ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2009 թվականի N 451-Ն
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) օրգանական գյուղատնտեսության մեջ սահմանափակ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. մայիսի 7 Երևան |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշման |
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Նյութի անվանումը |
Կիրառման կարգը |
|
1 |
2 |
|
Մսուրային գոմաղբ և թռչնաղբ` օրգանական արտադրության պայմաններում |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Գոմաղբահեղուկ և մեզ` օրգանական արտադրության պայմաններում |
սնուցման ձևով |
|
Օրգանական նյութեր` օրգանական արտադրության պայմաններում |
հիմնական պարարտացման ձևով |
|
Կանաչ պարարտացում` օրգանական արտադրության պայմաններում |
վարի միջոցով` բուսածածկը հողի տակ շրջելու ձևով |
|
Կալցիումի կարբոնատ (կավիճ, կրակավ, մանրացված կրաքար, ֆոսֆոր պարունակող կավիճ)` բնական ծագման |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Մագնեզիումի հանքաքարեր` բնական ծագման |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Մագնեզիումի սուլֆատ |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Գիպս (կալցիումի սուլֆատ)` |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Կալիումական աղեր (կաինիտ, սիլվինիտ և այլն, քլորի պարունակությունը 60%-ից ոչ ավելի) |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Դիստիլյանտներ և դիստիլիսցված էքստրակտներ (բացառությամբ ամոնիակայինի) |
հիմնական պարարտացման ձևով |
|
Նատրիումի քլորիդ` բնական ծագման |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Ալյումինի-կալցիումի ֆոսֆատ (կադմիումի պարունակությունը չպետք է գերազանցի 90 մգ/կգ) |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Կավապար (պերլիտ, բենտոնիտ, ցեոլիտ) |
հիմնական պարարտացման ձևով |
|
Քարի փոշի (պեմզայի մանր խիճ, ավազ) |
հիմնական պարարտացման ձևով |
|
Բնական պայմաններում հանդիպող օրգանիզմներ (որդեր, ազոտ ֆիկսող բակտերիաներ) |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Որդերի և միջատների հումուս (կենսահումուս) |
հիմնական պարարտացման ձևով |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշման |
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Նյութի անվանումը |
Կիրառման կարգը |
|
1 |
2 |
|
Մսուրային գոմաղբ և թռչնաղբ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Գոմաղբահեղուկ և մեզ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում |
սնուցման ձևով |
|
Կոմպոստացված կենդանական արտաթորանք, այդ թվում` թռչնաղբ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Չոր մսուրային գոմաղբ և ջրազրկված թռչնաղբ` ստացված սովորական (ավանդական) անասնապահության պայմաններում |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Մարդու արտաթորանք պարունակող պարարտանյութեր |
սնուցման ձևով, միայն կերային մշակաբույսերի սնուցման նպատակով |
|
Ծղոտ |
հիմնական պարարտացման ձևով |
|
Կոմպոստ և սուբստրատ` սնկերի մնացորդներից |
հիմնական պարարտացման ձևով |
|
Տեսակավորված, կոմպոստացված կամ խմորված կենցաղային սննդամթերքի թափոններ (բուսական կամ կենդանական կենցաղային թափոններ, որոնք կոմպոստացվել կամ անաերոբ խմորման են ենթարկվել բիոգազի արտադրության համար, երբ արտադրվում է փակ և հսկվող հավաքի համակարգում` հետևյալ նյութերի չոր զանգվածի համեմատությամբ ընդունված խտությամբ` մգ/կգ կադմիում` 0.7, պղինձ` 70, նիկել` 25, կապար` 45, ցինկ` 200, սնդիկ` 0.4, քրոմ, ընդամենը 70մգ/կգ) |
հիմնական պարարտացման ձևով |
|
Կոմպոստացված բուսական ծագման կողմնակի (ուղեկցող) նյութեր |
հիմնական պարարտացման ձևով |
|
Տորֆ` առանց սինթետիկ հավելումների |
սածիլների աճեցման տորֆահումուսային խառնուրդներում |
|
Կենդանական ծագման վերամշակված արտադրանք` |
հիմնական պարարտացման ձևով |
|
4) ոսկրալյուր կամ ապաժելատինազրկված ոսկրային ալյուր |
հիմնական պարարտացման ձևով |
|
Ջրիմուռներ և արտադրանք` ջրիմուռներից |
հիմնական պարարտացման ձևով |
|
Թեփ և փայտի թափոններ (քիմիական մշակման չենթարկված) |
հիմնական պարարտացման ձևով |
|
Փայտ և փայտի մոխիր (քիմիական մշակման չենթարկված) |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Բնական ֆոսֆատային ապարներ (կադմիումը չպետք է գերազանցի 90մգ/կգ) |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Հիմնային խարամ |
