 

ԿԱՐԳ

 

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

1.

Պահեստային կառավարման կետերի համապատասխանությունը ժամանակակից պահանջներին

90%-100%

60%-90%

50%-60%

2.

Պահեստային կառավարման կետերի պահպանումը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը)

90%-100%
«գերազանց» և «լավ» վիճակում է

80% -90%` «գերազանց» և «լավ», մնացածը «բավարար» վիճակում

70% -80%
«բավարար» վիճակում է

3.

Պահեստային կառավարման կետերի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում)

«Գերազանց»

«Լավ»

«Բավարար»

 

Ձև 8

 

ԿԱՐԳ

 

ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

հ/հ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԳԵՐԱԶԱՆՑ

ԼԱՎ

ԲԱՎԱՐԱՐ

 1.

Բնակավայրերի ամբողջ տարածքում բնակչության ազդարարման ապահովումը.

90%-100%

70%-90%

40%-70%

 2.

Կենտրոնացված ազդարարման համակարգի պատրաստությունը`

- Կենտրոնացված ազդարարման համակարգին միացված սարքին էլեկտրաշչակներով ապահովվածությունը.

90% -100%
(ըստ անհրաժեշտության)

(ըստ անհրաժեշտության)

(ըստ անհրաժեշտության)

- Պահեստային կառավարման կետերի պատրաստվածությունը բնակչությանը ռադիոհեռարձակման ցանցով ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար

90% -100%
(ելնելով բնակչության ընդհանուր թվից)

70% -90% 
(ելնելով բնակչության ընդհանուր թվից)

40% -70%
(ելնելով բնակչության ընդհանուր թվից)

 3.

Կապի համակարգի կայունությունը պահեստային կառավարման կետերում`

- Կապի պաշտպանված հանգույցի միացումը այլ մարզային, քաղաքային կապի հանգույցների (շրջանցելով Երևան քաղաքը).

90%-100%

70%-90%

40%-70%

- Պահեստային կառավարման կետերը ենթակա կառավարման մարմիններին միացնող մալուխային կապուղիների քանակը.

90%-100%

70%-90%

40%-70%

- Պահեստային կառավարման կետերի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիոկապի առկայությունը

90%-100%

70%-90%

40%-70%

 

Ձև 9

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

 

Հ/հ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 ՆՇՈՒՄՆԵՐ

1

2

3

4

I

Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման ուղղությունները

   

1.

ինժեներական պաշտպանություն

   

2.

ճառագայթային և քիմիական պաշտպանություն

   

3.

բժշկական պաշտպանություն

   

4.

տարահանման միջոցառումների կազմակերպում

   

5.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածություն

   

6.

բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցում

   

7.

կառավարման, կապի և ազդարարման համակարգերի վիճակը

   

II

Քաղաքացիական պաշտպանության պատրաստության բերման միջոցառումների կատարումը

   

III

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատականը

   
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան