«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11207370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
17 սեպտեմբերի 2007 թ. |
թիվ 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.04.22 թիվ 2-Ն)
«Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
(նախաբանը խմբ. 08.04.22 թիվ 2-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝
1) մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
(1-ին կետը փոփ. 08.04.22 թիվ 2-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված արձանագրության և գրավոր ծանուցման ձևաթղթերի տպագրությունը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետին՝ ոստիկանության ստորաբաժանումներին ապահովել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված արձանագրության և գրավոր ծանուցման ձևաթղթերով:
Ոստիկանության գեներալ-գնդապետ՝ |
Հ. Հարությունյան |
Հավելված 1 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
________ ________________ 200 թ. | _____________________ | |
արձանագրությունը կազմելու վայրը |
____________________________________________________________
ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը
ս/թ _________________ _______ -ին, ժամը _______ ին, ________________
վայրը |
սահմանափակել է ______________________________________ ազատությունը
անունը, ազգանունը
___________________________________________________________
ազատության սահմանափակման պատճառը, այն իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը,
___________________________________________________________
որի հիման վրա ազատությունը սահմանափակվել է
___________________________________________________________
Այդ կապակցությամբ ___________________ին բանավոր ծանուցվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818 որոշմամբ սահմանված իրավունքները, և պարզաբանվել է իրավունքների իրականացման կարգը:
_________ը ______________ ստանալ գրավոր ծանուցում _________________
ազգանունը |
ցանկացել է/չի ցանկացել | ծանուցվողի ստորագրությունը |
Ծանոթացա արձանագրությանը, ստացա մեկ օրինակ _________________________
(ծանուցվողի ստորագրությունը, ազգանունը) |
________________ը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը _____________
____________________________________ _____________________
(հրաժարվելու պատճառը) |
ստորագրությունը |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵՑ ___________________________________
(ստորագրությունը, պաշտոնը, կոչումը, ազգանունը) |
__________________________________ |
___ _____________ 200 թ.
Հավելված 2 |
Գ Ր Ա Վ Ո Ր Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.04.22 թիվ 2-Ն)
____________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
Ձեր ազատությունները սահմանափակվել են _____________________________
(նշել ինչ պատճառով, |
_________________________________________________________
այն իրավական ակտի անվանումը և համապատասխան հոդվածը, մասը,
_________________________________________________________
որի հիման վրա մարդու ազատությունը սահմանափակվել է,
_____________________________________________________ կողմից:
ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը)
Դուք իրավունք ունեք՝
1. ստանալու իրավաբանական օգնություն.
2. բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
3. ծանոթանալու Ձեր ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.
4. պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից անհապաղ Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկացվի Ձեր կողմից ընտրված անձը.
(4-րդ կետը փոփ. 08.04.22 թիվ 2-Ն)
5. անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.
6. պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Ձեր ազատության սահմանափակման կապակցությամբ Ձեր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև Ձեր տիրապետման տակ գտնվող՝ առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.
7. ծանոթանալու Ձեր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.
8. պահանջելու, որպեսզի Ձեզ թույլ տան օգտվելու Ձեր իրավունքներից՝ այդ մասին գրավոր դիմելով Ձեր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին.
9․ Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք կամ կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա իրավունք ունեք նաև սույն ծանուցումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում ներկայացնելու դիմում՝ ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար:
(9-րդ կետը լրաց. 08.04.22 թիվ 2-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 08.04.22 թիվ 2-Ն)
ԾԱՆՈՒՑՈՂ ________________________________________
(ստորագրությունը, պաշտոնը, կոչումը և ազգանունը)
___ _____________ 200 թ.