հիմնական պարարտացման ձևով |
|
Չմշակված կալիումական աղից ֆիզիկական էքստրակտման եղանակով ստացված կալիումի սուլֆատ |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Միկրոէլեմենտներ (բոր, պղինձ, երկաթ, մանգան, մոլիբդեն, ցինկ) |
հիմնական պարարտացման և սնուցման ձևով |
|
Շաքարի արտադրությունից ստացված կողմնակի նյութեր |
հիմնական պարարտացման ձևով |
|
Կալցիումի քլորիդի լուծույթ |
սնուցման ձևով |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշման |
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Միջոցի անվանումը |
Կիրառման կարգը |
|
Ժելատին |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Հիդրոլիզի ենթարկված սպիտակուցներ/պրոտեիններ (կազեին և այլն) |
գրավչանյութ |
|
Բնական ծագման խիտինային ազդեցության նեմատոդասպան միջոց (նեմատոցիդներ) |
մինչև սածիլումը կամ ցանքը` |
|
Հանքաքարային փոշի (քարի փոշի) |
վանող նյութեր (ռեպելենտ) |
|
Սիլիկատներ, կավապար (բենտոնիտ) |
վանող նյութեր (ռեպելենտ) |
|
Նատրիումի սիլիկատ |
վանող նյութեր (ռեպելենտ) |
|
Նատրիումի բիկարբոնատ |
վանող նյութեր (ռեպելենտ) |
|
Երկաթի ֆոսֆատ |
կողինջների դեմ (մոլյուսկիցիդ) |
|
Կվարցային ավազ |
վանող նյութեր (ռեպելենտ) |
|
Մեխանիկական միջոցներ՝ պաշտպանիչ ցանցեր, սոսնձով պատված թակարդներ, կպչուն ժապավեններ, զսպանակաձև արգելքներ |
վեգետացիայի ընթացքում |
|
Բուսական և կենդանական յուղեր |
միջատասպան, սնկասպան և աճի կարգավորիչ (ինսեկտիցիդ, ֆունգիցիդ, ինհիբիտոր) վաղ գարնանը մինչև բողբոջների ուռչելը, երբ օդի ջերմաստիճանը 40 C-ից ցածր չէ |
|
Մեղրամոմ |
էտի ժամանակ առաջացած վնասվածքի մեկուսացման համար |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշման |
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Նյութի անվանումը |
Կիրառման կարգը |
|
1 |
2 |
|
Բուսական և կենդանական ծագման | |
|
Պիրետրինների հիմքի վրա |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Ռոտենոնի հիմքի վրա ստացված պատրաստուկներ |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Դառնափայտի հիմքի վրա ստացված պատրաստուկներ |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Ծովային ջրիմուռներ, ծովի աղ և աղաջուր (առանց քիմիական վերամշակման) |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Լեցիտին |
սնկասպան (ֆունգիցիդ) |
|
Բնական թթուներ (քացախաթթու և այլն) |
մոլախոտասպան |
|
Սնկերի թուրմ |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Բնական բուսական պատրաստուկներ` բացառությամբ մաքուր նիկոտինի |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Վնասատուների դեմ կենսաբանական պայքարի համար օգտագործվող միկրոօրգանիզմներ | |
|
Միկրոօրգանիզմներ (գենետիկորեն չփոխակերպված բակտերիաներ, վիրուսներ, սնկեր) |
վեգետացիայի ընթացքում վնասատուի |
|
Հանքային ծագում ունեցող բույսերի պաշտպանության միջոցներ | |
|
Պղինձ` պղնձի հիդրոօքսիդի, պղնձի քլորօքսիդի (եռահիմք), պղնձնի սուլֆատի, պղնձի օքսիդի տեսքով (բորդոյան խառնուրդ, պղնձի հիդրոօքսիդ, պղնձի օքսիքլորիդ) |
սնկասպան (ֆունգիցիդ) |
|
Ծծումբ |
տզասպան, սնկասպան և աճի կարգավորիչ (ակարիցիդ, ֆունգիցիդ, ռեպելենտ) |
|
Կալիումի պերմանգանատ |
սնկասպան, բակտերիասպան (ֆունգիցիդ, բակտերիոցիդ), ախտահանման նպատակով |
|
Հանքային յուղեր |
միջատասպան (ինսեկտիցիդ), |
|
Կալիումական աղի ճարպաթթու (փափուկ օճառ) |
միջատասպան (ինսեկտիցիդ) |
|
Թակարդներում և դոզավորիչներում օգտագործվող նյութեր | |
|
Ֆերոմոնների հիմքի վրա ստացված պատրաստուկներ |
գրավչանյութ, սեռական պահվածքի խափանող վեգետացիայի ընթացքում թակարդներում և ցրիչներում |
|
Մետալդեհիդի հիմքի վրա ստացված պատրաստուկներ, որոնք պարունակում են վանող նյութեր (ռեպելենտներ)` ավելի բարձր կազմակերպված կողինջներին վանելու համար |
վեգետացիայի ընթացքում թակարդներում և ցրիչներում |
Այլ միջոցներ
|
Էթիլեն |
պտուղների հասունացումն արագացնող միջոց հետբերքահավաքային պահպանության շրջանում |
|
Ածխաթթու գազ և ազոտ |
հետբերքահավաքային պահպանության շրջանում |
|
Էթիլ սպիրտ |
ախտահանման նպատակով |
|
Ստերիլիզացված արուներ |
վեգետացիայի ընթացքում վնասատուի բազմացման շրջանում |
|
Ռոդենտիցիդներ |
շինություններում և անասնագոմերում, մկնանման կրծողների դեմ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |